ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 24 դեկտեմբերի 2018 թ.  | 
 թիվ 81-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 178-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Նախագահ  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1  | 
1. Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին
| 
 Սպասարկվող բնակավայ-րերի քանակը, միավոր  | 
 Միագիծ երկարությունը, կմ  | 
 Սահմանված արտադրական հզորությունը,  | ||||||
| 
 ջրատարի  | 
 ջրմուղի փողոցային ցանցերի  | 
 որից` կարիք ունեն փոխման  | 
 միջթաղային, միջբակային ցանցերի  | 
 առաջին բարձրացման պոմպային կայանների  | 
 մաքրող կառուց-վածքների  | 
 ջրմուղների  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
| 
 ք. Երևան  | 
||||||||
| 
 Արագածոտնի  | 
||||||||
| 
 ք. Աշտարակ  | 
||||||||
| 
 ք. Թալին  | 
||||||||
| 
 ք. Ապարան  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Արարատի  | 
||||||||
| 
 ք. Արարատ  | 
||||||||
| 
 ք. Վեդի  | 
||||||||
| 
 ք. Արտաշատ  | 
||||||||
| 
 ք. Մասիս  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Արմավիրի  | 
||||||||
| 
 ք. Արմավիր  | 
||||||||
| 
 ք. Մեծամոր  | 
||||||||
| 
 ք. Էջմիածին  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Գեղարքունիքի  | 
||||||||
| 
 ք. Գավառ  | 
||||||||
| 
 ք. Ճամբարակ  | 
||||||||
| 
 ք. Մարտունի  | 
||||||||
| 
 ք. Սևան  | 
||||||||
| 
 ք. Վարդենիս  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Լոռվա  | 
||||||||
| 
 ք. Վանաձոր  | 
||||||||
| 
 ք. Ալավերդի  | 
||||||||
| 
 ք. Ախթալա  | 
||||||||
| 
 ք. Թումանյան  | 
||||||||
| 
 ք. Շամլուղ  | 
||||||||
| 
 ք. Սպիտակ  | 
||||||||
| 
 ք. Ստեփանավան  | 
||||||||
| 
 ք. Տաշիր  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Կոտայքի  | 
||||||||
| 
 ք. Աբովյան  | 
||||||||
| 
 ք. Բյուրեղավան  | 
||||||||
| 
 ք. Հրազդան  | 
||||||||
| 
 ք. Չարենցավան  | 
||||||||
| 
 ք. Ծաղկաձոր  | 
||||||||
| 
 ք. Եղվարդ  | 
||||||||
| 
 ք. Նոր Հաճն  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Շիրակի  | 
||||||||
| 
 ք. Գյումրի  | 
||||||||
| 
 ք. Մարալիկ  | 
||||||||
| 
 ք. Արթիկ  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Սյունիքի  | 
||||||||
| 
 ք. Գորիս  | 
||||||||
| 
 ք. Կապան  | 
||||||||
| 
 ք. Քաջարան  | 
||||||||
| 
 ք. Մեղրի  | 
||||||||
| 
 ք. Ագարակ  | 
||||||||
| 
 ք. Սիսիան  | 
||||||||
| 
 ք. Դաստակերտ  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Վայոց ձորի  | 
||||||||
| 
 ք. Եղեգնաձոր  | 
||||||||
| 
 ք. Վայք  | 
||||||||
| 
 ք. Ջերմուկ  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Տավուշի  | 
||||||||
| 
 ք. Իջևան  | 
||||||||
| 
 ք. Նոյեմբերյան  | 
||||||||
| 
 ք. Բերդ  | 
||||||||
| 
 ք. Դիլիջան  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
| 
 Ընդամենը  | 
||||||||
| 
 այդ թվում`  | 
||||||||
| 
 քաղաքային բնակավայրերում  | 
||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
||||||||
2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները
| 
 հազ. խոր. մ/տարի  | 
| 
 Ցանցին տրված ջրի քանակը  | 
 Մաքրող սարքավո-րումներով բաց թողնված ջուրը  | 
 Բոլոր սպառողներին բաց թողնված ջուրը  | 
 Ջրի կորուստ-ները  | 
 Վթար-ների քանա-կը, միավոր  | |||||||||
| 
 ընդամենը  | 
 այդ թվում`  | 
 ընդամենը  | 
 այդ թվում`  | 
 իր սպառողներին բաց թողնված ջրից  | |||||||||
| 
 բարձրաց-վել է պոմպերով  | 
 ինքնա- հոսքով  | 
 ստացվել է դրսից (գնովի ջուր)  | 
 իր սպա- ռողնե- րին  | 
 այլ սպառող-ներին  | 
 բնակչու- թյանը  | 
 կոմունալ-կենցաղա-յին կա-րիքների համար  | 
 արտա- դրական կարիքների համար  | ||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
 13  | 
 14  | 
| 
 ք. Երևան  | 
|||||||||||||
| 
 Արագածոտնի  | 
|||||||||||||
| 
 ք. Աշտարակ  | 
|||||||||||||
| 
 ք. Թալին  | 
|||||||||||||
| 
 ք. Ապարան  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Արարատի  | 
|||||||||||||
| 
 ք. Արարատ  | 
|||||||||||||
| 
 ք. Վեդի  | 
|||||||||||||
| 
 ք. Արտաշատ  | 
|||||||||||||
| 
 ք. Մասիս  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Արմավիրի  | 
|||||||||||||
| 
 ք. Արմավիր  | 
|||||||||||||
| 
 ք. Մեծամոր  | 
|||||||||||||
| 
 ք. Էջմիածին  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Գեղարքունիքի  | 
|||||||||||||
| 
 ք. Գավառ  | 
|||||||||||||
| 
 ք. Ճամբարակ  | 
|||||||||||||
| 
 ք. Մարտունի  | 
|||||||||||||
| 
 ք. Սևան  | 
|||||||||||||
| 
 ք. Վարդենիս  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Լոռվա  | 
|||||||||||||
| 
 ք. Վանաձոր  | 
|||||||||||||
| 
 ք. Ալավերդի  | 
|||||||||||||
| 
 ք. Ախթալա  | 
|||||||||||||
| 
 ք. Թումանյան  | 
|||||||||||||
| 
 ք. Շամլուղ  | 
|||||||||||||
| 
 ք. Սպիտակ  | 
|||||||||||||
| 
 ք. Ստեփանավան  | 
|||||||||||||
| 
 ք. Տաշիր  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Կոտայքի  | 
|||||||||||||
| 
 ք. Աբովյան  | 
|||||||||||||
| 
 ք. Բյուրեղավան  | 
|||||||||||||
| 
 ք. Հրազդան  | 
|||||||||||||
| 
 ք. Չարենցավան  | 
|||||||||||||
| 
 ք. Ծաղկաձոր  | 
|||||||||||||
| 
 ք. Եղվարդ  | 
|||||||||||||
| 
 ք. Նոր Հաճն  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Շիրակի  | 
|||||||||||||
| 
 ք. Գյումրի  | 
|||||||||||||
| 
 ք. Մարալիկ  | 
|||||||||||||
| 
 ք. Արթիկ  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Սյունիքի  | 
|||||||||||||
| 
 ք. Գորիս  | 
|||||||||||||
| 
 ք. Կապան  | 
|||||||||||||
| 
 ք. Քաջարան  | 
|||||||||||||
| 
 ք. Մեղրի  | 
|||||||||||||
| 
 ք. Ագարակ  | 
|||||||||||||
| 
 ք. Սիսիան  | 
|||||||||||||
| 
 ք. Դաստակերտ  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Վայոց ձորի  | 
|||||||||||||
| 
 ք. Եղեգնաձոր  | 
|||||||||||||
| 
 ք. Վայք  | 
|||||||||||||
| 
 ք. Ջերմուկ  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Տավուշի  | 
|||||||||||||
| 
 ք. Իջևան  | 
|||||||||||||
| 
 ք. Նոյեմբերյան  | 
|||||||||||||
| 
 ք. Բերդ  | 
|||||||||||||
| 
 ք. Դիլիջան  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
| 
 Ընդամենը  | 
|||||||||||||
| 
 այդ թվում`  | 
|||||||||||||
| 
 քաղաքային բնակավայրերում  | 
|||||||||||||
| 
 գյուղական վայրերում  | 
|||||||||||||
3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
| 
 հազ. դրամ  | 
| 
 Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը  | 
 Մուտքեր, ընդամենը  | 
 այդ թվում`  | 
 Տարիների ընթացքում գոյացած պարտքերը  | 
 որից` բնակչությունից  | |||||||
| 
 բյուջեից  | 
 բաց թողնված ջրից ստացված մուտքեր  | 
 նվիրատ-վությունից  | 
 այլ մուտքեր  | 
 ընդամենը  | 
 հաշվետու տարում  | 
 ընդամենը  | 
 հաշվետու տարում  | ||||
| 
 ընդամենը  | 
 որից` բնակ- չությունից  | ||||||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
| 
 ք. Երևան  | 
|||||||||||
| 
 Արագածոտն  | 
|||||||||||
| 
 Արարատ  | 
|||||||||||
| 
 Արմավիր  | 
|||||||||||
| 
 Գեղարքունիք  | 
|||||||||||
| 
 Լոռի  | 
|||||||||||
| 
 Կոտայք  | 
|||||||||||
