ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2013 թվականի N 969-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 446-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով և 42-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 21-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության համակարգի փրկարարական ծառայողների լրավճարների չափերը սահմանելու մասին» N 446-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով կատարվող փոփոխությունները չեն կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. սեպտեմբերի 13 Երևան | 
| Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 969-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ԼՐԱՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ
| NN ը/կ | Փրկարարական ծառայության պաշտոնները` ըստ խմբերի | Փրկարարական ծառայության պաշտոններին հավասարեցված փրկարարական ծառայության այլ պաշտոններ | Լրավճարի առավելա-գույն չափը (դրամ) | 
| 1 | 2 | 3 | 4 | 
| 1. | Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոններ | ||
| 1) | Փրկարար ծառայության տնօրեն | 205.756 | |
| 2) | Փրկարար ծառա-յության տնօրենի տեղակալ | 159.568 | |
| 3) | Կենտրոնական ապարատի վարչության պետ, ռեկտոր | 138.000 | |
| 2. | Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ | ||
| 1) | կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ | բաժնի պետ-կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ, Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, Ճգնաժամային կառավարման կենտրոնի (այսուհետ` ՃԿԿ) պետ-կենտրոնական ապարատի վարչության պետի տեղակալ | 121.342 | 
| 2) | կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետ | ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ֆակուլտետի դեկան, ՃԿԿ-ի պետի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, ՀՀ այլ պետական մարմիններում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ | 114.728 | 
| 3) | տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության պետ | կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսոր, նվագախմբի ղեկավար, ՃԿԿ-ի բաժնի պետ, «911» ծառայության պետ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար | 99.206 | 
| 3. | Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ | ||
| 1) | տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության պետի տեղակալ | ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ցիկլի պետ, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, օպերատիվ հերթափոխի պետ, ավագ օպերատիվ հերթապահ, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետի տեղակալ, հերթապահ ուժերի ղեկավար | 90.919 | 
| 2) | հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար | հերթապահ ուժերի ղեկավարի տեղակալ, հրդեհաշիջման ղեկավար, Երևան քաղաքի վարչության բաժնի պետ, Երևան քաղաքի վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բաժնի պետ, կենտրոնական ապարատի ավագ հրահանգիչ, ՃԿԿ-ի ավագ հրահանգիչ, «911» ծառայության ավագ դիսպետչեր, ավագ դասախոս, տեխնիկայի և սարքավորումների վերանորոգման բազայի պետի տեղակալ, հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ | 89.596 | 
| 3) | բաժնի պետ | տարածքային վարչության բաժնի պետ, մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատի հրամանատար, կենտրոնական ապարատի հրահանգիչ, ՃԿԿ-ի հրահանգիչ, մարզային ՃԿԿ-ի պետ, «911» ծառայության դիսպետչեր | 82.868 | 
| 4) | լաբորատորիայի պետ | հրդեհաշիջման ղեկավարի տեղակալ, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, խմբի հրամանատար | 66.138 | 
| 5) | հրշեջ-փրկարա-րական ջոկատի հրամանատարի տեղակալ | տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության ավագ հրահանգիչ, խմբի հրամանատարի տեղակալ, հատուկ փրկարարական, հատուկ ջրափրկարարական և հատուկ հրշեջ ջոկատի ավագ հրահանգիչ, փրկարար ծառայության տնօրենի օգնական | 66.138 | 
| 4. | Փրկարարական ծառայության միջին պաշտոններ | ||
| 1) | խմբի պետ | տարածքային (ներառյալ Երևան քաղաքի) վարչության հրահանգիչ, հրշեջ-փրկարարական ջոկատի խմբի պետ, բուժկետի պետ | 56.878 | 
| 2) | ջոկի հրամանատար | հատուկ փրկարարական ջոկատի ջոկի հրամանատար, մարզային «911» ծառայության պետ, հատուկ ջրափրկարարական, հատուկ հրշեջ, հատուկ պահպանության ջոկատների հրահանգիչ | 52.250 | 
| 3) | ավագ փրկարար | ավագ տեխնիկ, ավագ պարամեդիկ, ավագ կինոլոգ, ավագ պահեստապետ | 48.280 | 
| 5. | Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ | ||
| փրկարար | հերթափոխի պետ, կինոլոգ, երաժիշտ, պարամեդիկ, ընդհանուր պրոֆիլի փրկարար, լեռնափրկարար-դեսանտ, օղակի հրամանատար, լեռնափրկարար, «911» ծառայության կրտսեր հրահանգիչ (դիսպետչեր), մարզային «911» ծառայության հրահանգիչ (դիսպետչեր), հատուկ փրկարարական (հատուկ ջրափրկարարական, մարզային փրկարարական, հատուկ պահպանության) ջոկատի օղակի հրամանատար, կրտսեր հրահանգիչ, հեռախոսավար-փրկարար, փրկարար-օգնական, տեխնիկ, ջոկատի դիսպետչեր, ռադիոհեռախոսավար, վարորդ, համակարգչային օպերատոր, ավագ հրաձիգ | 28.000 | |
| հրաձիգ, հրշեջ-փրկարար, վարորդ-կապավոր, վարորդ-փրկարար, տեխնիկ-փրկարար, տեխնիկ-վարորդ, լաբորանտ-վարորդ, ավագ վարորդ, ավագ հրշեջ, հրշեջ, ավագ հրշեջ` հրահանգիչ, հրշեջ` հրահանգիչ, վարպետ-փրկարար, ավագ հրշեջ-փրկարար, հրշեջ-փրկարար, վարորդ-մեխանիկ, կապավոր-փրկարար, լուսավորող-փրկարար, ավագ մեխանիկ, ջրափրկարար, ջրասուզակ-փրկարար, ջրասուզակ, փրկարար-նավաստի, մոտորանավակավար-փրկարար, մարզային փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, կապի տեխնիկ, մեխանիկ-փրկարար, մղանավար, ավագ մղանավար, ավագ էքսկավատորավար, էքսկավատորավար, ավագ ավտոկռունկավար, ավտոկռունկավար, կախաճոպանագործ, ավագ քիմիկ, քիմիկ-դոզաչափող, քիմիկ-վարակազերծող, քիմիկ-վարորդ, սակրավոր, ավագ պայթեցնող, պայթեցնող, վարորդ-պայթեցնող, ավագ սակրավոր, վարորդ-սակրավոր, ավագ մեխանիկ-վարորդ, կոմպրեսորավար, էլեկտրիկ-լուսավորող, պահեստապետ, ավագ խոհարար, խոհարար, ավագ տեխնիկ, ավտոմեխանիկ, սանհրահանգիչ, վարորդ-սանիտար | 25.000 | ||
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Վ. Գաբրիելյան | 
 
                