Համարը 
N 47-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2014.09.01/21(500).1 Հոդ.252.12
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
03.07.2014
Ստորագրող մարմինը 
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.010-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1191-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 539-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 օգոստոսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014376

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

3 հուլիսի 2014 թ.

ք. Երևան

N 47-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.010-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1191-Ն, 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 539-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Մանկական տեսականու ապրանքների անվտանգությանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ միասնական պահանջներ» N 2.2.7.010-14 սանիտարական կանոնները և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 14-ի N 1191-Ն հրամանով հաստատված «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների 3-րդ գլխի 3.2, 3.3, 3.4, 3.5, 3.6, 3.7 կետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի մարտի 26-ի N 539-Ն հրամանով հաստատված «Մանկական խաղալիքների, խաղերի արտադրության և իրացման» սանիտարական կանոնների 3-րդ գլուխը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:

 

Նախարար`

Ա. Մուրադյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի հուլիսի 3-ի

N 47-Ն հրամանի

 

 

«ՄԱՆԿԱԿԱՆ ՏԵՍԱԿԱՆՈՒ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.010-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Մանկական տեսականու ապրանքների անվտանգությանը ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոններ և նորմերը (այսուհետ՝ սանիտարական կանոններ) սահմանում են երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջները՝ մանկական բնակչության կյանքի և առողջության պաշտպանության նպատակով;

2. Հետազոտություններ անցկացնելիս հնարավոր է առանձնացնել տիպային նմուշ/ներկայացուցիչ։

3. Տիպային նմուշն այն նմուշն է, որը ներկայացնում է ըստ նպատակային օգտագործման մեկ տեսակին պատկանող արտադրանք, որը նախատեսված է մեկ տարիքային խմբի համար, պատրաստված է մեկ արտադրողի կողմից միևնույն նյութերից նույն բաղադրատոմսով և արտադրանքի բացթողումը համակարգող նույն տեխնիկական փաստաթղթերով։

4. Սույն սանիտարական կանոնները տարածվում են մանկական տեսականու ապրանքների վրա՝ համաձայն ապրանքների դասակարգման՝ Մաքսային Միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի ծածկագրի (այսուհետ` ՄՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր)։

 

ԳԼՈՒԽ II. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿԻ ԾԾԱԿՆԵՐ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

5. Ծծակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (համի, հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական բաղադրությունից), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային-գրգռիչ ազդեցություն) անվտանգության ցուցանիշների:

6. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` նմուշի և ջրային լուծամզուկի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 1 բալը: Արտադրատեսակների ջրային լուծամզուկի համի առկայությունը չի թույլատրվում։

7. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ.

1) Ջրային լուծամզուկի рН–ի փոփոխությունը չպետք է գերազանցի 1,0–ն։

2) Քիմիական նյութերի միգրացիան սիլիկոնային պոլիմերներից պատրաստված կաթի ծծակների և փուչ ծծակների փորձարկման ժամանակ չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝

ա. կապար-չի թույլատրվում,

բ. մկնդեղ-չի թույլատրվում,

գ. ֆորմալդեհիդ-չի թույլատրվում,

դ. մեթիլային սպիրտ-չի թույլատրվում,

ե. բութիլային սպիրտ-չի թույլատրվում,

զ. ֆենոլ-չի թույլատրվում,

է. ցինկ- ոչ ավելի, քան 1,0 մգ/դմ3,

ը. հակաօքսիդիչ (ագիդոլ-2) -ոչ ավելի, քան 2,0 մգ/դմ3։

3) Քիմիական նյութերի միգրացիան լատեքսից, ռետինից կաթի ծծակների և փուչ ծծակների փորձարկման ժամանակ չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝

ա. կապար-չի թույլատրվում,

բ. մկնդեղ-չի թույլատրվում,

գ. հակաօքսիդիչ (ագիդոլ-2) -ոչ ավելի, քան 2,0 մգ/դմ3։

դ. N-նիտրոզամին (հեռացում քլորմեթանով)- ոչ ավելի, քան 10,0 մկգ/կգ,

ե. N-նիտրոզագոյացնող (հեռացում արհեստական խեժով)- ոչ ավելի, քան 200,0 մկգ/կգ,

զ. ցիմատ (երկմեթիլերկթիոկարբամատի)-չի թույլատրվում,

է. ֆտալային անհիդրիդ- ոչ ավելի, քան 0,2 մգ/դմ3,

ը. ֆենոլ-չի թույլատրվում։

8. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները.

1) Ծծակները և նույնանման արտադրատեսակները չպետք է ունենան տեղային-գրգռիչ ազդեցություն մաշկային ծածկույթի և լորձաթաղանթի վրա։

2) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է ջրային միջավայրում (թորած ջուր), պետք է լինի 70-ից 120% ներառյալ։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ III. ՏԱԿԴԻՐՆԵՐԻ, ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՆՁԱՐՈՒՐՆԵՐԻ (ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴՈՆԴՈՂԱԳՈՅԱՑՆՈՂ ԽՈՆԱՎԱԿԼԱՆԻՉ ՆՅՈՒԹԵՐ) ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Տակդիրների, մանկական խանձարուրների անվտանգությունը գնահատվում է (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային- գրգռիչ ազդեցության ինդեքս մաշկային ծածկույթի և լորձաթաղանթի վրա, զգայունացման ունակության ինդեքս) և մանրէաբանական ցուցանիշներով։

10. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` նմուշի և ջրային լուծամզուկի հոտի ինտենսիվությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 1 բալը:

11. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

1) Ջրային լուծամզուկի рН-ի փոփոխությունը չպետք է գերազանցի 1,0-ն։

2) Արտադրատեսակներում պարունակվող վնասակար նյութերի արտազատումը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները՝ ակրիլոնիտրիլ- 0,02 մգ/դմ3, ացետալդեհիդ- 0,2 մգ/դմ3, ացետոն- 0,1 մգ/դմ3, բենզոլ- 0,01մգ/դմ3, հեքսան- 0,1 մգ/դմ3, մեթիլային սպիրտ- 0,2 մգ/դմ3, պրոպիլային սպիրտ- 0,1 մգ/դմ3, տոլուոլ- 0,5 մգ/դմ3, ֆենոլ- 0,05 մգ/դմ3, ֆորմալդեհիդ- 0,1 մգ/դմ3, էթիլացետատ- 0,1 մգ/դմ3, կապար- 0,03 մգ/դմ3, ցինկ- 1,0 մգ/դմ3, մկնդեղ- 0,05 մգ/դմ3 և քրոմ (III) և (VI) (գումարային)- 1,0 մգ/դմ3։

3) Բջջաթաղանթից (ցելյուլոզա) և բամբակից սանիտարահիգիենիկ արտադրատեսակներում պարունակվող վնասակար նյութերի արտազատումը չպետք է գերազանցի հետևյալ արժեքները՝ ացետալդեհիդ- 0,2 մգ/ ացետոն- 0,1 մգ/դմ3, բենզոլ- 0,01 մգ/դմ3, մեթիլային սպիրտ- 0,2 մգ/դմ3, բուտիլային սպիրտ- 0,5 մգ/դմ3, տոլուոլ- 0,5 մգ/դմ3, ֆորմալդեհիդ- 0,1 մգ/դմ3, էթիլացետատ- 0,1 մգ/դմ3, կապար- 0,03 մգ/դմ3, ցինկ- 1,0 մգ/դմ3, մկնդեղ- 0,05 մգ/դմ3 և քրոմ (III) և (VI) (դմ3, գումարային)- 1,0 մգ/դմ3։

12. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակները, որոնք պարունակում են դոնդողագոյացնող խոնավակլանիչ նյութեր, պետք է համապատասխանեն մանրէաբանական անվտանգության պահանջներին՝ համաձայն աղյուսակ 1-ի։

13. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները

1) Արտադրատեսակները չպետք է ունենան տեղային գրգռիչ ազդեցություն մաշկային ծածկույթի և լորձաթաղանթի վրա։

2) Սանիտարահիգիենիկ արտադրատեսակները, որոնք պարունակում են դոնդողագոյացնող խոնավակլանիչ նյութեր, չպետք է զգայունացնող սեղմող սենսիբիլիզացնող կոմպրեսիոն ազդեցություն ունենան 24 ժամվա ընթացքում։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է ջրային միջավայրում (թորած ջուր), պետք է լինի 70-ից 120% ներառյալ։

4) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ IV. ԽԱՂԱԼԻՔՆԵՐ, ԽԱՂԵՐ, ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐ ԵՎ ՊԱՐԱԳԱՆԵՐ, ԾԵՓԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՄԱԾՈՒԿՆԵՐ

 

14. Անվտանգության սույն պահանջները չեն տարածվում՝ տոնածառի զարդարանքների, արհեստական տոնածառների և դրանց պարագաների, էլեկտրական զարդաշարանի, հավաքածուների համար նախատեսված մասշտաբային մոդելների, որոնք նախատեսված չեն 14 տարեկանից փոքր երեխաների համար. մանկական խաղահրապարակների համար սարքավորումների, մարզագույքի, այդ թվում՝ ստորջրյա. ազգային և դեկորատիվ տիկնիկների, որոնք նախատեսված չեն 14 տարեկանից փոքր երեխաների համար, մասնագիտական խաղալիքների՝ տեղադրված հանրային վայրերում. գլուխկոտրուկների, որոնք պարունակում են ավելի քան 500 տարրեր. օդաճնշական զենքի, կատապուլտների և նետման համար սարքերի, նետման համար գործիքների մետաղե ծայրերով, տրանսֆորմատորներ խաղալիքների համար, որոնք սնուցվում են ցանցից, կուտակչային մարտկոցի համար լիցքավորող սարք. արտադրատեսակների, որոնք պարունակում են տաքացնող տարրեր և նախատեսված են օգտագործվելու ուսուցման ընթացքում մեծահասակների վերահսկողության ներքո. տրանսպորտային միջոցների, որոնք նախատեսված են 14 տարեկանից փոքր երեխաների համար, ներքին այրման շարժիչով. խաղալիք մեքենաների շոգեշարժիչով. ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու համար նախատեսված՝ գետնից 635 մմ բարձրությամբ նստատեղով հեծանիվների, տեսախաղերի, որոնք միացված են տեսամոնիտորին, որը աշխատում է ավելի քան 24 վոլտ անվանական լարումով. ծծակների և փուչ ծծակների, հրազենի ճիշտ կրկնօրինակի. երեխաների համար զարդեղենի (բիժուտերիա) համար։

15. Խաղալիքներում չի թույլատրվում օգտագործել որդնակերուկներով և ոստերով փայտանյութ, պինդ կամ սուր կողմնակի առարկաներ (մեխեր, ասեղներ, մետաղատաշեղ, մանրատաշեղ, ապակու կամ պլաստմասսայի բեկորներ և այլն) պարունակող լցանյութ, վառելագազ և այրվող հեղուկ։

1) Բացի դրանից, մինչև 3 տարեկան երեխաների համար խաղալիքներում չի թույլատրվում օգտագործել մորթի, կաշի, ապակի, խավավոր ռետին, ստվարաթուղթ և թուղթ, ինչպես նաև պոլիմերային չկրկնօրինակված թաղանթ 0,038 մմ-ից պակաս հաստությամբ, ցելյուլոիդ, 3 մմ և ավելի փոքր չափսի լցովի հատիկներ առանց ներքին պատյանի, խաղալիքների լցուկ, զանգուլակների նման, որոնց չափը թաց միջավայրում մեծանում է ավելի քան 50%-ով։

2) 3 տարեկանից մեծ երեխաների համար խաղալիքներում թույլատրվում է ապակու առկայություն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է խաղալիքը ըստ նշանակության օգտագործելու համար։

3) Մինչև 10 տարեկան երեխաների համար նախատեսված կոնստրուկտորներում և հավաքովի մոդելներում զոդվածք չի թույլատրվում։

4) Հեղուկով կամ այլ լցուկով լցված խաղալիքների պարունակության արտահոսք չի թույլատրվում։

5) Փորձարկումների համար նախատեսված ռեակտիվ առարկաների հավաքածուների մեջ հրդեհավտանգ և պայթյունավտանգ նյութերի, ինչպես նաև փորձարկումների անցկացման ընթացքում նման համակցումներ առաջացնող նյութերի օգտագործումը չի թույլատրվում։ Խաղալիքի պաշտպանական-դեկորատիվ պատյանը պետք է լինի կայուն խոնավ մշակմանը։ Օգտագործողի բերանին հպվող զանգուլակների և խաղալիքների մակերեսային ներկում և նախշազարդում չի թույլատրվում։

6) Զանգուլակների զանգվածը չպետք է գերազանցի 100 գրամը։

7) Մինչև 3 տարեկան երեխաների խաղալիքներում վտանգավորության 1-ին դասի քիմիական նյութերի միգրացիա չի թույլատրվում։

16. Խաղալիքների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկահիգիենիկ (ձայնի մակարդակը, Էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը (էլեկտրականությունը), հաճախականությունների ընդգրկույթի էլեկտրամագնիսական դաշտի լարվածությունը, էլեկտրական դաշտի լարվածությունը, տեղային թրթռում, ենթակարմիր ճառագայթահարման ինտենսիվությունը), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային գրգռիչ ազդեցություն) ցուցանիշների։

17. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

1) Մինչև 3 տարեկան երեխաների համար խաղալիքների և բերանի խոռոչին հպվող խաղալիքների նմուշի և ջրային լուծամզուկի հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1 բալը։

2) 3 տարեկանից մեծ երեխաների համար խաղալիքների նմուշի և ջրային լուծամզուկի հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը։

3) Մինչև 3 տարեկան երեխաների համար նախատեսված խաղալիքները և բերանի խոռոչին հպվող խաղալիքները չպետք է ունենան 1 բալը գերազանցող համի ինտենսիվութուն։

18. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Ակուստիկ հնչողություն ունեցող խաղալիքները պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝

1) Խաղալիքների ձայնի համարժեք մակարդակ, բացառությամբ իմպուլսային ձայն հանող խաղալիքների, մարզական մրցույթների համար խաղալիք-մոդուլների, լարած երաժշտական խաղալիքների, փողային և հարվածային գործիքների մինչև 3 տարեկան երեխաների համար չպետք է գերազանցի 60 դԲԱ-ն, 3-6 տարեկան երեխաների համար- 65 դԲԱ-ն, 6 տարեկանից մեծ երեխաների համար- 70 դԲԱ-ն. բացօթյա խաղի համար նախատեսված խաղալիքների ձայնի մակարդակը չպետք է գերազանցի 75 դԲ-ն։

2) Մինչև 3 տարեկան երեխաների համար ձայնի առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի 70 դԲԱ-ն, 3-6 տարեկան երեխաների համար- 75 դԲԱ-ն, 6 տարեկանից մեծ երեխաների համար- 80 դԲԱ-ն։ Բացօթյա խաղի համար նախատեսված խաղալիքների ձայնի առավելագույն մակարդակը չպետք է գերազանցի 85 դԲԱ-ն. իմպուլսային ձայն հանող խաղալիքների ձայնը-90 դԲԱ-ն։

3) Խաղալիքների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը չպետք է գերազանցի 15 կՎ/մ-ն։

4) Էլեկտրամագնիսական դաշտի լարվածության մակարդակը, որը արձակվում է ռադիոկառավարվող, էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական խաղալիքներից, չպետք է գերազանցի 25 Վ/մ-ն 03-300 կՀց հաճախականությունների ընդգրկույթում, 15 Վ/մ-ն` 03 - 3 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում, 10 Վ/մ-ն՝ 3 - 30 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում, 3 Վ/մ-ն՝ 30 - 300 ՄՀց հաճախականությունների ընդգրկույթում, 10 մկՎտ/մ2-ն՝ 0,3 - 300 ԳՀց հաճախականությունների ընդգրկույթում։

5) Խաղալիքի առաջացրած արդյունաբերական հաճախականության հոսանքի Էլեկտրական դաշտի լարվածությունը (50Հց) չպետք է գերազանցի 0,5 կՎ/մ-ն։

6) Ինֆրակարմիր ճառագայթման ինտեգրալ հոսքի ինտենսիվության մակարդակը չպետք է գերազանցի 100 Վտ/մ2-ն։

