ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 24 դեկտեմբերի 2018 թ.  | 
 թիվ 81-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.11.2023 թիվ 24-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 178-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 Նախագահ  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1  | 
Բաժին 1. Ջրմուղի ցանցերի միագիծ երկարությունները
| 
 կմ  | 
| 
 Մարզ/քաղաք/  | 
 Տողի ծածկագիրը  | 
 Մագիստրալային ջրատարի  | 
 Միջթաղային, միջբակային ցանցերի  | 
 Ջրմուղի փողոցային ցանցերի  | 
 որից` կարիք ունեն փոխարինման  | 
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 Ընդամենը ՀՀ  | 
 100  | 
||||
| 
 ք.Երևան  | 
 101  | 
||||
| 
 Արագածոտն  | 
 102  | 
||||
| 
 ք.Աշտարակ  | 
 102.1  | 
||||
| 
 ք.Ապարան  | 
 102.2  | 
||||
| 
 ք.Թալին  | 
 102.3  | 
||||
| 
 գյուղեր  | 
 102.9  | 
||||
| 
 Արարատ  | 
 103  | 
||||
| 
 ք.Արտաշատ  | 
 103.1  | 
||||
| 
 ք.Արարատ  | 
 103.2  | 
||||
| 
 ք.Վեդի  | 
 103.3  | 
||||
| 
 ք.Մասիս  | 
 103.4  | 
||||
| 
 գյուղեր  | 
 103.9  | 
||||
| 
 Արմավիր  | 
 104  | 
||||
| 
 ք.Արմավիր  | 
 104.1  | 
||||
| 
 ք.Վաղարշապատ  | 
 104.2  | 
||||
| 
 ք.Մեծամոր  | 
 104.3  | 
||||
| 
 գյուղեր  | 
 104.9  | 
||||
| 
 Գեղարքունիք  | 
 105  | 
||||
| 
 ք.Գավառ  | 
 105.1  | 
||||
| 
 ք.Մարտունի  | 
 105.2  | 
||||
| 
 ք.Ճամբարակ  | 
 105.3  | 
||||
| 
 ք.Սևան  | 
 105.4  | 
||||
| 
 ք.Վարդենիս  | 
 105.5  | 
||||
| 
 գյուղեր  | 
 105.9  | 
||||
| 
 Լոռի  | 
 106  | 
||||
| 
 ք.Վանաձոր  | 
 106.1  | 
||||
| 
 ք.Ալավերդի  | 
 106.2  | 
||||
| 
 ք.Ախթալա  | 
 106.3  | 
||||
| 
 ք.Թումանյան  | 
 106.4  | 
||||
| 
 ք.Շամլուղ  | 
 106.5  | 
||||
| 
 ք.Սպիտակ  | 
 106.6  | 
||||
| 
 ք.Ստեփանավան  | 
 106.7  | 
||||
| 
 ք.Տաշիր  | 
 106.8  | 
||||
| 
 գյուղեր  | 
 106.9  | 
||||
| 
 Կոտայք  | 
 107  | 
||||
| 
 ք.Աբովյան  | 
 107.1  | 
||||
| 
 ք.Բյուրեղավան  | 
 107.2  | 
||||
| 
 ք.Հրազդան  | 
 107.3  | 
||||
| 
 ք.Չարենցավան  | 
 107.4  | 
||||
| 
 ք.Ծաղկաձոր  | 
 107.5  | 
||||
| 
 ք.Եղվարդ  | 
 107.6  | 
||||
| 
 ք.Նոր Հաճն  | 
 107.7  | 
||||
| 
 գյուղեր  | 
 107.9  | 
||||
| 
 Շիրակ  | 
 108  | 
||||
| 
 ք.Գյումրի  | 
 108.1  | 
||||
| 
 ք.Մարալիկ  | 
 108.2  | 
||||
| 
 ք.Արթիկ  | 
 108.3  | 
||||
| 
 գյուղեր  | 
 108.9  | 
||||
| 
 Սյունիք  | 
 109  | 
||||
| 
 ք.Կապան  | 
 109.1  | 
||||
| 
 ք.Գորիս  | 
 109.2  | 
||||
| 
 ք.Քաջարան  | 
 109.3  | 
||||
| 
 ք.Սիսիան  | 
 109.4  | 
||||
| 
 ք.Դաստակերտ  | 
 109.5  | 
||||
| 
 ք.Մեղրի  | 
 109.6  | 
||||
| 
 ք.Ագարակ  | 
 109.7  | 
||||
| 
 գյուղեր  | 
 109.9  | 
||||
| 
 Վայոց ձոր  | 
 110  | 
||||
| 
 ք.Եղեգնաձոր  | 
 110.1  | 
||||
| 
 ք.Վայք  | 
 110.2  | 
||||
| 
 ք.Ջերմուկ  | 
 110.3  | 
||||
| 
 գյուղեր  | 
 110.9  | 
||||
| 
 Տավուշ  | 
 111  | 
||||
| 
 ք.Իջևան  | 
 111.1  | 
||||
| 
 ք.Դիլիջան  | 
 111.2  | 
||||
| 
 ք.Նոյեմբերյան  | 
 111.3  | 
||||
| 
 ք.Բերդ  | 
 111.4  | 
||||
| 
 ք.Այրում  | 
 111.5  | 
||||
| 
 գյուղեր  | 
 111.9  | 
Բաժին 2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները
| 
 հազար խոր.մ  | 
| 
 Մարզ/քաղաք/  | 
 Տողի ծածկագիրը  | 
 Ցանցին բաց թողնված ջրի ծավալը  | 
 որից՝ ինքնա-հոսքով  | 
 Ջրի կորուստ-ները  | 
 Սպառողներին տրված ջրի ծավալը, այդ թվում`  | ||||
| 
 ընդա-մենը  | 
 իր համակարգի սպառողներին,   | 
 այլ սպա-ռողներին  | |||||||
| 
 բնակչու-թյանը  | 
 կոմունալ-կենցաղային կարիքների համար  | 
 արտա-դրական կարիքների համար  | |||||||
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 Ընդամենը ՀՀ  | 
 200  | 
||||||||
| 
 ք.Երևան  | 
 201  | 
||||||||
| 
 Արագածոտն  | 
 202  | 
||||||||
| 
 ք.Աշտարակ  | 
 202.1  | 
||||||||
| 
 ք.Ապարան  | 
 202.2  | 
||||||||
| 
 ք.Թալին  | 
 202.3  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 202.9  | 
||||||||
| 
 Արարատ  | 
 203  | 
||||||||
| 
 ք.Արտաշատ  | 
 203.1  | 
||||||||
| 
 ք.Արարատ  | 
 203.2  | 
||||||||
| 
 ք.Վեդի  | 
 203.3  | 
||||||||
| 
 ք.Մասիս  | 
 203.4  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 203.9  | 
||||||||
| 
 Արմավիր  | 
 204  | 
||||||||
| 
 ք.Արմավիր  | 
 204.1  | 
||||||||
| 
 ք.Վաղարշապատ  | 
 204.2  | 
||||||||
| 
 ք.Մեծամոր  | 
 204.3  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 204.9  | 
||||||||
| 
 Գեղարքունիք  | 
 205  | 
||||||||
| 
 ք.Գավառ  | 
 205.1  | 
||||||||
| 
 ք.Մարտունի  | 
 205.2  | 
||||||||
| 
 ք.Ճամբարակ  | 
 205.3  | 
||||||||
| 
 ք.Սևան  | 
 205.4  | 
||||||||
| 
 ք.Վարդենիս  | 
 205.5  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 205.9  | 
||||||||
| 
 Լոռի  | 
 206  | 
||||||||
| 
 ք.Վանաձոր  | 
 206.1  | 
||||||||
| 
 ք.Ալավերդի  | 
 206.2  | 
||||||||
| 
 ք.Ախթալա  | 
 206.3  | 
||||||||
| 
 ք.Թումանյան  | 
 206.4  | 
||||||||
| 
 ք.Շամլուղ  | 
 206.5  | 
||||||||
| 
 ք.Սպիտակ  | 
 206.6  | 
||||||||
| 
 ք.Ստեփանավան  | 
 206.7  | 
||||||||
| 
 ք.Տաշիր  | 
 206.8  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 206.9  | 
||||||||
| 
 Կոտայք  | 
 207  | 
||||||||
| 
 ք.Աբովյան  | 
 207.1  | 
||||||||
| 
 ք.Բյուրեղավան  | 
 207.2  | 
||||||||
| 
 ք.Հրազդան  | 
 207.3  | 
||||||||
| 
 ք.Չարենցավան  | 
 207.4  | 
||||||||
| 
 ք.Ծաղկաձոր  | 
 207.5  | 
||||||||
| 
 ք.Եղվարդ  | 
 207.6  | 
||||||||
| 
 ք.Նոր Հաճն  | 
 207.7  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 207.9  | 
||||||||
| 
 Շիրակ  | 
 208  | 
||||||||
| 
 ք.Գյումրի  | 
 208.1  | 
||||||||
| 
 ք.Մարալիկ  | 
 208.2  | 
||||||||
| 
 ք.Արթիկ  | 
 208.3  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 208.9  | 
||||||||
| 
 Սյունիք  | 
 209  | 
||||||||
| 
 ք.Կապան  | 
 209.1  | 
||||||||
| 
 ք.Գորիս  | 
 209.1  | 
||||||||
| 
 ք.Քաջարան  | 
 209.3  | 
||||||||
| 
 ք.Սիսիան  | 
 209.4  | 
||||||||
| 
 ք.Դաստակերտ  | 
 209.5  | 
||||||||
| 
 ք.Մեղրի  | 
 209.6  | 
||||||||
| 
 ք.Ագարակ  | 
 209.7  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 209.9  | 
||||||||
| 
 Վայոց ձոր  | 
 210  | 
||||||||
| 
 ք.Եղեգնաձոր  | 
 210.1  | 
||||||||
| 
 ք.Վայք  | 
 210.2  | 
||||||||
| 
 ք.Ջերմուկ  | 
 210.3  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 210.9  | 
||||||||
| 
 Տավուշ  | 
 211  | 
||||||||
| 
 ք.Իջևան  | 
 211.1  | 
||||||||
| 
 ք.Դիլիջան  | 
 211.2  | 
||||||||
| 
 ք.Նոյեմբերյան  | 
 211.3  | 
||||||||
| 
 ք.Բերդ  | 
 211.4  | 
||||||||
| 
 ք.Այրում  | 
 211.5  | 
||||||||
| 
 գյուղեր  | 
 211.9  | 
||||||||
Բաժին 3. Ֆինանսական մուտքերը
| 
 հազար դրամ  | 
| 
 Մարզ  | 
 Տողի ծած-կագիրը  | 
 Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադ-րական կարողութ-յունների միջին տարեկան հաշվե-կշռային արժեքը  | 
 Մուտքեր, ընդա-մենը  | 
 այդ թվում`  | 
 Տարիների ընթացքում գոյացած պարտքերը  | 
 որից` բնակչությունից  | ||||||
| 
 բյու-ջեից  | 
 բաց թողնված ջրից ստացված մուտքեր  | 
 նվիրատ-վությու-նից  | 
 այլ մուտ-քեր  | 
 ընդա-մենը  | 
 հաշվե-տու տարում  | 
 ընդա-մենը  | 
 հաշվե-տու տարում  | |||||
| 
 ընդա-մենը  | 
 որից` բնակչու-թյունից  | |||||||||||
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
| Ընդամենը ՀՀ | 
 300  | 
|||||||||||
| 
 ք.Երևան  | 
 300.1  | 
|||||||||||
| 
 Արագածոտն  | 
 300.2  | 
|||||||||||
| 
 Արարատ  | 
 300.3  | 
|||||||||||
| 
 Արմավիր  | 
 300.4  | 
|||||||||||
| 
 Գեղարքունիք  | 
 300.5  | 
|||||||||||
| 
 Լոռի  | 
 300.6  | 
|||||||||||
| 
 Կոտայք  | 
 300.7  | 
|||||||||||
| 
 Շիրակ  | 
 300.8  | 
|||||||||||
| 
 Սյունիք  | 
 300.9  | 
|||||||||||
| 
 Վայոց ձոր  | 
 300.10  | 
|||||||||||
| 
 Տավուշ  | 
 300.11  | 
|||||||||||
Բաժին 4. Ֆինանսական ծախսեր
| 
 հազար դրամ  | 
| 
 Մարզ  | 
 Տողի ծած-կագիրը  | 
 Ծախսեր, ընդամենը  | 
 այդ թվում`  | |||||
| 
 նյութական  | 
 ոչ նյութական ծառա-յություն-ների վճարումներ  | 
 գործուղ-ման  | 
 աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված այլ վճարումներ  | 
 հիմնավերա-նորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման  | 
 այլ  | |||
| 
 Ա  | 
 Բ  | 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
| 
 Ընդամենը ՀՀ  | 
 400  | 
|||||||
| 
 ք.Երևան  | 
 400.1  | 
|||||||
| 
 Արագածոտն  | 
 400.2  | 
|||||||
| 
 Արարատ  | 
 400.3  | 
|||||||
| 
 Արմավիր  | 
 400.4  | 
|||||||
| 
 Գեղարքունիք  | 
 400.5  | 
|||||||
| 
 Լոռի  | 
 400.6  | 
|||||||
| 
 Կոտայք  | 
 400.7  | 
|||||||
| 
 Շիրակ  | 
 400.8  | 
|||||||
| 
 Սյունիք  | 
 400.9  | 
|||||||
| 
 Վայոց ձոր  | 
 400.10  | 
|||||||
| 
 Տավուշ  | 
 400.11  | 
|||||||
| 
 Ղեկավար՝  | 
 _____________________________  | 
 ________________________  | |
| 
 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | |
| 
 Լրացնող (լիազորված անձ)՝  | 
 _____________________________  | 
 ________________________  | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 
  | 
(հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 24-Ն)
| 
 Հավելված 2  | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:
4. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ և չորորդ բաժիններն` ըստ հանրապետության և մարզերի:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Բաժին 1-ում լրացվում է ջրմուղի ցանցերի միագիծ երկարությունները, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է մագիստրալային ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը: Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:
2) սյունակ 2-ում լրացվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:
3) սյունակ 3-ում լրացվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, որից առանձնացվում է փոխարինման կարիք ունեցող ցանցերի միագիծ երկարությունը (սյունակ 4):
8. Բաժին 2-ում լրացվում է ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափերի տվյալներով` տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա: Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում` այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում` ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին, որից առանձնացվում է ինքնահոսով բաց թողնված ջրի ծավալը (սյունակ 2):
2) սյունակ 3-ում լրացվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որը որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 1 – սյունակ 8):
3) բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը լրացվում է սյունակ 4-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով:
4) սյունակ 5-ում լրացվում է բնակչությանը, սյունակ 6-ում՝ կոմունալ-կենցաղային կարիքների, սյունակ 7-ում՝ արտադրական կարիքների համար բաց թողնված ջրի քանակը:
5) սյունակ 8-ում լրացվում է այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը:
9. Բաժին 3-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը,
2) սյունակ 2-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 3), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 4), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 6) և այլ մուտքեր (սյունակ 7): Սյունակ 4-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 5):
3) սյունակ 8-ում լրացվում են սպառողների ջրամատակարարման դիմաց գոյացած պարտքերը, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 9-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 10 և 11 սյունակներում:
10. Բաժին 4-ում լրացվում է ֆինանսական ծախսերը, որտեղ՝
1) սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ծախսերը,
2) «նյութական ծախսեր» սյունակ 2-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
3) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 3-ում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
4) «գործուղման ծախսեր» սյունակ 4-ում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
5) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 5-ում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
6) սյունակ 6-ում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
7) սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված սյունակներում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են սյունակ 7-ում:
11. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
12. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
(հավելվածը խմբ. 01.11.2023 թիվ 24-Ն)