ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
11 սեպտեմբերի 2023 թ. |
|
N 07-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀՇՆ 31-04.02-2023 «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-րդ հոդվածի 3-րդ մասի 5.1-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «ՀՀՇՆ 31-04.02-2023 «Ջերմոցներ» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով սահմանված հավելվածի ՍՆիՊ 2.10.04-85 «Ջերմոցներ» 47-րդ կետը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հավելված
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի
նախագահի 2023 թվականի
սեպտեմբերի 11-ի N 07-Ն հրամանի |
ՀՀՇՆ 31-04.02-2023 «ՋԵՐՄՈՑՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսության առանցքային նշանակություն ունեցող ուղղություններից մեկը հանրապետության բնակլիմայական պայմաններում ջերմատնային տնտեսության զարգացումն է, որն իր արտացոլումն է գտել ՀՀ կառավարության մի շարք ծրագրերում։ Սույն նորմերը սահմանում են ջերմատների և ջերմոցների (այդ թվում՝ ուսումնական, գիտական և գիտափորձարարական նշանակության, առանձին կամ կցակառուցված) նախագծման և կառուցման հիմնական դրույթները և պահանջները, ոչ միայն նոր նախագծերի և շինարարության, այլև արտերկրներից Հայաստան ներկրվող պատրաստի և ժամանակակից բարձր տեխնոլոգիայով հագեցված ջերմատների ներդրման և տեղական բնակլիմայական պայմաններին համապատասխանեցման և տեղայնացման համար։
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն նորմերը կիրառելի են բանջարանային բույսերի և ծաղիկների սածիլներ, ինչպես նաև բանջարեղեն և սերմեր, գեղազարդիչ մշակաբույսեր աճեցնելու համար նախատեսված նոր և վերակառուցվող ձմեռային և սեզոնային ջերմատների և ջերմոցների նախագծման աշխատանքներում՝ բանջարեղենի ջերմատնային տնտեսությունների (ԲՋՏ), բանջարեղենի սածիլների ջերմատնային տնտեսությունների (ՍԲՋՏ), ինչպես նաև՝ պաշտպանված գրունտով այլ օբյեկտների համար:
2. ՆՈՐՄԱՏԻՎ ՀՂՈՒՄՆԵՐ
2. Սույն նորմերում կատարված են հղումներ հետևյալ նորմատիվ փաստաթղթերին՝
1) |
ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպման աշխատանքների կատարում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրաման |
2) |
ՀՀՇՆ 13-02-2022
«Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրաման |
3) |
ՀՀՇՆ 13-03-2022
«Կրող և պատող կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրաման |
4) |
ՀՀՇՆ 20-05-2022
«Շինարարական կոնստրուկցիաների պաշտպանությունը կոռոզիայից» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրաման |
5) |
ՀՀՇՆ 21-01-2014
«Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրաման |
6) |
ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմեր |
ՀՀԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի ապրիլի 13-ի N 56-Ն հրաման |
7) |
ՀՀՇՆ 22-04-2014 «Պաշտպանություն աղմուկից» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 79-Ն հրաման |
8) |
ՀՀՇՆ 30-01-2023
«Քաղաքաշինություն. Քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրաման |
9) |
ՀՀՇՆ 31-03.03-2022
«Վարչական և կենցաղային շենքեր» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրաման |
10) |
ՀՀՇՆ 40-01.01-2014
«Շենքերի ներքին ջրամատակարարում և ջրահեռացում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրաման |
11) |
ՀՀՇՆ 40-01.02-
«Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրաման |
12) |
ՀՀՇՆ 52-01-
«Բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրաման |
13) |
ՀՀՇՆ 53-01- «Պողպատե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրաման |
14) |
ՀՀՇՆ II-7.01-2011
«Շինարարական կլիմայաբանություն» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N167-Ն հրաման |
15) |
ՀՀՇՆ II-8.04.02-2005
«Շենքերի և շինությունների հրդեհային ավտոմատիկա» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 2-ի N75-Ն հրաման |
16) |
ՀՀՇՆ IV-10.01.01-2006
«Շենքերի և կառուցվածքների հիմնատակեր» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրաման |
17) |
ՀՀՇՆ IV-11.03.01-04
(ՄՍՆ 3.02.01-2002)
«Արտադրական շենքեր» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի մարտի 3-ի N 16-Ն հրաման |
18) |
ՀՀՇՆ IV-11.07.01-2006
(ՄՍՆ 3.02.05-2003)
«Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N253-Ն հրաման |
19) |
ՀՀՇՆ 30-02-2022 «Տարածքի բարեկարգում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N12-Ն հրաման |
20) |
ՀՀՇՆ IV-12.02.01-04
«Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրաման |
21) |
ՍՆ N 2–III-Ա2-1
«Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» սանիտարական կանոններ և նորմեր |
ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրաման |
22) |
ՍՆ N 2․2–002-05
«Աշխատանքի հիգիենիկ դասակարգումը ըստ արտադրական միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների, աշխատանքային գործընթացի ծանրության և լարվածության ցուցանիշների» սանիտարական կանոններ և նորմեր |
ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրաման |
23) |
«Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգ |
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշում |
24) |
«Տեխնիկական կանոնակարգ շինարարական ապակիներին ներկայացվող անվտանգության պահանջների» |
ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշում |
25) |
ՍՆ N 2.2.5-003-05 «Ախտահանման, կրծողասպան և հոդվածոտանիների ոչնչացման աշխատանքների իրականացման և աշխատողների առողջության պահպանման» սանիտարական կանոններ և հիգիենիկ նորմատիվներ |
ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրաման |
26) |
ՍՆ N 2.2.8-003-12 «Կազմակերպություններում աշխատողների սանիտարակենցաղային սենքերի սանիտարական կանոններ և նորմեր» |
ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրաման |
27) |
«Հրդեհային անվտանգության կանոններ» |
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրաման |
28) |
«Բնակչության սակավաշարժուն խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի և շինությունների մատչելիության ապահովման նախագծման կանոնների հավաքածու» |
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրաման |
29) |
«Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» |
ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14–ի N 1612-Ն որոշում |
30) |
ՍՆԻՊ 2.01.07-85 «Բեռնվածքներ և ազդեցություններ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրաման |
31) |
ՍՆիՊ II-25-80
«Փայտե կոնստրուկցիաներ» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրաման |
32) |
ՍՆիՊ II-97-76
«Գլխավոր հատակագծեր գյուղատնտեսական ձեռնարկությունների» շինարարական նորմեր |
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14–ի N 11-Ն հրաման |
33) |
ԳՕՍՏ Ռ 50571.7.705-2012 |
«Շենքերի էլեկտրական կայանքներ: Մաս 7. Հատուկ էլեկտրական կայանքներին ներկայացվող պահանջներ:
Բաժին 705. Գյուղատնտեսական և անասնապահական սենքերի էլեկտրական կայանքներ» ստանդարտ |
34) |
ԳՕՍՏ 27751-2014 |
«Շինարարական կոնստրուկցիաների և հիմքերի հուսալիություն: Հիմնական դրույթներ և պահանջներ» ստանդարտ |
35) |
ԳՕՍՏ 12.3.002-2014 |
«Արտադրական պրոցեսներ: Անվտանգության ընդհանուր պահանջներ» ստանդարտ |
36) |
ԳՕՍՏ 12.3.006-75 ՍՍԲՏ |
«Ջրամատակարարման և կոյուղու կառույցների և ցանցերի շահագործում: Անվտանգության ընդհանուր պահանջներ» ստանդարտ |
37) |
ԳՕՍՏ 111-2014 |
«ԹԵրթապակի.Տեխնիկական պայմաններ» ստանդարտ |
38) |
ԳՕՍՏ 10354-82 |
«Պոլիէթիլենային թաղանթ. Տեխնիկական պայմաններ» ստանդարտ |
39) |
ԳՕՍՏ 23838-89 |
«Ձեռնարկությունների շենքեր. հարաչափեր» ստանդարտ |
3. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
3. Սույն նորմերում կիրառվում են հետևյալ տերմինները՝ համապատասխան սահմանումներով՝
1) ջերմատուն՝ սածիլների, բանջարանային, պտղատու մշակաբույսերի և ծաղիկների աճեցման, դրանց խնամքի համար նախատեսված՝ պաշտպանված գրունտի լուսաթափանց ծածկույթով ջեռուցվող կուլտիվացիոն խոշորածավալ շինություն, հագեցած տեխնոլոգիական նորագույն համակարգերով,
2) ջերմոց՝ փոքրածավալ լուսաթափանց ծածկույթով ջեռուցվող գրունտային շինություն, ունի շարժական ծածկոց, շահագործվում է գարնանը, ամռանը և աշնանը, նախատեսված են սածիլների, վաղ և ուշ ժամկետի բանջարեղենի աճեցման համար,
3) ձմեռային ջերմատներ՝ շուրջտարյա շրջանառությամբ գործող ջերմատներ,
4) սեզոնային (գարնանային) ջերմատներ՝ սեզոնային ջերմոցներ՝ բանջարային բույսերի գարնանային-աշնանային շրջանառությամբ,
5) անգարային (թունելային) ջերմատուն՝ պաշտպանված գրունտի միաթռիչք շինություն,
6) բլոկային (բլոկավորված բազմաթռիչք, մոդուլային) ջերմատներ՝ բազմաթռիչք կառույցներ, որոնք հավաքվում են ջերմատների առանձին հատվածներից՝ կազմելով բլոկներ,
7) հիդրոպոնիկ (այդ թվում ակվապոնիկ համակցված) ջերմատներ՝ ջերմատներ, որտեղ բույսերի աճեցման միջավայրը բնական և արհեստական ծագման տարբեր չեզոք նյութերն են, իսկ բույսերի սնուցումը կատարվում է արհեստական սննդային լուծույթներով,
8) հողային ջերմատներ՝ ջերմատներ, որոնցում բույսերի սնուցման շերտ են ծառայում գրունտային հողախառնուրդները,
9) կենսավառելիք՝ գոմաղբի, տորֆի կամ ծղոտի խառնուրդ, որը աէրոբ օրգանիզմների միջոցով օրգանական նյութի հանքայնացման (հասունացման) արդյունքում անջատվող ջերմությամբ բարձրացնում է կառույցի հողային շերտի և օդի ջերմաստիճանը,
10) հետքաղային հասունացում՝ դեռևս չհասունացած, սակայն քաղված պտուղների կենսաբանական հասունություն ձեռք բերելու գործընթաց,
11)հասունացման խցեր՝ կարգավորվող ջերմաստիճանով և խոնավությամբ, գազի (էթիլենի) բաժնավորիչով և վերլուծիչով հերմետիկ գազային խուց (լոլիկի աճեցման 1000 մ2 ջերմոցների համար՝ 2.3 մ2 հաշվարկով),
12) կցակներ՝ ապակու կցվանքներում կիրառվող մետաղաթիթեղից կամ ալյումինից սեղմիչներ,
13) գերբեռնվածության պահուստային կաթսայատուն՝ կենտրոնացված ջերմամատակարարման պահուստային կաթսայատուն, որն օգտագործվում է խիստ ցածր ջերմաստիճանների պարագայում,