7) Խաղալիքի առաջացրած տեղային թրթռման մակարդակները չպետք է գերազանցեն 63 դԲ-ն 8Հց և 16Հց օկտավային շերտերի միջին երկրաչափական հաճախականություններում, 69 դԲ-ն՝ 31,5 Հց-ի դեպքում, 75 դԲ-ն՝ 63 Հց-ի դեպքում, 81 դԲ-ն՝ 125 Հց-ի դեպքում, 87 դԲ-ն՝ 250 Հց-ի դեպքում, 93 դԲ-ն՝ 500 Հց-ի դեպքում, 99 դԲ-ն՝ 1000 Հց-ի դեպքում։ Թրթռաարագացման ճշգրտված մակարդակը չպետք է գերազանցի 66 դԲ-ն։

8) Մանկական խաղալիքներում ցանկացած տեսակի լազերային ճառագայթման համակարգի օգտագործումը արգելվում է։

9) Բնական ռադիոնուկլիդների տեսակարար արդյունավետ ակտիվությունը բնական նյութերում (հող, գիպս, կավ և այլն) և դրանցից պատրաստված արտադրատեսակներ (խեցեղեն արտադրատեսակներ և այլն), որոնք մտնում են խաղերի հավաքածուների, մանկական ստեղծարարության համար հավաքածուների կազմի մեջ, չպետք է գերազանցի 370 Բք/կգ։

 

19. Սանիտարահիգիենիկ անվտանգությանը ներկայացվող պահանջներ.

 

1) Խաղալիքները պետք է համապատասխանեն քիմիական անվտանգության պահանջներին, որոնք ներկայացված են աղյուսակ 2-ում։ Աղյուսակ 2-ում ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

2) Խաղալիքի ցանկացած նյութի 1 կգ-ում պարունակվող վնասակար նյութերի արտազատումը, բացի ձևավորվող զանգվածներից և ներկերից, որոնք նախատեսված են մատներով քսելու համար, չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝

ա. ծարիր-60 մգ.

բ. մկնդեղ- 25 մգ.

գ. բարիում-1000 մգ.

դ. կադմիում- 75 մգ.

ե. քրոմ- 60 մգ.

զ. կապար- 90 մգ.

է. սնդիկ- 60մգ.

ը. սելեն-500 մգ.

3) 1 կգ ձևավորվող զանգվածներում և մատներով քսելու համար նախատեսված ներկերում պարունակվող վնասակար նյութերի արտազատումը չպետք է գերազանցի հետևյալ նորմերը՝

ա. ծարիր-60 մգ.

բ. մկնդեղ- 25 մգ.

գ. բարիում- 250 մգ.

դ. կադմիում- 50 մգ.

ե. քրոմ- 25 մգ.

զ. կապար- 90 մգ.

է. սնդիկ- 25 մգ.

ը. սելեն- 500 մգ.

20. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ.

1) Խաղալիքները չպետք է ունենան տեղային-մաշկագրգռիչ ազդեցություն։

2) 3 տարեկանից փոքր երեխաների համար նախատեսված խաղալիքները, ինչպես նաև անմիջապես երեխայի բերանի խոռոչին հպվող խաղալիքները չպետք է գրգռիչ ազդեցություն ունենան լորձաթաղանթի վրա։

3) Խաղալիքների թունավորության ինդեքսը, որը որոշվում է ջրային միջավայրում (թորած ջուր) պետք է լինի 70-ից 120 % ներառյալ, իսկ օդային միջավայրում՝ 80-ից 120% ներառյալ։

4) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

21. Մանրէաբանական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. Խաղալիքները պետք է համապատասխանեն մանրէաբանական անվտանգությանը ներկայացվող պահանջներին, որոնք բերված են աղյուսակ 3-ում։

 

ԳԼՈՒԽ V. ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՐԿԱՆԵՐ ԵՎ ՀԱԳՈՒՍՏԻ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ԳԼԽԻ ՀԱՐԴԱՐԱՆՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ, ԱՅԼ ՊԱՏՐԱՍՏԻ ՏԵՔՍՏԻԼ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

22. Երեխաների և դեռահասների համար արտադրատեսակների անվտանգության ցուցանիշները կանոնակարգվում են՝ հաշվի առնելով դրանց ֆունկցիոնալ նշանակությունը, մաշկի հետ շփման մակերեսը, օգտագործված նյութերի կազմը:

23. Ֆունկցիոնալ նշանակության համաձայն՝ հագուստը և արտադրատեսակները ստորաբաժանվում են 1-ին, 2-րդ և 3-րդ շերտի հագուստ և արտադրատեսակներ։

1) 1-ին շերտի հագուստի մեջ են մտնում այն արտադրատեսակները, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում օգտագործողի մաշկի հետ՝ մարմնահագ և անկողնային սպիտակեղեն, իրանակալներ և լողազգեստներ, գլխի հարդարանք (ամառային), գուլպեղեն, թաշկինակներ և գլխաշորեր և այլ նույնանման արտադրատեսակներ։

2) 2-րդ շերտի հագուստի մեջ են մտնում, որոնք սահմանափակ շփում ունեն օգտագործողի մաշկի հետ` զգեստներ, բլուզներ, վերնաշապիկներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, զգեստ-կոստյումներ, սվիտերներ, ջեմպերներ և այլ նման արտադրատեսակներ:

3) 3-րդ շերտի հագուստի մեջ են մտնում վերարկուն, կիսավերարկուն, բաճկոնները, թիկնոցները, կոստյումները (աստառով) և նման այլ արտադրատեսակները:

24. Արտադրատեսակներից չպետք է արտազատվեն վտանգավորության առաջին դասի քիմիական նյութեր:

25. Նորածինների համար արտադրատեսակները և մինչև 1 տարեկան երեխաների համար նախատեսված սպիտակեղենը պետք է պատրաստված լինեն բնական նյութերից. Նորածինների համար սպիտակեղենում կտրվածքների շրջակարումով միացնող կարերը պետք է դրվեն երեսի կողմից, արտաքին և դեկորատիվ տարրերը (ժանյակները, ասեղնագործությունը, ապլիկացիաները և այլն), որոնք պատրաստված են սինթետիկ նյութերից, չպետք է անմիջական կերպով հպվեն երեխայի մաշկին:

26. Նորածինների համար արտադրատեսակներում (ծրարներում, ծածկոցներում, բարձերում և նույնանման արտադրատեսակներում) որպես լցոն կարող են օգտագործվել արհեստական կամ սինթետիկ նյութեր:

27. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկահիգիենիկ (հիգրոսկոպիկականություն, օդաթափանցելիություն, էլեկտրոստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային-գրգռիչ ազդեցություն) անվտանգության ցուցանիշների:

28. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` 1-ին շերտի արտադրատեսակների հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1 բալը. 2-րդ և 3-րդ շերտերինը՝ 2 բալը։ 1-ին շերտի արտադրատեսակներից ջրային լուծամզուկի հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 1 բալը, 2-րդից՝ 2 բալը։

29. Սանիտարաքիմիական և ֆիզիկահիգիենիկ անվտանգության պահանջները

1) Հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից և արտադրատեսակի տեսակից համաձայն աղյուսակ 5-ի։

2) 1-ին և 2-րդ շերտի հագուստի մեջ վնասակար քիմիական նյութերը սահմանվում են ջրային միջավայրում, 3-րդ շերտի արտադրատեսակներում (բացառությամբ նորածինների համար արտադրատեսակներից)՝ օդային միջավայրում։ 3-րդ շերտի՝ նորածինների համար նախատեսված արտադրատեսակներում վնասակար քիմիական նյութերը սահմանվում են ջրային միջավայրում։

3) Մինչև 1 տարեկան երեխաների համար տեքստիլ նյութերից հագուստը, տրիկոտաժե արտադրատեսակները և պատրաստի տեքստիլ արտադրատեսակները պետք է համապատասխանեն քիմիական և ֆիզիկահիգիենիկ անվտանգության պահանջներին`

4) 1-ին շերտի հագուստը (անկողնային սպիտակեղենը, տեքստիլ նյութից տրիկոտաժե և կարված արտադրատեսակները) պետք է համապատասխանի հետևյալ նորմերին`

ա. հիգրոսկոպիկականություն - 14%-ից ոչ պակաս.

բ. օդաթափանցելիություն - 150 դմ32/վ, ֆլանելից և բումազեից

գ. արտադրատեսակների դեպքում թույլատրվում է ոչ պակաս, քան 70 դմ32 /վ-ը.

