ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 ապրիլի 2021 թվականի N 598-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2020 թվականի մայիսի 6-ի «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-267-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| Հայաստանի Հանրապետության | Ն. ՓԱՇԻՆՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 598-Ն որոշման | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
| NN ը/կ | Գործողությունը | Ժամկետը | Պատասխանատուն | Ֆինանսավորման աղբյուրը | 
| 1. | Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մշակում | 2021 թ. դեկտեմբերի 2-րդ տասնօրյակ | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 2. | Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձևաթղթերի մշակում (նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ, մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներ, անհատական թղթապանակ, անհատական ուսուցման և զարգացման պլան) | 2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 3. | Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում | 2021 թ. օգոստոսի 2-րդ տասնօրյակ | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| 4. | Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների վերապատրաստում «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով | 2021 թ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| 5. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) | 2021-2022 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 6. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ | 2021-2022 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| 7. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում | 2021-2022 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 8. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի հաստատում | 2021-2022 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 9. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում | 2021 թ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) | ՀՀ պետական բյուջե | 
| 10. | ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում | 2021-2022 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| 11. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 12. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| 13. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 14. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից սպասարկվող նախադպրոցական ոսումնական հաստատությունների ցանկի հաստատում | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ | ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում: | 
| 15. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (կենտրոնների) կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ | ՀՀ պետական բյուջե | 
| 16. | ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում | 2022-2023 թթ. | ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն | ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Թորոսյան | 
| 16.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 ապրիլի 2021 թվական:
 
                