ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1240-Ն
ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) շշալցված խմելու ջրին ներկայացվող պահանջները` համաձայն N 1 հավելվածի.
2) շշալցված խմելու ջրի որակի և անվտանգության չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) Տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 | 
| Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման | 
ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն պահանջներով կարգավորվում են մարդկանց սպառման համար նախատեսված խմելու ջրին` տարայավորված շշերում, կոնտեյներներում, փաթեթներում (այսուհետ` շշալցված ջուր), ներկայացվող անվտանգության պահանջների հետ կապված հարաբերությունները:
2. Սույն որոշման գործողությունը չի տարածվում հանքային բնական ջրերի (բուժիչ, բուժիչ-սեղանի հանքային ջրերի) վրա:
3. Սանիտարահամաճարակային և հիգիենիկ պահանջների համապատասխանության նկատմամբ հետազոտությունների անցկացման ժամանակ հնարավոր է տիպային նմուշի (միևնույն արտադրողի կողմից արտադրված միևնույն անվանմամբ պատրաստի արտադրանքի նմուշ՝ արտադրանքի թողարկումը կանոնակարգող տեխնիկական պայմաններին և տեխնոլոգիական հրահանգին համապատասխան) առանձնացումը:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Շշալցված ջրերի արտադրման ու իրացման գործընթացը թույլատրվում է հետևյալ փաստաթղթերի առկայությամբ՝
1) շշալցված խմելու ջրի անվտանգությունը հիմնավորող.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված փաստաթուղթ.
3) սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված տեխնիկական պայմանները, տեխնոլոգիական հրահանգը և (կամ) ստանդարտացման փաստաթղթերը:
5. Սինթետիկ նյութերից պատրաստված տարողություններում շշալցված ջրերի պահման ժամկետներն ու ջերմաստիճանային պայմանները պետք է համապատասխանեն պատրաստի արտադրանքի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերում նշված պահանջներին:
6. Չի թույլատրվում շշալցման համար նախատեսված խմելու ջրի մշակման ժամանակ քլոր պարունակող միջոցների կիրառումը. վարակազերծման գերադասելի մեթոդներ են օզոնացումն ու մշակման ֆիզիկական մեթոդները, մասնավորապես, ուլտրամանուշակագույն ճառագայթումը:
7. Շշալցված ջրեր արտադրողներն ապահովում են շշերի և (կամ) տարաների վարակազերծումը, ինչպես նաև համաճարակային առումով և, ըստ քիմիական կազմի, անվտանգությունը երաշխավորող ջրի վարակազերծումը կամ պահածոյացումը:
8. Թույլատրվում է շշալցման համար օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող տարաներ` հաշվի առնելով դրանցում արտադրանքի առավելագույն պահման ժամկետները:
III. ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԿԱՐԳԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ
9. Կախված աղբյուրից՝ խմելու ջրերը դասակարգվում են`
1) ստորգետնյա ջրաղբյուրից ստացված (արտեզյան, մաքուր աղբյուրի, գրունտային).
2) մակերեսային ջրաղբյուրից ստացված (գետային, լճային, սառցային):
10. Կախված մշակման եղանակից՝ խմելու ջրերը դասակարգվում են`
1) մաքրված կամ հավելյալ մաքրված (ջրատար ցանցից).
2) լավորակված (լրացուցիչ հարստացված կենսականորեն անհրաժեշտ մակրո- և միկրոտարրերով):
11. Կախված կենտրոնական ջրամատակարարման համակարգի ջրերին ներկայացվող հիգիենիկ պահանջների նկատմամբ բարելավված ջրի որակից, ինչպես նաև լրացուցիչ բժշկակենսաբանական պահանջներից` շշալցված ջրերը դասակարգվում են՝
1) առաջին կարգի` խմելու ջուր (անկախ ստացման աղբյուրից), որն անվտանգ է առողջության համար և՛ համաճարակային, և՛ ճառագայթային առումներով, ամբողջությամբ համապատասխանում է զգայորոշման ցուցանիշների բարձր չափորոշիչներին, ունի անվնաս քիմիական կազմ և կայուն պահպանում է խմելու ջրի բարձր որակը.