դ. ազատ ֆորմալդեհիդ - ոչ ավելի քան 20 մկգ/գ:

5) 2-րդ շերտի հագուստը (տեքստիլ նյութից տրիկոտաժե և կարված արտադրատեսակները) պետք է համապատասխանի հետևյալ նորմերին`

ա. հիգրոսկոպիկականություն - 10%-ից ոչ պակաս.

բ. օդաթափանցելիություն - 150 դմ32 /վ, ֆլանելից, բումազեից արտադրատեսակների դեպքում թույլատրվում է ոչ պակաս, քան 70 դմ32 /վ-ը.

գ. ազատ ֆորմալդեհիդ - ոչ ավելի քան 20 մկգ/գ:

6) 3-րդ շերտի հագուստը (տեքստիլ նյութից տրիկոտաժե և կարված արտադրատեսակները) պետք է համապատասխանի հետևյալ նորմերին`

ա. հիգրոսկոպիկականություն (աստառի համար) - առնվազն 10 %.

բ. օդաթափանցելիություն (աստառի համար) - առնվազն 100 դմ32/ վ. ֆլանելից, բումազեից, ներպատված (խավավորված) պաստառից, ջինսի և վելվետի կտորից՝ առնվազն 70 դմ32 /վ.

գ. ազատ ֆորմալդեհիդ - 20 մկգ/գ-ից ոչ ավելի:

30. Մեկ տարեկանից մեծ երեխաների և դեռահասների համար տեքստիլ նյութերից հագուստը և կարված արտադրատեսակները պետք է համապատասխանեն ֆիզիկահիգիենիկ և քիմիական անվտանգության պահանջներին՝ համաձայն աղյուսակ 4-ի։

31. Ըստ «օդաթափանցելիություն» ցուցանիշի փորձարկում չի անցկացվում այն արտադրատեսակներում, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածք, ժանեկակերպ) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն, ինչպես նաև այն արտադրատեսակներում, որոնք ունեն օդափոխանակությունն ապահովող կառուցվածքային տարրեր։

32. Տեքստիլ նյութերը պետք է համապատասխանեն քիմիական անվտանգության պահանջներին՝ համաձայն աղյուսակ 5-ի։ Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

33. Տեքստիլ նյութերում պարունակվող ցնդող քիմիական նյութերի արտազատումը, որը պայմանավորված է վերջնամշակվածքի օգտագործմամբ, չպետք է գերազանցի աղյուսակ 6-ում ներկայացված նորմատիվները:

34. Հագուստի, գլխի հարդարանքի համար կաշին պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

1) ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը` ոչ ավելի, քան 20 մկգ/գ-ն.

2) ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մաս կաշվում չի թույլատրվում.

3) Կաշվից հագուստի և գլխի հարդարանքի տեսակների մեջ տեքստիլ նյութերը պետք է համապատասխանեն ֆիզիկահիգիենիկ պահանջներին և տեքստիլ նյութերին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջներին:

35. Մինչև 1 տարեկան երեխաների համար մորթուց հագուստը և արտադրատեսակները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) կաշվե կտորի և մազածածկույթի մեջ ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը` ոչ ավելի, քան 20 մկգ/գ.

2) կաշվե կտորի և մազածածկույթի մեջ ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մաս չի թույլատրվում:

36. Մեկ տարեկանից մեծ երեխաների համար մորթուց հագուստը և արտադրատեսակները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) կաշվե կտորի և մազածածկույթի մեջ ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը` ոչ ավելի, քան 75 մկգ/գ.:

2) կաշվե կտորի և մազածածկույթի մեջ ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մասը` 3,0 մգ/կգ:

3) Մորթուց հագուստի և արտադրատեսակների մեջ տեքստիլ նյութերը պետք է համապատասխանեն տեքստիլ նյութերին ներկայացվող կենսաբանական և քիմիական անվտանգության պահանջներին:

37. Արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի 15,0 կՎ/մ-ն:

38. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները՝

1) 1-ին և 2-րդ շերտի հագուստը օրգանիզմի վրա չպետք է ունենա տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Նորածինների համար հագուստի արտադրման համար օգտագործվող տեքստիլ նյութերը չպետք է ունենան գրգռիչ ազդեցություն:

3) Արտադրատեսակների թունավորության ինդեքսը ջրային միջավայրում (թորած ջուր) պետք է լինի 70-ից 120 % ներառյալ, իսկ օդային միջավայրում՝ 80-ից 120 % ներառյալ։

4) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ VI. ԿՈՇԿԵՂԵՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

39. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկական (էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային, մաշկը գրգռող ազդեցություն) ցուցանիշների:

40. Մինչև 1 տարեկան երեխաների համար կոշիկների, ինչպես նաև 1 տարեկանից մեծ երեխաների`մաշկին անմիջապես հպվող կոշիկների (կոշիկի ներքին շերտերը, ամառային, տնային և այլ կոշիկներ) մեջ պարունակվող վնասակար նյութերի որոշումը իրականացվում է ջրային միջավայրում, իսկ կոշիկի այլ տեսակների դեպքում`օդային միջավայրում:

41. Մանկամսուրային և փոքրերի խմբերի երեխաների համար կոշիկների միջատակը և աստառը պետք է լինեն բնական նյութերից (տակադիր կաշի, կտորներ, տրիկոտաժե պաստառ և այլն). կարող են օգտագործվել միջադիր կտորներ և տրիկոտաժե պաստառ քիմիական թելքերի ոչ ավելի, քան 20% ներդրվածքով.

42. Երեխաների համար փակ կոշիկների մեջ արհեստական և (կամ) սինթետիկ կաշվից աստառի օգտագործումը արգելվում է.

43. Փոքրերի խմբի երեխաների համար ձմեռային կոշիկների մեջ կարող է օգտագործվել արհեստական մորթուց կամ բայկայից աստառ.

44. Փոքրերի խմբի երեխաների կոշիկների վերնամասի համար կարող են օգտագործվել արհեստական և սինթետիկ նյութեր.

45. Մանկամսուրային խմբի երեխաների համար կոշիկների ամառ և աշուն-գարուն տեսականու դեպքում կոշիկների վերնամասի համար կարող են օգտագործվել արհեստական և սինթետիկ նյութեր` բնական նյութերից ներքին միջադիր օգտագործելու պայմանով:

46. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ:

Արտադրատեսակի նմուշի հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը:

47. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջները:

1) Կոշիկների համար կաշին պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին`

2) Երեխաների համար կոշիկների մեջ ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը` ոչ ավելի, քան 20 մկգ/գ.

3) ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մաս չի թույլատրվում։

4) Սինթետիկ և պոլիմերային նյութերին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջները ներկայացված են աղյուսակ 7-ում: Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

48. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները

1) Կոշիկի ներքին շերտերը չպետք է ունենան տեղային, մաշկագրգռիչ ազդեցություն օրգանիզմի վրա։

2) Արտադրատեսակների թունավորության ինդեքսը ջրային միջավայրում (թորած ջուր) պետք է լինի 70-ից 120 % ներառյալ, իսկ օդային միջավայրում՝ 80-ից 120 % ներառյալ։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

49. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի 15,0 կՎ/մ-ն:

 

ԳԼՈՒԽ VII. ՄԱՆԿԱՍԱՅԼԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

50. Մանկասայլակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկական (էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային, մաշկը գրգռող ազդեցություն) ցուցանիշների:

51. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` մանկասայլակի նմուշի հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը:

52. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` մանկասայլակների պատրաստման մեջ օգտագործվող տեքստիլ նյութերը, պետք է համապատասխանեն աղյուսակ 5-ում ներկայացված քիմիական անվտանգության պահանջներին. սինթետիկ և պոլիմերային նյութերը՝ աղյուսակ 7-ում ներկայացված քիմիական անվտանգության պահանջներին։

53. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածությունը չպետք է գերազանցի 15,0 կՎ/մ-ն:

54. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները.

