«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10613468
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 29 հոկտեմբերի 2013 թ. ք. Երևան | N 199-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 234-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը հաստատելու մասին» N 234-Ն հրամանի 1-ի կետով հաստատված N 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 10-ից:
| Ս. Կարապետյան | 
| Հավելված ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 29-ի N 199-Ն հրամանի 
 «Հավելված N 6 ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 234-Ն հրամանի | 
Ձև N 6-Հ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԱՌԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՍԱԾԱԾԿ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| N | Հրդեհների քանակը | Ընդամենը, հա | |
| 1 | Անտառային հողեր | ||
| 1) Որից՝ հրդեհված անտառածածկ տարածք, այդ թվում՝ | |||
| ա. վերնատարած | |||
| բ. գետնատարած | |||
| գ. ստորգետնյա | |||
| 2) Հրդեհված անտառի տեսակային կազմը, այդ թվում՝ | |||
| ա. լայնատերև սաղարթավոր | |||
| բ. ասեղնատերևավոր | |||
| գ. խառը | |||
| 3) Հրդեհված ոչ անտառածածկ տարածք | |||
| 2 | 1) Այլ բուսածածկ տարածք, այդ թվում՝ | ||
| ա. անտառներին հարակից | |||
| բ. ոչ անտառապատ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից | 
Հրդեհների առաջացումը
| Պետական | Համայնքային | Այլ բուսածածկ տարածքներ | |
| 1. Հրդեհների քանակը պետական, համայնքային անտառային հողերում, այլ բուսածածկ տարածքներում, ընդամենը | |||
| այդ թվում ըստ պատճառների` | |||
| 1) անտառօգտագործողների անփութության հետևանքով | |||
| 2) գյուղատնտեսական հողատեսքերի հրկիզումից | |||
| 3) արշավների հետևանքով | |||
| 4) այլ կազմակերպությունների անփութության հետևանքով | |||
| 5) բնակչության անփութության հետևանքով | |||
| 6) կայծակից | |||
| 7) անհայտ | 
Հրդեհաշիջման իրականացումը
| N | Հրդեհաշիջումն իրականացվել է հետևյալ ուժերով | |||||
| Անտառային տնտե-սությունների | Բնության հատուկ պահպանվող տարածքների | Հրշեջ փրկարարական ջոկատների | Համայնքների ներկայա-ցուցիչներ | Այլ կազմակերպու-թյունների  | ||
| 1 | Անտառային հողերում, այդ թվում՝ | |||||
| 1) «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում | ||||||
| 2) բնության հատուկ պահպանվող տարածքներում | ||||||
| 2 | Այլ բուսածածկ տարածքներում | |||||
Հրդեհների հետ կապված հետաքննության գործերի շարժը
| N | 
 
 | Ընդամենը | |
| 1 | Ակտավորված նյութերի /դեպքերի/ քանակը | ||
| Այդ թվում՝ բնապահպանական պետական | տուգանման դեպքերի քանակը | ||
| գանձված տուգանքը, հազ. դրամ | |||
| 2 | Հետաքննությամբ վճռված տուգանքը, հազ. դրամ, | ||
| որից` փաստացի գանձված է, հազ. դրամ | |||
| 3 | Այլ պատժամիջոցներով վճիռների քանակը | ||
| 4 | Բոլոր նյութերով առնչվող անձանց թվաքանակը | ||
| Կատարող ___________________  | Ղեկավար _____________________________ (անուն, ազգանուն) | 
|   _____________________________  | |
| «____» ________________ 20 թ. |  _____________________________ | 
1. Տեղեկատվություն Ձև 6-Հ
Անտառային և այլ բուսածածակ տարածքների հրդեհների մասին ներկայացնում են՝
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ ըստ անտառտնտեսությունների, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` ըստ բնության հատուկ պահպանվող տարածքների, տեղական ինքնակառավարման մարմինները՝ ըստ այլ բուսածածկ տարածքների և անտառների կառավարման լիազորություններ ունեցող այլ սուբյեկտներ:
2. Տեղեկատվությունը ներկայացնում են եռամսյակային կտրվածքով:»:
 
                