ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 322-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.
2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 01.06.13 N 413-Ա)
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. մայիսի 2 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մայիսի 2-ի N 322-Ա որոշման | 
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Ս. Ծատուրյան | - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
| Պ. Մանուկյան | - ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ | |
| Թ. Մադոյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ | |
| Ա. Սանամյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային իրավական վարչության բաժնի պետի տեղակալ | |
| Ա. Պետրոսյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետ | |
| Կ. Գրիգորյան | - ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ | |
| Զ. Մաթոսյան | - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական պաշտպանության և առողջապահության բնագավառներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ | |
| Գ. Կասպարով | - ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար | Դ. Սարգսյան | 
 
                