ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2012 թվականի N 450-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
 2012 թ. մայիսի 23 Երևան  | 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 23-ի N 450-Ա որոշման  | 
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| 
 NN  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Ակնկալվող արդյունքը  | 
 Կատարման պատասխա-  | 
 Կատարման ժամկետը  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
| 
 1.  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 1) գանձապետական պահառուի գործընթացի ապահովումը նաև էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով իրականացման դրույթի սահմանում.  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 2.  | 
 «Գանձապետական պահառուի գործընթացն առցանց եղանակով ապահովելու նպատակով էլեկտրոնային հատուկ համակարգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործընթացն ապահովելու համար մշակված էլեկտրոնային հատուկ համակարգի սպասարկման և վարման մեթոդական ապահովում  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2013 թ.  | 
| 
 3.  | 
 «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 աուդիտորական գործունեության կանոնակարգում՝  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 4.  | 
 «Հասարակ մուրհակի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 Հասարակ մուրհակի տրամադրման կանոնակարգում`  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 5.  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 25-ի «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների թողարկման գործընթացը կարգավորելու վերաբերյալ» N 679-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 1) փոխանցելի մուրհակի տրամադրման գործընթացի կանոնակարգում.  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 6.  | 
 ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի N 418, 2002 թվականի ապրիլի 29-ի N 329, 2007 թվականի փետրվարի 16-ի N 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 Բոլոր լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններում`   | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 7.  | 
 «Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրաճ ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 1) գործընթացի հաջորդական քայլերի, պատասխանատուների և ժամկետների սահմանում.  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 8.  | 
 «Շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների ընդունման և վերլուծման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 1) ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հսկողության, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ստացման մեխանիզմների ամրագրում.  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.   | 
| 
 9.  | 
 «Աուդիտորական գործունեու-թյան տեղում և փաստաթղթային հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 աուդիտորական գործունեության հսկողության իրականացման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 10.  | 
 «Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 մամուլի ասուլիսի կազմակերպման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 11.  | 
 «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 12.  | 
 «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 13.  | 
 «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում  | 
 նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում  | 
 ՀՀ ֆինանսների նախարարություն  | 
 2012 թ.  | 
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |