ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 14-ին
«ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նյութական պահուստի մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երկրորդ պարբերության «նշանակության գույքի» բառերը փոխարինել «արտադրատեսակի» բառով.
2) 4-րդ մասի «մինչև մարտի 15-ը» բառերը փոխարինել «մինչև փետրվարի 1-ը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը «ներկայացնում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով, իսկ նույն մասը «վերաբերյալ:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով․ «Էլեկտրոնային հաշվետվության համակարգն ապահովում է փաստաթղթաշրջանառության գաղտնիությունը:»։
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.
«8.1) ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից Կառավարության սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացվելու դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին հայտնում է համապատասխան տեսչական մարմնին.»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգի գործարկմանը հաջորդող օրվանից։
2․ Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համակարգը կգործարկվի մինչև 2024 թվականի հունիսի 1-ը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. նոյեմբերի 28
Երևան
ՀՕ-351-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական: