«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 4 հունիսի 2013 թ. ք. Երևան | N 317-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.226 | Սիրոկո | դիմետոատ | 400 | խտացված էմուլսիա | 
| 1.227 | Էնլիլ | դիազինոն | 600 | խտացված էմուլսիա | 
| 1.228 | Ալիոտ | մալաթիոն | 570 | խտացված էմուլսիա | 
2) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.125 | Լազուրիտ | մետրիբուզին | 700 | թրջվող փոշի | 
| Ա. Բախչագուլյան | 
 
                