ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
| «2936 | պրովիտամիններ, վիտամիններ | վիտամին | 
| 3002 20 000 | պատվաստանյութ՝ մարդու համար | պատվաստանյութ | 
| 3002 30 000 | պատվաստանյութ՝ կենդանիների համար | պատվաստանյութ | 
| 3003 | դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված | դեղ | 
| 3004 | դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար | դեղ | 
| 3303 00 | օծանելիք | օծանելիք»: | 
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի և օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի և օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
(2-րդ հոդվածը փոփ. 07.05.15 ՀՕ-35-Ն)
| Հայաստանի Հանրապետության | Ս. Սարգսյան | 
| 
 2014 թ. հուլիսի 21 Երևան ՀՕ-108-Ն | 
 
                