Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
2 փետրվարի 2012 թվականի N 4
40. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Առաջնորդվելով մարդկային զարգացման համընդհանուր ուսմունքով` համաձայն որի բարձր կրթության մակարդակն ու մասնագիտական որակավորումը հանդիսանում են բարեկեցության կարևորագույն գրավականները, ինչպես նաև հիմք ընդունելով կամավորականության և հասարակության սոցիալական պատասխանատվության սկզբունքների կիրառման միջազգային փորձը երիտասարդների համար կրթության ծրագրերի իրականացման բնագավառում`
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության և կրթության ծրագրի իրականացման ծրագրին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության հարցաթերթի ձևին` համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության արդյունքների ամփոփագրի ձևին` համաձայն N 3 հավելվածի.
4) զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների մասին տեղեկանքի ձևին` համաձայն N 4 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 16 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության նպատակն է՝ զինծառայողի ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել կրթության նկատմամբ նրա հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը, և հիմք ընդունելով հետազոտության արդյունքները նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթության կարիքների կազմը: Հետազոտությանը կհաջորդի անհատական (կամ խմբային) կրթության ծրագրի իրականացումը զորամասերում՝ մանկավարժական բուհերի ուսանողների և ասպիրանտների մասնագիտական աջակցությամբ:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում կրթության ծրագրի իրականացման նպատակն է՝ զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների և առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումը՝ Հայաստանի Հանրապետության բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար:
3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում զինծառայողների կրթության կարիքների գնահատման հետազոտության (այսուհետ` հետազոտություն) և կրթության ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման գործընթացն առավել ամբողջական և արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է աշխատանքները կազմակերպել զուգահեռ-հաջորդական սկզբունքով, ըստ հետևյալ փուլերի`
1) փորձնական հետազոտության անցկացում (պիլոտային հարցում),
2) մանկավարժական բուհերի նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 2 զորամասերում ծրագրի փորձարկում,
3) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերում համատարած հետազոտության իրականացում,
4) ծրագրի բարելավում և համատարած իրականացում,
5) զորացրվելուց հետո ծրագրի շահառուների կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունների հավաքում, ամփոփում և ծրագրի շարունակականությունն ապահովելուն նպատակաուղղված առաջարկությունների ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
4. Պիլոտային հարցման համար պատասխանատու պետական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որի առաջարկությամբ ընտրվում են 2 զորամասեր՝ սահմանամերձ գոտում տեղակայված և ռեզերվային:
5. Առաջարկվող զորամասերը պետք է տեղակայված լինեն «Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բուհերին մոտ գտնվող բնակավայրերում, որպեսզի հնարավորինս արագ իրականացվի պիլոտային ծրագիրը:
6. Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բուհերն են`
1) Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը,
2) Գյումրու Մ.Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը,
3) Վանաձորի Հ.Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտը,
4) Գավառի պետական համալսարանը,
5) Գորիսի պետական համալսարանը,
6) ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը
7) Արցախի պետական համալսարանը (դիտորդի կարգավիճակով):
7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր հրամանով սահմանում է հարցաթերթի լրացման մեթոդները, ժամկետներն ու պատասխանատուներին:
8. Հարցումն անցկացվում է զինծառայողների շրջանում՝ զորացրվելուց առնվազն վեց ամիս առաջ:
9. Լրացված հարցաթերթերի հիմնական քանակական ցուցանիշներն ամփոփվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ՝ ըստ N 2 հավելվածում ներկայացված ձևաթղթի, որին կցվում են նաև համատարած հետազոտության իրականացման համար առաջարկությունները:
10. Հետազոտության փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 14-ը:
11. 2-րդ փուլում Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի գլխավորությամբ ստեղծվում է Աջակցող աշխատախումբ՝ «Մանկավարժական ԲՈՒՀ-երի կոնսորցիումի» անդամ բոլոր բուհերի ներկայացուցիչների ներգրավմամբ:
12. Աջակցող աշխատախումբը`
1) հավաքագրում և կազմում է բուհերի այն ուսանողների և ասպիրանտների (այսուհետ՝ դասուսույցներ) ցուցակ, որոնք պատրաստակամ և ունակ են մասնակցելու ծրագրին,
2) մշակում և բուհերի ղեկավարների հաստատմանն է ներկայացնում ծրագրի մասնակից դասուսույցների խրախուսման (դրամական օգնության) և խթանման (հավելյալ կրեդիտների տրամադրման) մեխանիզմները,
3) նախապատրաստում է դասընթացների մեթոդական ցուցումները (այդ թվում՝ առցանց ռեժիմի համար) և առարկայական դասավանդման ուղեցույցները,
4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ընտրված 2 փորձնական զորամասերի հրամանատարներից ստացված հայտերի հիման վրա կատարում է պահանջվող դասուսույցների հատկացումները՝ ըստ մասնագիտական առարկաների,
5) ապահովում է դասուսույցների դասավանդման գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում տրամադրում է համակարգիչ, ինտերնետ-կապ, տրանսպորտային միջոց, գործուղումային ծախսեր,
6) զորամասերի հրամանատարների հետ համագործակցելով հետևում է փորձնական փուլում ծրագրի իրականացման ընթացքին,
7) փորձնական ծրագրի ավարտին Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն փորձնական ծրագրի ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ ծրագրի համատարած իրականացման մասին:
13. Ծրագրի փորձարկման փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 3-ից մինչև փետրվարի 20-ը:
14. 3-րդ փուլում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից ստանալով 1-ին փուլի արդյունքների ամփոփ տեղեկանքն ու առաջարկությունները` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպում է քննարկում համատարած հետազոտության իրականացման վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում կատարելագործվում են հետազոտության գործիքները՝ հարցաթերթը, ամփոփաթերթը, հարցման մեթոդները, վերանայվում են ժամկետները և այլն, և մեկնարկ է տրվում համատարած հետազոտության:
15. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ հարցումը շարունակվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում, որի արդյունքներով ամփոփ տեղեկատվությունն, ըստ N 2 հավելվածի ձևաչափի (որը կարող է որոշակիորեն փոխվել փորձնական փուլի արդյունքների և առաջարկությունների հիման վրա) ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
16. 3-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի փետրվարի 15-ից մինչև փետրվարի 29-ը:
17. 4-րդ փուլի պատասխանատու պետական մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի զեկուցագիրը Աջակցող աշխատախմբի 2-րդ փուլի ընթացքի ու առաջարկությունների և 3-րդ փուլի ամփոփ ցուցանիշների վերաբերյալ`
1) ըստ անհրաժեշտության լրամշակում է ծրագիրը և դրա իրականացման մեխանիզմները,
2) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորացրման ենթակա զինծառայողների կրթության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը, որտեղ պետք է նկարագրված լինեն ծրագրի`
ա. նպատակները,
բ. սկզբունքները,
գ. շահառուների թիրախային խմբերը՝ ըստ առանձին կրթության կարիքների,
դ. իրականացման մեթոդները (դասուսույցների ընտրություն, խմբերի ձևավորում, անհատական կամ խմբային կամ առցանց պարապմունքներ, դասուսույցների խթանման համակարգը, շահառուների ընդունելության և ուսման հետ կապված արտոնությունները,
ե. զինծառայողների բուհեր, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու հստակ մեխանիզմները և այդ նպատակով նախապատրաստական աշխատանքների և հարակից այլ միջոցառումների իրականացման ժամկետները,
զ. պատասխանատու կազմակերպությունները և ծրագրի շարունակականության ապահովման կազմակերպա-իրավական միջոցառումները:
18. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ծրագրի ընդունումով մեկնարկում է ծրագրի համատարած իրականացումը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բոլոր զորամասերում:
19. 4-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի մարտի 15-ից մինչև հուլիսի 17-ը, որի հիմնական արդյունքները կլինեն`
1) «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորացրման ենթակա զինծառայողների կրթության ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը,
2) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կրթության մակարդակի բարձրացումը և նրանց ընդգրկումը հանրապետության տարբեր ուսումնական հաստատություններում:
20. 5-րդ փուլում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ըստ N 4 հավելվածի ամփոփագրի ձևի, հավաքում է տեղեկություն զորացրվելուց հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների վերաբերյալ, ապա Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ ամփոփում և առաջարկությունների հետ միասին ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
21. 5-րդ փուլն անցկացվում է 2012 թվականի սեպտեմբերի 12-ից մինչև հոկտեմբերի 17-ը, որի հիմնական արդյունքները կլինեն`
1) Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում զորացրվածների ընգրկվածության բարձրացումը,
2) Ծրագրի շարունակականության ապահովումը:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Հ Ա Ր Ց Ա Թ Ե Ր Թ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ
1. ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
1) Ա.Ա.Հ. ______________________________________________________________________ 2) Ծննդյան օր, ամիս, տարեթիվ ______________________________________________________ 3) Բնակության հասցեն, հեռախոս ______________________________________________________________ ___________________________________________________________________________________________ 4) Կրթությունը ______________________________________________________________________________ _____________________________________________________________________________________________ 5) Աշխատանքային գործունեությունը (նախքան զինծառայությունը __________________________________ ________________________________________________________________________________________________ 6) Մասնագիտությունը (եթե ունի) _______________________________________________________________ _________________________________________________________________________________________________ 7) Նպատակները զինծառայությունից հետո ___________________________________________________________ __________________________________________________________________________________________________ |
2. ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱԿՈՒՄՆԵՐԸ
8) Ցանկանում է շարունակել ուսումը ԲՈՒՀ-ում _______(նշել՝ ԲՈՒՀ-ը և ֆակուլտետը)
9) Ցանկանում է որևէ մասնագիտություն ստանալ __________(նշել մասնագիտությունը)
10) Ցանկանում է որևէ արհեստ սովորել _________ (նշել արհեստը)
11) Ցանկանում է սովորել, բայց չի կողմնորոշվել որտեղ և ինչ _________________
12) Չի ցանկանում սովորել _______________________
3. ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
13) Նախընտրած մասնագիտության համար պահանջվող ունակություններից տիրապետում է __________________ ________________________________________________________________________________________ 14) Այլ ունակությունները և հմտությունները ______________________________________________________ ____________________________________________________________________________________________ 15) Համակարգչին տիրապետման աստիճանը ________________________________ __________(նշել՝ գերազանց, բավարար, գրեթե չեմ տիրապետում, չեմ տիրապետում) ____________________ _______________________________________________________________________________________________ 16) Նախընտրած մասնագիտության համար ցանկանում է լրացնել գիտելիքը ___________________ _____________________(նշել առարկաները)____________________________________________ _________________________________________________________________________________________ 17) Հրամանատարության կողմից բնութագրվում է _____________________________________________ _____________( սովորելու նկատմամբ հակումների և ունակությունների տեսանկյունից)_____________ _____________________________________________________________________________________________ |
Հարցաթերթը լրացրել է՝
Գումարտակի հրամանատար (անուն, ազգանուն, ստորագրություն)
__________________________________
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ
Զորամաս (անվանումը, տեղակայվածությունը) |
Զորացրման ենթակա զինծառայողների թիվը (մարդ), այդ թվում՝ |
Ուսումը շարունակել ցանկացողներից ուզում են ընդունվել (մարդ)՝ |
Զինծառայողների թիվը, որոնք ցանկանում են լրացնել գիտելիքը ըստ նշված առարկաների | |||||||
ընդամենը |
ունեն մասնագի-տություն |
չունեն մաս-նագիտու-թյուն |
ցանկանում են սովորել |
ԲՈՒՀ |
ՄՄՈՒՀ |
Չի կողմ-նորոշվել |
մաթեմա-տիկա |
պատմու-թյուն |
համա-կարգչի տիրապետում | |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. | |
1. |
||||||||||
2. |
||||||||||
…. |
||||||||||
Ընդամենը |
(աղյուսակի շարունակություն)
Զինծառայողների թիվը, որոնք ցանկանում են լրացնել գիտելիքը ըստ նշված առարկաների | ||
1. |
12. |
13. |
հայոց լեզու և գրականություն |
օտար լեզու |
….. |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2012 թ. փետրվարի 2-ի նիստի N 4 արձանագրային որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԶՈՐԱՑՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Զորամաս (անվանումը, տեղակայվա- |
ՀՀ ԶՈՒ կրթության ծրագրում ընդգրկված նախկին զինծառայողների թիվը (մարդ), որոնք զորացրվելուց հետո` | ||||||||
սովորում են ԲՈՒՀ-ում |
սովորում են ՄՄՈՒՀ-ում |
սովորում են ուսում-նարանում |
աշխատում են |
զբաղվում են գյուղա-տնտեսու-թյամբ |
գործա-զուրկ են |
մեկնել են արտագնա աշխատանքի |
այլ |
ընդա-մենը | |
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
1. |
|||||||||
2. |
|||||||||
…. ընդամենը |