1) Մանկասայլակների պատրաստման մեջ օգտագործվող տեքստիլ նյութերը չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Արտադրատեսակների թունավորության ինդեքսը ջրային միջավայրում (թորած ջուր) պետք է լինի 70-ից 120 % ներառյալ, իսկ օդային միջավայրում՝ 80-ից 120 % ներառյալ։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ VIII. ԹՂԹԻՑ ԵՎ ՍՏՎԱՐԱԹՂԹԻՑ ՕՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ՏԵՏՐԵՐԻ, ԱՅԼ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

55. Թղթե արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ֆիզիկամեխանիկական ցուցանիշներով (տողվածքին ներկայացվող պահանջներ, 1մ2 մակերեսով թղթի զանգվածը) և սանիտարաքիմիական ցուցանիշներով (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական բաղադրությունից):

56. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակների հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը:

57. Ֆիզիկամեխանիկական ցուցանիշներին ներկայացվող պահանջները

1) Դպրոցական տետրերի և ընդհանուր` բառերը գրելու համար, նախադպրոցականներին նախապատրաստելու համար, նոտայի տետրերի, դպրոցական օրագրերի արտադրման համար օգտագործվում է գրելու թուղթ, ինչպես նաև պոլիգրաֆիական թղթի այլ տեսակներ 1մ2 մակերեսով թղթի `առնվազն 60,0 ± 3,0գ զանգվածով: Փայլաթղթի օգտագործումը չի թույլատրվում: Տողեր և քառակուսիներ կազմող գծերի հաստությունը պետք է լինի 0,1-0,4մմ` կախված տողվածքի տեսակից:

2) Նկարչական ալբոմների, թղթապանակների և տետրերի արտադրման համար օգտագործվում է նկարչական թուղթ, ինչպես նաև պոլիգրաֆիական թղթի այլ տեսակներ 1մ2 մակերեսով թղթի 100,0 ± 5,0 գ-ից 160,0 ± 7,0 գ զանգվածով. Գծագրական ալբոմների և թղթապանակների դեպքում` գծագրական թուղթ, ինչպես նաև պոլիգրաֆիական թղթի այլ տեսակներ 1մ2 մակերեսով թղթի 160,0 ± 7,0գ-ից 200,0 ± 8,0 գ զանգվածով:

58. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ. արտադրատեսակները պետք է համապատասխանեն քիմիական անվտանգության պահանջներին։ Քիմիական անվտանգության պահանջները ներկայացված են աղյուսակ 8-ում։ Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

 

ԳԼՈՒԽ IX. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՂԹԱՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ (ՊՈՐՏՖԵԼՆԵՐ), ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆԱՆՄԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

59. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ կառուցվածքային բնութագրերի, զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), ֆիզիկահիգիենիկ (էլեկտրաստատիկ դաշտի լարվածություն), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային, մաշկը գրգռող ազդեցություն) ցուցանիշների:

60. Արտադրատեսակների կառուցվածքին ներկայացվող պահանջները

1) Տարրական դասարաններում սովորողների համար արտադրատեսակների քաշը պետք է լինի, ոչ ավելի, քան 600-700 գրամ, միջին և բարձր դասարաններում սովորողների համար` 1000 գրամ:

2) Արտադրատեսակները պետք է ունենան հակադրական գույների նյութերից պատրաստված տարրեր և (կամ) առջևի, կողային մակերևույթին ու վերևի կափույրի վրա լուսարձակող տարրերով ֆուրնիտուրա և պատրաստվեն հակադրական գույների նյութերից:

3) Փոքր դպրոցական տարիքի երեխաների համար արտադրատեսակները պետք է ունենան ձևը պահպանող թիկնակ:

4) Տարրական դասարաններում սովորողների համար արտադրատեսակների չափսերին ներկայացվող պահանջները ներկայացված են աղյուսակ 9-ում:

61. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Արտադրատեսակների հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը:

62. Ֆիզիկահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ

Արտադրատեսակների մակերևույթին էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը չպետք է գերազանցի 15 կՎ/մ-ն։

 63. Սանիտարաքիմիական անվտանգությանը ներկայացվող պահանջները

Արտադրատեսակները պետք է համապատասխանեն քիմիական անվտանգության պահանջներին, որոնք ներկայացված են աղյուսակ 10-ում։ Ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:

 64. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները

1) Դպրոցականների մաշկային ծածկույթի հետ շփվող արտադրատեսակների կառուցվածքային տարրերը չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Արտադրատեսակների թունավորության ինդեքսը, որը որոշվում է օդային միջավայրում, պետք է լինի 80-ից մինչև 120% ներառյալ։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

ԳԼՈՒԽ X. ԳՐԵՆԱԿԱՆ ԿԱՄ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

65. Արտադրատեսակների անվտանգությունը գնահատվում է ըստ զգայորոշման (օրգանոլեպտիկ) (հոտի), սանիտարաքիմիական (հսկվող քիմիական նյութերի ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական կազմից), թունաբանահիգիենիկ (թունավորության ինդեքս կամ տեղային, մաշկը գրգռող ազդեցություն) ցուցանիշների:

 66. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ` արտադրատեսակների հոտի ինտենսիվությունը չպետք է գերազանցի 2 բալը:

 67. Սանիտարահիգիենիկ անվտանգությանը ներկայացվող պահանջներ` արտադրատեսակները պետք է համապատասխանեն քիմիական անվտանգության պահանջներին, որոնք ներկայացված են 3.3.1. կետում։ (աղյուսակ 2) :

 68. Թունաբանահիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջները.

1) Արտադրատեսակները չպետք է ունենան տեղային մաշկագրգռիչ ազդեցություն:

2) Արտադրատեսակների թունավորության ինդեքսը ջրային միջավայրում (թորած ջուր) պետք է լինի 70-ից 120 % ներառյալ, իսկ օդային միջավայրում՝ 80-ից 120 % ներառյալ։

3) Թունավորության ինդեքսի արժեքը, որը որոշվում է լյումինիստետային մանրէաբանական թեստի միջոցով, պետք է լինի 20 %-ից պակաս:

 

Աղյուսակ 1

 

Մեկանգամյա օգտագործման սանիտարահիգիենիկ արտադրատեսակներին ներկայացվող մանրէաբանական անվտանգության պահանջներ

 

Արտադրանքի անվանումը

Միկրոօրգանիզմների ընդհանուր քանակությունը (մեզոֆիլներ, աերոբներ և ֆակուլտատիվ անաերոբներ), ԳԱՄ (գաղութ առաջացնող միավորներ 1 գ կամ
1 սմ2 արտադրանքում)

Խմորասնկեր և բորբոսասնկեր,
1 գ (սմ2) արտադր
անքում

էնտերոմբակ-տերիաների խմբի մանրէներ,
1 գ (սմ2) արտադրանքում

Ախտածին ստաֆիլակոկեր,
1 գ (սմ2) արտադրանքում

Պսևդոմոնաս աերոգինոզա,
1 գ (սմ2) արտադրանքում

մեկանգամյա օգտագործման սանիտարահիգիենիկ արտադրանք

ոչ ավելի, քան 102

բացակայությունը

բացակայությունը

բացակայությունը

բացակայությունը

 

Աղյուսակ 2

 

Խաղալիքներին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջներ

 

(ֆորմալդեհիդի նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը)

 

հ/հ

Նյութերի, արտադրատեսակների անվանումը

Անվանումը, որոշվող վնասակար նյութի

Միգրացիայի նորմատիվը

ջրային միջավայր
մգ/դմ3, ոչ ավելի

օդային միջավայր
մգ/մ3, ոչ ավելի

1.

Ակրիլոնիտրիլ-բուտադիենստիրոլային պլաստիկներ

-1) մեթիլստիրոլ

0,1

0,04

2) Ակրիլոնիտրիլ

0,02

0,03

3) Բենզալդեհիդ

0,003

0,04

4) Բենզոլ

0,01

0,1

5) քսիլոլներ     (իզոմերների խառնուրդ)

0,05

0,2

6) Ստիրոլ

0,01

0,002

7) Տոլուոլ

0,5

0.6

8) Էթիլբենզոլ

0,01

0.02

2.

Պոլիստիրոլ և ստիրոլի համապոլիմերներ

1) Ակրիլոնիտրիլ

0.02

0.03

2) Ացետալդեհիդ

0,2

0,01

3) Ացետոն

0,1

0,35

4) Բենզալդեհիդ

0,003

0,04

5) Բենզոլ

0,01

0,1

6) Բութադիեն

0,05

1,0

7) քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0,05

0,2

8) կումոլ (Իզոպրոպիլբենզոլ)

0,1

0.014

9) Մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

10) բութիլային սպիրտ

0.5

0.1

11) մեթիլային սպիրտ

0.2

0.5

12) Ստիրոլ

0.01

0.002

13) Տոլուոլ

0.5

0.6

14) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

15) Էթիլբենզոլ

0.01

0.02

3.

