ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մարտի 2013 թվականի N 169-Ա
ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ՄԻՆՉԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԸ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով`
Հաստատել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչև 2014 թվականը ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. մարտի 5 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մարտի 5-ի N 169-Ա որոշման | 
| Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչև 2014 թվականը ներդրման համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը | |||||||||||||||
| Իրավական հատված | 2013 թ. | Պատասխանատու կատարողը | Համակատարողը | Նշումներ | |||||||||||
| հունվ. | փետրվ. | մարտ | ապրիլ | մայիս | հունիս | հուլիս | օգոստ. | սեպտ. | հոկտ. | նոյեմբ. | դեկտ. | ||||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 
| 1. «Պարտադիր կուտակային վճարների վերադարձելիությունը երաշխավորող հիմնադրամ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ մարտի 31-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | Նախագիծը 2013 թ. հունվարի 20-ից դրված է շրջանառության մեջ: | |||||||||||
| 2. «Մասնակիցների ռեեստրը վարողին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ մարտի 31-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | Նախագիծը 2013 թ. հունվարի 31-ից դրված է շրջանառության մեջ: | |||||||||||
| 3. «Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու փաստն արձանագրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ մարտի 31-ը | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ||||||||||||
| 4. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների կողմից երաշխիքային ֆոնդին փոխանցվող վճարների հաշվարկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ||||||||||||
| 5. «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ապահովող օրենքի նախագծի մշակում («Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի ներդրման հետ կապված փոփոխություններ) | ՀՀ ԱԺ ներկայացնելու վերջնաժամ- կետը՝ մարտի 29-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | Նախագիծը ներկայացվել է նախարարական սոցիալական կոմիտեի քննարկմանը 2013 թ. հունվարի 31-ին: | |||||||||||
| 6. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում անհրաժեշտ փոփոխությունների իրականացումն ապահովող օրենքի նախագծի մշակում (զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց անձնավորված հաշվառման համակարգում ընդգրկելու համար հատուկ մոտեցումներ սահմանելու նպատակով) | ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետը՝ ապրիլի 30-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ ԿԱ ՊԵԿ 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 ՀՀ ՊՆ 
 ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն 
 ՀՀ ԿԱ ԱԱԾ | Նախագիծը դրվել է շրջանառության մեջ: | |||||||||||
| 7. «Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվությունը փոխանակելու կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ հունիսի 30-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ||||||||||||
| 8. «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ հուլիսի 31-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 
 ՀՀ ԿԱ ՊԵԿ | ||||||||||||
| 9. «Կենսաթոշակային կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը այլ անձանց փոխանցելու կարգը, ձևը և ժամկետները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը | վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը | ՀՀ ֆինանսների նախարարություն | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ||||||||||||
| 10. «Ներդրումային ֆոնդի և ներդրումային ֆոնդի կառավարչի արտաքին աուդիտն իրականացնող անձի արտաքին աուդիտին և աուդիտորական եզրակացության ձևին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշում և ՀՀ ֆինանսների նախարարի հրաման | վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | ||||||||||||
| Տեղեկատվական տեխնոլոգիաների հատված | հունվ. | փետրվ. | մարտ | ապրիլ | մայիս | հունիս | հուլիս | օգոստ. | սեպտ. | հոկտ. | նոյեմբ. | դեկտ. | Պատասխանատու կատարողը | Համակատարողը | Նշումներ | 
| AMPIS1 (Armenian Mandatory Pension Information System) | |||||||||||||||
| 11. Կառավարիչների նկատմամբ ներկայացվող պահանջների և փայերի թողարկման ընթացակարգի նկատմամբ սահմանվող պահանջների մոդուլ (մշտական տվյալներ) (sհare admiոistratiօո mօdսle/permaոeոt data/) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. մարտի 28-ին: | ||||||||||||
| 12. Հաշիվների բացման մոդուլ (account opening module) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | |||||||||||||
