ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մարտի 2015 թվականի N 198-Ա
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`
Հաստատել «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:
| Հայաստանի Հանրապետության | Հ. Աբրահամյան | 
| 
 2015 թ. մարտի 10 Երևան | 
| Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. մարտի 10-ի N 198-Ա որոշման | 
Ց Ա Ն Կ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
| NN ը/կ | Միջոցառման անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը | Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը | Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը | 
| 1. | «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. ապրիլի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 2. | «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների լիազորությունների իրականացման կարգը, սոցիալական ծառայությունների տրամադրման կարգերը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 3. | «Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 4. | «Միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 5. | «Սոցիալական աջակցության վճարովի (համավճարով) ծառայություններից ձևավորված ֆինանսական միջոցներից սոցիալական աջակցության ֆինանսավորման դեպքերն ու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. նոյեմբերի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 6. | «Սոցիալական պաշտպանության ոլորտի խրախուսման և զարգացման ֆոնդի միջոցներ մուտքագրելու և օգտագործելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն | 2015 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | Ֆինանսավորում չի պահանջվում: | 
| Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար | Դ. Հարությունյան | 
 
                