Բազմաօլեֆինների հիմքով նյութեր

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Հեքսան

0.1

-

4) Հեքսեն

-

0,085

5) Հեպտան

0.1

-

6)Հեպտեն

-

0.065

7) իզոպրոպիլ սպիրտ

0.1

0.6

8) բութիլային սպիրտ

0.5

0.1

9) իզոբուտիլ սպիրտ

0.5

0.1

10) մեթիլային սպիրտ

0.2

0.5

11) Պրոպիլսպիրտ

0.1

0.3

12) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

13) Էթիլացետատ

0.1

0.1

4.

Վինիլացետատի հիմքով պոլիմերներ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) ինիլացետատ

0.2

0.15

3) Հեքսան

0.1

-

4) Հեպտան

0.1

-

5) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

5.

Պոլիվինիլքլորիդներ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Բենզոլ

0.01

0.1

4) Վինիլքլորիդ

0.01

0.01

5) Երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

6) Երկմեթիլֆտալատ

0.3

0.007

7) Երկօկտիլֆտալատ

2.0

0.02

8) Երկէթիլֆտալատ

3.0

0.01

9) բութիլային սպիրտ

0.5

0.1

10) իզոբուտիլ սպիրտ

0.5

0.1

11) իզոպրոպիլ սպիրտ

0.1

0.6

12) մեթիլային սպիրտ

0.2

0.5

13) Պրոպիլսպիրտ

0.1

0.3

14) Տոլուոլ

0.5

0.6

15) Ֆենոլ

0.05

0.003

16) Ցինկ

1.0

-

17) Անագ

2.0

-

6.

Պոլիուրետաններ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Բենզոլ

0.01

0.1

4) Բութիլացետատ

0.1

0.1

5) իզոպրոպիլ սպիրտ

0.1

0.6

6) մեթիլային սպիրտ

0.2

0.5

7) Պրոպիլսպիրտ

0.1

0.3

8) Տոլուոլ

0.5

0.6

9) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

10) Էթիլացետատ

0.1

0.1

11) Էթիլենգլիկոլ

1.0

1.0

7.

Պոլիամիդներ

1) Բենզոլ

0.01

0.1

2) Հեքսամեթիլենդիամին

0.01

0.001

3) Ե-կապրոլակտամ

0.5

0.06

4) մեթիլային սպիրտ

0.2

0.5

5) Ֆենոլ

0.05

0.003

8.

Պոլիակրիլատ

1) Ակրիլոնիտրիլ

0.02

0.03

2) Հեքսան

0.1

-

3) հեպտան

0.1

-

4) Մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

9.

Պոլիեթերներ հիմքով նյութեր

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Մեթիլացետատ

0.1

0.07

4) մեթիլային սպիրտ

0.2

0.5

5) Պրոպիլսպիրտ

0.1

0.3

6) Ֆենոլ

0.05

0.003

7) Ֆորմալդեհիդ

0.1

0,003*

10.

Պոլիէթիլենտերեֆտալատ և տերեֆտալատի թթվի հիմքով սոպոլիմերներ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Դիմեթիլտերեֆտալատ

1.5

0.01

4) բութիլային սպիրտ

0.5

0.1

5) իզոբուտիլ սպիրտ

0.5

0.1

6) մեթիլային սպիրտ

0.2

0.5

7) Ֆորմալդեհիդ

0.1

0,00

8) Էթիլենգլիկոլ

1.0

1.0

11.

Պոլիկարբոնատ

1) Մեթիլենքլորիդ

7.5

-

2) Ֆենոլ

0.05

0.003

3) Քլորբենզոլ

0.02

0.1

12.

Ֆենոպլաստներ և ամինոպլաստներ

 

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ֆենոլ

0.05

0.003

3) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

13.

Պոլիմերային նյութեր էպօքսիդային խեժի հիմքով

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ֆենոլ

0.05

0.003

3) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

4) Էպիքլորհիդրին

0.1

0.2

14.

Պարաֆիններ և մոմեր

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Բենզապիրեն

չի թույլատրվում

չի թույլատրվում

4) Հեքսան

0.1

-

5) Հեպտան

0.1

-

6) բութիլային սպիրտ

0.5

0.1

7) մեթիլային սպիրտ

0.2

0.5

8) Տոլուոլ

0.5

0.6

9) Ֆորմալդեհիդ

0.1

0,003

15.

Ռետինե-լատեքսային համադրումներ

1) ագիդոլ 2

2.0

-

2) ագիդոլ 40

1.0

-

3) Ակրիլոնիտրիլ

0.02

0.03

4) Ալտաքս

0.4

-

5) Ացետոֆենոն

0.1

0.003

6) Բենզապիրեն

չի թույլատրվում

չի թույլատրվում

7) վուլկացիտ (ցինկի էթիլֆենիլերկթիոկարբամատ)

1.0

-

8) ցինկի երկմեթիլերկթիոկարբամատ (ցիմատ)

0.6

-

9) ցինկի երկիէթիլերկթիոկարբամատ (էթիլցիմատ)

0.5

-

10) Երկմեթիլֆտալատ

0.3

0.007

11) Երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

12) Երկօկտիլֆտալատ

2.0

0.02

13) Երկէթիլֆտալատ

3.0

0.01

14) Երկֆենիլգուանիդին

0.5

-

15) Կապտակս
(2-մերկապտոբենզթիազոլ)

0.4

-

16) Ստիրոլ (վինիլբենզոլ)

0.01

0.002

17) սուլֆենամիդ Ց (ցիկլոհեքսիլբենզթիոզոլսուլ-ֆենամիդ-2)

0.4

-

18) թիուրամ Դ
(տետրամեթիլթիուրամ
դիսուլֆիդ)

0.5

-

19) թիուրամ Ե
(տետրաէթիլթիուրամ
դիսուլֆիդ)

0.5

-

20) Ցինկ

1.0

-

16.

Սիլիկոններ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Բենզոլ

0.01

0.1

3) բութիլային սպիրտ

0.5

0.1

4) մեթիլային սպիրտ

0.2

0.5

5) Ֆենոլ

0.05

0.003

6)Ֆորմալդեհիդ

0.1

0,003

17.

Թուղթ, ստվարաթուղթ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Ացետոն

0.1

0.35

3) Բենզոլ

0.01

0.1

4) Բութիլացետատ

0.1

0.1

5) Քսիլոլներ
(իզոմերների խառնուրդ)

0.05

0.2

6) բութիլային սպիրտ

0.5

0.1

7) իզոբուտիլ սպիրտ

0.5

0.1

8) մեթիլային սպիրտ

0.2

0.5

9) իզոպրոպիլ սպիրտ

0.1

0.6

10) Տոլուոլ

0.5

0.6

11) ֆորմալդեհիդ

0.1

0,003

12) Էթիլացետատ

0.1

0.1

13) Ցինկ

1.0

-

18.

Փայտանյութ

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) բութիլային սպիրտ

0.5

0.1

3) իզոբուտիլ սպիրտ

0.5

0.1

4) մեթիլային սպիրտ

0.2

0.5

5) իզոպրոպիլ սպիրտ

0.1

0.6

6) Ֆենոլ

0.05

0.003

7) Ֆորմալդեհիդ

0.1

0.003

19.

Կերամիկա, ապակի

1) Ալյումինում

0.5

-

2) Բոր

0.5

-

3) Ցինկ

1.0

-

4) Տիտան

0.1

-

20.

Արհեստական մորթի և տեքստիլ

1) Ակրիլոնիտրիլ

0.02

0.03

2) Ացետոն

0.1

0.35

3) Բենզոլ

0.01

0.1

4) Վինիլացետատ

0.2

0.15

5) մեթիլային սպիրտ

0.2

0.5

6) Տոլուոլ

0.5

0.6

7) Ֆենոլ

0.05

0.003

8) Ֆորմալդեհիդ

50 մկգ/գ

0,003

21.