2) բարձր կարգի` խմելու ջուր` ինքնուրույն ստորգետնյա ջրաղբյուրներից, հուսալի պաշտպանված կենսաբանական և քիմիական աղտոտումից, որն ունի լավագույն որակ: Առաջին կարգի ջրերի համար բոլոր չափորոշիչների պահպանման ժամանակ բարձր կարգի խմելու ջուրը պետք է բավարարի մարդու ֆիզիոլոգիական կարիքները՝ ըստ հիմնական կենսաբանորեն անհրաժեշտ մակրո- և միկրոտարրերի պարունակության և ավելի խիստ չափորոշիչների` ըստ մի շարք զգայորոշման, ֆիզիկաքիմիական ցուցանիշների ու քիմիական կազմի:
IV. ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
12. Շշալցված ջրերը պետք է համապատասխանեն հիգիենիկ նորմատիվներին՝ արտադրության, փոխադրման, պահման ժամանակ, ինչպես նաև սահմանված ամբողջ պիտանիության ժամկետի ընթացքում:
13. Շշալցված ջրերի անվտանգության պահանջներն են`
1) բարենպաստ զգայորոշման հատկություններ.
2) անվնասակարություն՝ ըստ քիմիական կազմի (հիմնական աղային բաղադրիչների, վտանգավորության I, II և III դասերի ծանր մետաղների, թունավոր ոչ մետաղական տարրերի և հալոգենների, մարդու կողմից ստեղծված և բնական ծագում ունեցող օրգանական նյութերի պարունակություն).
3) համաճարակային առումով խմելու ջրի անվտանգություն (ըստ մանրէաբանական, վիրուսոլոգիական և մակաբուծաբանական ցուցանիշների).
4) ճառագայթային առումով խմելու ջրի անվտանգություն:
14. Շշալցված ջրերի մակրո- և միկրոտարրային կազմի ֆիզիոլոգիական լիարժեքությունը որոշվում է դրա համար սահմանված չափորոշիչներին համապատասխան:
15. Որպես շշալցված ջրերի պահածոյացնող նյութ` թույլատրվում է օգտագործել արծաթ, յոդ, ածխածնի երկօքսիդ:
16. Մանկական սննդի պատրաստման համար նախատեսված շշալցված ջրերը (երեխաների արհեստական կերակրման ժամանակ) պետք է համապատասխանեն նորմատիվային մեծություններին` ըստ բարձր կարգի ջրի հիմնական ցուցանիշների, ինչպես նաև հետևյալ լրացուցիչ պահանջներին`
1) չի թույլատրվում արծաթի, ածխածնի երկօքսիդի օգտագործումը՝ որպես պահածոյացնող նյութ.
2) ֆտորիդ իոնների պարունակությունը չպետք է գերազանցի 1 մգ/լ խտությունը.
3) յոդիդ իոնների պարունակությունը 0,04-0,06 մգ/լ խտության սահմաններում է.
4) մանկական սննդի պատրաստման համար նախատեսված՝ շշալցված ջրի լավորակումը, ըստ յոդի, պարտադիր չէ, քանի որ մանկական սնունդը հիմնականում կարգավորված է ըստ յոդի պարունակության:
V. ՇՇԱԼՑՎԱԾ ՋՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ, ՄԱԿՆՇՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
17. Խմելու ջուրը լցվում է սննդամթերքի հետ շփման համար նախատեսված նյութերից պատրաստված սպառողական տարաներ:
18. Շշալցված ջրի մակնշումը պարունակում է գործող նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվություն: Մանկական սննդի համար նախատեսված՝ շշալցված ջրի մակնշումը պարունակում է տեղեկատվություն շիշը բացելուց հետո ջրի օգտագործման պայմանների մասին:
19. Շշալցված ջրերի պահման և փոխադրման պայմանները համապատասխանում են սահմանված կարգով հաստատված պատրաստի արտադրանքի վերաբերյալ արտադրողի նորմատիվ փաստաթղթերում նշված պահանջներին:
VI. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԵՎ ԴՐԱ ՀԻՄՔՈՎ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԸՄՊԵԼԻՔՆԵՐԻ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
20. Խմելու ջրում ռադիոնուկլիդների պարունակությունը պետք է լինի այնպես, որպեսզի խմելու ջրի սպառման հաշվին բնակչության ճառագայթման տարեկան չափը կազմի 0,1 մԶվ:
21. Խմելու ջրի որակի նախնական գնահատումը, ըստ ճառագայթային անվտանգության ցուցանիշների, կարող է տրվել ըստ տեսակարար գումարային ալֆա (Աα) և բետա (Աβ) ակտիվության:
22. Եթե Աα և Աβ մեծությունները ցածր են համապատասխանաբար 0,2 և 1 Բկ/կգ չափից, ապա ջրի հետագա հետազոտությունը պարտադիր չէ:
23. Նշված մակարդակները գերազանցելու դեպքում որոշվում է ջրում առանձին ռադիոնուկլիդների պարունակությունը:
24. Ջրում բնական և տեխնածին մի շարք տեսակի ռադիոնուկլիդների առկայություն հայտնաբերելու դեպքում կատարվում է հետևյալ պայմանը` Σ Աi / ՆՄi ≤1, 
 որտեղ՝
1) Աi`-ն ջրում i-ռադիոնուկլիդի տեսակարար ակտիվությունն է.
