ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1905-Ն
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի.
2) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևի լրացման ուղեցույցը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունն առաջին անգամ հրապարակվում է մինչև 2012 թվականի հունվարի 20-ը, որը պարունակում է 2011 թվականի օգոստոսի 6-ից մինչև դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ սույն որոշման N 1 հավելվածի օրինակելի ձևի 1-ից մինչև 10-ը (ներառյալ) սյունակներով նախատեսված տեղեկատվությունը.
2) N 1 հավելվածի օրինակելի ձևն ամբողջությամբ լրացվում և հրապարակվում է` սկսած 2013 թվականի հունվարի 20-ից.
3) նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը լրացվում և հրապարակվում է Microsoft Օffice Excel ձևաչափով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. հունվարի 11 Երևան | 
 | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման | 
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ)
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ______________________________________________________________________ | ||||
| (ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը) | ||||
| 
 ԿՈՂՄԻՑ 20 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ | ||||
| 
 Հայաստանի Հանրապետության _______________________________________________________________________________ | ||||
| (ստուգում իրականացնող պետական մարմնի լրիվ անվանումը` ներառյալ ստորաբաժանման անվանումը կամ ստորաբաժանումների անվանումները, եթե ստուգումը կատարվել է համատեղ) | ||||
| 
 կողմից 20 թվականի ընթացքում իրականացվել են _______ ստուգումներ, __________ վերստուգումներ և ________ 
 
 | 
| NN | Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը կամ անունը, ազգանունը (անհատ ձեռնար-կատիրոջ դեպքում) | Պետական գրանցման (հաշվառման) համարը | Հարկ վճարողի հաշվառման համարը | Ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն | Իրավա-կան նորմերը, որոնց պահանջ-ները չեն կատար-վել | Նշում` բողոքարկ- | ||||||||||||||||||||||||||
| անվա-նումը կամ անունը, ազգա-նունը | կազմա- | տե- | քա- | սկիզբը (օրը, ամիսը, տարե- | ավարտը (օրը, ամիսը, տարե- | անց- | ||||||||||||||||||||||||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |||||||||||||||||||||
(հավելվածը խմբ. 12.07.12 N 841-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1905-Ն որոշման | 
ՈՒ Ղ Ե Ց ՈՒ Յ Ց
ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ Microsoft Օffice Excel ձևաչափով լրացված հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն):
2. Հաշվետվությունում նշվում են տեղեկություններ ստուգված կամ ուսումնասիրված տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ:
3. Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կարգով՝
1) 1-ին սյունակում գրանցվում է հերթական համարը.
2) 2-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի անվանումը.
3) 3-րդ սյունակում` տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը.
4) 4-րդ սյունակում գրանցվում է տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը.
5) 5-րդ սյունակում գրանցվում է տվյալ տնտեսավարող սուբյեկտի հարկ վճարողի հաշվառման համարը, եթե տվյալ ստուգում իրականացնող մարմինը տիրապետում է այդ տեղեկատվությանը: Տեղեկատվության բացակայության դեպքում դաշտը մնում է դատարկ.
6) (ենթակետն ուժը կորցրել է 12.07.12 N 841-Ն)
7) 6-րդ սյունակում նշվում է անցկացված միջոցառման տեսակը` ստուգում, վերստուգում կամ ուսումնասիրություն.
8) 7-րդ սյունակում նշվում է նույն տնտեսավարողի մոտ անցկացված ստուգումների կամ ուսումնասիրությունների քանակը, սակայն 8-12 սյունակները լրացվում են յուրաքանչյուր միջոցառման համար առանձին.
9) 8-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի սկիզբը` օրը, ամիսը և տարեթիվը.
10) 9-րդ դաշտում գրանցվում է ստուգման կամ ուսումնասիրության փաստացի ավարտը` օրը, ամիսը և տարեթիվը (Այն միջոցառումները, որոնք սկսվել են տվյալ տարվա ընթացքում, սակայն դեռ չեն ավարտվել, ներառվում են հաջորդ տարվա հաշվետվության մեջ).
11) 10-րդ դաշտում գրանցվում է անցկացված ստուգման կամ ուսումնասիրության հիմքը` համաձայն հետևյալ կոդավորման.
| Ստուգման կամ ուսումնասիրության հիմքը | Կոդը | 
| Պլանով նախատեսված ստուգում | 1 | 
| «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված ստուգումներ | |
| 1-ին ենթակետով նախատեսված | 21 | 
| 2-րդ ենթակետով նախատեսված | |
| ՀՀ վարչապետի հանձնարարական | 221 | 
| Քաղաքացու դիմում | 222 | 
| Իրավաբանական անձի դիմում | 223 | 
| Անհատ ձեռնարկատիրոջ դիմում | 224 | 
| Պետական մարմնից գրավոր տեղեկատվություն | 225 | 
| Տեղական ինքնակառավարման մարմնից գրավոր տեղեկատվություն | 226 | 
| 3-րդ ենթակետով նախատեսված | 23 | 
| 4-րդ ենթակետով նախատեսված | 24 | 
| 5-րդ ենթակետով նախատեսված | |
| Ակցիզային դրոշմանիշների ստուգում | 251 | 
| Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) ստուգում | 252 | 
| Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ստուգում | 253 | 
| Ելակետային տվյալների և դրանց ուղղիչ գործակիցների ստուգում | 254 | 
| Չձևակերպված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգում | 255 | 
| 6-րդ ենթակետով նախատեսված | 26 | 
| 7-րդ ենթակետով նախատեսված | 27 | 
| 8-րդ ենթակետով նախատեսված | 28 | 
| 9-րդ ենթակետով նախատեսված | 29 | 
| «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված վերստուգումներ | |
| «ա» ենթակետով նախատեսված | 31 | 
| «բ» ենթակետով նախատեսված | 32 | 
| «գ» ենթակետով նախատեսված | 33 | 
| «դ» ենթակետով նախատեսված | 34 | 
| «ե» ենթակետով նախատեսված | 35 | 
| «զ» ենթակետով նախատեսված | 36 | 
| «ը» ենթակետով նախատեսված | 37 | 
| «թ» ենթակետով նախատեսված | 38 | 
| «ժ» ենթակետով նախատեսված | 39 | 
| Ուսումնասիրություն | 4 | 
12) 11-րդ դաշտում նշվում են ստուգաթերթի համարը և այն հարցերի համարները, որոնք ստուգման ընթացքում նշվել են որպես անհամապատասխանություն: Այն մարմինները, որոնք ստուգումներն իրականացնում են առանց ստուգաթերթերի, կոդավորում են իրենց պահանջներն ու նորմերը յուրաքանչյուր իրավական ակտին տալով հերթական համար, իսկ հաջորդիվ նշելով արդեն այդ ակտի հոդվածի, մասի, կետի և ենթակետի համարները: Վերջիններից որևիցե մեկի բացակայության դեպքում նիշը լինում է 0-ն.
13) 12-րդ դաշտում նշվում է «Բ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը բողոքարկվել է կամ «Գ» տառը, եթե ստուգումը կամ ուսումնասիրությունը գանգատարկվել է:
(3-րդ կետը լրաց., փոփ. 12.07.12 N 841-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 12.07.12 N 841-Ն)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                