14) բանջարեղենի սածիլների ջերմատնային տնտեսություն (ԲՍՋՏ)՝ դաշտի, ինչպես նաև փակ գրունտում բույսերի աճեցման համար սածիլներ ստանալու նպատակով արտադրական, օժանդակ, վարչատնտեսական շինությունների համալիր, որը նախատեսված է բաց հողում սածիլների և բանջարեղենի աճեցման համար,
15) բանջարեղենի ջերմատնային տնտեսություն (ԲՋՏ)՝ արտասեզոնային բանջարեղենի աճեցման համար նախատեսված արտադրական, օժանդակ, վարչատնտեսական շինությունների համալիր,
16) ջերմոցային էֆեկտ՝ ջերմատներում և ջերմոցներում օդի ջերմաստիճանի բարձրացումը՝ լուսաթափանցիկ ծածկով ներս թափանցող արևային կարճ ալիքային ճառագայթման հաշվին, որը ջերմատան մուգ (մթագույն) օբյեկտների (հող, բույսեր, սարքավորումներ և այլն) կողմից կլանվելու հետևանքով վերափոխվում է երկար ալիքային ճառագայթման և գրեթե ամբողջությամբ պահպանվում և չի թափանցում կառույցից դուրս։ Սա առաջին հերթին վերաբերում է ապակուն, մինչդեռ թաղանթը ավելի քիչ է կասեցնում երկար ալիքների ճառագայթումը կառույցից դուրս և պարզ գիշերներին կարող է մեծապես սառեցնել ներքին տարածքը՝ հողի վրա առաջացնելով այսպես կոչված «ճառագայթային ցրտահարումներ»,
17) ՖԱՃ՝ ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթում (կարճալիքային ճառագայթում՝ 380-710 նմ ալիքի երկարությամբ), որը կլանվում է տերևի կանաչ պիգմենտներով, կալ /սմ2,
18) ցանցաշար՝ վանդակ (ցանց) սողացող և մագլցող բույսերի համար,
19) շրջանակ՝ մարդակներ, որոնց վրա ապակին դրվում է հերմետիկացնող մածիկով:
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
4. Ջերմատներ և ջերմոցներ նախագծելիս անհրաժեշտ է՝
1) ընտրել այնպիսի կոնստրուկտիվ սխեմաներ, որոնք շինարարության և շահագործման ընթացքում ապահովում են ամբողջական կառույցի, ինչպես նաև դրա առանձին տարրերի անհրաժեշտ ամրությունը, կոշտությունը և տարածական անփոփոխելիությունը,
2) նույն հողատարածքում տեղաբաշխվող շենքերի և շինությունների համար շինարարական ապրանքներ և նյութեր ընտրելիս ապահովել միասնական մոտեցում՝ գյուղական համայնքում արտաքին քաղաքաշինական՝ մասնավորապես ճարտարապետական միջավայր ձևավորելու համար,
3) շինարարական կոնստրուկցիաների հաշվարկն ու նախագծումն իրականացնել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14–ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85, ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 6-ի N 245-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-10.01.01-2006, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի հունվարի 14-ի N 02-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 52-01-, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի և ԳՕՍՏ 27751-2014 ստանդարտի պահանջներին համապատասխան:
5. Ջերմատների կոնստրուկցիաները շենքերի և շինությունների ներքին մակերեսներում պետք է ապահովեն՝
1) էներգաարդյունավետ և էներգախնայող ներքին միջավայր՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 31-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 24-02-2022 շինարարական նորմերը,
2) ուղիղ և ցրված լույսի առավելագույն ներթափանցում,
3) հավասարաչափ՝ առանց կտրուկ ջերմաստիճանային տատանումների ներքին միկրոկլիմա,
4) նվազագույն ջերմակորուստներ,
5) բնական օդափոխանակում, ըստ անհրաժեշտության սառնամատակարարում, արտադրական գործընթացների առավելագույն մեքենայացում՝ դրանց իրագործման հարմարավետություն ապահովող ներքին ջերմաստիճանի և խոնավության մակարդակների համադրելիություն:
6. Ջերմատները և ջերմոցները դասվում են հրդեհային նվազ վտանգավորությամբ շինությունների «Դ» կարգին (բացառությամբ շինությունների մեջ տեղադրված՝ գազի ջեռուցման սարքերով համալրվածների), հրակայունության V աստիճանին և շինարարական կոնստրուկցիաների հրակայունության չնորմավորվող սահմանին:
7. ՋԲՏ-ի և ՍԲՋՏ-ի կազմի մեջ մտնող ջերմատների, ջերմոցների շենքերում զետեղված սենքերի պայթունահրդեհային և հրդեհային վտանգավորության կարգերը որոշվում են ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով hաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի:
8. Ջերմատներում հրդեհավտանգ հատվածի մակերեսը չի սահմանափակվում, եթե շենքերի հրակայունության աստիճանի համաձայն պահպանված են ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 78-Ն հրամանով hաստատված ՀՀՇՆ 21-01-2014 շինարարական նորմերի պայմանները, եթե ջերմատների պողպատե հիմնակմաղքի կրող կոնստրուկցիաների տարրերն ունեն հրդեհային վտանգի Կ0 դաս, որոնք համապատասխանում են կոնստրուկտիվ հրդեհային վտանգի ՑО դաս ունեցող շենքերին ներկայացվող պահանջներին:
9. Ջերմատների ընդհանուր մակերեսը որոշվում է համաձայն տեխնիկական առաջադրանքի, տեխնոլոգիական լուծումների՝ հիմք ընդունելով ջերմատան նախատեսվող հզորությունը, դասակարգման հատկանիշները ։
10. ՋԲՏ-ի և ՍԲՋՏ-ի կազմում նախատեսվող ձմեռային ջերմատների միջև հեռավորությունները որոշվում են ճանապարհների լայնությամբ և կազմում են ոչ պակաս 6 մ, սեզոնային ջերմատների միջև՝ ոչ պակաս 1,5 մ:
11. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և բնակելի գոտու միջև սանիտարապաշտպան գոտու չափերը որոշվում են սանիտարական դասակարգման պահանջներով՝ ելնելով շրջակա միջավայրի վրա վերջիններիս ազդեցության վտանգավորության աստիճանից՝ դասից՝ հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆ 245-71 շինարարական նորմերի պահանջները։
12. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և անասնաբուծական, թռչնաբուծական տնտեսությունների և համալիրների միջև հեռավորությունները (բացառությամբ կրթական և գիտական կազմակերպությունների) պետք է լինեն առնվազն 150 մ:
13. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների և համայնքներում տեղակայված անասնաբուժական օբյեկտների միջև (բացառությամբ կրթական և գիտական կազմակերպությունների) պետք է լինեն ոչ պակաս՝
1) 150 մ՝ անասնաբուժական դեղատներից,
2) 300մ՝ ընտանի կենդանիների բուծարաններից, պահման համար նախատեսված շենքերից ու շինություններից, վարսավիրանոցներից,
3) 400մ՝ ընտանի կենդանիների գերեզմանոցներից (հուղարկավորության համար նախատեսված վայրերից),
4) 600մ՝ քաղաքային համայնքների անասնաբուժական կայանների անասնաբուժական հիվանդանոցներից:
14. Ջերմատներն ու ջերմոցներն, ըստ շինարարական կոնստրուկցիաների և հիմքերի հուսալիության, համաձայն ԳՕՍՏ Ռ 27751-2014 ստանդարտի, պատկանում են պատասխանատվության II մակարդակին:
15. Գյուղատնտեսական նշանակության արտադրական շենքերն ու շինությունները՝ այդ թվում ջերմատներն և ջերմոցները պետք է տեղակայվեն գյուղական համայնքների (բնակավայրերի) արտադրական գոտիներում՝ հաշվի առնելով համայնքների ծրագրային փաստաթղթերի, գլխավոր հատակագծերի, գոտևորման նախագծերի սահմանափակումները և համապատասխանեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14–ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման արդիականացման ենթակա ՍՆիՊ II-97-76 շինարարական նորմերի պահանջներին:
16. Խոշոր ջերմատնային տնտեսությունները պետք է նախատեսվեն էներգախնայող և էներգաարդյունավետ շինանյութերի, սարքերի և սարքավորումների, տեխնիկական միջոցների կիրառմամբ՝ հաշվի առնելով տեղանքի բնակլիմայական պայմանները, վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման հնարավորությունը: Միաժամանակ կարող են օգտագործվել ստորերկրյա տաք ջրերի, ինչպես նաև ջերմաէլեկտրակայանների, ատոմային էլեկտրակայանի, գազի կոմպրեսորային կայանների ցածր պոտենցիալով արտանետվող ջերմային էներգիան:
17. Ձմռան ընթացքում, քամու միջոցով 200 մ3/մ-ից ավելի ձյան տեղափոխման ծավալ ունեցող հողատարածքում ջերմատներ նախագծելիս, համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2011 թվականի սեպտեմբերի 26-ի N 167-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-7.01-2011 շինարարական նորմերի, անհրաժեշտ է նախատեսել արհեստական ձյունապաշտպան միջոցառումներ և կառուցվածքներ (բնական միջոցների բացակայության դեպքում)՝ համատեղելով դրանց գործառնությունը հողմապաշտպան միջոցառումների և տարածքի պարսպապատման հետ: Նման պաշտպանության արդյունավետ միջոցներից է նաև անտառաշերտերի ստեղծումը:
18. Ջերմատների և ջերմոցների ծավալահատակագծային, կոնստրուկտիվ և ինժեներական հաղորդակցուղիների լուծումները պետք է սահմանվեն՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի մայիսի 22-ի N 04-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-01-2023 շինարարական, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի հուլիսի 16-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ կրծողազերծման (դերատիզացման) և միջատազերծման աշխատանքների կազմակերպման և իրականացման ՍՆ N 2.2.5-003-05 սանիտարական կանոններն ու նորմերը, մատակարար կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական պայմանները:
19. Ջերմատների և ջերմոցների համալիրների տարածքների բարեկարգման միջոցառումները պետք է նախատեսվեն հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 21-ի N 12-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 30-02-2022 շինարարական նորմերի հիմնական պահանջները:
20. Ներկայումս կիրառելի են ջերմոցների (ջերմատների), գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրամասի, սառնարանային տնտեսության, չորանոցների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը, որոնք մշակվել են փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ենթակառուցվածքի օբյեկտների զարգացման նպատակով և հաստատվել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ և հաստատվել ՀՀ քաղաքաշինության նախարարության 2014 թվականի օգոստոսի 29-ի N 229 հրամանով: Ի օժանդակություն փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից զուգահեռաբար մշակվել է նաև փոքր և միջին ձեռնարկությունների (կազմակերպությունների) ենթակառուցվածքի օբյեկտների օրինակելի նախագծերի իրագործման և գործնականում կիրառման ձեռնարկը՝ շինարարական հրապարակի նախապատրաստումից մինչև հարդարման աշխատանքներ:
21. Որպես առավել արդի նախագծային լուծումներ՝ ջերմատների բազմակի օգտագործման օրինակելի նախագծերը նախընտրելի են, որոնք արդի ճարտարապետական հորինվածքով մոդուլային տիպի ջերմատների կոնստրուկտիվ համակարգեր են, հեռանկարում կառող են ենթարկվել մատչելի ձևափոխումների՝ զարգացման IV-V փուլերի հնարավորությամբ, մասնավորապես 150քմ-ից-250քմ, 250քմ-ից-300քմ, 300քմ-ից-500քմ և 500քմ-ց-1000քմ մակերեսի ընդլայնմամբ: Ջերմատնային համալիրը ենթադրում է նաև բլոկացման հնարավորություն և հեռանկարային զարգացման սխեմա, որում կարող են ընդգրկվել նաև գյուղատնտեսական արտադրական նշանակության և ջերմատան օժանդակ տնտեսության այլ շենքեր և շինություններ՝ վերամշակման արտադրամաս, սառնարանային և պահեստային մասնաշենքեր, չորանոցներ, կաթսայատուն, աշխատակիցների հանգստի սենքեր, սանիտարական հանգույցներ և այլն: Այս նախագծերի շրջանակներում ջերմատների հիմնակմախքն իրականացված է մետաղական կոնստրուկտիվ համակարգով, լայնական ուղղությամբ 14.0մ թռիչքով և երկայնական ուղղությամբ՝ 4.88մ քայլով: Ջերմատան ծածկույթն ապակեպատ է, հիմքերը ժապավենային՝ խամքարաբետոնից: Նախատեսված են համակցված ջրային և օդատաքացուցիչային ջեռուցում, ջրման համակարգ, օդանցքների բացման մեքենայացում, էլեկտրական լուսավորություն, ոռոգման, խոնավացման և ջերմաստիճանի կառավարման ավտոմատացված համակարգեր:
22. Բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի (այդ թվում ջերմատների) ձեռքբերման պայմանները ամրագրված են ՀՀ կառավարության 2012 թվականի հունիսի 7-ի N 814-Ն որոշմամբ հաստատված կարգով, համաձայն որի՝ քաղաքաշինության բնագավառի լիազոր մարմնի պատվիրատվությամբ մշակված և հաստատված օրինակելի նախագծերը կառուցապատողներին (պատվիրատուներին) տրամադրվում են անվճար:
23. Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը սահմանված է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14–ի N 1612-Ն որոշմամբ՝ որի շրջանակներում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ հաշվի առնելով տարեկան 300 և ավելի արևային օրերի առկայությունը նորագույն տեխնոլոգիական լուծումները վերականգնվող էներգիայի օգտագործմամբ կիրառելու, հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակներով, թաղանթապատ 300-600 քմ արտադրական տարածքով թունելային և 800-3000 քմ արտադրական տարածքով միաթռիչք (միագագաթ) կամ բազմաթռիչք (բազմագագաթ) ջերմատների կառուցման համար:
24. Նորագույն Ultra Clima տեխնոլոգիաներով համալրված (<կիսաբաց> անվանմամբ) ջերմոցները և ջերմատները ապահովում են ներքին մակերեսների շուրջտարյա գրեթե իդեալական միկրոկլիմա սառեցման հատուկ համակարգերի, փոքր քանակով օդանցքների, ադիաբատիկ պանելների և այլ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով՝ դարձնելով ամբող ջերմատունը կամ ջերմոցը բացառապես էներգաարդյունավետ: Միջազգային պրակտիկայում հանդիպող զարգացած ջերմատնային տնտեսություն ունեցող երկրներից են` Չինաստանը, Նիդեռլանդները, Ճապոնիան, Թուրքիան, Իսպանիան, որոնց փորձը ևս կարող է կիրառելի լինել ՀՀ տարածքում։
25. Ջերմատներում տեխնոլոգիական սարքավորումների վերանորոգման և սպասարկման, ինչպես նաև ներսից և դրսից ապակիների մաքրման համար, պետք է օգտագործվեն հատուկ տեխնիկական միջոցներ, սարքեր և սարքավորանքներ, որոնք համապատասխանում են ԳՕՍՏ 12.3.002-2014 ստանդարտի և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 շինարարական նորմերի պահանջներին:
26. Վտանգավոր և վնասակար արտադրական գործոններն (էլեկտրական ցանցում լարման վտանգավոր մակարդակը, օդի խոնավության բարձրացումը և շարժունության նվազումը, տեխնոլոգիական սարքավորումների մակերևույթների բարձր ջերմաստիճանը, բույսերի արհեստական լուսավորության ժամանակ լույսի պայծառության և ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բարձրացումը, օդում քայքայման արգասիքի առկայությունը, շինարարական կոնստրուկցիաների վրա թունաքիմիկատների և ագրոքիմիկատների առկայությունը, բույսերի՝ ածխաթթու գազով սնուցման ընթացքում օդի գերգազավորումը, մարդու համար վնասակար միկրոօրգանիզմների առկայությունը և այլն) անհրաժեշտ է հաշվի առնել ջերմատների նախագծման ընթացքում և նվազագույնի հասցնել դրանց վնասակար ազդեցությունը մարդու վրա՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերով և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2-0032-05 և 2012 թվականի սեպտեմբերի 19-ի N 15-Ն հրամանով հաստատված ՍՆ N 2.2.8-003-12 սանիտարական նորմերով և կանոններով:
27. Բույսերի փոշոտումը մեղուներով կատարելիս՝ աշխատող մեղուներով կամ իշամեղուներով փեթակները պետք է տեղադրվեն ջերմատան յուրաքանչյուր 1000 մ2 համար երկու փեթակի հաշվարկով:
28. Ջերմատների շինարարական լուծումների համեմատական գնահատման համար անհրաժեշտ է օգտվել հետևյալ ցուցանիշներից՝
1) արտադրական կամ գույքային մակերես, որը զբաղեցված է մշակաբույսերով և նրանց միջև աշխատանքային անցումներով,
2) օգտակար մակերես, որը որոշվում է արտադրական և օժանդակ տարածքների գումարով,
3) կրող կոնստրուկցիաներով ջերմատների ստվերատվության գործակից, որը որոշվում է կրող կոնստրուկցիաների ստվերի մակերեսի և պատող ընդհանուր մակերեսի հարաբերությամբ (20°, 45° և 70° անկյուններով պատսպարված տարածքի հարթության նկատմամբ),
4) պատման գործակից, որն արտահայտում է արտաքին պատող կոնստրուկցիաների և արտադրական տարածքի մակերեսի հարաբերությամբ,
5) բնական լուսավորության գործակից, որը կառույցի ներսում հորիզոնական մակերեսի լուսավորության հարաբերակցությունն է դրսի միաժամանակյա հորիզոնական լուսավորությանը:
29. Ջերմատների և ջերմոցների տեղադրման համար նախատեսված հողատարածքը պետք է ունենա առնվազն 1,6 մ բարձրությամբ մետաղական ցանկապատ:
30. Հաշմանդամություն ունեցող անձանց համար ջերմատների և ջերմոցների սենքերի մատչելիության ապահովումը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 շինարարական նորմերի և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2018 թվականի ապրիլի 5-ի N 43-Ա հրամանով հավանության արժանացած նախագծման կանոնների հավաքածուի պահանջներին համապատասխան:
5. ԾԱՎԱԼԱՀԱՏԱԿԱԳԾԱՅԻՆ ԵՎ ԿՈՆՍՏՐՈՒԿՏԻՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ
31. Ջերմատները դասակարգվում են՝
1) ըստ սեզոնայնության հատկանիշի՝ ջեռուցվող (ձմեռային) և չջեռուցվող (վաղգարնանային և ուշ աշնանային),
2) ըստ նշանակության՝ սածիլներ, բանջերեղեն և ծաղիկներ աճեցնելու համար,
3) ըստ մշակման տեխնոլոգիայի՝ գրունտային, դարակաշարային), առանց դարակաշարերի և հիդրոպոնիկ տեսակների,
4) ըստ լուսաթափանց ծածկույթի տեսակի՝ ապակեպատ, թաղանթապատ և կոշտ պոլիմերային նյութերով,
5) ըստ ծածկերի կառուցվածքի՝ միաթեք և երկթեք (որոնք լինում են գետնափոր և վերգետնյա, իսկ վերջիններս՝ հիմնական/անշարժ և շարժական) հավասար և անհավասար, գմբեթաձև և այլն,
6) ըստ կոնստրուկցիաների նյութի՝ պոլիմերային, կոմպոզիտային, փայտե և մետաղական կմաղքով,
7) ըստ կոնստրուկտիվ կառուցվածքի՝ թունելային (միաթռիչք կամ անգարային) և բլոկային կամ բլոկավորված (բազմաթռիչք, մոդուլային):
32. Միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով հողային հարստացված զանգվածով թունելային ջերմատան, ինչպես նաև՝ պոլիէթիլենային թաղանթով միաթռիչք (միագագաթ) և բազմաթռիչք (բազմագագաթ) հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչները, որպես ուղեցույց բերված են սույն նորմերի աղյուսակ 2–ում և աղյուսակ 3–ում։
33. Գրունտային ջերմատներում, որպես կանոն, բույսերը տեղադրվում են մեկ հարկաբաժնով, արհեստական սուբստրատ օգտագործելիս հնարավոր է բույսերի տեղադրությունը մի քանի հարկաբաժիններով:
34. Էներգախնայողության նպատակով, ձմռան ամիսներին գործող թաղանթապատ ջերմատները նպատակահարմար է իրականացնել երկշերտ պոլիէթիլենով, որի դեպքում համապատասխան օդամղիչի միջոցով ջերմատան ներքին օդը կարող է մղվել ծածկի երկու շերտերի միջև, որպես ջերմամեկուսիչ՝ կրճատելով լրացուցիչ ջեռուցման ծախսերը:
35. Մոդուլային ջերմատների կոնստրուկցիաների մոնտաժումը պետք է իրականացվի շինարարական աշխատանքների կատարման նախագծի և արտադրողի տեխնիկական փաստաթղթերի համաձայն՝ ապահովելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի սեպտեմբերի 19-ի N 22-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-03-2022 շինարարական նորմերի պահանջները:
36. Ջերմատների և ջերմոցների ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումները պետք է իրականացվեն դրանց տեխնոլոգիական լուծումներին համապատասխան և բավարարեն ԳՕՍՏ 23838-89 ստանդարտի պահանջները։
37. Կրթական, գիտական և գիտափորձարարական նպատակներով (դպրոցական, բուհական, գիտական համալիրներում, բուհաքաղաքներում, ակադեմիական քաղաքներում և այլն) նշված օբյեկտներին կից (կցակառուցված) կամ դրանց համար հատկացված առանձին հողատարածքներում նախատեսվող ոչ մեծածավալ՝ մինչև 150քմ մակերեսով ջերմոցների և ջերմատների տեխնիկատնտեսական ցուցանիշները, հարաչափերը և գործառնական/նպատակային նշանակությունները պետք է սահմանվեն պատվիրատուների տեխնիկական առաջադրանքներով և հիմնավորվեն նախագծային լուծումներով:
38. Ջերմատների և ջերմոցների երկրաչափական հարաչափերը պետք է որոշվեն նախագծի տեխնոլոգիական լուծումներին համապատասխան: Միաթռիչք ջերմատների թռիչքները չպետք է գերազանցեն 21 մ-ը, բազմաթռիչքներինը՝ 9 մ-ը: Այս հարաչափերի արժեքների խոշորացումը հնարավոր է միայն նախագծման առաջադրանքով:
39.Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պոլիէթիլենային ջերմատներում մեկ թռիչքի (ֆերմա կամ կամար) լայնությունը հնարավոր է սահմանել 6-14 մետր։ Ջերմատան սյուների և գագաթի բարձրությունը կախված՝ մշակվելիք մշակաբույսի տեսակից, ջերմատան լայնությունից և վերին ֆերմայի կամ կամարի կառուցվածքի տեսակից՝ կարող են տատանվել 3․5 - 8․5 մետրի սահմաններում։
40.Փոքր տնտեսությունների համար նախընտրելի են 6․20մ, 9․60մ և 12․ 80մ լայնությունները՝ 2․5- 3․0մ միաթռիչք երկայնական քայլով։ Այս պարամետրերից ելնելով՝ առաջարկվում են ընդհանուր մակերես ունեցող՝ 120քմ, 200քմ, 400քմ, 600քմ միջին ծավալի ջերմոցներ։
41. Ջերմատների կազմում նախատեսվող վարչական և կենցաղային շենքերն ու շինություններն անհրաժեշտ է նախագծել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 29-ի N 14-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03․03-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
42. Ջերմատների հատակի մակերևույթի նիշից մինչև կախովի սարքավորումների, հաղորդակցուղիների դուրս ցցված կոնստրուկցիաների ստորին մասի բարձրությունը պետք է որոշվի տեխնոլոգիայով նախատեսված մեքենաների և մեխանիզմների ազատ տեղաշարժի պայմաններից՝ սահմանելով առնվազն 2,4 մ: Ջերմոցների թռիչքը պետք է լինի առնվազն 1,5 մ:
43. Հողի սննդարար շերտի մակերևույթից կամ ջերմատների հատակից երկայնական ուղղահայաց ոչ խուլ ցանկապատերի բարձրությունը պետք է ընդունվի՝
1) անգարային ջերմատներում ոչ պակաս 1,8 մ,
2) բլոկացվածներում՝ ոչ պակաս 2,4 մ:
44. Մետաղական կամ փայտե հիմնակմախքով ջերմատները պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան։ Սեզոնային ջերմատների հիմնակմախքները կարող են իրականացվել պոլիմերային և կոմպոզիտային նյութերի օգտագործմամբ՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հուլիսի 18-ի N45-Ա հրամանով հաստատված ՀՀԿՀ 52-101-2022 կանոնների հավաքածուի պահանջները:
45. Ջերմատների և ջերմոցների հիմնակմախքի նյութերը սահմանվում են հաստատված նախագծային լուծումներով:
46. Ձմեռային ջերմատների լուսաթափանց պատերը պետք է նախագծվեն ապակու կամ պոլիմերային սինթետիկ նյութերի (պոլիէթիլենային, պոլիկարբոնատային, և այլն) օգտագործմամբ սովորաբար երկշերտ կամ միաշերտ, անհրաժեշտության դեպքում՝ լրացուցիչ ձևափոխվող վարագույրով կամ ջերմապաշտպան վահանով, իսկ սեզոնային ջերմատներինը՝ ձմեռային ժամանակահատվածում շարժական/փոխարինվող պոլիմերային սինթետիկ նյութերի օգտագործմամբ:
47. Ջերմատների ծածկույթի նյութերի թափանցելիության համեմատական ցուցանիշները և հիմնական ֆիզիկամեխանիկական բնութագրերը բերված են աղյուսակ 1-ում և աղյուսակ 2-ում։
աղյուսակ 1
հ/հ |
Նյութը |
Թափանցելիությունը, % |
Թափանցելիության սահմանը
մկմ |
ու․մ․տիրույթի
մինչև 400
ն․մ․ |
Սպեկտորի տեսանելի տիրույթի 400-780 ն.մ․ |
ու․մ․
տիրույթում |
1․ |
Ապակի |
46 |
83-85 |
4 |
0,300 |
2․ |
Պ/Է թաղանթ |
70-75 |
80-85 |
80 |
0,330 |
3․ |
Պոլիկարբոնատ |
43 |
82 |
10 |
0,360 |
աղյուսակ 2
հ/հ |
Նյութը |
Խտությունը
գ/սմ3 |
Ջերմահաղորդա-կանությունը, վտ/մկ |
Ջերմակայունությունը, C0 |
Ցրտադիմացկունությունը, C0 |
1 |
ապակի |
2,60 |
0,76 |
- |
- |
2 |
Պ/Է թաղանթ |
0,92 |
0,27 |
800 |
600 |
3 |
Պոլիկարբոնատ |
1,50 |
0,2 |
- |
- |
48. Ջերմատների գետնախարսխի բարձրությունը պետք է լինի առնվազն 0,3 մ, իսկ հատակի նիշը՝ առնվազն 0,1 մ-ով բարձր լինի հարակից տեղամասերի հատակագծային նիշից:
49. Ջերմատների հենարանների (հիմնակմախքի կանգնակների) հիմքերի վերին նիշը պետք է լինի հողի մակերևույթի նիշից բարձր՝ ոչ պակաս 0,3 մ-ով:
50. Թեք տեղանքում բազմաթռիչք ջերմատուն տեղադրելիս, առանձին հիմքերի վերին նիշերը թույլատրվում է տեղադրել փոփոխական՝ ջերմատները թեքելով տեղանքի ռելիևֆով ոչ ավելի՝
1) ապակեպատ ջերմատներինը՝ վաքերի երկայնքով՝ 2%, վաքերի լայնակի ուղղությամբ՝ 1.5 %,
2) թաղանթապատ ջերմատներինը՝ երկու ուղղություններով՝ 3%:
51. Ջերմատների ծածկույթի ուղղագիծ լանջերի թեքությունն անհրաժեշտ է սահմանել առնվազն 45 %, կորագիծ սլաքաձև ուրվագծով լանջերինը՝ առնվազն 20%:
52. Բազմաթռիչք ջերմատներում հոսանոցները պետք է նախագծվեն վաքերի տեսքով՝ առնվազն 0,5% թեքությամբ և առնվազն 0,2մ լայնությամբ: Ջերմատան 2,1 մ թռիչքի դեպքում վաքի լայնությունը պետք է լինի առնվազն 0,15 մ:
53. Ջերմատների անթափանց կոնստրուկցիաների ընդհանուր մակերեսը պետք է լինի ոչ ավելի, քան ընդհանուր լուսաթափանց մակերեսի 15%-ը՝ ապակեպատման դեպքում և 10%՝ թաղանթապատման դեպքում:
54. Ապակին ջերմատան հիմնակմախքի կոնստրուկցիաներին ամրացնելիս օգտագործվում են հատուկ սեղմակներ (կցակներ, պրոֆիլային տարրեր և այլն): Ապակեպատման կցվանքների հերմետիկացման համար (շրջանակների հետ զուգակցման վայրերում, հորիզոնական կցվանքներում և այլն) օգտագործվում են միջնաշերտեր կամ հատուկ առաձգական մածիկներ, որոնք ապահովում են օդի և խոնավության անթափանցելիությունը:
55. Շինարարական կոնստրուկցիաների և պատրաստվածքների հակակոռոզիոն պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 17-ի N 18-Ն հրամանով Հաստատված ՀՀՇՆ 20-05-2022 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան, ընդ որում՝ ջերմատների ներքին միջավայրը, ըստ ագրեսիվ ազդեցության աստիճանի, պետք է <ենթարկվի> պողպատե կոնստրուկցիաների կիրառման դեպքում՝ մեղմ ագրեսիվ ազդեցության, իսկ ալյումինի և փայտե կոնստրուկցիաների դեպքում՝ ոչ ագրեսիվ ազդեցության:
56. Ջերմատների և ջերմոցների շինարարական կոնստրուկցիաների վրա ազդող բեռնվածությունը պետք է սահմանվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով հետևյալ ցուցումները՝
1) ջերմատների ծածկույթի նորմատիվային բեռնվածքը պետք է սահմանվի ըստ հողի հորիզոնական մակերևույթի 1,0մ2 ձյան ծածկույթի ծանրության (բեռնվածքի)՝ անցման գործակցի և ձյան բեռնվածքի բաշխման սխեմաների (նկար 1): Ջերմատների ծածկույթի վրա ձյան հաշվարկային բեռնվածքը պետք է ընդունվի գերբեռնվածության 1.4 գործակցով,
2) քամու արագության ճնշումը պետք է ընդունվի փոփոխական՝ ըստ բարձրության՝ 2մ-ից ավել մինչև 10 մ բարձրության վրա՝ 1,0 գործակցով և մինչև 2,0 մ ներառյալ՝ 0,6 գործակցով: Բարձրության միջանկյալ արժեքների համար գործակիցները որոշվում են գծային միջարկման միջոցով, թաղանթապատ ջերմատների համար այդ գործակիցները պետք է կրճատվեն 20%-ով,
3) կախվող բույսերի ցանկավահանների ազդեցությամբ ջերմատների կրող կոնստրուկցիաների նորմատիվային բեռը պետք է ընդունվի 150 Պա (15 կգ/մ2)՝ հաշվի առնելով նաև կարճաժամկետ բեռնվածության՝ 1.3 գերբեռնվածության գործակցի կիրառման անհրաժեշտությունը,
4) բազմաթռիչք ձմեռային ջերմատների ծածկերի ջրահեռացման վաքերը (մետաղական և փայտե) պետք է գնահատվեն գործիք կրող մարդու ծանրությունից առաջացած բեռնվածության մասով, իսկ սեզոնային թաղանթապատ ջերմատներինը՝ երկու անձի բեռնվածքից ազդեցության գնահատման համար՝ 1.2 գերբեռնվածության գործակից կիրառելու միջոցով,
5) տեխնոլոգիական սարքավորումներից (էլեկտրական ճառագայթման կայանքներ, խողովակաշարեր և այլն) առաջացած բեռնվածությունը պետք է սահմանվի ըստ հաստատված նախագծային լուծումների և հիմնավորող հաշվարկների:
57. Կարճաժամկետ բեռնվածության հաշվարկային արժեքները կամ դրանց համապատասխան ճիգերը պետք է սահմանվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆԻՊ 2.01.07-85 շինարարական նորմերով:
58. Ջերմատների պատող կոնստրուկցիաների պողպատե ճկվող տրամատների (պրոֆիլների) հաստությունը պետք է ընդունվի հաշվարկով, առնվազն 1 մմ, ապակու և թաղանթի ամրացման մասերի հաստությունը՝ առնվազն 0,4 մմ:
59. Ջերմատների կմախքի պողպատե սեղմված տարրերի ճկունությունը չպետք է գերազանցի 180-ը, իսկ ձգված տարրերինը և հանգույցներինը չպետք է գերազանցի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերում նշված արժեքները:
60. Ջերմատների պողպատե կոնստրուկցիաների ճկվածքները պետք է որոշվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 104-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 53-01- շինարարական նորմերի ցուցումների համաձայն: Ընդ որում, ապակեպատ ջերմատների տարրերի ուղղահայաց հարաբերական ճկվածքները չպետք է գերազանցեն թռիչքների նկատմամբ հետևյալ արժեքները՝
1) շրջանակների համար՝ 1/150,
2) մարդակների համար՝ 1/200,
3) վաքերի համար՝ 1/300,
4) պարզունակների համար՝ 1/250,
5) տեխնոլոգիական սարքավորումներ կրող ֆերմաների համար՝ 1/400,
6) տեխնոլոգիական սարքավորումներ չկրող ֆերմաների համար՝ 1/250:
61. Թաղանթներով ջերմատների ճկվող տարրերի հարաբերական ճկվածքը չպետք է գերազանցի թռիչքի 1/75-ը:
62. 3մմ կամ պակաս հաստությամբ ճկված պրոֆիլներից ջերմատների պողպատե կոնստրուկցիաները հաշվարկելիս, լայնակի կտրվածքում երկու կամ ավելի ճկվածքների և պատի բարձրության կամ դարակի լայնության ճկման շառավղի նկատմամբ 30-ից պակաս հարաբերության դեպքում, պողպատի ձգման, սեղմման և ճկման հաշվարկային դիմադրության արժեքները պետք է մեծացվեն 10% -ով:
63. Ջերմատների փայտե կոնստրուկցիաները պետք է նախագծվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14 –ի N 11-Ն հրամանով հաստատված և տեղայնացման (արդիականացման) ենթակա ՍՆիՊ II-25-80 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
64. Քամու բեռնվածության ազդեցությունը ջերմատների թաղանթապատերի վրա հաշվարկելիս, համաձայն ԳՕՍՏ 10354-82 ստանդարտի, պոլիէթիլենային թաղանթի ձգման հաշվարկային դիմադրությունը պետք է ընդունվի 5 ՄՊա (50 կգու/սմ2), առաձգականության մոդուլը՝ 75 ՄՊա (750 կգու/սմ2)։
65. Ձյան բեռի ազդեցության կամ միաժամանակ՝ ձյան և քամու բեռնվածությունների ազդեցության հաշվարկային դիմադրության և առաձգականության մոդուլի արժեքները պետք է բազմապատկվեն 1,5 գործակցով:
66. Ջերմատների համար պետք է օգտագործվի միասնականացված չափերով ապակի (այդ թվում՝ պատուհանային ապակուց բացօ կարող են օգտագործվել թերթավոր և ալիքավոր ամրանավորված ապակիներ) (ԳՕՍՏ 111-2014 ստանդարտ), ապակու հաստությունը պետք է որոշվի հաշվարկով, բայց 4 մմ-ից ոչ ավելի:
67. Շրջանակների (շպռոսների) միջև մինչև 500 մմ հեռավորության դեպքում պետք է օգտագործվի 3 մմ հաստությամբ թերթավոր ապակի, 750 մմ հեռավորության դեպքում՝ 4 մմ:
68. Ջերմատների ապակե պատող կոնստրուկցիաները հաշվարկելիս պետք է ընդունել՝
1) ճկման դեմ ապակու հաշվարկային դիմադրության արժեքը՝ 12,5 ՄՊա (125 կգու/սմ2),
2) առաձգականության մոդուլը՝ 7,3∙104 ՄՊա (7,3∙105 կգու/սմ2),
3) լայնակի դեֆորմացիայի գործակիցը՝ 0,22:
69. Ապակու հաշվարկային դիմադրությունները պետք է բազմապատկվեն աշխատանքային պայմանների հետևյալ գործակիցներով՝
1) եթե ամբողջ եզրագծի երկայնքով ապակին ամրացվում է առանց ընդհատման (պրոֆիլային տարրերով), գործակիցը՝ 1,0,
2) եթե ամրացվում է եզրագծի առանձին կետերում (կցակներով և այլն), գործակիցը՝ 0,8:
70. Ուղղահայաց պատող ապակու հաշվարկային դիմադրության արժեքը պետք է լրացուցիչ բազմապատկվի աշխատանքային պայմանների գործակցով, որը հավասար է 1.2-ի:
71. Օգտագործվող շինարարական ապակուն ներկայացվող անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1419-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգին՝ առաջնահերթ ապահովելով.
