ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2012 թվականի N 200-Ա
«ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՊԱՏՄԱՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՄԱԼԻՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼԻՔ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ-ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ, ԴՐԱՆՑ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1060-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. փետրվարի 27 Երևան | 
 | 
| Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 23-ի N 200-Ա որոշման | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման ԵՎ օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման
| Գործողությունները | Պատասխանատուները | Կատարման ժամկետը | Ֆինանսավոր-ման աղբյուրը | 
| 1. Հուշարձանների վերականգնման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շարժի հիմնական երթուղիների մշակում, ծրագրում ընդգրկված և հիմնականում զբոսաշրջային երթուղու վրա գտնվող հուշարձանների վիճակի ուսումնասիրում | ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էկոնոմիկայի նախարարություն | 2012 թ.ընթացքում | ՀՀ պետական բյուջե | 
| 2. Ուսումնասիրման արդյունքների ամփոփում, աշխատանքների անվանացանկերի կազմում առաջնահերթության որոշում, նախագծային առաջադրանքների կազմում | ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն | 2013 թ. | ՀՀ պետական բյուջե | 
| 3. Ուսումնասիրման արդյունքում ընտրված հուշարձանների վերականգնման գիտահետազոտական և նախագծանախահաշվային աշխատանքների կատարում | ՀՀ մշակույթի նախարարություն | 2013-2014 թթ. ընթացքում | ՀՀ պետական բյուջե | 
| 4. Հուշարձանների վերականգնման, ամրակայման և տարածքների բարեկարգման աշխատանքներ | ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն | սկիզբը՝ | ՀՀ պետական բյուջե | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                