| 13. Վճարումների մոդուլ (contribution module) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | |||||||||||||
| AMPIS | |||||||||||||||
| 14. Փայերի փոխանակման մոդուլ (share exchange module) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. դեկտեմբերի 31-ին: 
 | ||||||||||||
| 15. Երաշխիքային ֆոնդի տվյալների փոխանակման մոդուլ (Guarantee fund information exchange module) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | |||||||||||||
| 16. Միանվագ վճարների մոդուլ (lump sum payments' module) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլների վերջնական փորձարկումն ավարտվել է 2012 թ. դեկտեմբերի 31-ին: | ||||||||||||
| 17. Ծրագրային վճարների մոդուլ (program withdrawals' module ) | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | |||||||||||||
| 18. Հաշվետվությունների մոդուլ (Reporting module) | Այս մոդուլների և ամբողջ AMPIS համակարգի (բացառությամբ ժառանգության մոդուլի) վերջնական փորձարկումների վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 18-ը: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլը գտնվում է մշակման փուլում: | |||||||||||
| 19. Մոդուլ «Իմ հաշիվը» (Module "My account") | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլը գտնվում է մշակման փուլում: | ||||||||||||
| 20. «Ժառանգություն» մոդուլ (Iheritance module) | Այս մոդուլի վերջնական փորձարկման վերջնաժամկետն է հոկտեմբերի 23-ը: | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ՀՀ ֆինանսների նախարարություն | Մոդուլը գտնվում է մշակման փուլում: | |||||||||||
| Անձնավորված հաշվառման համակարգ | |||||||||||||||
| 21. Բնակչության պետական ռեգիստրից մահվան ամսաթվի վերաբերյալ ՔԿԱԳ մարմնից ստացված տվյալների առցանց տրամադրում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին | Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է մարտի 31-ը: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն | ||||||||||||
| 22. «Կուտակային վճարների հաշվարկ» մոդուլի մշակում, փորձարկում, ներդրում | Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | |||||||||||||
| 23. Մասնակիցների ռեեստրը վարողի հետ տվյալների փոխանակման մոդուլի մշակում, փորձարկում, ներդրում | Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է հունիսի 30-ը: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) | ||||||||||||
| 24. «Ֆիզիկական անձի անհատական հաշիվ» մոդուլի մշակում և ներդնում | Մոդուլի վերջնական գործարկման վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | |||||||||||||
| 25. ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի համակարգչային ծրագրային բազայի ձևափոխում | ՀՀ ԿԱ ՊԵԿ | ՀՀ ֆինանսների նախարարություն | 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ անհրաժեշտ ծրագրային բազայի առկայությունն ապահովված է: | ||||||||||||
| Տեղեկատվական տեխնոլոգիաների հատվածի հետ կապված անհրաժեշտ այլ միջոցառումներ | |||||||||||||||
| 26. Նույնականացման քարտի ստացում/էլ ստորագրությունների ապահովում2 | Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ- կետն է փետրվարի 20-ը: | ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանություն | ԷԿԵՆԳ | 2013 թ. հունվարի 15-ի դրությամբ ստացել է 24000 անձ, նախատեսվում է ավարտել և տրամադրել 73000 անձի: | |||||||||||
| 27. Նույնականացման քարտ կարդացող սարքերի ապահովում3 | Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ- կետն է փետրվարի 20-ը: | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | ԿՀԻԿ | 2013 թ. հունվարի 31-ի դրությամբ բաշխվել է 5000 սարք: Նվազագույն պահանջվող քանակությունն է 40000-ը: | |||||||||||
| 28. Անձնավորված հաշվառման համակարգից օգտվողի անվանման և գաղտնաբառի ապահովում4 | Նվազագույն (պահանջված) քանակի տրամադրման վերջնաժամ- կետն է փետրվարի 20-ը: | ՀՀ ԿԱ ՊԵԿ | 2013 թ. հունվարի 31-ի դրությամբ 28310 անձ, 18700 իրավաբանական անձանց լիազոր անձինք են: Նախատեսվում է մինչև փետրվարի 20-ը ապահովել իրավաբանական անձ հանդիսացող ակտիվ հարկատուներին (53 000) և հարկային գործակալ հանդիսացող անհատ ձեռնարկատերերին (կանխատեսվում է մոտավորապես 20000) ապահովել 73000 օգտվողի անվանմամբ և գաղտնաբառով: | ||||||||||||
| 1` AMPIS` Հայաստանի կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի տեղեկատվական համակարգ: | |||||||||||||||
| 2` Համաձայն անձնավորված հաշվառման համակարգի ծրագրային ապահովումն իրականացնող կապալառուից` IU networks ընկերությունից ստացված տեղեկությունների: | |||||||||||||||
| 3` Համաձայն ԿՀԻԿ-ից ստացված տեղեկատվության: | |||||||||||||||
| 4` Աշխատող չունեցող/հարկային գործակալ չհանդիսացող անհատ ձեռնարկատերերը (կանխատեսվում է մոտավորապես 36000) կգրանցեն իրենց անվանումը և գաղտնաբառը` մինչև 2013 թվականի ավարտը: | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                