Ներկեր, մատիտներ, ֆլոմաստեր, գուաշ, պլաստիլին և այլ նմանատիպ արտադրատեսակներ

1) Ֆենոլ

0.05

0.003

2) Ֆորմալդեհիդ

0.1

0.003

 

Աղյուսակ 3

 

Խաղալիքներին ներկայացվող մանրէաբանական անվտանգության պահանջներ

 

Արտադրանքի անվանումը

Միկրոօրգանիզմների ընդհանուր քանակությունը (մեզոֆիլներ, աերոբներ և ֆակուլտատիվ անաերոբներ),
ԳԱՄ (գաղութ առաջացնող միավորներ 1 գ,
1 սմ3 կամ 1 սմ2 արտադրանքում)

Խմորասնկեր և բորբոսասնկեր,
1 գ (սմ2) արտադրանքում

էնտերոբակտերիաների խմբի մանրէներ,
1 գ (սմ2) արտադրանքում

Ախտածին ստաֆիլակոկներ, 1 գ
(1 սմ2, 1 սմ3) արտադրանքում

Պսևդոմոնաս
աերոգինոզ,
1 գ
(1 սմ2, 1 սմ3) արտադրանքում

Խաղալիքներ լցուկով մինչև 1 տարեկան երեխաների համար, ձևավորվող զանգվածներ և ներկեր, որոնք նախատեսված են մատներով քսելու համար

102-ից ոչ ավելի

բացակայությունը

բացակայությունը

բացակայությունը

բացակայությունը

 

Աղյուսակ 4

 

Մեկ տարեկանից մեծ երեխաների և դեռահասների համար նախատեսված տեքստիլ նյութերից հագուստին և կարված արտադրատեսակներին ներկայացվող ֆիզիկահիգիենիկ և քիմիական անվտանգության պահանջներ

 

հ/հ

Տարիքային խումբ

Հիգրոսկոպիկականություն
(%, ոչ պակաս)

օդաթափանցելիություն
(դմ32վ, ոչ պակաս)

Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը
(մկգ/գ, ոչ ավելի)

1.

1.1-ին շերտի հագուստ, անկողնային սպիտակեղեն, թաշկինակներ, գլխի հարդարանք (ամառային), լողազգեստներ` և գուլպեղեն (լողազգեստների դեպքում չի սահմանվում հիգրոսկոպիկականությունը, գուլպեղենի մեջ՝ օդաթափանցելիությունը)

2.

Մանկամսուրային խումբ, 1-3 տարեկան

9

150
(ֆլանելից, բումազեից արտադրատեսակների դեպքում թույլատրվում է առնվազն 70)

20

3.

Նախադպրոցական խումբ, 3-7 տարեկան

9

100
(ֆլանելից, բումազեից արտադրատեսակների դեպքում թույլատրվում է առնվազն 70)

75

4.

Դպրոցական խումբ, 7-14 տարեկան

9
(գուլպեղենի համար թույլատրվում է առնվազն 7-ը)

100
(ֆլանելից, բումազեից արտադրատեսակների դեպքում թույլատրվում է առնվազն 70)

75

5.

Դեռահասների խումբ, 14-18 տարեկան

6
(գուլպեղենի համար թույլատրվում է առնվազն 2-ը)

100
(ֆլանելից, բումազեից արտադրատեսակների, անկողնային սպիտակեղենի դեպքում թույլատրվում է առնվազն 70-ը)

75

6.

2.2-րդ շերտի հագուստ, ձեռնոցներ, թաթմաններ և գլխի հարդարանք (թաթմաններում, ձեռնոցներում և գլխի հարդարանքի տեսակներում չի սահմանվում հիգրոսկոպիկականությունը և օդաթափանցելիությունը)

7.

Մանկամսուրային խումբ, 1-3 տարեկան

8
(տրիկոտաժե արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 6-ը)

100
(ֆլանելից, բումազեից, ջինսի կտորից և պոլիուրեթանային թելերով նյութերից արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 70-ը)

75

8.

Նախադպրոցական խումբ,
3-7 տարեկան

8
(տրիկոտաժե արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 6-ը)
Հազվադեպ օգտագործման արտադրատեսակների համար`առնվազն 4-ը

100
(ֆլանելից, բումազեից, ջինսի կտորից և պոլիուրեթանային թելերով նյութերից արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 70-ը)

75

9.

Դպրոցական խումբ, 7-14 տարեկան

7
(տրիկոտաժե արտադրատեսակների և հազվադեպ օգտագործման արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 4-ը)
առնվազն 4-ը

100
(ֆլանելից, բումազեից, և պոլիուրեթանային թելերով նյութերից արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 70-ը. ջինսի և վելվետի կտորների դեպքում` առնվազն 50-ը)

75

10.

Դեռահասների խումբ, 14-18 տարեկան

4
(տրիկոտաժե արտադրատեսակների և հազվադեպ օգտագործման արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 2-ը)

100
(ֆլանելից, բումազեից, և պոլիուրեթանային թելերով նյութերից արտադրատեսակների համար թույլատրվում է առնվազն 70-ը. ջինսի և վելվետի կտորների դեպքում` առնվազն 50-ը)

75

11.

3.3-րդ շերտի հագուստ

12.

Մանկամսուրային խումբ, 1-3 տարեկան

6
(աստառի համար)

70 (աստառի համար)

300

13.

Դպրոցական խումբ, 3-14 տարեկան

6
(կոստյումների աստառների համար)

70 (աստառի համար)

300

14.

Դեռահասների խումբ, 14-18 տարեկան

-

70 (աստառի համար)

300

15.

4. Մկդակած ծածկոցներ, բարձեր, անկողնային պարագաներ, շարֆեր և նման այլ արտադրատեսակներ (բոլոր տարիքային խմբերի երեխաների համար, այդ թվում` մինչև 1 տարեկան երեխաների համար)

16.

Մկդակած ծածկոցներ

4
(աստառի համար)

70
(աստառի համար)

75
(աստառի համար)

17.

Մանկական բարձեր

-

-

75

18.

Անկողնային պարագաներ, այդ թվում` մանկական մահճակալների համար (ամպհովանիներ, գլանաբարձեր և այլն)

-

-

75

19.

Մանկական շարֆեր

-

-

75

20.

Մանկական ծրարներ

10
(աստառի համար)

70
(աստառի համար)

20

21.

5. Հատով պատրաստի տեքստիլ արտադրատեսակներ (սրբիչներ, ծածկոցներ և նման արտադրատեսակներ) (բոլոր տարիքային խմբերի երեխաների համար, այդ թվում` մինչև 1 տարեկան երեխաների համար)

22.

Մանկական ծածկոցներ, պլեդներ (ծածկոցաշալ)

-

70

75

23.

Սրբիչներ

6

-

75

 

Աղյուսակ 5

 

Տեքստիլ նյութերին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջներ

 

հ/հ

Նյութեր

Արտազատվող նյութերի անվանումները

Նորմատիվ

Ջրային միջավայր
(ոչ ավելի)

Օդային միջավայր (մգ/մ3)
ոչ ավելի

1.

Բնական` բուսական հումքից

Ֆորմալդեհիդ

 

0.003

2.

Արհեստական
վիսկոզային և ացետատային

1) Ֆորմալդեհիդ
2) քացախաթթու

 

0.003
0.0611

3.

Պոլիեթերային

1) Ֆորմալդեհիդ
2) դիմեթիլտերեֆտալատ
3) ացետալդեհիդ


1.5 մգ/դմ3
0.2 մգ/դմ3

0.003
0.01
0.01

4.

Պոլիամիդային

1) ֆորմալդեհիդ*
2) կապրոլակտամ
3) հեքսամեթիլենդիամին


0.5 մգ/դմ3
0.01 մգ/դմ3

0.003
0.06
0.001

5.

Պոլիակրիլոնիտրիլային

1) Ֆորմալդեհիդ

2) ակրիլոնիտրիլ

3) դիմեթիլֆորմամիդ

4) վինիլացետատ

 

0.02 մգ/դմ3
10 մգ/դմ3
0.2 մգ/դմ3

0.003

0.03

0.03

0.15

6.

Պոլիվինիլքլորիդային

1) ֆորմալդեհիդ
2) վինիլքլորիդ
3) ացետոն
4) բենզոլ
5) տոլուոլ
6) երկօկտիլֆտալատ
7) երկբութիլֆտալատ
8) ֆենոլ


1.0 մգ/կգ
0.1 մգ/դմ3
0.01 մգ/դմ3
0.5 մգ/դմ3
2.0 մգ/դմ3
չի թույլատրվում
0.05 մգ/դմ3

0.003
0.01
0.35
0.1
0.6
0.02

չի թույլատրվում
0.003

7.

