«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2012 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 18 հունվարի 2012 թ. | N 03-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով՝
Հրամայում եմ`
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարելու հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.181 | Ֆաստոկին | ալֆա-ցիպերմետրին | 100 | խտացված էմուլսիա | 
| 1.182 | Դեյցիսոն | դելտամետրին | 25 | խտացված էմուլսիա | 
| 1.183 | Վերտինմիկս | աբամեկտին | 18 | խտացված էմուլսիա | 
| 1.184 | Ակպելին | պիրիմիֆոս-մեթիլ | 500 | խտացված էմուլսիա | 
| 1.185 | Զոլինե | ֆոզալոն | 350 | խտացված էմուլսիա | 
| 1.186 | Բազուդինիկ | դիազինոն | 600 | խտացված էմուլսիա | 
| 1.187 | Ատկարան | տիամետօքսամ | 250 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 1.188 | Մոսպոլանի | ացետամիպրիդ | 200 | թրջվող փոշի | 
| 1.189 | Պեգասորինո | դիաֆենտիուրոն | 250 | խտացված կախույթ | 
| 1.190 | Պոլիտրանո | ֆենպիրօքսիմատ | 50 | խտացված կախույթ | 
| 1.191 | Արգո | ցիպերմետրին | 250 | խտացված էմուլսիա | 
| 1.192 | Դեմոն | քլորպիրիֆոս | 480 | խտացված էմուլսիա | 
| 1.193 | Էֆորիա Դժի | տիամետօքսամ + լյամբդա ցիալհոտրին | 141+106 | խտացված կախույթ | 
2) անվանացանկի 4-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 4.002 | Վիդանի | օքսամիլ | 240 | խտացված էմուլսիա | 
3) անվանացանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 5.009 | Կիլեռ | բրոդիֆակում | 0.05 | հատիկներ | 
| 5.010 | Կիլեռ | բրոդիֆակում | 0.05 | բրիկետներ | 
4) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.141 | Պրեսիուրի | պրոպամոկարբ հիդրոքլորիդ | 607 | ջրային խտություն | 
| 6.142 | Խորիս ՄԿ | ցիպրոդինիլ | 750 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.143 | Ռովալիս | իպրոդիոն | 500 | թրջվող փոշի | 
| 6.144 | Ստրոբին | կռեզօքսիմ-մեթիլ | 500 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.145 | Իմպակսին | ֆլուտրիաֆոլ | 250 | Խտացված կոնցենտրատ | 
| 6.146 | Դինօքս | բորդոյան խառնուրդ (Cս) | 200 | թրջվող փոշի | 
| 6.147 | Ֆոնդիկուր | տեբուկոնազոլ | 250 | խտացված էմուլսիա | 
| 6.148 | Տապսիմեն | տիոֆանատ-մեթիլ | 700 | թրջվող փոշի | 
| 6.149 | Տատիկ | Մակոցեբ + պրոպամոկարբ հիդրոքլորիդ | 302+234 | խտացված կոնցենտրատ | 
| 6.150 | Կվոդրիսի | ազօքսիստրոբին | 250 | խտացված կոնցենտրատ | 
| 6.151 | Ֆալկոնիկ | սպիրօքսամին + տեբուկոնազոլ + տրիադիմենոլ | 250+167+43 | խտացված էմուլսիա | 
| 6.152 | Ռադիոն | մանկոցեբ | 800 | թրջվող փոշի | 
| 6.153 | Դիմիկոլ | պրոպինեբ | 700 | թրջվող փոշի | 
| 6.154 | Տիտան | պենկոնազոլ | 100 | խտացված էմուլսիա | 
5) անվանացանկի 7-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 7.008 | Դիվերիդենտ սթար | դիֆենոկոնազոլ + ցիպրոկոնազոլ | 30+6.25 | Խտացված կախույթ | 
6) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.105 | Տայգա | խիզալոֆոպ- Պ- էթիլ | 51.6 | խտացված էմուլսիա | 
Ա. Բախչագուլյան
 
                