1) մեխանիկական անվտանգություն,
2) հրդեհային անվտանգություն,
3) էկոլոգիական անվտանգություն,
4) կենսաբանական անվտանգություն,
5) էներգախնայողություն,
6) շահագործման բնականոն պայմաններում մարդկանց անվտանգություն՝ ապակիների փշրման դեպքում և այլն:
72. Հանրապետության հյուսիսային շրջաններում, ջերմատների ծավալահատակագծային և կոնստրուկտիվ լուծումների առանձնահատկություններից է օդափոխվող ստորգետնյա հատակատակի օգտագործումը, որի վրա իրականացվում է պատվանդանային ծածկ: Օդափոխվող ստորգետնյա տարածքի վերևում գտնվող պատվանդանային ծածկը պետք է ապահովի ջերմատան հատակների պահանջվող ջերմաստիճանային ռեժիմը և բացառի ջերմային հոսքի ազդեցությունը դեպի օդափոխվող ստորգետնյա տարածք:
73. Ջերմատան պատվանդանային ծածկն իրականացվում է հետևյալ տարրերից՝
1) կրող կոնստրուկցիայից, որն իր վրա կրում է հաշվարկային բեռնվածությունը,
2) օդամեկուսիչ շերտից, որը կանխում է արտաքին օդի ներթափանցումը պատվանդանային ծածկի ստվարաշերտի մեջ,
3) ջերմամեկուսիչ շերտից,
4) երեսասվաղից, որն իրականացվում է ծածկի ոչ կոշտ կամ ծակոտկեն տարրերի վրա,
5) ջրամեկուսիչից և գոլորշամեկուսիչից,
6) ցամքարային շերտից,
7) հատակի ծածկույթից:
74. Կողային (ճակատային) պատերը պետք է իրականացվեն ջերմափոխանակման նկատմամբ բարձր դիմադրություն ունեցող նյութերից: Լուսաթափանց ծածկույթը պատրաստվում է ապակու երկու շերտից՝ կերպափոխվող ջերմապաշտպանիչ էկրանի սարքավորմամբ:
75. Ջերմատները պետք է տեղադրվեն գերիշխող քամիների ուղղությամբ՝ ըստ ձմեռային քամիների վարդի (փնջագրի): Միջազգային պրակտիկան և տեղական փորձը ցույց են տալիս, որ հյուսիսային լայնության 400-ից բարձր գտնվող տարածաշրջաններում առավել նպատակահարմար է ջերմատները տեղադրել ճակատային կողմերով արևելքից դեպի արևմուտք՝ հաշվի առնելով քամիների ուղղությունը և տեղանքի թեքությունները։
76. Ջերմատների ապակեպատումը և հերմետիկացումը պետք է իրականացվեն հաշվի առնելով ԳՕՍՏ 12.3.002-2014 ստանդարտի և ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ I-3.01․01-2008 շինարարական նորմերի պահանջները:
77. Ջերմատներում և կապող միջանցքներում անցուղիների սարքվածքը պետք է նախատեսվի առանց խոչընդոտների՝ աստիճաններ, շեմեր, նեղ երթանցներ, շրջադարձեր, թեքություններ և այլն:
6. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ, ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ (ՈՌՈԳՈՒՄ) ԵՎ ՑԱՄԱՔՈՒՐԴ
78. Ջերմատներում ջրоգտագործման նորմերն ու ռեժիմը, ոռոգման և այլ տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող ջրի որակը և ջերմաստիճանը սահմանվում են բանջարեղենի և սածիլների աճեցման համար ջերմատների և դրանց համալիրի տեխնոլոգիական նախագծման լուծումներով:
79. Ջերմատների և ջերմոցների ջրամատակարարման համակարգերը նախագծելիս անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերի պահանջներով:
80. Ջերմատների ոռոգման համակարգերը, կախված դրանցում մշակվելիք մշակաբույսերից, նախագծվում են հետևյալ տեսակի՝
1) մակերեսային,
2) կաթիլային (այդ թվում հիդրոպոնիկ, ակվապոնիկ),
3) անձրևացման (ցողարկման, հնարավոր է նաև մառախուղագոյացման),
4) ենթահողային։
81. Ներկայումս ոռոգման ամենակիրառելի և արդյունավետ եղանակը համարվում է կաթիլային համակարգը: Կաթիլային համակարգերն իրենց հերթին կարող են լինել տարբեր տեսակների՝
1) կաթիլային համակարգ՝ ոռոգման մեկ սեզոնի համար նախատեսված խողովակներով,
2) կաթիլային համակարգ՝ բազմակի օգտագործման համար նախատեսված խողովակներով,
3) կաթիլային և դրենաժային համակարգ՝ նախատեսված սուբստրատային (հողախառնուրդային) մշակության համար (հիդրոպոնիկ),
4) ակվապոնիկ համակարգ՝ սիմբիոզային միջավայրում ավանդական ջրային տնտեսության (ակվակուլտուրա, ձկների, խխունջների, խեցգետնանմանների և այլ տեսակի ջրային կենդանիների բուծումն արհեստական ավազաններում) և հիդրոպոնիկայի (բույսերի աճեցումը ջրային եղանակով) համադրման պրակտիկա։ Բույսերի աճեցման համար հողի փոխարեն օգտագործվում է ջուրը, իսկ բուծվող ջրային կենդանիներից ստացված արտազատումներն անմիջապես օգտագործվում են որպես օրգանական պարարտանյութ։ Ակվապոնիկան մշակաբույսերի աճեցման էկոլոգիապես մաքուր, բնական և օրգանական մեթոդ է, որն իր մեջ է ներառում ձկնապահության և հիդրոպոնիկայի լավագույն հատկանիշները, չունի ջրի ֆիլտրման անհրաժեշտություն և բացառում է քիմիական ծագման պարարտանյութերի օգտագործումը։
78. Մեծ (խոշոր) ջերմատներում տեղադրվում են համապատասխան մոնիթորինգի տվիչներ (սենսորներ), որոնք հնարավորություն են տալիս ոռոգման, ջեռուցման, օդափոխության (էլեկտրամատակարարման, օդորակման, ըստ անհրաժեշտության սառնամատակարարման) համակարգերը կառավարել ավտոմատ՝ համակարգչի միջոցով։
79. Հիմնավորման դեպքում ջերմատներում ոռոգման և արտադրական այլ նպատակների համար թույլատրվում է օգտագործել խմելու ջուր, որը բավարարում է ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված N 2-III-Ա2-1 սանիտարական նորմերի պահանջները:
80. Եթե արտադրական ջրամատակարարման ցանցով մատակարարվում են պարարտանյութեր կամ այլ նյութեր, ապա այն պետք է միացվի խմելու-տնտեսական ջրմուղին ոչ պակաս 200 մմ շթի խզումով՝ բաքում կամ ջրամբարում ջրի առավելագույն մակարդակից մինչև մատակարարման խողովակաշարի ներքևի մասը:
81. Ջերմատների և ջերմոցների ներքին և արտաքին հրդեհաշիջման համակարգերը պետք է նախատեսվեն տեխնիկական առաջադրանքների և նախագծային լուծումների համաձայն: Ներքին հակահրդեհային ջրամատակարարումը պետք է նախագծվի ըստ ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի N 80-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.01-2014 շինարարական նորմերի:
82. Որպես կանոն, ջերմատների ներքին ջրմուղը պետք է միացվի արտաքին գծին՝ մեկ մուտքով:
83. Հողը ջրելու համար, տեխնիկական առաջադրանքի համաձայն, ջերմատներում ներքին ջրմուղը պետք է սարքավորված լինի օդը խոնավեցնելու՝ մղիչներով (ֆարսունկաներով) կամ կաթոցիկներով, ինչպես նաև ծորակներով՝ ոռոգման, ճանապարհների լվացման և այլ տեխնոլոգիական նպատակների համար։
84. Բանջարեղենի (այդ թվում արհեստական հավելումներով) աճեցման համար նախատեսված ջերմատներում ջրամատակարարման համակարգը պետք է սարքավորված լինի ըստ տեխնիկական առաջադրանքի:
85. Ջրամատակարարման համակարգի խողովակաշարերում մղիչների և կաթոցիկների մոտ ջրի հաստատուն ազատ ճնշումը, գործողության գոտին և նախագծման համար անհրաժեշտ այլ բնութագրերը պետք է սահմանվեն ըստ արտադրող գործարանների տվյալների:
86. Ոռոգման ծորակները պետք է ունենան 20 մմ պայմանական տրամագիծ: Մեկ ծորակով սպասարկման գոտու շառավիղը, որին միանում է ոռոգման ճկափողը, չպետք է գերազանցի 45 մ-ը:
87. Ջերմատների ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը պետք է նախագծվեն ոչ մետաղական խողովակներից, իսկ սանրախողովակները, ձևավոր մասերը, դրանց միացումները և, հիմնավորման դեպքում նաև միջանցքների և ջերմոցների երկայնքով տեղադրված գլխավոր խողովակաշարերը՝ մետաղից:
88. Ջերմատների ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը թույլատրվում է տեղադրել հողի մակերևույթին և հողում: Խողովակաշարերը պետք է ունենան հեղուկը դատարկելու սարքեր:
89. Ջերմատների ջրամատակարարման մուտքերում պետք է նախատեսվի ջրաչափերի տեղադրում: Թույլատրվում է ջրաչափերի տեղադրումը ջերմատների խմբի կամ բլոկի համար:
90. Փակող ամրանները պետք է տեղադրվեն ջերմատների մուտքերի և ջերմատների ու ջերմոցների գլխավոր խողովակաշարերից ճյուղավորումների վրա:
91. Ոռոգման կառավարումը պետք է նախատեսվի, որպես կանոն, հեռահար եղանակով՝ ըստ տրված առաջադրանքի։
92. Համաձայն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N 103-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 40-01.02- շինարարական նորմերի դասակարգման, ջերմատների ջրամատակարարման համակարգերի հուսալիության կարգը չպետք է լինի II–ից ցածր, ջերմոցներինը՝ III-ից ցածր:
93. Բազմաթռիչք ձմեռային ջերմատները պետք է նախագծվեն, որպես կանոն, ներքին ջրատարներով՝ ծածկույթի վաքերից մթնոլորտային տեղումները հեռացնելու համար: Հիմնակմախքի սյուների ներքին խոռոչները կարող են օգտագործվել որպես ջրահեռացման խողովակասյուներ, պայմանով, որ դրանք պաշտպանված լինեն առնվազն 60 մկ հաստությամբ ցինկի ծածկույթով:
94. Բազմաթռիչք գարնանային և միաթռիչք գարնանային և ձմեռային ջերմատները կարող են նախագծվել առանց ներքին ջրատարների:
95. Ջերմատների ներքին ջրատարների և տանիքների վրայի վաքերի հիդրավլիկական հաշվարկի ժամանակ անձրևաջրերի հաշվարկային ծախսերը պետք է որոշվեն առավելագույն ինտենսիվության մեթոդով: Այս դեպքում ներքին ջրատարների հաշվարկներում անձրևի ինտենսիվության միանվագ գերազանցման ժամանակահատվածը պետք է սահմանվի կես (1/2) տարի:
96. Կախված շինարարական հրապարակի հիդրոերկրաբանական պայմաններից՝ ձմեռային գրունտային ջերմատներում և գարնանային ջերմատների սածիլային բաժանմունքներում անհրաժեշտ է նախատեսել փակ ցամաքուրդ:
97. Հողի մակերեսի նախագծային նիշից մինչև ցամաքուրդի վերին մասը պետք է լինի առնվազն 0,7 մ: Ջերմոցներում ցամաքուրդի իրականացում չի թույլատրվում:
98. Դարակաշարերով հիդրոպոնիկ ջերմատներում, հենարաններով և կախովի վաքերից ցամաքուրդի ջրահեռացումը պետք է իրականացվի ցամաքուրդային առուների և հավաքովի կոլեկտորների համակարգի միջոցով՝ ընդունող ջրավազաններում' հետագա հեռացման կամ վերաօգտագործման համար:
99. Ցամաքուրդը պետք է ապահովի արմատակալման շերտի օդի և խոնավության բարենպաստ ռեժիմ՝ ցամաքուրդային արտահոսքերի ժամանակին հեռացում, ինչպես նաև գրունտային ջրերը թունաքիմիկատներով և ագրոքիմիկատներով աղտոտումից կանխում:
100. Արմատակալման շերտի օդի և խոնավության բարենպաստ ռեժիմի և ցամաքուրդային արտահոսքերի հեռացման հարաչափերը տրվում են ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տեխնոլոգիական նախագծմամբ:
101. Արհեստական միջավայրերում բույսեր աճեցնելիս, սածիլների և բանջարեղենի համար սննդարար լուծույթների պատրաստման նպատակով պահանջվող ջրաքանակը նույնպես սահմանվում է ջերմատների և ջերմոցային տնտեսությունների տեխնոլոգիական նախագծման լուծումներով:
102. Աշխատողների անվտանգությունն ապահովելու նպատակով ջրմուղների, կոյուղու, հիդրոպոնիկ կառույցների և ցանցերի շահագործումն անհրաժեշտ է իրականացնել ԳՕՍՏ 12.3.006-2014 ստանդարտի պահանջներին համապատասխան:
7. ՋԵՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
103. Ջերմատների և ջերմոցների ջեռուցումն ու օդափոխությունը պետք է նախատեսվի ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 04-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:
104. Ջերմատների և ջերմոցների ջեռուցումն ու օդափոխությունը, այլ համակարգերի հետ համատեղ, պետք է ապահովեն դրանցում ներքին միկրոկլիմայի անհրաժեշտ պայմանները՝
1) օդի, հողի կամ սուբստրատի ջերմաստիճանը,
2) հարաբերական խոնավությունը,
3) ներքին մակերեսներում օդի շարժման արագությունը:
105. Ջերմատներում միկրոկլիմայի պահանջվող հարաչափերը վերահսկվում և կանոնավորվում են ավտոմատ կառավարման համակարգի միջոցով։
106. Ջերմատների ջեռուցումը կարող է իրականացվել հետևյալ եղանակներով՝
1) ավանդական՝ արևային (ջերմոցային էֆեկտի շնորհիվ),
2) ոչ ավանդական կենսաբանական (կենսավառելիքով) կամ՝ տեխնիկական:
107. Ջերմատան ջեռուցման նպատակահարմար և արդյունավետ տարբերակը որոշվում է նախագծման փուլում, կախված բնակլիմայական պայմաններից, մշակաբույսերի կազմից և ջերմային ռեժիմից, ջերմատան չափերից:
108. Ջերմատների և ջերմոցների ջեռուցման համակարգերի տեղադրման անհրաժեշտությունն ու դրանց տեսակը (ընտրությունը), ինչպես նաև հզորությունները պետք է որոշվեն հաշվարկով, ելնելով էներգաարդյունավետ և էներգախնայող համակարգերի կիրառման, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ հարմարվողականության միջոցառումների կատարման պահանջներից:
109. Ջերմատների և ջերմոցների ջերմամատակարարումը հնարավորինս պետք է իրականացվի երկրորդային էներգապաշարների, ստորերկրյա տաք ջրերի ջերմության հաշվին, իսկ նշված աղբյուրների բացակայության դեպքում՝ ՋԷԿ-երից, ատոմակայաններից և ջերմային էլեկտրակայաններից կամ սեփական ջերմային աղբյուրներից ստացվող էներգիայի (վերականգնվող էներգիայի աղբյուրների) հաշվին: Ջերմատան ներսում ուղղակի այրմամբ գազ օգտագործելիս հարկավոր է ղեկավարվել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջներով։
110. Ջերմատների ջեռուցման համար երկրորդային էներգապաշարներ օգտագործելիս կարող է կիրառվել ջերմամատակարարման համակարգ՝ օգտագործելով գերբեռնվածության պահուստային կաթսայատուն՝ որպես այլընտրանք:
111. Ներքին օդի և ջերմատների հողի կամ ենթաշերտի ջերմաստիճանի հաշվարկային հարաչափերը պետք է ընդունվեն գործող ստանդարտներին համապատասխան: Ներքին օդի և ջերմատների հողի կամ սուբստրատի ջերմաստիճանի հաշվարկային հարաչափերը տրվում են տեխնոլոգիական նախագծման լուծումներով:
112. Սանիտարական և կենցաղային տարածքների օդի հաշվարկային հարաչափերը և այդ տարածքներում օդի փոխանակման հաճախականությունը անհրաժեշտ է սահմանել անասնաբուծության համար նախատեսված շենքերի ու շինությունների ներքին միջավայրի միկրոկլիմայի ապահովման համակարգի հաշվարկների և նախագծային լուծումների համաձայն:
113. Արտաքին օդի հաշվարկային հարաչափերը պետք է ընդունվեն ՀՀ քաղաքաշինության նախարարի 2004 թվականի օգոստոսի 4-ի N 83-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-12.02.01-04 շինարարական նորմերի համաձայն:
114. Ջերմատների և ջերմոցների ջեռուցումն ու օդափոխությունը (օդորակումը, ըստ անհրաժեշտության սառնամատակարարումը) պետք է նախատեսվեն ըստ հաստատված նախագծային լուծումների՝ հաշվի առնելով հողի կուտակած ջերմությունը, ցերեկային ժամերի ջերմային մուտքերը (տարվա ցուրտ ժամանակահատվածում) և արևի ճառագայթումից ստացվող ջերմությունը (տարվա տաք ժամանակահատվածում):
115. Ջրի տաքացման մեթոդով ջեռուցումը հաշվարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել ջեռուցման սարքերի (խողովակների) կողմից ջերմափոխանցման ճառագայթային բաղադրիչը և դրանց երկայնքով ջերմափոխանցման փոփոխությունը:
116. Ձմեռային ջերմատներում կարող են նախատեսվել ավանդական և ոչ ավանդական մեթոդներով ջեռուցման համակարգեր, դրանց համատեղ աշխատանք, ջրային ջեռուցում կամ ջրային՝ համատեղված օդային ջեռուցման (համակցված ջեռուցում) հետ և հողի ջրային տաքացում և այլն:
117. Համակցված ջեռուցման համակարգը պետք է նախատեսվի, որպես կանոն, ամենացուրտ օրվա արտաքին օդի մինուս -20°C և ցածր ջերմաստիճան ունեցող գոտիներում, մնացած տարածքներում դրա օգտագործումը պետք է հիմնավորվի:
118. Համակցված ջեռուցման համակարգում օդային ջեռուցման ջերմային հզորությունը պետք է ընդունվի միաթռիչք ջերմատներում՝ հաշվարկային ժամանակահատվածում ընդհանուր ջերմության սպառման 35-50% - ի չափով, իսկ բազմաթռիչք ջերմատներում՝ 20-40% -ի չափով:
119. Սեզոնային ջերմատներում կարող են նախատեսվել օդաջեռուցիչներով (калорифер) և ջերմագեներատորներով օդի ջեռուցում, իսկ հիմնավորման դեպքում՝ նաև ջեռուցիչ խողովակաշարերով՝ նախապատվությունը տալով արևային էներգիայի օգտագործման համար տեխնիկական միջոցներին, որպես այլընտրանք:
120. Ջերմատների ջեռուցման համակարգերը նախագծելիս ջերմակրի ջերմաստիճանը պետք է ընդունվի ոչ ավելի 150°C:
121. Ջերմատներում ջեռուցման սարքերը պետք է տեղադրվեն՝
1) վերին գոտում՝ ծածկի տակ (ենթատանիքային ջեռուցում), ջրորդանների (ենթավաքային ջեռուցում) և քիվերի տակ,
2) միջին գոտում՝ արտաքին պատերի մոտ (կողային ջեռուցում), հիմնակմախքի ներքին հենակների վրա, շրջանակների պրկանների կամ ֆերմաների ստորին գոտիներում (վերին ջեռուցում) և բույսերի շարքերի միջև,
3) ստորին գոտում՝ հողի վրա, հիդրոպոնիկ ջերմատների համար՝ հատակին, բույսերի շարքերի միջև (ստորին ջեռուցում), արտաքին պատերի եզրագծի երկայնքով՝ 0,05-0,1 մ խորությամբ (ենթահողային ջեռուցում) և հողի ջեռուցման համար՝ հողի մակերևույթի նախագծային նշագծից մինչև ջեռուցման խողովակների վերևի մասն առնվազն 0,4 մ խորությամբ (ենթահողային ջեռուցում):
122. Ջերմատների և ջերմոցների համալիրներում նախատեսվող առանձին շինությունների (օրինակ պահեստային հատվածների) տանիքները պետք է նախատեսվեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 22-ի N 13-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերի համաձայն:
123. Ջերմատների տարածքում հողի տաքացման խողովակները պետք է տեղադրվեն հավասարաչափ՝ ջերմատեխնիկական հաշվարկով որոշված հեռավորությամբ:
124. Ջերմատների ջրային ջեռուցման համար, որպես ջեռուցման սարքեր, պետք է օգտագործվեն (կախված ջերմակրի ջերմաստիճանից) պլաստմասե կամ պողպատե հարթ խողովակներ՝ համապատասխան հակակոռոզիոն պաշտպանությամբ: Ենթահողային ջեռուցման համար պողպատե խողովակների օգտագործում չի թույլատրվում:
125. Ջերմատների ներքին մակերեսներում օդի հավասարաչափ տաքացումն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի հողի մակերևույթից 1մ բարձրության գոտում մատակարարվի ջերմության ընդհանուր քանակի առնվազն 40%-ը, ներառյալ հողի ջեռուցման ջերմությունը: Մնացած գոտում ուղղահայաց պատնեշների (պատերի) վրա տեղակայված ջեռուցման սարքերի ջերմության տեսակարար փոխանցումը (1 մ2 մակերեսի համար) պետք է լինի 25%-ով ավելի, քան թեք պատերի (ծածկույթների) վրա տեղակայված սարքերի ջերմության փոխանցումը:
126. Փականային և կարգավորող կցամասերը պետք է ապահովեն ջերմոցի վերին, միջին և ստորին գոտիներում տեղակայված ջեռուցման սարքերի առանձին միացումը (անջատումը) և ջերմատվության կարգավորումը:
127. Ջերմատներում օդափոխությունն իրականացվում է բնական, արհեստական և համատեղված մեթոդներով։ Օդափոխման համակարգը ներառում է պատուհաններ, ցանցեր, օդախառնիչներ, պատուհանի շարժիչներ, փոխանցման մեխանիզմներ և այլն:
128. Ջերմատներում և ջերմոցներում, որպես կանոն, անհրաժեշտ է ապահովել բնական օդափոխություն: Եթե դա չի ապահովում ներսի օդի պահանջվող հարաչափերը, ապա թույլատրվում է կիրառել խառը օդափոխություն (բնական և մեխանիկական դրդումով) և գոլորշեցնող հովացում:
129. Արհեստական օդափոխության համար ջերմատանը օգտագործվում են միևնույն հզորության ներմղիչ և արտամղիչ օդափոխիչներ։
130. Բացի ներմղիչ և արտամղիչ օդափոխիչներից, ջերմատան ներսում կարող են տեղադրվել նաև օդը տեղափոխող օդափոխիչներ (անհրաժեշտության դեպքում՝ ածխաթթու գազ արտադրող սարքավորումներ)։
131. Երբ ջերմատունը գործում է նաև ամռանը, օդափոխիչներին զուգահեռ կարող է տեղադրվել նաև ջրով հովացնող համակարգ (սառնամատակարարում)։ Դա խոնավ ստվարաթղթե պատ է, որը հնարավորություն է տալիս արտաքին տաք օդը օդամղիչով անցկացնել այդ խոնավ պատի միջով և սառեցնել այն։
132. Տարվա տաք ժամանակահատվածում ջերմատների օդափոխության հաշվարկը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով արևային ճառագայթումից առաջացած ջերմային ավելցուկի հեռացումը:
133. Բնական օդափոխության (ներհոսք և օդի հեռացում) բացվածքները պետք է տեղադրվեն՝
1) բազմաթռիչք ջերմատներում՝ օդի հեռացման համար ծածկի մեջ (գագաթնագծերի երկայնքով) և օդի ներհոսքի համար՝ արտաքին պատերի մեջ,
2) տանիքում օդանցքային օդափոխության ցրված համակարգի դեպքում թույլատրվում է արտաքին պատերում բնական օդափոխության համար բացվածքներ չիրականացնել,
3) միաթռիչք ջերմատներում - արտաքին պատերում՝ ներհոսքի համար և ծածկում՝ օդի հեռացման համար:
134. Օդափոխման բացվածքների բացումն ու փակումը պետք է լինի ավտոմատացված:
