ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2012 թվականի N 369-Ա
«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
1. Հաստատել «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-6-Ն և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 9-ի ՀO-8-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ 5-օրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2012 թ. ապրիլի 23 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. ապրիլի 23-ի N 369-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN | Միջոցառման անվանումը | Ժամկետը | Միջոցառման համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| 1. | (կետն ուժը կորցրել է 02.10.12 N 956-Ա) | |||
| 2. | «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2012 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 3. | «Թիկնապահների և պահնորդների պարտադիր վերապատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2012 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 4. | «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2012 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր  | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 5. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 24-ի N 895-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2012 թ. | ՀՀ կառավարությանն առընթեր  | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 6. | «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի N 73-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | 2012 թ. 3-րդ տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր  | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 7. | «Պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը | 2012 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 8. | «Պահնորդների (թիկնապահների) կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու պիտանիությունը որոշող ստուգումներ պարբերաբար անցնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագիծը մշակելը | 2012 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | ՀՀ կառավարությանն առընթեր  | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
(հավելվածը փոփ. 02.10.12 N 956-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                