Վինիլսպիրտային

1) ֆորմալդեհիդ
2) վինիլացետատ

0.2 մգ/դմ3

0.003
0.15

8.

Պոլիոլեֆինային

1) ֆորմալդեհիդ
2) ացետալդեհիդ

0.2 մգ/դմ3

0.003
0.01

9.

Պոլիուրեթանային

1) ֆորմալդեհիդ
2) թիլենգլիկոլ
3) ացետալդեհիդ


1.0 մգ/դմ3
0.2 մգ/դմ3

0.003
1.0
0.01

10.

Արտազատվող քիմիական տարրեր (կախված ներկանյութից)

1) սնդիկ (Hg) (կին բնական թելքերից նյութերի համար։

0.0005 մգ/դմ3

-

2) մկնդեղ (As)

1.0 մգ/կգ

-

3) կապար (Pb)

1.0 մգ/կգ

-

4) քրոմ (Cr)

2.0 մգ/կգ

-

5) կոբալտ (Co)

4.0 մգ/կգ

-

6)պղինձ (Cu)

50.0 մգ/կգ

-

7)նիկել (Ni)

4.0 մգ/կգ

-

 

Աղյուսակ 6

 

Տեքստիլ նյութերում պարունակվող ցնդող քիմիական նյութերի` վերջնամշակվածքի օգտագործմամբ պայմանավորված արտազատման նորմատիվներ

 

հ/հ

Արտազատվող նյութերի անվանումները

Նորմատիվ

Ջրային միջավայր (մգ/դմ3) , ոչ ավելի

1.

Մեթիլակրիլատ

0.02

2.

Մեթիլմեթակրիլատ

0.25

3.

Ստիրոլ

0.02

4.

Քսիլոլներ (իզոմերների խառնուրդ)

0.05

5.

Վինիլացետատ

0.2

6.

Մեթիլային սպիրտ

0.2

7.

Բութիլային սպիրտ

0.5

8.

Ֆենոլ

0.05

9.

Ացետալդեհիդ

0.2

10.

Տոլուոլ

0.5

 

Աղյուսակ 7

 

Սինթետիկ և պոլիմերային նյութերին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջները

 

հ/հ

Նյութի անվանումը

Որոշվող վնասակար նյութի անվանումը

Նորմատիվ

Ջրային միջավայր (մգ/դմ3, ոչ ավելի)

Օդային միջավայր (մգ/մ3, ոչ ավելի)

1

Պոլիամիդներ

1) Կապրոլակտամ

0.5

0.06

2) Հեքսամեթիլենդիամին

0.01

0.001

2

Պոլիուրետաններ

1) Ֆորմալդեհիդ

300 մգ/կգ

0.003

2) Տոլուիլոնդիիզոցիանատ

-

0.002

3) Ացետալդեհիդ

0.2

0.01

3

Պոլիեթերներ

1) Ֆորմալդեհիդ

300 մգ/կգ

0.003

2) Դիմեթիլտերեֆտալատ

1,5

0.01

3) Ացետալդեհիդ

0,2

0.01

4

Պոլիակրիլատներ

1) Ակրիլոնիտրիլ

0.02

0.03

2) Մեթիլմեթակրիլատ

0.25

0.01

6

Պոլիվինիլքլորիդային

1) Ացետալդեհիդ

0.2

0.01

2) Երկօկտիլֆտալատ

2,0

0.02

3) երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

6

Ռետինե

1) Թիուրամ

0.5

 

2) Ցինկ

1.0

 

3) Երկօկտիլֆտալատ

2.0

0.02

4) Երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

7

Վինիլացետատներ (արհեստական կաշիներ)

1) Ֆորմալդեհիդ

300 մգ/կգ

0.003

2) Վինիլացետատ

0.2

0.15

3) Երկօկտիլֆտալատ

2.0

0.02

4) երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

չի թույլատրվում

 

Աղյուսակ 8

 

Թղթե արտադրատեսակներին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջները

 

հ/հ

Նյութի անվանումը

Որոշվող վնասակար նյութի անվանումը

Նորմատիվ

օդային միջավայր (մգ/մ3) , ոչ ավելի

ջրային միջավայր (մգ/կգ**. մգ/դմ3) , ոչ ավելի

1.

Ստվարաթուղթ, թուղթ

1) Ֆորմալդեհիդ

0,003

-

2) Ֆենոլ

0.003

-

2.

Պոլիվինիլքլորիդային

1) Ֆորմալդեհիդ

0,003

-

2) Ֆենոլ

0.003

-

3) երկբութիլֆտալատ

չի թույլատրվում

-

4) երկօկտիլֆտալատ

0.02

-

5) Ացետալդեհիդ

0.01

-

3.

Ստվարաթուղթ, թուղթ օգտագործվող գունավոր տպագրության համար

1) Կապար

-

90**

2) Մկնդեղ

-

25**

3) քրոմ գումարային

-

60**

4) Ցինկ

-

1.0

 

Աղյուսակ 9

 

Տարրական դասարաններում սովորողների համար արտադրատեսակների չափսերին ներկայացվող պահանջները

 

հ/հ

Ցուցանիշներ

Անվտանգ մակարդակ, մմ

1.

Երկարություն (բարձրություն)

300-360

2.

Դիմային մասի բարձրությունը

220-260

3.

Լայնությունը

60-100

4.

Ուսափոկի երկարությունը, ոչ պակաս

600-700

5.

1) Ուսափոկի վերնամասի լայնությունը (400-450մմ-ի
երկայնքով), ոչ պակաս
2) Մնացածը, ոչ պակաս


35-40
20-25

6.

Թույլատրվում է չափսերի մեծացում ոչ ավելի, քան 30մմ-ով։

 

 

Աղյուսակ 10

 

Արտադրատեսակներին ներկայացվող քիմիական անվտանգության պահանջները

 

 

Նյութեր

Արտազատվող նյութերի անվանումները

Նորմատիվ

Օդային միջավայր
մգ/մ3,
ոչ ավելի

1.

Բնական նյութեր բուսական հումքից, բնական կաշի

Ֆորմալդեհիդ

0.003

2.

Պոլիամիդային

1) ֆորմալդեհիդ
2) կապրոլակտամ
3) հեքսամեթիլենդիամին

0.003
0.06
0.001

3.

Պոլիեթերային

1) ֆորմալդեհիդ
2) դիմեթիլտերեֆտալատ
3) ացետալդեհիդ

0,003
0.01
0.01

4.

Պոլիակրիլոնիտրիլային

1) ֆորմալդեհիդ
2) ակրիլոնիտրիլ
3) ինիլացետատ

0,003
0.03
0.15

5.

Պոլիուրեթանային

1) Ֆորմալդեհիդ
2) տոլուիլոնդիիզոցիանատ
3) ացետալդեհիդ

0,003
0.002
0.01

6.

Պոլիվինիլքլորիդային

1) ֆորմալդեհիդ
2) ֆենոլ
3) երկօկտիլֆտալատ
4) երկբութիլֆտալատ
5) ացետոն

0,003
0.003
0.02
չի թույլատրվում
0.35

7.

Արհեստական
վիսկոզային և
ացետատային

1) ֆորմալդեհիդ
2) քացախաթթու

0.003
0.06

8.

Պոլիոլեֆինային

1) ֆորմալդեհիդ
2)  ացետալդեհիդ

0.003
0.01

9.

Վինիլացետատներ (արհեստական կաշի)

1) ֆորմալդեհիդ
2)  վինիլացետատ
3) երկօկտիլֆտալատ
4) երկբութիլֆտալատ

0.003
0.15
0.02
չի թույլատրվում

10.

Սինթետիկ կաշի

1) ֆորմալդեհիդ
2)  երկբութիլֆտալատ
3) երկօկտիլֆտալատ

0.003
չի թույլատրվում
0.02

11.

Ռետինե

1) ֆորմալդեհիդ
2) երկբութիլֆտալատ
3) երկօկտիլֆտալատ

0.003
չի թույլատրվում
0.02

12.

Ստվարաթուղթ

Ֆորմալդեհիդ

0.003