«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 օգոստոսի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 10013341
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 12 օգոստոսի 2013 թ. ք. Երևան  | 
N 42-Ն | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.3.1-01-2013 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝
(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:
| Դ. Դումանյան | 
| 
 Հավելված Հաստատված է ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի N 42-Ն հրամանով  | 
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Սանիտարական կանոններ և նորմեր
N 2.3.1-01-2013
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և նորմերը (այսուհետ` կանոններ) սահմանում են նախադպրոցական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև այն ուսումնական հաստատություններում (կրթահամալիրներում), որոնք իրականացնում են նաև նախադպրոցական կրթական ծրագրեր` անկախ կազմակերպաիրավական ձևից և գերատեսչական պատկանելությունից, երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդի կազմակերպումը պայմանավորվում է երեխաների գտնվելու տևողությամբ`
1) մինչև 3-3,5 ժամ` սնունդ չի կազմակերպվում,
2) 3,5-5 ժամ` կազմակերպվում է մեկից երկու անգամվա սնունդ` նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
3) 5 ժամից ավելի` սնունդը կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատանքային ռեժիմին համապատասխան,
4) երեխաների սնուցման ռեժիմը` պայմանավորված նախադպրոցական ուսումնական հաստատությունում գտնվելու ժամանակահատվածով, ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 1-ում:
III. ԱՌՈՂՋ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սնունդը կազմակերպվում է ելնելով` օրգանիզմը հիմնական սննդանյութերով և էներգիայով ֆիզիոլոգիական պահանջը բավարարելու սկզբունքից:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում առանձին տարիքային խմբերի երեխաների համար անհրաժեշտ սննդանյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ) և էներգիայի օրական ֆիզիոլոգիական պահանջի նորմերը սահմանված են սույն կանոնների աղյուսակ 2-ում:
5. Ճաշացուցակը կազմելու և կալորիականության հաշվարկը կատարելու ժամանակ պահպանվում է հաշվեկշռված սնուցման հիմնական սկզբունքը ըստ սննդային հիմնական բաղադրիչների՝ սպիտակուցների, ճարպերի և ածխաջրատների 1:1-1,2:4-4,6 հարաբերակցությունը, կամ սննդային օրաբաժնի էներգետիկ արժեքի 10-15 %-ը ապահովվում է ի հաշիվ սպիտակուցների, 30-32%-ը` ճարպերի, 55-60%-ը` ածխաջրատների:
6. Ճաշացուցակը կազմվում է ձևավորված սննդի օրաբաժնի (ռացիոնի) հիման վրա և ներառում է ճաշատեսակների, խոհարարական արտադրանքի, ալրային հրուշակեղենի, հացամթերքի և այլ սննդամթերքի բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի (նախաճաշ, ճաշ, ետճաշիկ, ընթրիք), հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների գտնվելու ժամանակահատվածը:
7. Օրինակելի ճաշացուցակում սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի (կալորիականության) ռացիոնալ բաշխումը` ըստ սննդի ընդունման առանձին փուլերի, կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 3-ի: 8-10,5-ժամյա տևողությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատություններում (կամ առանձին խմբերում) սննդի օրաբաժնի էներգետիկ արժեքի հաշվարկի մեջ չի ներառվում ընթրիքը:
8. Նախաճաշի և ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կարելի է նախատեսել երկրորդ նախաճաշ, որը ներառում է թարմ մրգեր և (կամ) հյութ (ըմպելիք):
9. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մեկ երեխայի համար մեկ օրվա ընթացքում նախատեսված չափաբաժնի օրինակելի ծավալը ներկայացված է սույն կանոնների աղյուսակ 4-ում:
10. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (խմբերի) երեխաների համար սնունդը կազմակերպվում է օրը 4-5 անգամ: Սննդի ընդունման միջև ընկած ժամանակահատվածը սահմանվում է ոչ ավելին, քան 3.5-4 ժամ:
11. Շուրջօրյա գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների երեխաների համար սննդանյութերի և էներգիայի օրական պահանջը օրինակելի ճաշացուցակում բաշխվում է հետևյալ կերպ` նախաճաշ` 20%, ճաշ` 30-35%, ետճաշիկ` 15%, ընթրիք` 25%, երկրորդ ընթրիք` 5-10%:
12. Օրաբաժնի կալորիականության և սննդային նյութերի պարունակության շեղումները կարող են լինել ± 10%-ի սահմաններում` պահպանելով սույն բաժնի 9-րդ կետի պահանջները երկու շաբաթվա ընթացքում:
13. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին առողջ սննդով ապահովելու նպատակով օրինակելի ճաշացուցակը կազմվում է 10-14 օրվա համար:
14. Ճաշացուցակը կազմվում է հաշվի առնելով նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեք տարիքային խմբերի` 1-2, 2-3 և 4-6 տարեկան երեխաների համար նախատեսված սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը:
15. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 5-ում:
16. Միևնույն ճաշատեսակները կամ խոհարարական արտադրանքը կրկնակի չի ներառվում նույն օրվա կամ հաջորդող 2-3 օրերի օրինակելի ճաշացուցակում:
17. Ճաշացուցակի կազմման օրինակելի ձևաչափը սահմանված է սույն կանոնների ձև 1-ում:
18. Սննդի կազմակերպումը նախատեսում է՝ յուրաքանչյուր սննդի ընդունման ժամանակ պարտադիր տաք ճաշատեսակների և խոհարարական արտադրանքի օգտագործումը, այդ թվում առաջին և (կամ) երկրորդ ճաշատեսակ և տաք ըմպելիքներ:
19. Ամենօրյա ճաշացուցակում ներառվում են միսը, կաթը, սերուցքային կարագը և բուսական յուղը, հացը` ցորենի և տարեկանի, շաքարը, կարտոֆիլը, բանջարեղենը, միրգը, հյութերը, ձավարեղենը և յոդացված աղը: Ձուկը, ձուն (հավկիթը), պանիրը, կաթնաշոռը և կաթնաթթվային սննդամթերքը տրվում են 2-3 օրը մեկ:
20. Երկու շաբաթվա ընթացքում երեխան ստանում է անհրաժեշտ սննդամթերքի լրակազմը` պահանջվող ծավալով:
21. Ամեն օր յուրաքանչյուր խմբում ծնողների համար տեսանելի տեղերում փակցվում է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարի կողմից հաստատված ճաշացուցակը, որի մեջ նշվում է խոհարարական արտադրանքի անվանումների և ծավալների մասին տեղեկատվությունը:
22. Սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների ու սննդային թունավորումների առաջացման և տարածման կանխարգելման նպատակով, նախադպրոցական ուսումնական հաստատություններում չեն օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`
1) առանց որակն ու անվտանգությունը հավաստող փաստաթղթերի պարենահումք և սննդամթերք,
2) բոլոր տեսակի գյուղատնտեսական կենդանիների միս, թռչուն ու ենթամթերք` առանց խարանի (դրոշմի) և անասնաբույժի կողմից տրված վկայականի,
3) ձուկ` առանց անասնաբույժի կողմից տրված վկայականի,
4) թռչուն՝ չմաքրած փորոտիքով,
5) ձու` անլվա կճեպով, ինչպես նաև սալմոնելոզի տեսակետից անբարենպաստ տնտեսություններից,
6) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,
7) պահածոներ` տարայի հերմետիկության խախտումով, բոմբաժված, ժանգոտված կամ դեֆորմացված տարայով, առանց պիտակի,
8) ամբարային վնասատուներով վարակված ձավարեղեն, ալյուր, չրեր և այլ մթերքներ,
9) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,
10) պիտանիության ժամկետն անց և վատորակության հատկանիշներով (հոտի, համի, գույնի փոփոխմամբ) սննդամթերք,
11) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,
12) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,
13) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,
14) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),
15) մսի կտորների եզրերից, ստոծանուց, գլխի փափկամսից պատրաստած ռուլետներ և այլն,
16) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),
17) տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև կաթնաշոռի պատրաստման համար,
18) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,
19) հաստատության խոհանոցում պատրաստված սառը (առանց ջերմային մշակման) ըմպելիքներ, օշարակ, կվաս և այլն,
20) մակարոն աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,
21) աչքով-ձվածեղ,
22) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,
23) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,
24) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),
25) երշիկեղեն,
26) թերխաշ և հում ձու,
27) պաղպաղակ, ժելե,
28) առանց մրգային միջուկի կարամել։
23. Զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով, ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի օգտագործվում`
1) տապակած կերակրատեսակներ, այդ թվում ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,
2) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր, սպրեդ,
3) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,
4) սուրճ, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,
5) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,
6) գազավորված ըմպելիքներ,
7) պիստակ, գետնանուշ և այլն,
8) մաստակ,
9) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք:
24. Մինչև 2 տարեկան երեխաներին թեյը տրվում է շաբաթը 1 անգամ, իսկ 3-6 տարեկան երեխաներին` 2 անգամից ոչ հաճախ:
25. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ալերգիկ և քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների համար սնունդը կազմակերպվում է ելնելով առկա ախտաբանությունից` համաձայն երեխաների բուժական և կանխարգելիչ սննդակարգի:
26. Առողջարանային տիպի նախադպրոցական հաստատություններում (բացի տուբերկուլյոզային առողջարաններից) բուժվող երեխաների համար սննդամթերքի միջին օրաբաժնի օրինակելի հավաքակազմը սահմանված է սույն կանոնների աղյուսակ 6-ում:
27. Փաստացի օրաբաժինը համապատասխանում է հաստատված օրինակելի ճաշացուցակին: Առանձին դեպքերում թույլատրվում է որոշ սննդամթերքի, կերակրատեսակների կամ խոհարարական արտադրատեսակների փոխարինումը մեկ այլով` դրանց սննդային արժեքի համապատասխանության պայմանով:
28. Սննդամթերքի փոխարինումը ըստ սպիտակուցների և ածխաջրատների սահմանված են սույն կանոնների աղյուսակ 7-ում:
29. Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով տարվա աշուն-գարուն ժամանակահատվածում կատարվում է երրորդ կերակրատեսակների «Ց» վիտամինացում (երրորդ կերակրատեսակի մեկ չափաբաժնին ավելացվում է 35 մգ վիտամին «Ց»` 1-3 տարեկան երեխաների համար և 50 մգ` 4-6 տարեկան երեխաների համար):
IV. ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
30. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ օգտագործում են եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակները և թխվածքաճաշերի տեսքով պատրաստված կերակրատեսակները:
31. Կերակրատեսակների մեջ վիտամինների պահպանումն ապահովելու նպատակով թերմիկ մշակման ենթակա բանջարեղենը մաքրում են եփելուց անմիջապես առաջ և եփում աղաջրի մեջ (բացի բազուկից):
32. Եփած բանջարեղենից աղցաններ պատրաստելու համար օգտագործվող բանջարեղենը (բազուկ, գազար և այլն) նախքան եփելը լվանում են, եփում կեղևով, այնուհետև սառելուց հետո մաքրում են կեղևից և կտրատում:
33. Բանջարեղենը տեսակավորում են, լվանում, մաքրում, այնուհետև քիչ քանակներով կրկնակի լվանում 5 րոպեից ոչ պակաս տևողությամբ հոսող ջրի տակ, որից հետո մշակում են:
34. Մաքրած կարտոֆիլը և այլ բանջարեղենը չորացումից և սևանալուց պահպանելու նպատակով պահում են ջրում 2 ժամից ոչ ավելի:
35. Կաղամբի մշակման ժամանակ հեռացնում են արտաքին թերթիկները, որից հետո լվանում են հոսող ջրի տակ:
36. Նախորդ տարվա բերքը (կաղամբ, սոխ, գազար և այլն) մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում օգտագործվում է միայն թերմիկ մշակումից հետո:
37. Հում կանաչին, որը նախատեսված է առանց հետագա թերմիկ մշակման սառը նախուտեստներ և աղցաններ պատրաստելու համար, 10 րոպե տևողությամբ պահում են 3% քացախաթթվի կամ 10% աղաջրի մեջ, որից հետո պարզաջրում են հոսող ջրով:
38. Խոհարարական արտադրանքի պատրաստման ժամանակ պահպանվում են հետևյալ պահանջները`
1) եփած մսից, հավից, ձկից պատրաստված երկրորդ կերակրատեսակների բաշխման ժամանակ չափաբաժնով մասնատված միսը կրկնակի եռացնում են արգանակում 5-7 րոպե,
2) չափաբաժնով մասնատված միսը մինչև բաշխումը պահվում է արգանակի մեջ տաք սալիկի կամ մարմիտի վրա` 1 ժամից ոչ ավելի,
3) կոտլետները առանց նախապես տապակման եփում են ջեռոցում 250-2800 C ջերմաստիճանում` 20-25 րոպե,
4) կերակրատեսակների մեջ մտնող բաղադրամասերը խառնում են խոհանոցային պարագաներով` չդիպչելով սննդամթերքին ձեռքերով,
5) կարտոֆիլային խյուս պատրաստելուց օգտվում են մեխանիկական սարքավորումներից,
6) ճաշալրացների (գարնիրներ) համար օգտագործվող սերուցքային կարագը նախապես ենթարկում են թերմիկ մշակման (հալեցվում և հասցվում է մինչև եռման ջերմաստիճանը),
7) ձուն` նախքան եփելը լվանում են, այնուհետև եփում են ջուրը եռալուց հետո ևս 10 րոպե,
8) օմլետները և ձու պարունակող ջեռեփուկները պատրաստում են ջեռոցում. օմլետները` 8-10 րոպե 180-2000 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, ջեռեփուկները` 20-30 րոպե 220-2800 C ջերմաստիճանում 2,5-3 սմ-ից ոչ ավելի շերտով, իսկ ձվի զանգվածը պահվում է մինչև 30 րոպե ժամանակով` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
9) երկրորդ ճաշատեսակներ պատրաստելիս բրինձն ու մակարոնեղենը եփում են մեծ ծավալի ջրում (1:6 հարաբերությունից ոչ պակաս), որից հետո չեն լվանում,
10) պատրաստի առաջին և երկրորդ ճաշատեսակները կարող են գտնվել մարմիտի կամ տաք սալիկի վրա պատրաստելու պահից ոչ ավելի, քան 2 ժամ, կամ իզոթերմիկ թերմոսներում, որոնք պահպանում են բաշխման համար անհրաժեշտ ջերմաստիճանը, բայց ոչ ավելի, քան 2 ժամ: Պատրաստի կերակրատեսակները սառելուց հետո կրկնակի չեն տաքացվում,
11) տաք ճաշերը (ապուրներ, սոուսներ), ըմպելիքները, երկրորդ ճաշատեսակները բաժանվում են 600 C-650 C ջերմաստիճանի, իսկ սառը ապուրները և ըմպելիքները` 150 C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում,
12) կաթնաշոռը օգտագործում են ջերմային մշակումից հետո` թխվածքաճաշերի և թխվածքների տեսքով,
13) հում բանջարեղենից պատրաստված կերակրատեսակները պահպանվում են սառնարանում 30 րոպեից ոչ ավելի` 4±20 C ջերմաստիճանի պայմաններում,
14) չհամեմած աղցանները պահպանում են սառնարանում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում` 2 ժամից ոչ ավելի,
15) աղցանները համեմելու համար թթվասեր և մայոնեզ չի օգտագործվում,
16) օգտագործվում է միայն յոդացված աղ:
39. Սննդամթերքի խոհարարական սառը մշակման արդյունքում թափոնի ելքի հաշվարկը կատարվում է համաձայն սույն կանոնների աղյուսակ 8-ի:
V. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
40. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման և կիրառման, օրինակելի ճաշացուցակի մշակման պատասխանատուն տնօրենն է և հաստատության կանոնադրության շրջանակներում գործատուի կողմից ներքին իրավական ակտով սահմանված համապատասխան պաշտոնական պարտականություններ ունեցող անձինք:
41. Յուրաքանչյուր օր լրացվում է «ճաշացուցակ-բաշխում» ձևաչափը, ինչի մեջ նշվում է մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/քանակը:
42. «Ճաշացուցակ- բաշխում» ձևաչափը ներկայացված է սույն կանոնների ձև 2-ում:
43. Սննդի կազմակերպման, այդ թվում սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի տեսականու և որակի, ինչպես նաև կերակրատեսակների պատրաստման, խոհարարական մշակման եղանակի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը:
44. Տեխնոլոգիական գործընթացի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակից կատարվում է նմուշառում: Նմուշառումը կատարում է խոհարարը:
45. Նմուշառումը կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի ներկայությամբ, որի կազմում ընդգրկվում են բուժաշխատողը, խոհարարը և տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը:
46. Կերակրատեսակի նմուշառումը կատարվում է անմիջապես այն կաթսայից, որի մեջ պատրաստվել է:
47. Նմուշառած կերակրատեսակները պահում են մակնշված և մանրէազերծված (կամ ախտահանված` կերակրի սոդայի 2% լուծույթի մեջ 15 րոպե եռացնելու եղանակով) ապակյա տարայի մեջ, որը ամուր փակվում է ապակյա կամ մետաղական կափարիչով:
48. Չափաբաժնով պատրաստված կերակրատեսակները նմուշառվում են ամբողջ ծավալով, իսկ աղցանները, առաջին, երրորդ կերակրատեսակները և ճաշալրացները 100 գրամից ոչ պակաս:
49. Վերցված նմուշները պահպանում են 48 ժամից ոչ պակաս (չհաշված հանգստյան և տոն օրերը) հատուկ սառնարանում կամ սառնարանի հատուկ առանձնացված տեղում 4±20 C ջերմաստիճանի պայմաններում, նշելով նմուշառման ժամը, օրը, ամիսը:
50. Նմուշառման կարգի և օրվա նմուշների պահպանման պայմանների նկատմամբ հսկողությունը իրականացնում է բուժաշխատողը:
51. Նմուշառված ճաշատեսակի գնահատումը զգայորոշման ցուցանիշների նկատմամբ կատարվում է խոտանորոշման հանձնաժողովի կողմից:
52. Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի գնահատումը իրականացվում է ըստ զգայորոշման ցուցանիշների, ինչի արդյունքները լրացվում են «Պատրաստի կերակրատեսակի, խոհարարական արտադրանքի խոտանորոշման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 3-ի:
53. Յուրաքանչյուր պատրաստի կերակրատեսակի բացթողումը իրականացվում է նմուշառումից և զգայորոշման ցուցանիշների նկատմամբ գնահատումից հետո:
54. Սննդի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի խախտումների, ինչպես նաև անբավարար թերմիկ մշակման դեպքերի ժամանակ հանձնաժողովի կողմից չի թույլատրվում կերակրատեսակների բաշխումը` մինչև հայտնաբերված թերությունները վերացնելը:
55. Նախադպրոցական ուսումնական հաստատության բուժաշխատողը սննդի օրաբաժնի որակական և քանակական կազմի, նրա սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկը և գնահատումը կատարում է 2 շաբաթը օրը մեկ, ինչի տվյալները գրանցում են «Սննդի օրաբաժնի հսկողության, սննդային և էներգետիկ արժեքի հաշվարկի մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 4-ում: Գնահատման արդյունքների հիման վրա, անհրաժեշտության դեպքում, հաջորդ 10 օրվա համար նախատեսված ճաշացուցակում կատարվում են ուղղումներ և լրացումներ:
56. Սննդամթերքի հիմնական սննդային նյութերի և էներգետիկ արժեքի տվյալները ներկայացված են սույն կանոնների աղյուսակ 9-ում:
57. Ամեն օր, աշխատանքները սկսելուց առաջ, բուժաշխատողի կողմից կատարվում է նախադպրոցական ուսումնական հաստատության խոհանոցի աշխատողների ձեռքերի և մարմնի բաց հատվածների մաշկի զննում` թարախային վերքերի առկայության, ինչպես նաև վերին շնչուղիների կատարալ երևույթների և անգինաների նկատմամբ:
58. Զննումների արդյունքները գրանցվում են «Առողջության մատյան»-ում համաձայն սույն կանոնների ձև 5-ի:
59. Մատյանը լրացնելիս օգտագործվում են հետևյալ պայմանական նշանները` Առ-առողջ է, Մ-մեկուսացված է, Արձ- գտնվում է արձակուրդում, Հ-հանգստյան օր, Ան/թ- անաշխատունակության թերթիկ: Մատյանում նշվում են տվյալ օրը ներկա բոլոր աշխատողների անուն-ազգանունները:
VI. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
60. Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով տնօրենի կողմից ապահովվում են`
1) սույն սանիտարական կանոնների առկայությունը,
2) սույն սանիտարական կանոնների կատարման ապահովումը,
3) հիգիենիկ ուսուցման դասընթացների կազմակերպումը երեք տարին մեկ անգամ, որի մասին տեղեկատվությունը լրացվում է «Աշխատողների հիգիենիկ ուսուցման մատյան»-ում` համաձայն սույն կանոնների ձև 6-ի,
4) սույն սանիտարական կանոններով հաստատված անհրաժեշտ փաստաթղթերի ամենօրյա վարումը:
Աղյուսակ 1
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՈՒՑՄԱՆ ՌԵԺԻՄԸ` ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՎ
| 
 Սննդի ընդունման ժամը  | 
 Սննդի ընդունումը` կապված հաստատությունում գտնվելու ժամանակահատվածից  | ||
| 
 8-10,5 ժամ  | 
 11-12 ժամ  | 
 24 ժամ  | |
| 
 9.00-9.30  | 
 նախաճաշ  | 
 նախաճաշ  | 
 նախաճաշ  | 
| 
 10.30-11.00  | 
 երկրորդ նախաճաշ  | 
 երկրորդ նախաճաշ  | 
 երկրորդ նախաճաշ  | 
| 
 12.00-13.00  | 
 ճաշ  | 
 ճաշ  | 
 ճաշ  | 
| 
 15.30  | 
 ետճաշիկ  | 
 ետճաշիկ  | 
 ետճաշիկ  | 
| 
 18.30  | 
 -  | 
 ընթրիք  | 
 ընթրիք  | 
| 
 21.00  | 
 -  | 
 -  | 
 երկրորդ ընթրիք  | 
Աղյուսակ 2
ԱՌԱՆՁԻՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕՐԱԿԱՆ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԻ ՆՈՐՄԵՐԸ
| Սննդանյութերի անվանումը (մեկ օրվա համար) | 
 1-2 տարեկան  | 
 2-3 տարեկան  | 
 3-6 տարեկան  | 
| Սպիտակուցներ (գ) | 
 36  | 
 42  | 
 54  | 
| Այդ թվում կենդանական ծագման (%) | 
 70  | 
 70  | 
 65  | 
| Ճարպեր (գ) | 
 40  | 
 47  | 
 60  | 
| Ածխաջրատներ(գ) | 
 174  | 
 203  | 
 261  | 
| Էներգիա (կկալ) | 
 1200  | 
 1400  | 
 1800  | 
Աղյուսակ 3
ՕՐԻՆԱԿԵԼԻ ՃԱՇԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ (ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ՌԱՑԻՈՆԱԼ ԲԱՇԽՈՒՄԸ ԸՍՏ ՍՆՆԴԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՓՈՒԼԵՐԻ
| 
 Սննդի ընդունում  | 
 %  | 
 1-2 տարեկան 1200 կկալ  | 
 2-3 տարեկան 1400 կկալ  | 
 3-6 տարեկան 1800 կկալ  | 
| 
 Նախաճաշ  | 
 25%  | 
 300  | 
 350  | 
 450  | 
| 
 Ճաշ  | 
 35%  | 
 420  | 
 490  | 
 630  | 
| 
 Ետճաշիկ  | 
 15%  | 
 180  | 
 210  | 
 270  | 
| 
 Ընթրիք  | 
 25%  | 
 300  | 
 350  | 
 450  | 
Աղյուսակ 4
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԵԿ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԱՓԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾԱՎԱԼԸ
| 
 Կերակրատեսակի անվանումը  | 
 Չափաբաժնի ծավալը ըստ տարիքի (գ)  | ||
| 
 1-ից մինչև 3 տարեկան  | 
 3-ից մինչև 6 տարեկան  | ||
| 
 Նախաճաշ  | |||
| 
 Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ  | 
 120 – 200  | 
 200 – 250  | |
| 
 Ձվից պատրաստված կերակրատեսակ  | 
 40 – 80  | 
 80 – 100  | |
| 
 Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ  | 
 70 – 120  | 
 120 – 150  | |
| 
 Մսից, ձկից պատրաստված կերակրատեսակ  | 
 50 – 70  | 
 70 – 80  | |
| 
 Բանջարեղենային աղցան  | 
 30 – 45  | 
 60  | |
| 
 Ըմպելիքներ (թեյ, կաթ, կակաո և այլ)  | 
 150 – 180  | 
 180 – 200  | |
| 
 Ճաշ  | |||
| 
 Աղցան, նախուտեստ  | 
 30 – 45  | 
 60  | |
| 
 Առաջին ճաշատեսակ  | 
 150 – 200  | 
 250  | |
| 
 Մսից, ձկից, թռչնից պատրաստված կերակրատեսակ  | 
 50 – 70  | 
 70 – 80  | |
| 
 Ճաշալրաց (գարնիր)  | 
 100 – 150  | 
 150 – 180  | |
| 
 Ըմպելիք  | 
 150 – 180  | 
 180 – 200  | |
| 
 Ետճաշիկ  | |||
| 
 Կաթ, կեֆիր, մածուն, յոգուրտ  | 
 150 – 180  | 
 180 – 200  | |
| 
 Բուլկի, թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ և այլ նմանատիպ ալրային հրուշակեղեն  | 
 50 – 70  | 
 70 – 80  | |
| 
 Բանջարեղենից, ձավարեղենից և կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ  | 
 80 – 150  | 
 150 – 180  | |
| 
 Թարմ մրգեր  | 
 40-75  | 
 75 – 100  | |
| 
 Ընթրիք  | |||
| 
 Շիլա, բանջարեղենային կերակրատեսակ  | 
 120 – 200  | 
 200 – 250  | |
| 
 Կաթնաշոռից պատրաստված կերակրատեսակ  | 
 70 – 120  | 
 120 – 150  | |
| 
 Ըմպելիք  | 
 150 – 180  | 
 180 – 200  | |
| 
 Թարմ մրգեր  | 
 40 – 75  | 
 75 – 100  | |
| 
 Հաց ամբողջ օրվա համար, այդ թվում`  | 
|||
| 
 ցորենի  | 
 70  | 
 100  | |
| 
 տարեկանի  | 
 30 -40  | 
 50  | |
Աղյուսակ 5
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
| 
 Մթերքի անվանումը  | 
 Վաղ տարիքի խմբերի (1-3 տար.)  | 
 Միջին և ավագ մանկապարտեզային տարիքի խմբերի (3-6 տար.)  | ||
| 
 համաքաշ  | 
 զտաքաշ  | 
 համաքաշ  | 
 զտաքաշ  | |
| 
 Հաց ցորենի  | 
 60  | 
 60  | 
 100  | 
 100  | 
| 
 Հաց տարեկանի  | 
 30  | 
 30  | 
 50  | 
 50  | 
| 
 Ալյուր ցորենի  | 
 25  | 
 25  | 
 30  | 
 30  | 
| 
 Ձավարեղեն, ընդեղեն,  | 
 30  | 
 30  | 
 40  | 
 40  | 
| 
 Մակարոնեղեն  | 
 20  | 
 20  | 
 30  | 
 30  | 
| Կարտոֆիլ` | ||||
| 01.09-ից մինչև 31.10 | 160 | 190 | ||
| 31.10-ից մինչև 31.13 | 170 | 200 | 140 | |
| 31.12-ից մինչև 28.02 | 190 | 120 | 215 | |
| 01.03-ից | 200 | 235 | ||
| 
 թարմ կարտոֆիլ  | 
 110  | 
 130  | 
||
| 
 Բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր  | 
 256  | 
 200  | 
 325  | 
 260  | 
| 
 Մրգեր թարմ  | 
 110  | 
 100  | 
 120  | 
 110  | 
| 
 Չրեղեն  | 
 9  | 
 9  | 
 11  | 
 11  | 
| 
 Մրգային հյութեր` պատրաստի հյութեր ըմպելիքներ  | 
 - 150  | 
 - 150  | 
 50 180  | 
 50 180  | 
| 
 Հրուշակեղեն (ոչ կրեմային)  | 
 7  | 
 7  | 
 20  | 
 20  | 
| 
 Շաքար  | 
 40  | 
 40  | 
 50  | 
 50  | 
| 
 Կարագ սերուցքային  | 
 22  | 
 22  | 
 26  | 
 26  | 
| 
 Բուսական յուղ  | 
 9  | 
 9  | 
 11  | 
 11  | 
| 
 Ձու  | 
 0,5 հատ  | 
 20-25գ  | 
 0,6 հատ  | 
 25-30գ  | 
| 
 Կաթ  | 
 390  | 
 390  | 
 450  | 
 450  | 
| 
 Միս տավարի  | 
 74  | 
 55  | 
 94  | 
 70  | 
| 
 Թռչնամիս  | 
 23  | 
 20  | 
 27  | 
 24  | 
| 
 Կաթնաշոռ  | 
 30  | 
 30  | 
 40  | 
 40  | 
| 
 Ձուկ (փափկամիս)  | 
 37  | 
 32  | 
 39  | 
 37  | 
| 
 Թթվասեր  | 
 9  | 
 9  | 
 11  | 
 11  | 
| 
 Պանիր  | 
 4,3  | 
 4  | 
 6,3  | 
 6  | 
| 
 Մածուն  | 
 150  | 
 150  | 
 180  | 
 180  | 
| 
 Թեյ (չոր)  | 
 0.2  | 
 0,2  | 
 0.2  | 
 0,2  | 
| 
 Թթխմոր  | 
 0,4  | 
 0,4  | 
 0,5  | 
 0,5  | 
| 
 Կարտոֆիլի ալյուր  | 
 3  | 
 3  | 
 3  | 
 3  | 
| 
 Կակաո (փոշի)  | 
 0,5  | 
 0,5  | 
 0,6  | 
 0,6  | 
| 
 Աղ յոդացված  | 
 2  | 
 2  | 
 6  | 
 6  | 
Աղյուսակ 6
ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՏԻՊԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ԲԱՑԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ) ԲՈՒԺՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԻՆ ՕՐԱԲԱԺՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՎԱՔԱԿԱԶՄԸ
| 
 Մթերքի անվանումը  | 
 Սննդամթերքի քանակը` կապված տարիքից (գ, մլ,)  | |||
| 
 1-3 տարեկան  | 
 3-6 տարեկան  | |||
| 
 համաքաշ  | 
 զտաքաշ  | 
 համաքաշ  | 
 զտաքաշ  | |
| 
 Հաց ցորենի  | 
 70  | 
 70  | 
 110  | 
 110  | 
| 
 Հաց տարեկանի  | 
 40  | 
 40  | 
 50  | 
 50  | 
| 
 Ալյուր ցորենի  | 
 20  | 
 20  | 
 50  | 
 50  | 
| 
 Ալյուր կարտոֆիլային  | 
 1  | 
 1  | 
 1  | 
 1  | 
| 
 Ձավարեղեն, ընդեղեն, մակարոնեղեն  | 
 35  | 
 35  | 
 50  | 
 50  | 
| Կարտոֆիլ` | ||||
| 01.09-ից մինչև 31.10 | 150 | 250 | ||
| 31.10-ից մինչև 31.13 | 165 | 115 | 270 | 190 | 
| 31.12-ից մինչև 28.02 | 180 | 290 | ||
| 01.03-ից | 190 | 320 | ||
| 
 թարմ կարտոֆիլ  | 
 125  | 
 
  | 
 200  | 
 
  | 
| 
 Բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր  | 
 200  | 
 160  | 
 300  | 
 240  | 
| 
 Մրգեր թարմ  | 
 120  | 
 110  | 
 200  | 
 190  | 
| 
 Չրեղեն  | 
 10  | 
 10  | 
 15  | 
 15  | 
| 
 Մրգային հյութեր  | 
 150  | 
 150  | 
 200  | 
 200  | 
| 
 Հրուշակեղեն (ոչ կրեմային)  | 
 10  | 
 10  | 
 15  | 
 15  | 
| 
 Շաքար  | 
 50  | 
 50  | 
 60  | 
 60  | 
| 
 Կարագ սերուցքային  | 
 30  | 
 30  | 
 35  | 
 35  | 
| 
 Բուսական յուղ  | 
 5  | 
 5  | 
 10  | 
 10  | 
| 
 Ձու  | 
 0,5 հատ  | 
 20-25գ  | 
 1 հատ  | 
 40-45գ  | 
| 
 Կաթ  | 
 550  | 
 550  | 
 550  | 
 550  | 
| 
 Միս տավարի  | 
 100  | 
 74  | 
 130  | 
 96  | 
| 
 Թռչնամիս  | 
 15  | 
 10  | 
 25  | 
 17  | 
| 
 Կաթնաշոռ  | 
 40  | 
 45  | 
 50  | 
 50  | 
| 
 Ձուկ (փափկամիս)  | 
 30  | 
 28  | 
 40  | 
 38  | 
| 
 Թթվասեր  | 
 10  | 
 10  | 
 12  | 
 12  | 
| 
 Պանիր  | 
 5,3  | 
 5  | 
 10  | 
 9,7  | 
| 
 Մածուն  | 
 150  | 
 150  | 
 180  | 
 180  | 
| 
 Թեյ (չոր)  | 
 0,2  | 
 0,2  | 
 0,2  | 
 0,2  | 
| 
 Թթխմոր  | 
 0,5  | 
 0,5  | 
 1  | 
 1  | 
| 
 Կակաո (փոշի)  | 
 2  | 
 2  | 
 2  | 
 2  | 
| 
 Աղ յոդացված  | 
 2  | 
 2  | 
 5  | 
 5  | 
Աղյուսակ 7
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱՐԻՆՈՒՄԸ ԸՍՏ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐԻ ԵՎ ԱԾԽԱՋՐԱՏՆԵՐԻ
| 
 Սննդամթերքի անվանումը  | 
 Քանակը (զտաքաշ, գ)  | 
 Սննդային նյութեր (գ)  | 
 Ավելացնել օրվա սննդակարգում կամ բացառել  | |||
| 
 Սպիտակուցներ (գ)  | 
 Ճարպեր (գ)  | 
 Ածխաջրատներ (գ)  | ||||
| 
 Հացի փոխարինումը (ըստ սպիտակուցների և ածխաջրատներ)  | ||||||
| 
 Ցորենի հաց  | 
 100  | 
 7,7  | 
 2,4  | 
 53,4  | 
||
| 
 Աշորայի (տարեկանի) հաց  | 
 150  | 
 8,3  | 
 1,5  | 
 48,1  | 
||
| 
 Ալյուր ցորենի առաջին կարգի  | 
 70  | 
 7,4  | 
 0,8  | 
 48,2  | 
||
| 
 Մակարոն, վերմիշել  | 
 70  | 
 7,5  | 
 0,9  | 
 48,7  | 
||
| 
 Սպիտակաձավար  | 
 70  | 
 7,9  | 
 0,5  | 
 50,1  | 
||
| 
 Կարտոֆիլի փոխարինողներ (ըստ ածխաջրատների)  | ||||||
| 
 Կարտոֆիլ  | 
 100  | 
 2,0  | 
 0,4  | 
 16,3  | 
||
| 
 Բազուկ  | 
 190  | 
 2,9  | 
 -  | 
 17,3  | 
||
| 
 Գազար  | 
 240  | 
 3,1  | 
 0,2  | 
 17,0  | 
||
| 
 Կաղամբ  | 
 370  | 
 6,7  | 
 0,4  | 
 17,4  | 
||
| 
 Մակարոն, վերմիշել՝ առաջին կարգի  | 
 25  | 
 2,7  | 
 0,3  | 
 17,4  | 
||
| 
 Սպիտակաձավար  | 
 25  | 
 2,8  | 
 0,2  | 
 17,9  | 
||
| 
 Ցորենի հաց, առաջին կարգի  | 
 35  | 
 2,7  | 
 0,3  | 
 17,4  | 
||
| 
 Աշորայի (տարեկանի) հաց  | 
 55  | 
 3,1  | 
 0,6  | 
 17,6  | 
||
| 
 Թարմ խնձորի փոխարինողներ (ըստ ածխաջրատներ)  | ||||||
| 
 Թարմ խնձոր  | 
 100  | 
 0,4  | 
 0,4  | 
 9,8  | 
||
| 
 Չորացրած խնձոր  | 
 15  | 
 0,5  | 
 -  | 
 9,7  | 
||
| 
 Ծիրանաչիր (առանց կորիզի)  | 
 15  | 
 0,8  | 
 -  | 
 8,3  | 
||
| 
 Սև սալորաչիր  | 
 15  | 
 0,3  | 
 -  | 
 8,7  | 
||
| 
 Կաթի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)  | ||||||
| 
 Կաթ  | 
 100  | 
 2,8  | 
 3,2  | 
 4,7  | 
||
| 
 Կաթնաշոռ՝ ցածր յուղայնության  | 
 20  | 
 3,3  | 
 1,8  | 
 0,3  | 
||
| 
 Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության  | 
 20  | 
 2,8  | 
 3,6  | 
 0,6  | 
||
| 
 Պանիր  | 
 10  | 
 2,7  | 
 2,7  | 
 -  | 
||
| 
 Տավարի միս՝ առաջին կարգի  | 
 15  | 
 2,8  | 
 2,1  | 
 -  | 
||
| 
 Տավարի միս՝ երկրորդ կարգի  | 
 15  | 
 3,0  | 
 1,2  | 
 -  | 
||
| 
 Ձուկ (փափկամիս)  | 
 20  | 
 3,2  | 
 0,1  | 
 -  | 
||
| 
 Մսի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)  | ||||||
| 
 Տավարի միս՝ առաջին կարգի  | 
 100  | 
 18,6  | 
 16,0  | 
|||
| 
 Տավարի միս՝ երկրորդ կարգի  | 
 90  | 
 18,0  | 
 7,5  | 
 կարագ+ 6 գ  | ||
| 
 Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության  | 
 130  | 
 18,2  | 
 23,4  | 
 3,7  | 
 կարագ – 9 գ  | |
| 
 Ձուկ  | 
 120  | 
 19,2  | 
 0,7  | 
 -  | 
 կարագ + 13 գ  | |
| 
 Ձու  | 
 145  | 
 18,4  | 
 16,7  | 
 1,0  | 
||
| 
 Ձկան փոխարինողներ (ըստ սպիտակուցների)  | ||||||
| 
 Ձուկ  | 
 100  | 
 16,0  | 
 0,6  | 
 1,3  | 
||
| 
 Տավարի միս՝ առաջին կարգի  | 
 85  | 
 15,8  | 
 11,9  | 
 -  | 
 կարագ – 11 գ  | |
| 
 Տավարի միս՝ երկրորդ կարգի  | 
 80  | 
 16,0  | 
 6,6  | 
 -  | 
 կարագ – 6 գ  | |
| 
 Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության  | 
 115  | 
 16,1  | 
 20,7  | 
 3,3  | 
 կարագ – 20 գ  | |
| 
 Ձու  | 
 125  | 
 15,9  | 
 14,4  | 
 0,9  | 
 կարագ – 13 գ  | |
| 
 Կաթնաշոռի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)  | ||||||
| 
 Կաթնաշոռ բարձր յուղայնության  | 
 100  | 
 14,0  | 
 18,0  | 
 2,8  | 
||
| 
 Տավարի միս՝ առաջին կարգի  | 
 90  | 
 16,7  | 
 12,6  | 
 -  | 
 կարագ – 3 գ  | |
| 
 Տավարի միս՝ երկրորդ կարգի  | 
 85  | 
 17,0  | 
 7,5  | 
 -  | 
||
| 
 Ձուկ  | 
 100  | 
 16,0  | 
 0,6  | 
 -  | 
 կարագ + 9 գ  | |
| 
 Ձու  | 
 130  | 
 16,5  | 
 15,0  | 
 0,9  | 
 կարագ – 5 գ  | |
| 
 Ձվի փոխարինողներ (ըստ սպիտակուցների)  | ||||||
| 
 Ձու՝ 1 հատ  | 
 40  | 
12,5 | 11,5 | 0,7 | ||
| 
 Կաթնաշոռ՝ բարձր յուղայնության  | 
 35  | 
 4,9  | 
 6,3  | 
 1,0  | 
||
| 
 Պանիր  | 
 20  | 
 5,4  | 
 5,5  | 
 -  | 
||
| 
 Տավարի միս՝ առաջին կարգի  | 
 30  | 
 5,6  | 
 4,2  | 
 -  | 
||
| 
 Տավարի միս՝ երկրորդ կարգի  | 
 25  | 
 5,0  | 
 2,1  | 
 -  | 
||
| 
 Ձուկ  | 
 35  | 
 5,6  | 
 0,7  | 
 -  | 
||
Աղյուսակ 8
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ՍԱՌԸ ՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԹԱՓՈՆԻ ԵԼՔԻ ԱՂՅՈՒՍԱԿ
| 
 Սննդամթերքի անվանումը  | 
 Թափոնի (մթերքի ընդհանուր ուտելու ոչ ենթակա մասի) %  | 
| 
 Ձավարեղեն  | 
 1  | 
| 
 Ընդեղեն  | 
 0,5  | 
| 
 Կարտոֆիլ` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից մինչև մարտի 1-ը մարտի 1-ից թարմ կարտոֆիլ  | 
 24 30 40 10  | 
| 
 Սմբուկ  | 
 10  | 
| 
 Դդմիկ  | 
 7  | 
| 
 Կաղամբ  | 
 20  | 
| 
 Ծաղկակաղամբ  | 
 25  | 
| 
 Կանաչ սոխ  | 
 20  | 
| 
 Սոխ  | 
 16  | 
| 
 Գազար` մինչև հունվարի 1-ը հունվարի 1-ից հետո  | 
 23 30  | 
| 
 Վարունգ  | 
 7  | 
| 
 Պղպեղ քաղցր  | 
 25  | 
| 
 Կանաչի  | 
 20  | 
| 
 Բողկ  | 
 20  | 
| 
 Ճակնդեղ  | 
 20  | 
| 
 Մարոլի տերևներ  | 
 20  | 
| 
 Բազուկ  | 
 20  | 
| 
 Լոլիկ  | 
 5  | 
| 
 Սպանախ  | 
 26  | 
| 
 Կանաչ լոբի  | 
 10  | 
| 
 Դդում  | 
 36  | 
| 
 Ձմերուկ  | 
 40  | 
| 
 Սեխ  | 
 36  | 
| 
 Մրգեր թարմ  | 
 10  | 
| 
 Ձու  | 
 10  | 
| 
 Միս տավարի` 1-ին կարգի 2-րդ կարգի  | 
 25 29  | 
| 
 Հավ  | 
 26  | 
| 
 Ձուկ  | 
 30  | 
Աղյուսակ 9
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՍՆՆԴԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ
| 
 Սննդամթերքի անվանումը  | 
 Սպիտակուցներ (գ)  | 
 Ճարպեր (գ)  | 
 Ածխաջրատներ (գ)  | 
 Էներգետիկ արժեք (կկալ)  | 
| 
 Բանջարեղեն  | ||||
| Սմբուկ | 1,2 | 0,1 | 5,1 | 24 | 
| Դդմիկ | 0,6 | 0,3 | 4,9 | 23 | 
| Կաղամբ (թարմ) | 1,8 | 0,1 | 4,7 | 27 | 
| Կաղամբ (աղադրած) | 1,8 | 0 | 2,2 | 19 | 
| Ծաղկակաղամբ | 2,5 | 0,3 | 4,5 | 30 | 
| Կարտոֆիլ | 2,0 | 0,4 | 16,3 | 80 | 
| Սոխ կանաչ | 1,3 | 0 | 3,5 | 19 | 
| Սոխ գլուխ | 1,4 | 0 | 9,1 | 41 | 
| Գազար | 1,3 | 0,1 | 7,2 | 30 | 
| Վարունգ | 0,8 | 0,1 | 2,6 | 14 | 
| Վարունգ ջերմոցի | 0,7 | 0,1 | 1,9 | 11 | 
| Պղպեղ կանաչ քաղցր | 1,3 | 0 | 5,3 | 26 | 
| Պղպեղ կարմիր քաղցր | 1,3 | 0 | 5,7 | 27 | 
| Մաղադանոս | 3,7 | 0,4 | 8,0 | 49 | 
| Բողկ | 1,2 | 0,1 | 3,8 | 21 | 
| Մարոլ | 1,5 | 0,2 | 2,3 | 17 | 
| Բազուկ | 1,5 | 0,1 | 9,1 | 42 | 
| Լոլիկ | 1,1 | 0,2 | 3,8 | 23 | 
| Լոլիկ ջերմոցի | 0,6 | 0 | 2,9 | 14 | 
| Կանաչ լոբի | 4,0 | 0 | 4,3 | 32 | 
| Սխտոր | 6,5 | 0 | 5,2 | 46 | 
| Սպանախ | 2,9 | 0,3 | 2,0 | 22 | 
| Թրթնջուկ | 1,5 | 0, | 3,0 | 19 | 
| 
 Միս  | ||||
| Տավարի 1-ին կարգի | 18,6 | 16,0 | 0 | 218 | 
| Տավարի 2-րդ կարգի | 20,0 | 9,8 | 0 | 168 | 
| Հավի 1-ին կարգի | 18,2 | 18,4 | 0,7 | 241 | 
| Հավի 2-րդ կարգի | 21,2 | 8,2 | 0,6 | 161 | 
| Հնդկահավի | 19,5 | 22,0 | 0 | 276 | 
| Հորթի միս 1-ին կարգի | 19,7 | 2,0 | 0 | 97 | 
| 
 Ձուկ, ձկնամթերք, ծովամթերք  | ||||
| Սիգ | 19 | 7,5 | 0 | 144 | 
| Ծովային կաղամբ | 0,9 | 0,2 | 3,0 | 16 | 
| Պերկես (օկուն) ծովային | 18,2 | 3,3 | 0 | 103 | 
| Թառափազգիներ (իշխան) | 16,4 | 10,9 | 0 | 164 | 
| Ձողաձուկ (տրեսկա) | 16,0 | 0,6 | 0 | 69 | 
| 
 Ձու  | ||||
| Ձու | 12,5 | 11,5 | 0,7 | 157 | 
| 
 Մրգեր, հատապտուղներ և բոստանային մշակաբույսեր  | ||||
| Ծիրան | 
 0,9  | 
 0,1  | 
 9,0  | 
 41  | 
| Սերկևիլ | 
 0,6  | 
 0,5  | 
 7,9  | 
 40  | 
| Ադամաթուզ | 
 1,5  | 
 0  | 
 22,4  | 
 91  | 
| 
 Բալ  | 
 0,8  | 
 0,5  | 
 10,3  | 
 52  | 
| 
 Տանձ  | 
 0,4  | 
 0,3  | 
 9,5  | 
 42  | 
| 
 Թուզ  | 
 0,7  | 
 0,2  | 
 11,2  | 
 49  | 
| 
 Հոն  | 
 1,0  | 
 0  | 
 9,7  | 
 45  | 
| 
 Դեղձ  | 
 0,9  | 
 0,1  | 
 9,5  | 
 43  | 
| 
 Սալոր  | 
 0,08  | 
 0  | 
 9,6  | 
 43  | 
| 
 Խուրմա  | 
 0,5  | 
 0,  | 
 13,3  | 
 53  | 
| 
 Կեռաս  | 
 1,1  | 
 0,4  | 
 10,6  | 
 50  | 
| 
 Թութ  | 
 0,7  | 
 0  | 
 12,0  | 
 52  | 
| 
 Խնձոր  | 
 0,4  | 
 0,4  | 
 9,8  | 
 45  | 
| 
 Նարինջ  | 
 0,9  | 
 0,2  | 
 8,1  | 
 40  | 
| 
 Թուրինջ  | 
 0,9  | 
 0,2  | 
 6,5  | 
 35  | 
| 
 Կիտրոն  | 
 0,9  | 
 0,1  | 
 3,0  | 
 33  | 
| 
 Մանդարին  | 
 0,8  | 
 0,3  | 
 8,1  | 
 40  | 
| 
 Խաղող  | 
 0,6  | 
 0,2  | 
 15,0  | 
 65  | 
| 
 Մորի  | 
 0,8  | 
 0,3  | 
 8,3  | 
 42  | 
| 
 Կարմիր հաղարջ  | 
 0,6  | 
 0,2  | 
 7,3  | 
 39  | 
| 
 Սև հաղարջ  | 
 1,0  | 
 0,2  | 
 7,3  | 
 38  | 
| 
 Մասուր թարմ  | 
 1,6  | 
 0  | 
 10,0  | 
 51  | 
| 
 Մասուր չորացրած  | 
 3,4  | 
 0  | 
 21,5  | 
 110  | 
| 
 Ձմերուկ  | 
 0,7  | 
 0,2  | 
 8,8  | 
 38  | 
| 
 Սեխ  | 
 0,6  | 
 0  | 
 9,1  | 
 38  | 
| Դդում | 1,0 | 0,1 | 4,2 | 25 | 
| 
 Չրեղեն  | ||||
| 
 Ծիրանի չիր  | 
 5,2  | 
 0  | 
 55,0  | 
 234  | 
| 
 Չամիչ քիշմիշի  | 
 1,8  | 
 0  | 
 66,0  | 
 262  | 
| 
 Սև սալորի չիր  | 
 2,3  | 
 0  | 
 58,4  | 
 242  | 
| 
 Խնձորի չիր  | 
 3,2  | 
 0  | 
 68,0  | 
 273  | 
| 
 Բալի չիր  | 
 1,5  | 
 0  | 
 73,0  | 
 292  | 
| 
 Տանձի չիր  | 
 2,3  | 
 0  | 
 62,1  | 
 246  | 
| 
 Դեղձի չիր  | 
 3,0  | 
 0  | 
 68,5  | 
 275  | 
| 
 Կաթ և կաթնամթերք  | ||||
| 
 Կաթ պաստերիզացված  | 
 2,8  | 
 3,2  | 
 4,7  | 
 58  | 
| 
 Կաթի փոշի  | 
 26,0  | 
 25,0  | 
 37,5  | 
 476  | 
| 
 Կաթ խտացրած  | 
 7,0  | 
 8,3  | 
 9,5  | 
 140  | 
| 
 Կաթ խտացրած շաքարով  | 
 7,2  | 
 8,5  | 
 56,0  | 
 320  | 
| 
 Սերուցք 10%  | 
 3,0  | 
 10,0  | 
 4,0  | 
 118  | 
| 
 Սերուցք 20%  | 
 2,8  | 
 20,0  | 
 3,6  | 
 205  | 
| 
 Թթվասեր 10%  | 
 3,0  | 
 10,0  | 
 2,9  | 
 116  | 
| 
 Թթվասեր 20%  | 
 2,8  | 
 20,0  | 
 3,2  | 
 206  | 
| 
 Կեֆիր ցածր յուղայնության  | 
 3,0  | 
 0,05  | 
 3,8  | 
 30  | 
| 
 Կեֆիր բարձր յուղայնության  | 
 2,8  | 
 3,2  | 
 4,1  | 
 56  | 
| 
 Յոգուրտ 1,5 % յուղայնության (քաղցր)  | 
 5,0  | 
 1,5  | 
 8,5  | 
 70  | 
| 
 Պանրիկներ կաթնաշոռային մանկական (փաթեթավորած)  | 
 9,1  | 
 23,0  | 
 18,5  | 
 315  | 
| 
 Կաթնաշոռ բարձր յուղայնության  | 
 14,0  | 
 18,0  | 
 2,8  | 
 232  | 
| 
 Կաթնաշոռ ցածր յուղայնության  | 
 18,0  | 
 0,6  | 
 1,8  | 
 88  | 
| 
 Պանիր «Բռինզա»  | 
 17,9  | 
 20,1  | 
 0,0  | 
 260  | 
| 
 Պանիր հալած (փաթեթավորած)  | 
 24,0  | 
 13,5  | 
 0,0  | 
 226  | 
| 
 Պանիր «Չանախ»  | 
 65  | 
 24  | 
 4,1  | 
 510  | 
| 
 Պանիր «Լոռի»  | 
 23  | 
 27,5  | 
 0  | 
 339  | 
| 
 Ճարպեր  | ||||
| 
 Կարագ սերուցքային  | 
 0,5  | 
 82,5  | 
 0,8  | 
 748  | 
| 
 Յուղ հալած  | 
 0,3  | 
 98  | 
 0,6  | 
 887  | 
| 
 Յուղ բուսական  | 
 0  | 
 99,9  | 
 0  | 
 899  | 
| 
 Ձավարեղեն  | ||||
| 
 Հնդկաձավար  | 
 9,5  | 
 2,3  | 
 65,9  | 
 329  | 
| 
 Սպիտակաձավար  | 
 11,3  | 
 0,7  | 
 73,3  | 
 326  | 
| 
 Վարսակաձավար  | 
 11,0  | 
 6,1  | 
 49,7  | 
 303  | 
| 
 Գարեձավար  | 
 10,0  | 
 1,3  | 
 66,3  | 
 324  | 
| 
 Կորկոտ  | 
 11,5  | 
 3,3  | 
 66,5  | 
 348  | 
| 
 Բրինձ  | 
 7,0  | 
 1,0  | 
 71,4  | 
 330  | 
| 
 Բլղուր  | 
 10,0  | 
 1,4  | 
 67  | 
 321  | 
| 
 Հաճար  | 
 10,0  | 
 1,4  | 
 67  | 
 321  | 
| 
 Ընդեղեն  | ||||
| 
 Լոբի հատիկ  | 
 21,0  | 
 2,0  | 
 46,6  | 
 292  | 
| 
 Ոլոռ  | 
 23,0  | 
 1,6  | 
 50,8  | 
 314  | 
| 
 Սիսեռ  | 
 23,0  | 
 1,2  | 
 53,3  | 
 303  | 
| 
 Ոլոռ կանաչ  | 
5,0 | 0,2 | 12,8 | 73 | 
| 
 Ոսպ  | 
 24,8  | 
 1,1  | 
 53,7  | 
 310  | 
| 
 Ընկուզեղեն  | ||||
| 
 Նուշ  | 
 18,6  | 
 57,7  | 
 13,6  | 
 645  | 
| 
 Ընկույզ  | 
 13,8  | 
 61,3  | 
 10,2  | 
 648  | 
| 
 Հաց, հացամթերք, ալյուր  | ||||
| 
 Հաց տարեկանի  | 
 6,9  | 
 1,2  | 
 42,4  | 
 214  | 
| 
 Հաց ցորենի` բարձր տեսակի ալյուրից  | 
 7,7  | 
 2,4  | 
 53,4  | 
 254  | 
| 
 Հաց ցորենի 1-ին տեսակի ալյուրից  | 
 7,9  | 
 1  | 
 48,1  | 
 239  | 
| 
 Հաց ցորենի 2-րդ տեսակի ալյուրից  | 
 8,1  | 
 1,2  | 
 46,6  | 
 220  | 
| 
 Հաց ցորենի` թեփով  | 
 8,8  | 
 3,4  | 
 43,8  | 
 248  | 
| 
 Ալյուր ցորենի` բարձր տեսակի  | 
 10,3  | 
 1,1  | 
 68,9  | 
 334  | 
| 
 Ալյուր ցորենի` 1-ին տեսակի  | 
 10,6  | 
 1,3  | 
 67,6  | 
 331  | 
| 
 Ալյուր ցորենի` 2-րդ տեսակի  | 
 11,7  | 
 1,8  | 
 63,7  | 
 324  | 
| 
 Ալյուր տարեկանի  | 
 6,9  | 
 1,1  | 
 76,9  | 
 326  | 
| 
 Ալյուր եգիպտացորենի  | 
 7,2  | 
 1,5  | 
 72,1  | 
 331  | 
| 
 Ալյուր կարտոֆիլի  | 
 0,1  | 
 0  | 
 79,6  | 
 327  | 
| 
 Մակարոնեղեն`  | 
 10,4  | 
 1,1  | 
 69,7  | 
 337  | 
| 
 Բուլկի  | 
 7,8  | 
 2,5  | 
 50,5  | 
 261  | 
| 
 Չորաբլիթ  | 
 11,0  | 
 1,3  | 
 73,0  | 
 330  | 
| 
 Չորահաց  | 
 8,5  | 
 10,8  | 
 66,0  | 
 398  | 
| 
 Շաքար, հրուշակեղեն քաղցրավենիք  | ||||
| 
 Շաքարավազ  | 
 0  | 
 0  | 
 99,8  | 
 379  | 
| 
 Մեղր  | 
 0,8  | 
 0  | 
 80,3  | 
 314  | 
| 
 Զեֆիր  | 
 0,8  | 
 0  | 
 78,3  | 
 304  | 
| 
 Իրիս  | 
 3,3  | 
 7,5  | 
 81,8  | 
 387  | 
| 
 Մարմելադ  | 
 0,4  | 
 0  | 
 76,0  | 
 293  | 
| 
 Կարամել մրգային միջուկով  | 
 0  | 
 0,1  | 
 92,1  | 
 357  | 
| 
 Շոկոլադապատ կոնֆետներ  | 
 2,9  | 
 10,7  | 
 76,6  | 
 396  | 
| 
 Հալվա  | 
 11,6  | 
 29,7  | 
 54  | 
 516  | 
| 
 Շոկոլադ կաթնային  | 
 6,9  | 
 35,7  | 
 52,4  | 
 550  | 
| 
 Վաֆլի մրգային միջուկով  | 
 3,2  | 
 2,8  | 
 80,1  | 
 350  | 
| 
 Վաֆլի յուղ պարունակող միջուկով  | 
 3,4  | 
 30,2  | 
 64,7  | 
 530  | 
| 
 Շերտային խմորեղեն խնձորով  | 
 5,7  | 
 25,6  | 
 52,7  | 
 454  | 
| 
 Բիսկվիտային խմորեղեն մրգային  | 
 4,7  | 
 9,3  | 
 64,2  | 
 351  | 
| 
 Քաղցրաբլիթ  | 
 4,8  | 
 2,8  | 
 77,7  | 
 350  | 
| 
 Ջեմեր և մուրաբաներ  | ||||
| 
 Մուրաբա տանձի  | 
 0,3  | 
 0,2  | 
 70,8  | 
 273  | 
| 
 Մուրաբա ելակի  | 
 0,3  | 
 0  | 
 70,9  | 
 271  | 
| 
 Մուրաբա արքայամորու  | 
 0,6  | 
 0,2  | 
 70,4  | 
 273  | 
| 
 Մուրաբա դեղձի  | 
 0,5  | 
 0  | 
 66,8  | 
 258  | 
| 
 Մուրաբա սալորի  | 
 0,4  | 
 0,3  | 
 74,2  | 
 288  | 
| 
 Ջեմ խնձորի  | 
 0,4  | 
 0,3  | 
 65,3  | 
 250  | 
| 
 Ջեմ ծիրանի  | 
 0,5  | 
 0  | 
 68,8  | 
 265  | 
| 
 Ջեմ խնձորի  | 
 0,4  | 
 0  | 
 65  | 
 250  | 
| 
 Հյութեր և ըմպելիքներ  | ||||
| 
 Գազարի հյութ  | 
 1,1  | 
 0,1  | 
 12,6  | 
 56  | 
| 
 Տոմատի հյութ  | 
 1  | 
 0,1  | 
 2,9  | 
 18  | 
| 
 Ծիրանի հյութ  | 
 0,5  | 
 0  | 
 13,7  | 
 56  | 
| 
 Արքայախնձորի հյութ  | 
 0,3  | 
 0,1  | 
 11,8  | 
 52  | 
| 
 Նարնջի հյութ  | 
 0,7  | 
 0,1  | 
 13,2  | 
 60  | 
| 
 Խաղողի հյութ  | 
 0,3  | 
 0  | 
 13,8  | 
 54  | 
| 
 Բալի հյութ  | 
 0,7  | 
 0,2  | 
 11,4  | 
 51  | 
| 
 Նռան հյութ  | 
 0,3  | 
 0  | 
 14,5  | 
 64  | 
| 
 Թուրինջի հյութ  | 
 0,3  | 
 0,1  | 
 7,9  | 
 38  | 
| 
 Կիտրոնի հյութ  | 
 0,6  | 
 0  | 
 3,9  | 
 33  | 
| 
 Մանդարինի հյութ  | 
 0,8  | 
 0  | 
 9,8  | 
 45  | 
| 
 Դեղձի հյութ  | 
 0,3  | 
 0  | 
 16,5  | 
 68  | 
| 
 Սալորի հյութ  | 
 0,3  | 
 0,1  | 
 15,2  | 
 68  | 
| 
 Սև հաղարջի հյութ  | 
 0,5  | 
 0  | 
 7,3  | 
 41  | 
| 
 Մասուրի հյութ  | 
 0,1  | 
 0,2  | 
 16,1  | 
 67  | 
| 
 Խնձորի հյութ  | 
 0,5  | 
 0,1  | 
 9,1  | 
 38  | 
| 
 Տանձի հյութ  | 
 0  | 
 0  | 
 14,4  | 
 59  | 
| 
 Թեյ շաքարով  | 
 0,1  | 
 0  | 
 7  | 
 28  | 
| 
 Թեյ կիտրոնով  | 
 0,1  | 
 0  | 
 6,8  | 
 28  | 
| 
 Սննդային հավելումներ  | ||||
| 
 Թթխմոր չոր  | 
 12,7  | 
 8,5  | 
 2,7  | 
 109  | 
| 
 Ժելատին  | 
 87,2  | 
 0,7  | 
 0,4  | 
 355  | 
| 
 Ցորենի թեփ  | 
 16  | 
 16,6  | 
 3,8  | 
 165  | 
| 
 Կակաո փոշի  | 
 24,2  | 
 17,5  | 
 27,9  | 
 380  | 
Ձև 1
ՃԱՇԱՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԱՉԱՓ
Օր._____________________________
Շաբաթ. _______________________
Տարվա եղանակ. _______________
Տարիքային խումբ. _____________
| 
 ՀՀ  | 
 Կերակրատեսակի անվանումը  | 
 Չափաբաժնի քաշը  | 
 Սննդային նյութեր (գ)  | 
 Էներգետիկ արժեք(կկալ)  | 
 Վիտամիններ (մգ)  | 
 Միկրոտարրեր (մգ)  | |||||
| 
 Սպիտա-կուցներ  | 
 Ճարպեր  | 
 Ածխա-ջրատներ  | 
 B1  | 
 B2  | 
 C  | 
 Ca  | 
 Fe  | ||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
 11  | 
 12  | 
| 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
 
  | 
Ձև 2
| 
 Տարածաշրջանի անվանումը_________________________________________________________ (մարզ, համայնք) Գտնվելու վայրը ___________________________________________________________________ 
 Հիմնադրի անվանումը _____________________________________________________________ 
 Նախադպրոցական ուսումնական հաստատության համարը, անվանումը__________________ 
 Կազմակերպության անվանումը_______________________________________________________  | |
| 
 Հ Ա Ս Տ Ա Տ ՈՒ Մ Ե Մ Տնօրեն` ______________________________ (անուն, ազգանուն) Կ.Տ. ստորագրություն__________________  | |
| 
 ՃԱՇԱՑՈՒՑԱԿ-ԲԱՇԽՈՒՄ 
 «_________»________________________20 թ. 
 Երեխաների թիվը______________________  | 
| 
 Ճաշացուցակ  | 
 Մեկ երեխայի համար դուրս գրվող սննդամթերքի անվանումը և քաշը/ քանակը  | ||||||||||||||||||||||||
| 
 Նախաճաշ  | 
|||||||||||||||||||||||||
| 
 2-րդ նախաճաշ  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Ճաշ  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Ետճաշիկ  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Ընթրիք  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Մեկ երեխայի համար`  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Ընդամենը տրվել է`  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Մեկ կգ-ի արժեքը`  | 
|||||||||||||||||||||||||
| 
 Ընդամենը գումարը`  | 
|||||||||||||||||||||||||
Լրացվում է ամեն օր դուրս գրված սննդամթերքի համար
Ստորագրություններ`
Ընդունող`________________(խոհարար) Հանձնող`__________________(տնտեսվար) Բուժաշխատող/դիետոլոգ_______________
Ձև 3
ՊԱՏՐԱՍՏԻ ԿԵՐԱԿՐԱՏԵՍԱԿԻ, ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԽՈՏԱՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՏՅԱՆ
| 
 Կերակրա- տեսակի պատրաստման ամսաթիվը, ժամը  | 
 Խոտանորոշ- ման ժամը  | 
 Պատրաստի կերակրատե- սակի, արտադրանքի անվանումը  | 
 Չափա- բաժնի քաշը  | 
 Կերակրատե- սակի պատրաստ- ման համար դուրս գրված սննդամթերքի անվանումը  | 
 Դուրս գրված սննդամթերքի համաքաշը  | 
 Դուրս գրված սննդամթերքի զտաքաշը  | 
 Պատրաստի կերակրատեսակի, արտադրանքի պատրաստ-վածության նկարագիրը և զգայորոշման գնահատման արդյունքները  | 
 Պատրաստի կերակրատե- սակի, արտադրան- քի իրացման թույլտվություն  | 
 Նշում պատրաստի կերակրա-տեսակի, արտա- դրանքի բաշխման արգելման փաստի մասին  | 
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
 9  | 
 10  | 
Ստորագրություններ`
Տնօրեն_______________ Բուժ.աշխատող_____________________ Խոհարար_____________________
Ձև 4
ՍՆՆԴԻ ՕՐԱԲԱԺՆԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՍՆՆԴԱՅԻՆ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՏՅԱՆ
| 
 Հ/Հ  | 
 Մթերքի անվանումը  | 
 Փաստացի դուրս գրված սննդամթերքի քանակը (զտաքաշ, գ) մեկ սնվող անձի հաշվարկով ըստ օրերի  | 
 Ընդամենը 14 օրվա ընթացքում դուրս գրված սննդամթերքի քանակը  | 
 Միջինում 1 օրվա ընթացքում դուրս գրված սննդամթերքի քանակը  | 
 Սպիտա-կուցներ  | 
 Ճարպեր  | 
 Ածխա- ջրատներ  | 
 Կկալ  | 
 Մթերքի նորմը գրամներով (զտաքաշ)  | 
 Նորմից շեղում %(+/-)  | |||||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 …  | 
 14  | 
|||||||||||
Ձև 5
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ
| 
 հ/հ  | 
 Աշխատողի անուն ազգանուն  | 
 Պաշտոն  | 
 Ամիս/օր  | |||||||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6.  | 
 …  | 
 30  | |||
| 
 1.  | 
||||||||||
| 
 2.  | 
||||||||||
| 
 3.  | 
||||||||||
Ձև 6
ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ
| Հ/Հ | Ամսաթիվ | 
 ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ  | ||||
| Մասնակիցների անուն, ազգանունը | Ուսուցում անցկացնող կազմակերպության անվանումը | Ուսուցում անցկացնողի անուն, ազգանունը | Ուսուցման թեման | 
 Ստորագրություն  | ||