| 
 Շիրակ  | 
|||||||||||
| 
 Սյունիք  | 
|||||||||||
| 
 Վայոց ձոր  | 
|||||||||||
| 
 Տավուշ  | 
|||||||||||
| 
 Ընդամենը  | 
|||||||||||
| 
 Ծախսեր, ընդամենը  | 
 այդ թվում`  | ||||||
| 
 նյութական  | 
 ոչ նյութական ծառայությունների վճարումներ  | 
 գործուղման  | 
 աշխատավարձ և դրան հավասա-րեցված վճարումներ  | 
 հիմնավերա- նորոգման, սար- քավորումների և գույքի ձեռքբերման  | 
 այլ ծախսեր  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 ք. Երևան  | 
|||||||
| 
 Արագածոտն  | 
|||||||
| 
 Արարատ  | 
|||||||
| 
 Արմավիր  | 
|||||||
| 
 Գեղարքունիք  | 
|||||||
| 
 Լոռի  | 
|||||||
| 
 Կոտայք  | 
|||||||
| 
 Շիրակ  | 
|||||||
| 
 Սյունիք  | 
|||||||
| 
 Վայոց ձոր  | 
|||||||
| 
 Տավուշ  | 
|||||||
| 
 Ընդամենը  | 
|||||||
| 
 Ղեկավար՝  | 
 _______________  | 
 ___________________________  | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝  | 
 _______________  | 
___________________________ | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 « _ _ »__________20___թ.  | 
| 
 Հավելված 2  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ բաժինն` ըստ հանրապետության և մարզերի:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՋՐՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
7. Սյունակ 2-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը:
8. Սյունակ 3-ում բերվում է ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը: Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:
9. Սյունակ 4-ում բերվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, սյունակ 6-ում` միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:
10. Սյունակ 7-ում բերվում է ջրմուղի համակարգում եղած առաջին բարձրացման (ջրհան) պոմպակայանների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է հաշվետու տարեվերջին տեղադրված բոլոր պոմպերի արտադրողականության հանրագումարով, անկախ այն հանգամանքից, դրանք աշխատում են, թե գտնվում են վերանորոգման մեջ: Յուրաքանչյուր պոմպի արտադրողականությունը որոշվում է արտադրող գործարանի կողմից պոմպի տեխնիկական անձնագրում բերված տվյալներով: Պահեստային պոմպերի, հրշեջային պոմպերի (որպես հատուկ սարքավորում) և օժանդակ պոմպերի (վակուում պոմպեր, էժեկտորներ) արտադրողականությունը այդ ցուցանիշի մեջ չի ներառվում:
11. Սյունակ 8-ում բերվում է ջրմուղի մաքրող կառույցների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է համապատասխան չափիչ սարքավորումներով կամ նախնական մաքրման կայանքների տեխնիկական ցուցանիշներով:
12. Սյունակ 9-ում բերվում է ջրմուղի սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է բաց թողնված ջրի առավելագույն օրական քանակով` ելնելով ջրմուղի հիմնական սարքավորումների, ջրհորի կամ բաց ջրամբարի առաջին բարձրացման պոմպակայանի, մաքրող սարքավորումների, երկրորդ բարձրացման պոմպակայանի ջրատարների արտադրողականությունից, որի հիման վրա էլ լիմիտավորում է ջրամատակարարումը:
III. ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
13. Սյունակ 2-ում բերվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափերի տվյալներով` տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա: Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում` այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում` ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին:
14. Ինքնահոս ջրմուղներում այն որոշվում է ջրամատակարարման աղբյուրի ջրի ելքամասի վրա տեղադրված ջրաչափով, կամ սպառողների ցանցերի վրա տեղադրված հսկիչ ջրաչափերով, կամ ջրատար ջրմուղի խողովակների տրամագծերի և դրանցով հոսող ջրի արագության հիման վրա: Սյունակ 2-ի ցուցանիշում անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի ցանցին տրված ամբողջ ջրի քանակը, անկախ նրա ստացման աղբյուրից` բարձրացված է առաջին բարձրացման ջրհան պոմպերով, մատակարարվել է ինքնահոսով կամ ստացվել է այլ ջրմուղներից:
15. Սյունակ 2-ից առանձնացվում է պոմպերով տրված ջրի քանակը (սյունակ 3), ինքնահոս եղանակով ստացված ջրի քանակը (սյունակ 4) և տարվա ընթացքում դրսից` տարբեր ենթակայության արդյունաբերական և այլ ջրմուղներից ստացված (գնված) ջրի քանակը (սյունակ 5): Դրսից ստացված ջրի քանակը որոշվում է մատակարարների հաշիվների տվյալներով` հիմնվելով չափիչ սարքավորումների ցուցմունքների, կամ համապատասխան հաշվարկների վրա:
16. Սյունակ 6-ում բերվում է տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի քանակը: Տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի փաստացի քանակը որոշվում է այդ կառույցների վրա տեղադրված ջրաչափերի տվյալների հիման վրա: Վերջինիս բացակայության դեպքում բաց թողնված ջրի քանակը որոշվում է առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակով (եթե այդ ամբողջ ջուրն անցել է մաքրող կառույցների միջով) հանած ջրի այն քանակը, որն օգտագործվել է սեփական կարիքների համար: Այն դեպքում, երբ ջրմուղի տնտեսությունը (որը չունի ջրաչափիչներ) բացի բարձրացրած ջրից մաքրում է նաև դրսից ստացված (գնված) ջուրը, ապա տարվա ընթացքում մաքրող կառույցներով անցկացված փաստացի ջրի քանակը որոշելու համար անհրաժեշտ է առաջին բարձրացման ջրհան պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակին գումարել դրսից ստացված ջրի քանակը և ստացված գումարից հանել ջրի այն քանակությունը, որը ծախսվել է սեփական կարիքների համար:
17. Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը բերվում է սյունակ 7-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով: Սյունակ 7-ից առանձնացվում է իր սպառողներին բաց թողնված ջուրը (սյունակ 8)` առանց այն ջրի, որը վաճառվել է ջրմուղի կազմակերպություններին և այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը (սյունակ 9):
18. Սյունակ 8-ն իր մեջ ներառում է բնակչությունը (սյունակ 10), կոմունալ-կենցաղային կազմակերպությունները (սյունակ 11) և արտադրական կազմակերպությունները (սյունակ 12):
19. Սյունակ 13-ում բերվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 2 - սյունակ 7):
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
20. Սյունակ 2-ում բերվում է ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:
21. Սյունակ 3-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 4), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 5), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 7) և այլ մուտքեր (սյունակ 8): Սյունակ 5-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 6):
22. Ջրամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են սյունակ 9-ում, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 10-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 11 և 12 սյունակներում:
23. Ընդհանուր ծախսերից (սյունակ 2) առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 3-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 4-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 5-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 6-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 7-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 23-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 8-ում: