«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
| 9 դեկտեմբեր 2013 թ. ք. Երևան | N 769-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 02-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, «Բուսասանիտարիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1039-Ն որոշմամբ հաստատված բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգի 6-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետը՝
Հրամայում եմ`
1. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2011 թվականի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների անվանացանկում կատարել հետևյալ լրացումները.
1) անվանացանկի 1-ին բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 1.229 | Ցիպրին 100 | ցիպերմետրին | 100 | էմուլսիայի խտածո | 
| 1.230 | Կորագեն | քլորանտրանիլիպրոլ | 200 | խտացված կախույթ | 
| 1.231 | Վոլիամ տարգո 063 | աբամեկտին+ քլորանտրանիլիպրոլ | 180+45 | խտացված կախույթ | 
2) անվանացանկի 6-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետերով.
| 6.188 | Տանոս | ցիմօքսանիլ+ֆամօքսադոն | 250+250 | ջրում դիսպերսվող հատիկներ | 
| 6.189 | Կվադրիս մաքս | ազոքսիստրոբին+ֆոլպետ | 93.5+500 | խտացված կախույթ | 
| 6.190 | Բրավո 500 | քլորոտալոնիլ | 500 | խտացված կախույթ | 
| 6.191 | Ռեվուս տոպ 500 | դիֆենոկոնազոլ+մանդիպրոպամիդ | 250+250 | խտացված կախույթ | 
3) անվանացանկի 8-րդ բաժինը լրացնել հետևյալ նոր կետով.
| 8.126 | Ռեգլոն սուպեր 150 | դիկվատ | 150 | ջրային լուծույթ | 
| Ա. Բախչագուլյան | 
 
                