Համարը 
N 7-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2006.02.01/4(213) Հոդ.48
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվը 
09.01.2006
Ստորագրող մարմինը 
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվը 
09.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006016


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

9 հունվարի 2006 թ.
ք. Երևան

 N 7-Ն

 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 10.01.14 N 1-Ն)

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ՝


ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝


1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 10.01.14 N 1-Ն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայության հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնելու և ատեստավորման հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 10.01.14 N 1-Ն)

Գլխավոր վարչության պետ՝ 

Ա. Մովսեսյան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի 2006 թ. հունվարի 9-ի թիվ 7-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ /ՆՇԱՆԱԿՄԱՆ/ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 10.01.14 N 1-Ն)

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչության/ ենթակայության հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ընտրության /նշանակման/ համար մրցույթ անցկացնելու և մրցութային հանձնաժողովի ձևավորման ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 10.01.14 N 1-Ն)

2. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով: Բաց մրցույթ հայտարարելու մասին որոշումն ընդունում է Վարչության պետը: Մրցույթի մասին հայտարարությունը տրվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից 45 օր առաջ, մասնակիցների փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սահմանվում է ոչ ուշ, քան մրցույթն անցկացնելու օրվանից մեկ ամիս առաջ, ժամը 18.00-ն:

3. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

(3-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

4. Գործադիր մարմինների թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է Վարչության պետի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովի /այսուհետ` հանձնաժողով/ կողմից: ործադիր մարմինների յուրաքանչյուր ընտրության /նշանակման/ համար մրցույթից 24 ժամ առաջ Վարչության պետի հրամանով հաստատվում է հանձնաժողովի նոր կազմը: Նույն հրամանով նշանակվում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

5. Գործադիր մարմինների թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացնող հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները:

Հանձնաժողովը կազմված է 5 անդամից:

6. Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան մրցույթի սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:

(6-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

7. Եթե մրցույթի ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:

8. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

9. Հանձնաժողովը`

ա/ Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է մրցույթին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների  գործադիր մարմինների   ընտրության /նշանակման/ ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին»
N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով դիմած քաղաքացիների փաստաթղթերը, քննության առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ/ մասնակիցների հետ անցկացնում է հարցազրույց,

գ/ քվեարկության արդյունքում յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում,

դ/ ամփոփում է մրցույթի արդյունքները.

ե/ հաղթող ճանաչված մասնակցի վերաբերյալ վարչության պետին տալիս է եզրակացություն:

(9-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն, 10.01.14 N 1-Ն)

10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

11.1. Եթե պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար դիմել է մեկ քաղաքացի, ապա մրցույթը համարվում է չկայացած, և հայտարարվում է նոր մրցույթ` ընդհանուր հիմունքներով:

(11.1-ին կետը լրաց. 10.04.13 N 61-Ն)

11.2. Եթե մրցույթը սույն կարգի 11.1-ին կետով համարվում է չկայացած, ապա քաղաքացին դրա մասին տեղեկացվում է փաստաթղթերի հանձնման վերջնաժամկետի հաջորդ աշխատանքային օրը:

(11.2-րդ կետը լրաց. 10.04.13 N 61-Ն)

12. Մրցույթն անցկացվում է բանավոր հարցազրույցի  միջոցով` մասնակիցներից յուրաքանչյուրի հետ առանձին:

13. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում.

ա/ մասնակցի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին», Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,   

բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ/ օտար լեզվի իմացություն:

(13-րդ կետը փոփ. 10.01.14 N 1-Ն)

14. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

15. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

16. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության ընթացքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

17. Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած  անդամների կեսից ավելի ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:

18. Եթե մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվում, ապա անցկացվում է կրկնակի
մրցույթ: Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով մրցույթն անցկացնելուց մեկ ամիս հետո:

19. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ հանձնաժողովը Վարչության պետին տալիս է եզրակացություն:

21. Հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփելուց և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչած մասնակիցների վերաբերյալ վարչության պետին եզրակացություն  տալուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:

(հավելվածը փոփ., լրաց. 10.04.13 N 61-Ն, փոփ. 10.01.14 N 1-Ն)



 

Հավելված N 2
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի 2006 թ. հունվարի 9-ի թիվ 7-Ն հրամանի


Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈԻԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 10.01.14 N 1-Ն)

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության /այսուհետ` Վարչություն/ ենթակայության հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների /այսուհետ` կազմակերպություն/ գործադիր մարմինների /այսուհետ՝ գործադիր մարմիններ/ ատեստավորումն անցկացնելու հետ կապված հարաբերությունները: 

(1-ին կետը փոփ. 10.01.14 N 1-Ն) 

2. Գործադիր մարմինների ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն
իրականացնում է Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը:

(2-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

3. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

4. Ատեստավորման ենթակա գործադիր մարմինները ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն 15 օր առաջ ներկայացնում են գրավոր հաշվետվություն` իրենց ղեկավարած կազմակերպության վերջին երկու տարվա գործունեության մասին:

5. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովը /այսուհետ՝ հանձնաժողով/ ձևավորվում է Վարչության պետի հրամանով: Գործադիր մարմինների յուրաքանչյուր ատեստավորումն անցկացնող հանձնաժողովի կազմը հաստատվում է վարչության պետի հրամանով ատեստավորումից 24 ժամ առաջ: Նույն հրամանով նշանակվում է հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

6. ործադիր մարմինների ատեստավորումն անցկացնող ատեստավորման հանձնաժողովի  կազմում կարող են ընդգրկվել Վարչության պետը, Վարչության պետի տեղակալները, Վարչության աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները/: Հանձնաժողովը կազմված է  5 անդամից:

7. Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժինը հանձնաժողովի կազմում ընդգրկված թեկնածուներին տեղյակ է պահում հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին, ոչ ուշ, քան ատեստավորման սկզբից 6 /վեց/ ժամ առաջ:

(7-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

8. Եթե ատեստավորման ընթացքում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կամ հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնարին, ապա հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են, համապատասխանաբար, հանձնաժողովի նախագահ և քարտուղար, և հանձնաժողովի կազմը, Վարչության պետի հրամանով, համալրվում է նոր անդամով, որի մասին վերջինս տեղեկացվում է անհապաղ:

9. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Վարչության պետի հրամանով հանձնաժողովի կազմը հաստատելու պահից:

10. Հանձնաժողովը`

ա/ Վարչության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնից ստանում է ատեստավորման մասնակցի հաշվետվությունը և կայացնում որոշում ատեստավորմանը մասնակցելու թույլտվություն տալու մասին.

բ/ անց է կացնում հարցազրույց ատեստավորման մասնակցի հետ.

գ/ քվեարկության արդյունքում մասնակցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի մասին անմիջապես հայտնում է ատեստավորման մասնակցին.

դ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները.

ե/ ատեստավորման արդյունքների վերաբերյալ Վարչության պետին տալիս է եզրակացություն:

(10-րդ կետը փոփ. 10.04.13 N 61-Ն)

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերը իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդի մասնակցության դեպքում:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Գործադիր մարմինների ատեստավորումն անցկացվում է ատեստավորման ենթակա անձի անմիջական մասնակցությամբ` հաշվետվության հիման վրա` հարցազրույցի միջոցով:

14. Հարցազրույցն անցկացվում է հետևյալ հարցերի շրջանակներում՝

ա/ իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացութուն /այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Ավիացիայի մասին», «Իրավական ակտերի մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք և այլ իրավական ակտեր/,   

բ/ կազմակերպության զարգացման և բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն,

դ/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

ե/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն,

զ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

է/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն,

ը/ ենթակաների հետ վարվելու էթիկայի անհրաժեշտ կանոնների իմացություն,

թ/ օտար լեզվի իմացություն:

(14-րդ կետը փոփ. 10.01.14 N 1-Ն) 

15. Հարցազրույցն անցկացնելուց հետո հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակիցի համար անցկացնում է քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:

16. Քվեարկության արդյունքներն ամփոփվում են հանձնաժողովի կողմից, ինչի մասին կազմվում է արձանագրություն:

17. Ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/  չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

18. Հանձնաժողովը ատեստավորման ավարտից անմիջապես հետո գործադիր մարմինների մասին ընդունած որոշումը ներկայացնում է վարչության պետին:

(հավելվածը փոփ. 10.04.13 N 61-Ն, 10.01.14 N 1-Ն)