Համարը 
N 668-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.671
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.06.2010
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
07.06.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հունիսի 2010 թվականի N 668-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 50-րդ հոդվածի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական սեփականություն համարվող անտառների վարձավճարի նվազագույն չափը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ անտառային հողերի գյուղատնտեսական նպատակների համար նախատեսված հողատեսքերի տարեկան վարձավճարների նվազագույն (մեկնարկային) չափը հավասարեցվում է համապատասխան հողագնահատման շրջանում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերի (հողի գնահատման խմբերի) համար Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի N 237 որոշման N 3 հավելվածով սահմանված չափերին և դրանց տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված նորմերի կիրառմամբ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 7
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 3-ի N 668-Ն որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ

 

NN
ը/կ

Մարզերի անվանումը

Գյուղատնտեսական հողատեսքերի

Մեկ հեկտարի վարձակալության տարեկան վարձավճարի նվազագույն չափը

Գյուղատնտեսական հողատեսքերի (բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքի նկատմամբ կիրառվող գործակիցն ըստ անտառօգտագործման տեսակների և մեկ հեկտարի նվազագույն վարձավճարը` մեկ տարվա համար

 (բազմամյա տնկարկներ, 1997 թվականի համար, հաշվարկված 1,12 գործակցով) մեկ հեկտարի կադաստրային միջին արժեքը (հազ. դրամ)

մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործում

կենդանական աշխարհի վերարտադրության կազմակերպման և օգտագործման նպատակներով անտառօգտագործում

գիտահետազոտական նպատակներով անտառօգտագործում

 

գործա-կիցը

վարձավճարը (հազ. դրամ)

գործա-կիցը

վարձավճարը (հազ. դրամ)

գործակիցը

վարձավճարը (հազ. դրամ)

1.

քաղ. Երևան

9755

0,1

975,5

0,05

487,75

0,01

97,55

2.

Լոռի

6520

0,06

391,2

0,03

195,6

0,005

32,6

3.

Տավուշ

8000

0,05

400,0

0,025

200,0

0,005

40,0

4.

Սյունիք

3600

0,06

216,0

0,03

108,0

0,01

36,0

5.

Կոտայք

6425

0,12

771,0

0,06

385,5

0,005

32,125

6.

Շիրակ

6865

0,02

137,3

0,01

68,65

0,005

34,325

7.

Վայոց ձոր

5095

0,06

305,7

0,03

152,85

0,005

25,475

8.

Գեղարքունիք

7500

0,025

187,5

0,0125

93,75

0,005

37,5

9.

Արագածոտն

7195

0,02

143,9

0,01

71,95

0,005

35,975

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան