Համարը 
N 74-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀՊՏ 2018.02.07/9(1367) Հոդ.140
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.02.2018
Ստորագրող մարմինը 
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
02.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 փետրվարի 2018 թվականի N 74-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 595-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 1-ի «Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանելու մասին» N 595-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածում «օֆշորային գոտիների (երկրների)» բառերը փոխարինել «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների (աշխարհագրական տարածքների)» բառերով.

2) հավելվածը 51-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 52-57-րդ կետերով.

«52. Արևելյան (Ամերիկյան) Սամոա

53. Թունիս

54. Հարավային Կորեա

55. Մոնղոլիա

56. Նամիբիա

57. Տրինիդադ և Տոբագո»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա, իսկ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը՝ 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. փետրվարի 2

Երևան