2) ԲԿ/կգ, ՆՄi `- ն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման N 2 հավելվածի N 7 աղյուսակով սահմանված համապատասխան ներգործության մակարդակներն են:
25. Սույն պահանջների 24-րդ կետում նշված դեպքում խմելու ջրի ճառագայթվածության նվազեցման միջոցառումներ չեն իրականացվում:
26. Սույն որոշման 24-րդ կետում նշված պայմանը չկատարելու դեպքում պետք է իրականացվեն խմելու ջրում ռադիոնուկլիդների պարունակության նվազեցման պաշտպանողական բնույթի միջոցառումները:
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
| Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1240-Ն որոշման | 
Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր
ՇՇԱԼՑՎԱԾ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ
1. Խմելու ջրի զգայորոշման հատկությունները որոշվում են N 1 աղյուսակով սահմանված նորմատիվներին, ինչպես նաև նույն աղյուսակով սահմանված ջրի զգայորոշման հատկությունների վրա ազդող հիմնական աղային բաղադրիչների պարունակության նորմատիվներին համապատասխան:
Աղյուսակ N 1
| Ցուցանիշները | Չափի | Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները, ոչ ավելի | Վնասակարության ցուցանիշը (ըստ օրգանիզմի վրա թունավոր ազդեցության` նորմավորված աղային կազմի ցուցանիշներ) | |
| առաջին կարգի | բարձր | |||
| ՕՐԳԱՆՈԼԵՊԼԻԿ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ | ||||
| Հոտ՝ 200C-ում | բալ | 0 | 0 | զգբ | 
| Հոտ՝ մինչև 600C տաքացման դեպքում | 1 | 0 | ||
| Կողմնակի համ | բալ | 0 | 0 | զգբ | 
| Գունավորություն | աստիճան | 5 | 5 | զգբ | 
| Պղտորություն | ՊՄՖ  | 1,0 | 0,5 | զգբ | 
| Ջրածնային ցուցանիշ (pH), սահմաններում | միավորներ | 6,5-8,5 | 6,5-8,5 | զգբ | 
| 2) աղային կազմի ցուցանիշները (ըստ ջրի զգայորոշման (զգայորոշման) հատկությունների վրա ազդեցության` աղային կազմի նորմավորված ցուցանիշներ) | ||||
| Քլորիդներ | մգ/լ | 250 | 150 | զգբ | 
| Սուլֆատներ | մգ/լ | 250 | 150 | զգբ | 
| Ֆոսֆատներ | մգ/լ | 3,5 | 3,5 | զգբ | 
2. Ըստ քիմիական կազմի` ջրի վնասակարությունը որոշվում է նորմատիվներին համապատասխան՝
1) աղային հիմնական բաղադրիչների պարունակության (N 2 աղյուսակ, «ա» ենթակետ).
2) վտանգավորության I, II և III դասերի ծանր մետաղների պարունակության (N 2 աղյուսակ, «բ» ենթակետ).
3) թունավոր ոչ մետաղական տարրերի և հալոգենների պարունակության (N 2 աղյուսակ, «գ», «դ» ենթակետեր).