135. Օդային ջեռուցմամբ ջերմատներում, տարվա տաք ժամանակահատվածի համար, անհրաժեշտ է նախատեսել ջեռուցման համակարգի օդափոխիչներ:
136. Ջերմոցների օդափոխությունն կարող է իրականացվել թաղանթային ծածկույթի բացման միջոցով:
137. Միաթռիչք ջերմատներում բնական օդափոխության համար ներմուծման և արտանետման բացվածքների մակերեսները պետք է որոշվեն հաշվարկով:
138. Բանջարեղենի աճեցման համար նախատեսված բազմաթռիչք ջերմատներում բնական օդափոխության բացվածքների ընդհանուր մակերեսը պետք է ընդունվի՝
1) հյուսիսային լայնության 60°-ից հյուսիս գտնվող տարածքներում՝ ջերմոցների պատվածքի ընդհանուր մակերեսի առնվազն 10 %-ը,
2) այլ շրջաններում՝ ջերմատների պատվածքի ընդհանուր մակերեսի առնվազն 20%-ը:
139. Սածիլնների աճեցման համար նախատեսված բազմաթռիչք ջերմատներում բնական օդափոխության բացվածքների ընդհանուր մակերեսը պետք է ընդունվի տեխնոլոգիական պահանջներին համապատասխան:
140. Գազային ջեռուցման կիրառումը հնարավոր է միայն տեխնիկատնտեսական հաշվարկների հիմնավորմամբ:
141. Ստորերկրյա տաք ջրերի օգտագործումը, որպես ջերմակիր, կարող է իրականացվել տեխնիկատնտեսական հիմնավորմամբ՝ հաշվի առնելով ստորերկրյա տաք ջրի ջերմաստիճանը, դրա տեղադիրքի խորությունը, աղայնությունը և ջերմատնային տնտեսությունը տաքացնելու համար բավարար քանակությունը:
8. ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
142. Ջերմատների էլեկտրամատակարարումը նախատեսվում է լուսավորության, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, օդափոխության (օդորակման, ըստ անհրաժեշտության սառնամատակարարման), ոռոգման համակարգերի և այլ տեխնիկական սարքերի ու սարքավորումների աշխատանքն ապահովելու համար։
143. Ջերմատների էլեկտրատեխնիկական կայանքները պետք է նախագծվեն ԳՕՍՏ Ռ 50571.7․705-2012 ստանդարտի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1933-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների համաձայն:
144. Ջերմատնային և ջերմոցային տնտեսությունների վարչական և օժանդակ տարածքների լուսավորությունը (այդ թվում՝ ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթումը) պետք է իրականացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 95-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 31-03- շինարարական նորմերի համաձայն: Սույն շինարարական նորմերի 1-ին աղյուսակում բերված են ՀՀ մարզերի ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթման (ՖԱՃ) ամսական գումարները աշուն-ձմեռ ժամանակահատվածում՝ միջին ամպամածության պայմաններում (կալ/սմ2)։
145. Բանջարանային մշակաբույսերի աճի և զարգացման համար պահանջվում է նվազագույնը 10-12 ժամ ցերեկային (լուսային) օրվա տևողության և 8000 լյուքս լույսի պայծառություն։ Աշնան վերջին, ձմռանը և գարնան սկզբին ցերեկային կարճ տևողության /նաև ամպամածության/ պայմաններում անհրաժեշտ է տեղադրել լրացուցիչ լուսավորության սարքավորումներ։
146. Լրացուցիչ լուսավորության համար օգտագործվում են էներգախնայող և էներգաարդյունավետ լուսավորության համակարգեր, սարքեր և սարքավորումներ (առանձին դեպքերում, որպես այլընտրանք լյումինիսցենտային, գազալիցքավորված, մետաղահալոգենային և այլ սարքավորումներ)։
147. Ջերմատների անցումներում և միջանցքներում անհրաժեշտ է նախատեսել արհեստական լուսավորություն առավելապես լյումինեսցենտային լամպերով՝ հատակի մակարդակում ապահովելով 10 լյուքսից ոչ ավելի լուսավորություն:
148. Համաձայն տեխնոլոգիական նախագծման նորմերի՝ բույսերի ճառագայթումը պետք է իրականացվի բարձր արդյունավետության ճառագայթող սարքերով:
149. Ճառագայթող սարքերի միջև հեռավորությունները և դրանց տեղադրման բարձրությունը պետք է որոշվեն հաշվարկով:
150. Ջերմատների նախագծերում կիրառվող էլեկտրական սարքավորումները պետք է համապատասխանեն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին:
151. Ջերմատներում բաշխիչ ցանցերի անցկացումը պլաստմասե խողովակներում տեղադրված մալուխներով և լարերով պետք է իրականացվի բաց՝ վաքերի վրա:
152. Պայթունավտանգ և պայթունահրդեհավտանգ «Ա» կատեգորիային պատկանող դոզավորման խցիկները պետք է նախագծվեն հրդեհային անվտանգության կանոնների և հրդեհային ազդանշանային և հրդեհաշիջման ավտոմատ համակարգերի նախագծման ՀՀ քաղաքաշինության նախարարի 2005 թվականի մայիսի 02-ի N 75-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ II-8.04.02-2005 շինարարական նորմերի պահանջների համաձայն:
153. Ֆոտոսինթետիկ ակտիվ ճառագայթման (ՖԱՃ) ամսական ցուցանիշները ներկայացված են աղյուսակ 3-ում.
աղյուսակ 3
N |
ՖԱՃ-ի ամսական ցուցանիշները աշուն-ձմեռ ժամանակահատվածում միջին ամպամածության պայմաններում (ԿԱԼ/ՍՄ2) |
Կայանի անվանումը |
ամիսներ |
հունվար |
փետրվար |
սեպտեմբեր |
հոկտեմբեր |
նեյեմբեր |
դեկտեմբեր |
1. |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ |
1) |
Շնող |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2436.23 |
1695.81 |
1552.50 |
2) |
Օձուն |
1743.58 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1671.92 |
1528.61 |
3) |
Վանաձոր |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2436.23 |
1695.81 |
1552.50 |
4) |
Սպիտակ |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2436.23 |
1695.81 |
1552.50 |
5) |
Ստեփանավան |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1671.92 |
1456.96 |
6) |
Տաշիր |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1672.00 |
1528.61 |
2. |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ |
1) |
Բագրատաշեն |
1743.58 |
2030.19 |
3128.88 |
2412.34 |
1671.92 |
1576.38 |
2) |
Իջևան |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1695.81 |
1552.50 |
3) |
Բերդ |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1695.81 |
1552.50 |
4) |
Դիլիջան |
1767.46 |
2077.96 |
3152.77 |
2412.34 |
1695.81 |
1552.50 |
3. |
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ |
1) |
Գյումրի |
1480.84 |
2101.84 |
4514.19 |
3057.23 |
1671.92 |
1337.54 |
2) |
Արթիկ |
1433.08 |
1910.77 |
4705.26 |
3105.00 |
1791.34 |
1218.11 |
3) |
Ջաջուռ |
1481.00 |
1910.77 |
4490.30 |
3033.34 |
1671.92 |
1337.54 |
4) |
Ամասիա |
1456.96 |
1910.77 |
4490.30 |
3033.34 |
1671.92 |
1313.65 |
5) |
Աշոցք |
1456.96 |
1886.88 |
4466.42 |
3009.46 |
1648.04 |
1313.65 |
6) |
Պաղակն |
1456.96 |
1886.88 |
4466.42 |
3009.46 |
1648.04 |
1313.65 |
4. |
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ |
1) |
Աշտարակ |
1456.96 |
1910.77 |
4729.15 |
3128.88 |
1815.23 |
1218.11 |
2) |
Արագածավան |
1791.34 |
2221.27 |
5182.96 |
3487.15 |
2173.50 |
1528.61 |
3) |
Թալին |
2221.27 |
2579.54 |
4824.69 |
3415.50 |
2221.27 |
1982.42 |
4) |
Ամբերդ |
2173.50 |
2555.65 |
4681.38 |
3319.96 |
2173.50 |
1982.42 |
5) |
Ապարան |
2197.36 |
2555.65 |
4800.80 |
3391.61 |
2221.27 |
1958.54 |
6) |
Ծաղկահովիտ |
2197.36 |
2555.65 |
4800.80 |
3391.61 |
2221.27 |
1958.54 |
7) |
Արագած բ/լ |
3033.34 |
3296.07 |
5421.80 |
4132.03 |
2746.73 |
2937.80 |
5. |
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ |
1) |
Հրազդան |
2197.38 |
2579.54 |
4800.80 |
3415.50 |
2221.27 |
1958.54 |
2) |
Եղվարդ |
1409.19 |
1863.00 |
4561.96 |
3057.23 |
1743.58 |
1218.11 |
3) |
Գառնի |
1409.19 |
1863.00 |
4514.19 |
3033.34 |
1743.58 |
1194.23 |
4) |
Ֆանտան |
2173.50 |
2555.65 |
4681.38 |
3319.96 |
2173.50 |
1958.54 |
6. |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ |
1) |
Արմավիր |
1456.96 |
1910.77 |
4753.03 |
3128.88 |
1815.23 |
1242.00 |
2) |
Երևան ագրո |
1456.96 |
1910.77 |
4753.03 |
3128.88 |
1815.23 |
1218.11 |
7. |
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ |
1) |
Արարատ |
1480.84 |
1934.65 |
4776.91 |
3176.65 |
1839.11 |
1242.00. |
2) |
Արտաշատ |
1456.96 |
1934.65 |
4753.03 |
3152.76 |
1839.11 |
1242.00 |
3) |
Ուրցաձոր |
1456.96 |
1934.65 |
4753.03 |
3152.76 |
1839.11 |
1242.00 |
4) |
Անանուն լ/ք |
2269.03 |
2627.30 |
4848.57 |
3487.15 |
2292.92 |
2030.19 |
8. |
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ |
1) |
Արենի |
1484.84 |
1934.65 |
4776.92 |
3176.65 |
1863.00 |
1242.00 |
2) |
Եղեգնաձոր |
1456.96 |
1934.65 |
4753.03 |
3152.77 |
1839.11 |
1242.00 |
3) |
Որոտան լ/ք |
2388.46 |
2675.07 |
4920.23 |
3463.27 |
2292.92 |
2054.07 |
9. |
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
1) |
Կապան |
1433.08 |
1863.00 |
4900.30 |
3057.23 |
1767.46 |
1242.00 |
2) |
Գորիս |
2197.38 |
2460.11 |
4514.19 |
3128.88 |
2125.73 |
1910.77 |
3) |
Մեղրի |
1528.61 |
2006.31 |
4848.57 |
3248.30 |
1910.77 |
1313.65 |
4) |
Սիսիան |
2412.34 |
2698.96 |
4944.11 |
3487.15 |
2316.81 |
2077.96 |
10. |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ |
1) |
Սևան |
2054.07 |
2364.57 |
4585.84 |
3296.07 |
2125.73 |
1815.23 |
2) |
Գավառ |
2030.19 |
2269.04 |
4514.19 |
3248.30 |
2101.84 |
1767.46 |
3) |
Մարտունի |
1982.42 |
2197.38 |
4442.53 |
3176.65 |
2077.96 |
1743.58 |
4) |
Մասրիկ |
2006.31 |
2221.27 |
4466.42 |
3200.54 |
2101.84 |
1743.58 |
5) |
Ճամբարակ |
2054.07 |
2364.57 |
4585.84 |
3296.07 |
2125.73 |
1715.23 |
6) |
Շորժա |
2030.19 |
2340.69 |
4561.96 |
3272.19 |
2101.84 |
1791.34 |
7) |
Սեմյոնովկա |
2054.07 |
2388.46 |
4609.73 |
3319.96 |
2125.73 |
1839.11 |
8) |
Նշխարք |
2245.15 |
2603.42 |
4848.57 |
3463.27 |
2269.04 |
2030.19 |
154. Թունելային ջերմատան հիմնական չափորոշիչները ներկայացված են աղյուսակ 4-ում.
աղյուսակ 4
1. |
Միաշերտ կամ երկշերտ պոլիէթիլենային թաղանթով հողային հարստացված զանգվածով թունելային ջերմատան հիմնական չափորոշիչներ (խորհրդատվական բնույթի)
Կոնստրուկցիա |
1) |
Ջերմատան չափեր
Նվազագույն գագաթնային բարձրություն՝ առնվազն 3.5 մ։
Ջերմատան լայնություն՝ մինչև 12 մ։
Ջերմատան երկարություն՝ առավելագույնը 50 մ։ |
2) |
Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն
Քամու դեմ՝ առնվազն 80 կմ/ժ։
Ձյան բեռնվածություն՝ առնվազն 25 կգ/մ2։ |
3) |
Կոնստրուկցիա
Մետաղական կոնստրուկցիան և այլ ամրակցող նյութերը պետք է լինեն չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի կամ այլ չժանգոտվող նյութից, ընդ որում չի թույլատրվում ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով։ Կոնստրուկցիան կրող խողովակները պետք է ունենան այնպիսի հաստություն, որը թույլ կտա ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և ծանրաբեռնվածության աստիճան, ըստ նշված պահանջների:
Ջերմատան կառուցման համար անհրաժեշտ կրող կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն նորմատիվ պահանջներին:
Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում՝ գետնից մինչև կողային պատուհանները և ճակատային հատվածներում պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:
Դռներ
Առնվազն 90 սմ լայնքով` չժանգոտվող նյութից։ |
4. |
Օդափոխություն
Օդափոխությունը պետք է իրականացվի 2 կողային կամ ճակատային կամ տանիքի հատվածներում՝ բացվածքի և օդափոխիչների միջոցով: |
5. |
Պտուտակներ, մալուխներ և ամրակցող դետալներ
Պետք է լինեն բարձրորակ ցինկապատ մետաղից կամ այլ չժանգոտվող մետաղից։ |
2. |
Թաղանթներ և ցանցեր |
1) |
Մեկ շերտ թաղանթապատման դեպքում թաղանթին ներկայացվող պահանջներ՝
1) հավելանյութեր՝ IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
2) թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն,
3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 2 սեզոն (20 ամիս)։ |
2) |
Երկշերտ թաղանթապատման դեպքում`
Վերին շերտ
1) հավելանյութեր՝ UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
2) թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն,
3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 2 սեզոն ( 20 ամիս)։
Ստորին շերտ
1) հավելանյութեր՝ IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
2) թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 100 միկրոն,
3) հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 2 սեզոն (20 ամիս)։ |
3) |
Միջատապաշտպան ցանց ( ոչ պարտադիր պայման)
Ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն՝ առնվազն 4 տարի, անցքերի մեծություն՝ 50 մեշ (Mesh)։ |
3. |
Ոռոգման կաթիլային համակարգ |
|
Ոռոգման կաթիլային համակարգը պետք է ունենա պարարտանյութի խառնման և արդյունավետ բաշխման հնարավորություն` կաթիլային խողովակաշարի միջոցով։ |
4. |
Ջեռուցում (ոչ պարտադիր պայման) |
1) |
Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային տաքացուցիչ։ Կարող է լինել՝
ա․ կաթսայի և խողովակաշարի, կամ ֆանկոյլի տեսքով,
բ․ թերմոգեներատորի/օդատաքացուցչի տեսքով, որի դեպքում թարմ օդը պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով և վառված գազերը նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս։ |
155. Պոլիէթիլենային թաղանթով միաթռիչք (միագագաթ) և բազմաթռիչք (բազմագագաթ) հողային հարստացված զանգվածով կամ հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչները (խորհրդատվական բնույթի) ներկայացված են աղյուսակ 5-ում.
աղյուսակ 5
1. |
Կոնստրուկցիա |
1) |
Ջերմատան չափեր
Նվազագույն կողային բարձրությունը մինչև ջրհորդանը՝ առնվազն 3.5 մ։
Նվազագույն գագաթնային բարձրություն՝ առնվազն 5.5 մ։
Ջերմատան լայնություն (թռիչք)՝ 6-12.8 մ։
Ջերմատան երկարություն՝ ծրագրով ներկայացված ջերմատան մակերեսը ապահովելու հաշվով։ |
2) |
Դիմադրողականություն և ծանրաբեռնվածություն
Քամու դեմ՝ առնվազն 90 կմ/ժ։
Ձյան բեռնվածություն՝ առնվազն 30 կգ/մ2: |
3) |
Կոնստրուկցիա
Մետաղական կոնստրուկցիան և այլ ամրակցող նյութերը, պետք է լինեն չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի կամ այլ չժանգոտվող նյութից, ընդ որում չի թույլատրվում ժանգոտվող մետաղի պատումը չժանգոտվող նյութով։ Կոնստրուկցիան կրող խողովակները պետք է ունենան այնպիսի հաստություն, որը թույլ կտա ունենալ անհրաժեշտ դիմադրողականության և ծանրաբեռնվածության աստիճան, ըստ նշված պահանջների: Ջերմատան կառուցման համար անհրաժեշտ կրող կոնստրուկցիաները պետք է լինեն մեկ արտադրողի արտադրության:
Ջերմատան կողային հատվածներում պատուհանների առկայության դեպքում՝ գետնից մինչև կողային պատուհանները և ճակատային հատվածներում պոլիէթիլենային թաղանթի փոխարեն կարելի է օգտագործել արտադրողի կողմից հավաստագրված, բազմամյա օգտագործման (առնվազն 5 տարի) պոլիկարբոնատ:
Դռներ
Առնվազն 1.5 մ լայնքով և 2.2 մ բարձրությամբ՝ չժանգոտվող նյութից |
4) |
Օդափոխություն
Ջերմատունը պետք է ունենա միակողմանի կամ երկկողմանի, ավտոմատ կառավարման համակարգով տանիքում բացվող պատուհաններ և օդափոխիչներ: |
5) |
Պտուտակներ, մալուխներ և ամրակցող դետալներ
Պետք է լինեն բարձրորակ ցինկապատ մետաղից կամ այլ չժանգոտվող մետաղից։ |
6) |
Բույսերի ջրհորդանային համակարգ (հիդրոպոնիկ մշակության դեպքում)
մետաղական կամ պլաստմասսայե ջրհորդանների համակարգ |
7) |
Հիմքեր
Ջերմատան հիմքերը պետք է տեղադրվեն առնվազն 80 սմ խորությամբ՝ բետոնային ամրակցմամբ։ |
2. |
Թաղանթներ և ցանցեր |
1) |
Մեկ շերտ թաղանթապատման դեպքում թաղանթին ներկայացվող պահանջներ՝
ա․ հավելանյութեր՝ EVA (բարձր առաձգականություն), IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
բ․ թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 150 միկրոն,
գ․ հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 3 սեզոն (30 ամիս): |
2) |
Երկշերտ թաղանթապատման դեպքում`
Վերին շերտ՝
ա․ հավելանյութեր՝ UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
բ․ թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 140 միկրոն,
գ․ հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 3 սեզոն (30 ամիս):
Ստորին շերտ՝
ա․ հավելանյութեր՝ EVA (բարձր առաձգականություն), IR (թերմիկ, ջերմախնայող), AD (հակակաթոցային), UV (ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն),
բ․ թաղանթի նյութ՝ պոլիէթիլեն, հաստությունը առնվազն 120 միկրոն
գ․ հավելանյութերի գործման գործարանային երաշխիք՝ առնվազն 3 սեզոն (30 ամիս): |
3) |
Միջատապաշտպան ցանց (ոչ պարտադիր պայման)
Ուլտրամանուշակագույն ճառագայթման դեմ դիմադրողականություն՝ առնվազն 4 տարի, անցքերի մեծություն՝ 50 մեշ (Mesh)։ |
3. |
Ոռոգման կաթիլային համակարգ |
1) |
ա․ Հողային հարստացված զանգվածով մշակման դեպքում ոռոգման կաթիլային համակարգը պետք է ունենա պարարտանյութի խառնման և արդյունավետ բաշխման հնարավորություն` կաթիլային խողովակաշարի միջոցով։
բ․ Հիդրոպոնիկ եղանակով մշակման դեպքում ոռոգման համակարգը պետք է ունենա էլեկտրոնային կարգավորմամբ պարարտանյութի խառնման և արդյունավետ բաշխման հնարավորություն՝ կաթիլային խողովակաշարի միջոցով։ |
4. |
Ջեռուցում |
1) |
Ջեռուցման համակարգը պետք է ունենա գործարանային արտադրության տաքացուցիչ, որը կարող է լինել՝
ա․ կաթսայի և խողովակաշարի կամ ֆանկոյլի տեսքով,
բ․ թերմոգեներատորի/օդատաքացուցիչի տեսքով, որի դեպքում թարմ օդը պետք է մատակարարվի վառարան արտաքին խողովակով, և վառված գազերը նույնպես ուղղվեն ջերմատնից դուրս։ Սարքավորումը պետք է լինի ցինկապատ կամ չժանգոտող մետաղից։
Ջրի և օդի տաքացման եղանակներ՝
ա․ արևային էներգիա (արևային վահանակներ, վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառում)
բ․ էլեկտրաէներգիա
գ․ գազ պինդ և դիզելային վառելիք
դ․ այլ էներգակիրներ (բացառությամբ փայտի): |
5. |
Կլիմայի կառավարման համակարգ |
1) |
Ջերմատունը պետք է ունենա կլիմայի վերահսկման և ջերմատան կառավարման ավտոմատ համակարգ՝ օժտված հատուկ տվիչներով (սենսորներով)։ Այն է՝ քամու ուժգնության, տեղումների, օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության: Օդի ջերմաստիճանի և հարաբերական խոնավության տվիչները պետք է տեղադրված լինեն ինչպես ջերմատան ներսում, այնպես էլ ջերմատնից դուրս։
Կլիմայի կառավարման համակարգով պետք է աշխատեն ջեռուցման համակարգը և օդափոխության պատուհանները, ցանկալի է նաև ջերմախնայող և ստվերարկող վարագույրները, ոռոգման համակարգը։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 սեպտեմբերի 2023 թվական: