«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 նոյեմբերի 2012 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 31 հոկտեմբերի 2012 թ.   | N 456-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԳՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.197 | Դիմետոատ | դիմետոատ | 400 | խտացված էմուլսիա | 
| 1.198 | Տիտան | լյամբդա-ցիհալոտրին | 50 | խտացված էմուլսիա | 
| 1.199 | Վիլքլոր | քլորպրիֆոս | 480 | խտացված էմուլսիա | 
| 1.200 | Արմադա | աբամեկտին | 18 | խտացված էմուլսիա | 
| 1.201 | Ռազոռ պլյուս | իմիդակլոպրիդ+պենցիկուրոն | 140+150 | խտացված կախույթ | 
| 1.202 | Ամպլիգո 150 | քլորանտրանիլ-իպրոլ | 100 | միկրոկապսուլացված կախույթ | 
| 1.203 | Էվեստո քվանտում 273.5 | պենֆլուֆեն | 66.5 | հոսող խտացված կախույթ | 
| 1.204 | Դեցիս Ֆ-լյուքս 025 | դելտամետրին | 25 | խտացված էմուլսիա | 
| 1.205 | Բելտ | ֆլուբենդիամիդ | 480 | խտացված կախույթ | 
| 1.206 | Մովենտո | սպիրոտետրամատ | 240 | խտացված կախույթ | 
2) անվանացանկի 3-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 3.007 | Ֆիտոսպորին-Մ | Bacillus subtilis | 1 մլրդ սպոր/մլ | հեղուկ | 
3) անվանացանկի 5-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 5.011 | Բրոդիֆակում | բրոդիֆակում | 0.25 | հատիկ կամ բրիկետ | 
4) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.160 | Վիլմեֆոն | տրիադիմեֆոն | 250 | թրջվող փոշի | 
| 6.161 | Վիլպենզոլ | պենկոնազոլ | 100 | խտացված էմուլսիա | 
| 6.162 | Վիլօքսանիլ պլուս | պղնձի քլորօքսիդ + ցիմօքսանիլ | 420+40 | ջրում լուծվող հատիկ | 
| 6.163 | Վիլզեբ պլյուս | մանկոցեբ + մեֆենօքսամ | 640+40 | թրջվող փոշի | 
| 6.164 | Տասպա | պրոպիկոնազոլ + դիֆենոկոնազոլ | 250+250 | խտացված էմուլսիա | 
| 6.165 | Ռիդոմիլ Գոլդ պլյուս | մեֆենօքսամ + պղնձի քլորօքսիդ | 25+400 | թրջվող փոշի | 
| 6.166 | Պերգադո Մ | մանդիպրոպամիդ + պղնձի քլորօքսիդ | 25+245 | ջրում լուծվող հատիկ | 
| 6.167 | Ռաքսիլ ուլտրա 120 | տեբուկոնազոլ | 120 | խտացված կախույթ | 
5) անվանացանկի 7-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 7.009 | Վեքսիլ | տեբուկոնազոլ | 60 | խտացված սուսպենզիա | 
6) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 8.116 | Լորդ | մետրիբուզին | 700 | թրջվող փոշի | 
| 8.117 | Վիպրոտրին | պրոմետրին | 500 | թրջվող փոշի | 
| 8.118 | Վիլոսատ | գլիֆոսատ | 480 | ջրային լուծույթ | 
| 8.119 | Դիկալ | 2.4 դիմեթիլ ամինային աղ | 725 | ջրային լուծույթ | 
| 8.120 | Պումա սուպեր 75 | Ֆենօքսապրոպ-Պ-էթիլ + մեֆենպիրդիէթիլ | 69+75 | յուղաջրային էմուլսիա | 
| Ա. Բախչագուլյան | 
 
                