4) մարդու կողմից ստեղծված և բնական ծագում ունեցող օրգանական նյութերի պարունակության` ըստ ընդհանրացված և առանձին ցուցանիշների (N 2 աղյուսակ, «ե» ենթակետ):
Աղյուսակ N 2
| Ցուցանիշները | Չափի միավորը | Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները՝ | Վնասակարության ցուցանիշը (ըստ օրգանիզմի վրա թունավոր ազդեցության` նորմավորված աղային կազմի ցուցանիշները) | Վտանգավորության դասը | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
|  ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ | |||||
| Սիլիկատներ (ըստ Si) | մգ/լ | 10 | 10 | ս-թ | 2 | 
| Նիտրատներ (ըստ NO3-) | մգ/լ | 20 | 5 | զգբ | 3 | 
| Ցիանիդներ (ըստ CN-) | մգ/լ | 0,035 | 0,035 | ս-թ | 2 | 
| Ծծմբաջրածին (H2S) | մգ/լ | 0,003 | 0,003 | զգբ | 4 | 
| բ. թունավոր մետաղներ | |||||
| Ալյումինիում (Al) | մգ/լ | 0,2 | 0,1 | ս-թ | 2 | 
| Բարիում (Ba) | մգ/լ | 0,7 | 0,1 | ս-թ | 2 | 
| Բերիլիում (Be) | մգ/լ | 0,0002 | 0,0002 | ս-թ | 1 | 
| Երկաթ (Fe, գումարային) | մգ/լ | 0,3 | 0,3 | զգբ | 3 | 
| Կադմիում (Cd, գումարային) | մգ/լ | 0,001 | 0,001 | ս-թ | 2 | 
| Կոբալտ (Co) | մգ/լ | 0,1 | 0,1 | ս-թ | 2 | 
| Լիթիում (Li) | մգ/լ | 0,03 | 0,03 | ս-թ | 2 | 
| Մանգան (Mn) | մգ/լ | 0,05 | 0,05 | զգբ | 3 | 
| Պղինձ (Cu, գումարային) | մգ/լ | 1,0 | 1,0 | զգբ | 3 | 
| Մոլիբդեն (Mo, գումարային) | մգ/լ | 0,07 | 0,07 | ս-թ | 2 | 
| Նատրիում (Na) | մգ/լ | 200 | 20 | ս-թ | 2 | 
| Նիկել (Ni, գումարային) | մգ/լ | 0,02 | 0,02 | ս-թ | 3 | 
| Սնդիկ (Hg, գումարային) | մգ/լ | 0,0005 | 0,0002 | ս-թ | 1 | 
| Սելեն (Se) | մգ/լ | 0,01 | 0,01 | ս-թ | 2 | 
| Արծաթ (Ag) | մգ/լ | 0,025 | 0,0025 | ս-թ | 3 | 
| Կապար (Pb, գումարային) | մգ/լ | 0,01 | 0,005 | ս-թ | 2 | 
| Ստրոնցիում (Sr2+) | մգ/լ | 7 | 7 | ս-թ | 2 | 
| Ծարիր (Sb) | մգ/լ | 0.005 | 0,005 | ս-թ | 2 | 
| Քրոմ (Cr6+) | մգ/լ | 0,05 | 0,03 | ս-թ | 3 | 
| (Zn2+) | մգ/լ | 5 | 3 | զգբ | 3 | 
| գ. թունավոր ոչ մետաղական տարրեր | |||||
| Բոր (B) | մգ/լ | 1 | 0,3 | ս-թ | 2 | 
| Արսեն (As) | մգ/լ | 0,01 | 0,006 | ս-թ | 2 | 
| Օզոն (մնացորդային օզոնի պարունակության նկատմամբ հսկողությունն իրականացվում է խառնման խցից հետո` 12 րոպեից ոչ պակաս շփման ժամանակահատվածի ապահովմամբ) | մգ/լ | 0,1 | 0,1 | զգբ | 3 | 
| դ. հալոգեններ | |||||
| Բրոմիդ իոն | մգ/լ | 0,2 | 0,1 | ս-թ | 2 | 
| Քլոր մնացորդային՝ կապված (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է) | մգ/լ | 0,1 | 0,1 | զգբ | 3 | 
| Քլոր մնացորդային՝ | մգ/լ | 0,05 | 0,05 | զգբ | 3 | 
| ե. օրգանական աղտոտվածության ցուցանիշները | |||||
| Պերմանգանատային օքսիդացում | մգO2/լ | 3 | 2 | - | - | 
| Ամոնիում և ամոնիում իոն | մգ/լ | 0,1 | 0,25 | ||
| Նիտրիտներ (ըստ NO2-) | մգ/լ | 0,5 | 0,005 | զգբ | 2 | 
| Օրգանական ածխաջուր | մգ/լ | 10 | 5 | - | - | 
| Մակերեսային ակտիվ նյութեր (ՄԱՆ), ամինաակտիվ | մգ/լ | 0,05 | 0,05 | զգբ | - | 
| Նավթամթերքներ | մգ/լ | 0,05 | 0,05 | զգբ | - | 
| Ֆենոլներ՝ ցնդող  | մկգ/լ | 0,5 | 0,5 | զգբ | 4 | 
| Քլորոֆորմ  | մկգ/լ | 60 | 1,0 | ս-թ | 2 | 
| Բրոմոֆորմ  | մկգ/լ | 20 | 1,0 | ս-թ | 2 | 
| Երկբրոմքլորմեթան (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է) | մկգ/լ | 10 | 1,0 | ս-թ | 2 | 
| Բրոմերկքլորմեթան (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է) | մկգ/լ | 10 | 1,0 | ս-թ | 2 | 
| Չորսքլորային ածխաջուր (հետազոտությունը կատարվում է միայն շշալցված ջրից, որի աղբյուրը խմելու ջրի մատակարարման կենտրոնական համակարգերից ստացված խմելու ջուրն է) | մկգ/լ | 2,0 | 1,0 | ս-թ | 2 | 
| Ֆորմալդեհիդ | մկգ/լ | 25 | 25 | ս-թ | 2 | 
| Բենզ(ա)պիրեն | մկգ/լ | 0,005 | 0,001 | ս-թ | 2 | 
| Երկ (2-էթիլհեքսիլ)ֆտալատ | մկգ/լ | 6,0 | 0,1 | ս-թ | 2 | 
| Հեքսաքլորբենզոլ | մկգ/լ | 0,2 | 0,2 | ս-թ | 2 | 
| Լինդան (ՀՔՑՀ-ի ա- իզոմեր) | մկգ/լ | 0,5 | 0,2 | ս-թ | 1 | 
| 2,4-Դ | մկգ/լ | 1,0 | 1,0 | ս-թ | 2 | 
| Հեպտաքլոր | մկգ/լ | 0,05 | 0,05 | ս-թ | 2 | 
| ԴԴՏ (իզոմերների գումար) | մկգ/լ | 0,5 | 0,5 | ս-թ | 2 | 
| Ատրազին | մկգ/լ | 0,2 | 0,2 | ս-թ | 2 | 
| Սիմազին | մկգ/լ | 0,2 | 0,2 | զգբ | 2 | 
| զ. թունավորության համալիր ցուցանիշները (հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ∑=Պ1/ՍԹԽ1+Պ2/ՍԹԽ2+Պվ/ՍԹԽվ, որտեղ Պ-ն ` շշալցված խմելու ջրում տվյալ նյութի պարունակությունն է` արտահայտված մգ/լ, կամ մկգ/լ ՍԹԽ-ն` շշալցված ջրում այդ նյութի սահմանային թույլատրելի խտությունն է` հաշվի առնելով ջրի կարգը, արտահայտված մգ/լ, կամ մկգ/լ Խորհուրդ տրվող մեծությունը կազմում է ∑<= 1։ )` | |||||
| Ըստ NO2 և NO3 գումարի | Միավոր-ները | <= 1 | <= 1 | - | - | 
| Ըստ եռհալոմեթանների գումարի | Միավոր-ները | <= 1 | <= 1 | - | - | 
3. Խմելու ջրի որակը գնահատվում է N 3 աղյուսակով սահմանված ճառագայթային անվտանգության ցուցանիշներին համապատասխան.
Աղյուսակ N 3
| Ցուցանիշները | Չափի միավորը | Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները՝ ոչ ավելի | Վնասակարության ցուցանիշը (նյութի վնասակարության սահմանափակող մեծությունը, ըստ որի սահմանվում են  | |
| առաջին կարգի | բարձր կարգի | |||
| Ճառագայթային անվտանգության ցուցանիշներ | ||||
| Տեսակարար գումարային ալֆա ճառագայթային ակտիվություն | Բկ/լ | 0,2 | 0,2 | ճառագայթ. | 
| Տեսակարար գումարային բետա ճառագայթային ակտիվություն | Բկ/լ | 1 | 1 | ճառագայթ. | 
4. Համաճարակային առումով անվտանգությունը որոշվում է մանրէաբանական և մակաբուծաբանական ցուցանիշներին համապատասխան.
