Համարը 
N 598-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 16.04.2021
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
15.04.2021
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2021 թվականի N 598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 6-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան


16.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 15-ի N 598-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

NN

ը/կ

Գործողությունը

Ժամկետը

Պատասխանատուն

Ֆինանսավորման աղբյուրը

1.

Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մշակում

2021 թ.

դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական

կենտրոն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի մշակում (նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներ, անհատական թղթապանակ, անհատական ուսուցման և զարգացման պլան)

2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում

2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական

կենտրոն

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

4.

Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների վերապատրաստում «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով

2021 թ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում)

2021-2022 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

6.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ

2021-2022 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

7.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում

2021-2022 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի

պահանջվում:

8.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի հաստատում

2021-2022 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

9.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում

2021 թ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

ՀՀ պետական բյուջե

10.

ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում

2021-2022 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական

կենտրոն

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

11.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում)

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի,

Արմավիրի մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

12.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի,

Արմավիրի մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

13.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի,

Արմավիրի մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

14.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ոսումնական հաստատությունների ցանկի հաստատում

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի,

Արմավիրի մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում:

15.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի,

Արմավիրի մարզպետարաններ

ՀՀ պետական բյուջե

16.

ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում

2022-2023 թթ.

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն

ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

16.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական: