Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
1 դեկտեմբերի 2011 թվականի N 47
32. Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ ԿԱՏԱՐԵԼՈՒ մասին
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում կատարվելիք փոփոխություններին (տեղեկանքը կցվում է).
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման արդյունքներով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված առաջարկությունների և եզրակացությունների ամփոփաթերթիկին (այսուհետ` ամփոփաթերթիկ) (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հավանության արժանացած փոփոխությունները` լրամշակել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագիծը.
2) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` նախագիծ) ամփոփաթերթիկի հետ միասին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել նախագիծը և ամփոփաթերթիկը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում նախագծի քննարկումը վերսկսելուց առնվազն 24 ժամ առաջ) ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 2 Երևան |