Աղյուսակ N 4
| Ցուցանիշները | Շշալցված ջրերի որակի նորմատիվները | |
| առաջին կարգի | բարձր կարգի | |
| 1) մանրէաբանական ցուցանիշներ | ||
| Մանրէների ընդհանուր թիվը (ՄԸԹ)՝ 370C ջերմաստիճանում | 20 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի | 20 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի | 
| Մանրէների ընդհանուր թիվը (ՄԸԹ)՝ 220C ջերմաստիճանում | 100 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի | 100 ԳԱՄ/1 մլ, ոչ ավելի | 
| Ընդհանուր կոլիձև մանրէներ | ԳԱՄ-երի բացակայություն  | ԳԱՄ-երի բացակայություն  | 
| Ջերմատոլերանտ կոլիձև մանրէներ | ԳԱՄ-երի բացակայություն  | ԳԱՄ-երի բացակայություն  | 
| Գլյուկոզդրական կոլիձև մանրէներ | ԳԱՄ-երի բացակայություն  | ԳԱՄ-երի բացակայություն  | 
| Սուլֆիտվերականգնող կլոստրիդիումների սպորներ | ԳԱՄ-երի բացակայություն  | ԳԱՄ-երի բացակայություն | 
| Pseudomonas aeruginosa | բացակայություն 1000 մլ-ում | բացակայություն 1000 մլ-ում | 
| 2) վիրուսոլոգիական ցուցանիշներ | ||
| Կոլիֆագեր | ԳԱՄ-երի բացակայություն | ԳԱՄ-երի բացակայություն  | 
| 3) մակաբուծաբանական ցուցանիշներ | ||
| Կրիպտոսպորիդիումների օցիստեր | բացակայություն 50 լ-ում | բացակայություն 50 լ-ում | 
| Լյամբլիաների ցիստեր | բացակայություն 50 լ-ում | բացակայություն 50 լ-ում | 
| Հելմինտների ձվեր | բացակայություն 50 լ-ում | բացակայություն 50 լ-ում | 
5. Մակրո- և միկրոտարրային կազմի ֆիզիոլոգիական լիարժեքությունը որոշվում է N 5 աղյուսակով սահմանված նորմատիվներին համապատասխան:
Աղյուսակ N 5
| Ցուցանիշները | Չափի միավորը | Խմելու ջրի ֆիզիոլոգիական լիարժեքության նորմատիվները, սահմաններում | Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները | |
| առաջին կարգի | բարձր կարգի | |||
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 
| Ընդհանուր հանքայնացում (չոր մնացորդ) | մգ/լ | 100-1000 | 50-1000 | 200-500 | 
| Կոշտություն | մգ- էկվ/լ | 1,5-7 | 7-ից ոչ ավելի | 1,5-7 | 
| Հիմնայնություն | մգ- էկվ/լ | 0,5-6,5 | 6,5-ից ոչ ավելի | 0,5-6,5 | 
| Կալցիում (Ca) | մգ/լ | 25-130 (հաշվարկային՝ ելնելեվ 7 մգ-էկվ/լ. առավելագույն թույլատրելի կոշտությունից և հաշվի առնելով մագնեզիումի պարունակության նվազագույն անհրաժեշտ մակարդակը` կալցիումի պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը հաշվարկելիս և հակառակը) | 130-ից ոչ ավելի | 25-80 | 
| Մագնեզիում (Mg) | մգ/լ | 5-65 (հաշվարկային՝ ելնելով 7 մգ-էկվ/լ. առավելագույն թույլատրելի կոշտությունից և հաշվի առնելով մագնեզիումի պարունակության նվազագույն անհրաժեշտ մակարդակը` կալցիումի պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը հաշվարկելիս և հակառակը) | 65-ից ոչ ավելի | 5-50 | 
| Կալիում (K) | մգ/լ | - | 20-ից ոչ ավելի | 2-20 | 
| Բիկարբոնատներ (HCO3-) | մգ/լ | 30-400 | 400-ից ոչ ավելի | 30-400 | 
| Ֆտորիդ-իոն (F) | մգ/լ | 0,5-1,5 | 1,5-ից ոչ ավելի | 0,6-1,2 | 
| Յոդիդ-իոն (J) | մկգ/լ | 10-125 | 125-ից ոչ ավելի (ջրի յոդացումը ՍԹԽ-ի մակարդակով թույլատրվում է յոդացված աղի հաշվին յոդի պակասի կանխարգելման բացակայության դեպքում` յոդիդ իոնների օրական թույլատրելի չափի պահպանման պայմանով` նկատի ունենալով շրջակա միջավայրից օրգանիզմ մտնող իոնների գումարը) | 40-60 ( ջրի յոդացումը 40-60 մկգ/լ մակարդակով թույլատրվում է որպես յոդի պակասի զանգվածային կանխարգելման եղանակ այլ կանխարգելիչ միջոցների կիրառման հետ համատեղ) | 
6. Որպես պահածոյացնող նյութեր՝ թույլատրվում են N 6 աղյուսակով սահմանված հակազդակները.
Աղյուսակ N 6
| Պահածոյացնող նյութերը | Չափի միավորը | Խմելու ջրում սահմանային թույլատրելի խտությունը | Շշալցված խմելու ջրի որակի նորմատիվները, ոչ ավելի | |
| առաջին կարգի | բարձր կարգի | |||
| Արծաթ (Ag) | մգ/լ | 0,05 | 0,025 | 0,0025 | 
| Յոդ (J) | մգ/լ | 0,125 | 0,06 | 0,06 | 
| Ածխածնի երկօքսիդ (CO2 ) | % | 0,4 (0,4 մգ/լ-ից ավելի պարունակությունը թույլատրվում է սպառողական տարայի վրա ածխածնի երկօքսիդի պարունակությունը նշելու դեպքում) | 0,4 | 0,2 | 
7. Ներգործության մակարդակների (ՆՄ) չափերը (Բկ/կգ), ըստ խմելու ջրում առանձին ռադիոնուկլիդների պարունակության, սահմանված են N 7 աղյուսակով.
Աղյուսակ N 7
| Նուկլիդ |  ՆՄ,  | Նուկլիդ |  ՆՄ | |
| H-3 | 7600 | Tc-97 | 2000 | |
| Be-7 | 4900 | Tc-97m | 250 | |
| C-14 | 240 | Tc-99 | 210 | |
| Na-22 | 43 | Ru-97 | 910 | |
| P-32 | 57 | Ru-103 | 190 | |
| P-33 | 570 | Ru-106 | 20 | |
| S-35 | 178 | Rh-105 | 370 | |
| Cl-36 | 150 | Pd-103 | 720 | |
| Ca-45 | 190 | Ag-105 | 290 | |
| Ca-47 | 86 | Ag-110m | 49 | |
| Sc-46 | 91 | Ag-111 | 110 | |
| Sc-47 | 250 | Cd-109 | 69 | |
| Sc-48 | 81 | Cd-115 | 98 | |
| V-48 | 69 | Cd-115m | 42 | |
| Cr-51 | 3600 | In-111 | 470 | |
| Mn-51 | 1500 | In-114m | 33 | |
| Mn-52 | 76 | Sn-113 | 190 | |
| Mn-53 | 4600 | Sn-125 | 44 | |
| Mn-54 | 193 | Sb-122 | 81 | |
| Fe-55 | 420 | Sb-124 | 55 | |
| Fe-59 | 76 | Sb-125 | 120 | |
| Co-56 | 55 | Te-123m | 86 | |
| Co-57 | 650 | Te-127 | 810 | |
| Co-58 | 190 | Te-127m | 60 | |
| Co-60 | 40 | Te-129 | 2100 | |
| Ni-59 | 2200 | Te-129m | 46 | |
| Ni-63 | 910 | Te-131 | 1600 | |
| Zn-65 | 35 | Te-131m | 72 | |
| Ge-71 | 11400 | Te-132 | 36 | |
| As-73 | 530 | I-123 | 650 | |
| As-74 | 110 | I-125 | 9,1 | |
| As-76 | 86 | I-126 | 4,7 | |
| As-77 | 340 | I-129 | 1,3 | |
| Se-75 | 53 | I-130 | 69 | |
| Br-82 | 250 | I-131 | 6,2 | |
| Rb-86 | 49 | Cs-129 | 2300 | |
| Sr-85 | 240 | Cs-131 | 2400 | |
| Sr-89 | 53 | Cs-132 | 270 | |
| Sr-90 | 4,9 | Cs-134 | 7,2 | |
| Y-90 | 51 | Cs-135 | 69 | |
| Y-91 | 57 | Cs-136 | 46 | |
