ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2012 թվականի N 895-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզում 2012 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման փորձարկման ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. սեպտեմբերի 14 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. սեպտեմբերի 14-ի N 895-Ա որոշման | 
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՈՒՄ 2012 ԹՎԱԿԱՆԻՆ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ, ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Պատասխանատու կառույցը | Կատարման ժամկետը | Կատարման վայրը | 
| 1. | Ծրագրի ապահովում և բազաների փորձարկում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն | 2012 թ.  | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն | 
| 2. | Վայոց ձորի և հարակից մարզերի (Արարատ, Սյունիք) մարզային կենտրոնների աշխատողների ուսուցում՝ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման կազմակերպման և իրականացման ուղղությամբ | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ | 2012 թ.  | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզ | 
| 3. | Վայոց ձորի մարզի և հարակից մարզերի մարզային կենտրոնների մասնագետների միջոցով Վայոց ձորի համայնքային անասնաբույժ- մասնագետների ուսուցում՝ մարզային համայնքների խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցամատյանների լրացման և անձնագրավորման գործընթացի թեմայով | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ | 2012 թ.  | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՀՀ Վայոց ձորի մարզի | 
| 4. | Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, գրանցման և անձնագրավորման իրականացում, համապատասխան գրանցամատյանի վարում և նշված տվյալների բազա մուտքագրում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ Վայոց ձորի մարզի տարածքային կառավարման մարմիններ ՀՀ Վայոց ձորի մարզի տեղական ինքնակառավարման մարմիններ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն | 2012 թ.  | ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ՀՀ Վայոց ձորի մարզի | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                