ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 դեկտեմբերի 2014 թվականի N 1490-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 338-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարողների և ոռոգման ջուր օգտագործողների համար 2014 թվականին Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի ու Տավուշի մարզպետարաններին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 338-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման, ինչպես նաև NN 2 և 3 հավելվածների վերնագրերում ու տեքստում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.
2) որոշման 2-րդ կետում «23,447.3» թիվը փոխարինել «24,155.3» թվով.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Հ. Աբրահամյան | 
| 
 
 2014 թ. դեկտեմբերի 26 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1490-Ա որոշման  | 
| 
 «Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 24-ի N 338-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Գյուղատնտեսության ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ պետության կողմից տրվող գումարների` ըստ համայնքների
| 
 (հազ. դրամ)  | 
  | 
»: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Դ. Հարությունյան |