Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությունը այլ կերպ վնասած աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման իրավունքները փոխադարձաբար ճանաչելու մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
գիտակցելով աշխատանքային պարտականություններ կատարելիս խեղում, մասնագիտական հիվանդություն կամ առողջության այլ վնաս ստացած անձանց սոցիալական պաշտպանության հատուկ կարևորությունը,
ելնելով իրենց պետությունների քաղաքացիների սոցիալական պաշտպանության բնագավառում հարցերը կարգավորելու անհրաժեշտությունից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը տարածվում է Կողմերի ձեռնարկությունների, հաստատությունների և կազմակերպությունների վրա (այդ թվում` նախկին ԽՍՀՄ)` անկախ սեփականության ձևից (այսուհետ` ձեռնարկություններ):
Աշխատանքային պարտականություններ կատարելիս աշխատողին խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով հասցված վնասի հետևանքով աշխատողին հասցված վնասի փոխհատուցման համար վճարները (այսուհետ` վնասի փոխհատուցում) կատարվում են ձեռնարկություններում նախկինում աշխատած աշխատողներին, իսկ նրանց մահվան դեպքում` վնասի փոխհատուցման իրավունք ունեցող, Կողմերից ցանկացածի քաղաքացի հանդիսացող և նրանց տարածքներում մշտապես բնակվող անձանց:
Չեռնոբիլի ԱԷԿ-ում և այլ ռադիացիոն աղետների հետևանքով աշխատողների հասցված վնասի փոխհատուցումը իրականացվում է ընդունված ազգային օրենսդրությանը ու հատուկ համաձայնագրերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 2
Աշխատանքային պարտականություններ կատարելիս աշխատողին խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով հասցված վնասի (այդ թվում աշխատանքային պարտականությունների հետ կապված արտադրությունում դժբախտ պատահարի արդյունքում աշխատունակությունը կորցնելու դեպքում մյուս Կողմի տարածք տուժողի փոխադրվելուց հետո), մահվան հետևանքով աշխատողին հասցված վնասի փոխհատուցումը կատարվում է այն Կողմի գործատուի կողմից, որի օրենսդրությունը, խեղման, առողջության այլ վնաս ստանալու, մահվան պահին, տարածվում է աշխատողի վրա:
Վնաս հասցնելու համար պատասխանատու գործատուն այն փոխհատուցում է իր ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 3
Վնասի փոխհատուցումը կատարում է այն Կողմի գործատուն, որի օրենսդրությունը տարածվել է աշխատողի վրա մասնագիտական հիվանդություն առաջացրած նրա աշխատանքային գործունեության ժամանակ, և այն դեպքում, եթե նշված հիվանդությունը առաջին անգամ հայտնաբերվել է մյուս Կողմի տարածքում:
Այն դեպքերում, երբ մասնագիտական հիվանդություն ստացած աշխատողը աշխատել է մի քանի Կողմերի տարածքներում գործունեության այն պայմաններում և բնագավառներում, որոնք կարող էին առաջացնել մասնագիտական հիվանդություն, վնասի փոխհատուցումը իրականացնում է այն Կողմի գործատուն, որի տարածքում վերջին անգամ կատարվել է նշված աշխատանքը:
Հ ո դ վ ա ծ 4
Աշխատողի աշխատանքային խեղման և մասնագիտական հիվանդության ծանրության վերանայումը իրականացվում է այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նա բնակվում է:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերից մեկի տարածքում սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով սահմանված ձևով տրված փաստաթղթերը կամ դրանց հաստատված պատճենները մյուս Կողմերը ընդունում են առանց օրինականացման:
Տոկոսներով մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի և օգնության լրացուցիչ ձևերի մասին ցանկացած Կողմի համապատասխան բժշկական փորձագիտական հանձնաժողովի որոշումը, անկախ աշխատողի բնակության վայրից, նրա առողջությանը հասցված վնասի փոխհատուցման համար սույն Համաձայնագիրը ստորագրած Կողմերի համար ունի իրավաբանական ուժ:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերը առաջնայնության կարգով ապահովում են իրենց տարածքներում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող աշխատողների (իսկ մահվան դեպքում` վնասի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց) վնասի փոխհատուցման համար դրամական միջոցների փոխանցումը և վճարումը բանկերի և (կամ) փոստային կապի հաստատությունների միջոցով:
Վնասի փոխհատուցման համար դրամական միջոցների փոխանցումը իրականացվում է գործատուի հաշվին` «Սոցիալապես նշանակալի ոչ առևտրային վճարներով քաղաքացիների դրամական միջոցների փոխանցման մասին» միջկառավարական Համաձայնագրին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 7
Աշխատողին հասցված վնասի համար պատասխանատու ձեռնարկության վերացման և նրա իրավահաջորդի բացակայության դեպքում` Կողմը, որի տարածքում վերացվել է ձեռնարկությունը, երաշխավորում է վնասի փոխհատուցում այդ աշխատողներին` ազգային օրենսդրությանը համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 8
Սույն Համաձայնագրով նախատեսված գործերով իրավասու է այն Կողմի դատարանը, որի տարածքում տեղի է ունեցել գործողությունը, որն էլ հիմք է ծառայել վնասի փոխհատուցման մասին պահանջի համար, կամ այն Կողմի դատարանը, որի տարածքում բնակվում են անձինք, որոնք տուժողի ընտրությամբ վնասի փոխհատուցման իրավունք ունեն:
Հ ո դ վ ա ծ 9
Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը կարող են սույն Համաձայնագրում կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն համապատասխան արձանագրություններով և կհանդիսանան սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը լուծվում են շահագրգիռ Կողմերի միջև բանակցությունների կամ հանրաճանաչ այլ միջոցներով, ներառյալ Կողմերից որևէ մեկի խնդրանքով ստեղծվող համաձայնեցնող հանձնաժողովները:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագրով չկարգավորված, ինչպես նաև նրա կիրառման հետ կապված հարցերը քննարկվում են Կողմերի լիազոր մարմինների կողմից:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրի իրականացման նպատակներով` Կողմերը.
համագործակցության միջոցով կիրականացնեն ազգային օրենսդրությունների մերձեցման քաղաքականություն,
կտեղեկացնեն միմյանց իրենց պետություններում գործող սոցիալական օրենսդրությունների և նրանցում կատարված փոփոխությունների մասին, այդ թվում բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին փոխանցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 15
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին, համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ, այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:
Հ ո դ վ ա ծ 16
Սույն Համաձայնագրում Կողմի մասնակցության ընթացքում վնասի փոխհատուցման համար անձանց նշանակված վճարները իրենց ուժը պահպանում են նաև Համաձայնագրից Կողմի դուրս գալու ժամանակ:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի սեպտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի հոկտեմբերի 27-ից:
