ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2013 թվականի N 571-Ա
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`
Հաստատել «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության ՀՕ-50-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Տ. Սարգսյան | 
| 
 2013 թ. հուլիսի 17 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2013 թվականի հուլիսի 17-ի N 571-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
| NN ը/կ | Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1. | «Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ | ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ) ՀՀ վճռաբեկ դատարան (համաձայնությամբ) | 2013 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
(հավելվածը փոփ. 18.09.13 N 832-Ա)
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Վ. Գաբրիելյան | 
 
                