| Zr-93 | 120 | Cs-137 | 11 | |
| Zr-95 | 140 | Cs-138 | 1500 | |
| Nb-93m | 1100 | Ba-131 | 300 | |
| Nb-94 | 81 | Ba-140 | 53 | |
| Nb-95 | 240 | La-140 | 69 | |
| Mo-93 | 44 | Ce-139 | 530 | |
| Mo-99 | 220 | Ce-141 | 190 | |
| Tc-96 | 120 | Ce-143 | 120 | |
| Ce-144 | 26 | Th-231 | 400 | |
| Pr-143 | 110 | Th-232 | 0,60 | |
| Nd-147 | 120 | Th-234 | 40 | |
| Pm-147 | 530 | U-230 | 2,5 | |
| Pm-149 | 140 | U-231 | 490 | |
| Sm-151 | 1400 | U-232 | 0,42 | |
| Sm-153 | 190 | U-233 | 2,7 | |
| Eu-152 | 98 | U-234 | 2,8 | |
| Eu-154 | 69 | U-235 | 2,9 | |
| Eu-155 | 430 | U-236 | 2,9 | |
| Gd-153 | 510 | U-237 | 180 | |
| Tb-160 | 86 | U-238 | 3,0 | |
| Er-169 | 370 | Pa-230 | 150 | |
| Tm-171 | 1200 | Pa-231 | 0,19 | |
| Yb-175 | 310 | Pa-233 | 160 | |
| Ta-182 | 91 | Np-237 | 1,3 | |
| W-181 | 1800 | Np-239 | 170 | |
| W-185 | 310 | Pu-236 | 1,6 | |
| Re-186 | 91 | Pu-237 | 1400 | |
| Os-185 | 270 | Pu-238 | 0,60 | |
| Os-191 | 240 | Pu-239 | 0,55 | |
| Os-193 | 170 | Pu-240 | 0,55 | |
| Ir-190 | 110 | Pu-241 | 29 | |
| Ir-192 | 98 | Pu-242 | 0,57 | |
| Pt-191 | 400 | Pu-244 | 0,57 | |
| Pt-193m | 300 | Am-241 | 0,69 | |
| Au-198 | 140 | Am-242 | 460 | |
| Au-199 | 310 | Am-242m | 0,72 | |
| Hg-197 | 600 | Am-243 | 0,69 | |
| Hg-203 | 72 | Cm-242 | 14 | |
| Tl-200 | 690 | Cm-243 | 0,91 | |
| Tl-201 | 1400 | Cm-244 | 1,1 | |
| Tl-202 | 300 | Cm-245 | 0,65 | |
| Tl-204 | 110 | Cm-246 | 0,65 | |
| Pb-203 | 570 | Cm-247 | 0,72 | |
| Pb-210 | 0,20 | Cm-248 | 0,18 | |
| Bi-206 | 72 | Bk-249 | 240 | |
| Bi-207 | 110 | Cf-246 | 42 | |
| Bi-210 | 110 | Cf-248 | 4,9 | |
| Po-210 | 0,11 | Cf-249 | 0,39 | |
| Ra-223 | 1,4 | Cf-250 | 0,86 | |
| Ra-224 | 2,1 | Cf-251 | 0,38 | |
| Ra-225 | 1,4 | Cf-252 | 1,5 | |
| Ra-226 | 0,49 | Cf-253 | 98 | |
| Ra-228 | 0,20 | Cf-254 | 0,34 | |
| Th-227 | 16 | Es-253 | 22 | |
| Th-228 | 1,9 | Es-254 | 4,9 | |
| Th-229 | 0,28 | Es-254m | 33 | |
| Th-230 | 0,65 | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                