ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2012 թվականի N 412-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին ու 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) պետական վերահսկողության շրջանակներում սննդամթերքի, կենդանական և բուսական ծագման հումքի լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի և կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների ցանկը` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. ապրիլի 11 Երևան | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 412-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ, ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՑԱՆԿԸ` ԸՍՏ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՄԲԵՐԻ
| Սննդամթերքի և կենդանական ու բուսական ծագման հումքի խումբը | Ցուցանիշները | 
| 1. Միս, մսամթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 2. Կաթ, կաթնամթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 3. Ձու և ձվամթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 4. Ձուկ և ձկնամթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 5. Շաքար և հրուշակեղենային արտադրանք շաքարից | Անվտանգության ցուցանիշներ | 
| 6. Մեղր | Անվտանգության ցուցանիշներ | 
| 7. Պտուղ – բանջարեղենային մթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 8. Յուղային հումք և ճարպային մթերք | Անվտանգության ցուցանիշներ | 
| 9. Խմելու ջուր շշալցված (գազացված և ոչ գազացված) | Անվտանգության ցուցանիշներ | 
| 10. Ոչ ալկոհոլային ըմպելիքներ | Անվտանգության ցուցանիշներ | 
| 11. Ալկոհոլային խմիչքներ | Անվտանգության ցուցանիշներ Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ | 
| 12. Սննդամթերքի հետ շփվող նյութեր | Վնասակար քիմիական նյութեր` ֆորմալդեհիդ, ստիրոլ, վինիլքլորիդ, ֆենոլ, մեթիլմետակրիլատ, հեքսամեթիլէնդիամին, E-կապրոլակտամ, ացետալդեհիդ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 412-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
Պետության կողմից իրականացվող մնացորդային մոնիթորինգի ընթացքում սննդամթերքի ԵՎ կենդանական ծագման հումքի մնացորդների լաբորատոր փորձաքննության ենթակա ցուցանիշների` ըստ սննդամթերքի խմբերի հետազոտվող նյութերի
| Սննդամթերքի և կենդանական ծագման հումքի խումբը | Ցուցանիշները | 
| 1. Միս, մսամթերք, այդ թվում` խոշոր եղջերավոր կենդանի | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| ոչխար/այծ | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| խոզ | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| սպանդի ենթարկված միասմբակավորներ | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| կենդանի միասմբակավորներ ուղղակի սպանդի համար | Ստերոիդներ (անդրոգեններ, էստրոգեններ, (պրո) գեստագեններ)` թեսթոսթերոնը, մեթիլ թեսթոսթերոնը, տրենբոլոնը, նորթեսթոսթերոնը, բոլդենոնը, ստանոզոլոլը, էստրադիոլը, էթիլ էստրադիոլը, պրոգեստերոնը, մեդրօքսիպրոգեստերոն ացետատը, մեգոէստրոլ ացետատը, ֆլյուգեստոնը | 
| թռչուն | Ստիլբեններ (այդ թվում` դիեթիլստիբեստրոլ, հեքսեստրոլ դիենեստրոլ) | 
| ճագար | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| որսի միս | Քիմիական տարրեր` կապար, արսեն, կադմիում, սնդիկ, երկաթ, նիկել, քրոմ, անագ, բենզապիրեն, հավելվածում նախատեսված այլ նյութեր | 
| աճեցված որսի միս | Բետտա ագոնիստներ (այդ թվում` կլենբուտերոլ, ռակտոպամին, զիլպատերոլ) | 
| 2. Աճեցված ձուկ և ձկնամթերք | Ստիլբեններ (այդ թվում` դիեթիլստիբեստրոլ, հեքսեստրոլ դիենեստրոլ) | 
| աճեցված խեցգետնակերպեր | Նիտրոֆուրաններ (ներառյալ, ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն (ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն(ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ))  | 
| 3. Կաթ, կաթնամթերք | Քլորամֆենիկոլ | 
| 4. Ձու և ձվամթերք | Նիտրոֆուրաններ (ներառյալ ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն (ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն (ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ)  | 
| 5. Մեղր | Նիտրոֆուրաններ (ներառյալ ֆուրազոլիդոն` ամինաօքսիզոլիդինոն(ԱՕԶ ), ֆուռալտադոն` 3-ամինո-5-մորֆոլինոմեթիլ-2-օքսազոլիդինոն (ԱՄՕԶ), նիտրոֆուրազոն` սեմիկարբազիդ, նիտրոֆուրանտոին` ամինոհիդանտիոն (ԱՀԴ)  | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                