Համարը 
ՀՕ-137
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳԽՏ 1995/10
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
19.05.1995
Ստորագրող մարմինը 
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.05.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.10.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «16» մայիսի 1995 թ. Հ.Ն-1165-I

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է`

I. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. Օրենսգրքի 401 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 401. ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները զուգորդված չեն բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման հետ` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսից մինչև դրա լրիվ չափը, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` դրա լրիվ չափից մինչև կրկնապատիկը»:

2. Օրենսգրքի 402 հոդվածը վերացնել:

3. Օրենսգրքի 403 հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 403.

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ

 

Քվեարկության օրը հանրաքվեի դրված հարցի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց միավորումների, թեկնածուի դեմ կամ կողմ քարոզչություն անելը»:

4. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 406 հոդվածով.

 

«ՀՈԴՎԱԾ 406.

ԶԵՆՔՈՎ, ԶԻՆԱՄԹԵՐՔՈՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ

 

Զենքով, զինամթերքով քվեարկության համար առանձնացված շենք մուտք գործելը, եթե այն ծառայողական պարտականություններից չի բխում` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչև հնգապատիկը»:

5. Օրենսգրքի 223 հոդվածի առաջին մասում «401-405» թվերը փոխարինել «401, 403-406» թվերով:

6. Օրենսգրքի 267 հոդվածի երկրորդ մասում «401-405» թվերը փոխարինել «401, 403-406» թվերով:

7. Օրենսգրքի 277 հոդվածի երկրորդ մասում «401-405» թվերը փոխարինել «401, 403-406» թվերով:

8. Օրենսգրքի 294 հոդվածի առաջին մասում «401-405» թվերը փոխարինել «401, 403-406» թվերով:

II. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենսգրքի 36 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«14) հանցագործությունն ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նպատակով կատարելը»:

2. Օրենսգրքի 133 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՈԴՎԱԾ 133.

ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ և ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՐԳԵԼՔ ՀԱՆԴԻՍԱՆԱԼԸ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովների, նախաձեռնող խմբերի անդամների, թեկնածուների և նրանց վստահված անձանց, հասարակական-քաղաքական կազմակերպությունների անդամների կամ նրանց կողմից լիազորված անձանց լիազորությունների իրականացմանն արգելք հանդիսանալը, եթե այդ գործողությունները կատարվել են բռնության, խաբեության, սպառնալիքի կամ կաշառման միջոցով`

պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով»:

3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1331 և 1332 հոդվածներով.

 

«ՀՈԴՎԱԾ 1331.

ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳՐԱՆՑՎԵԼԸ ԿԱՄ ԱՊՕՐԻՆԻ ՔՎԵԱՐԿԵԼԸ

 

 

Մեկից ավելի ընտրական տեղամասերի ընտրողների ցուցակներում դիտավորությամբ գրանցվելը կամ ապօրինի քվեարկելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչև քսանապատիկ չափով:

 

«ՀՈԴՎԱԾ 1332.

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԹԵԿՆԱԾՈՒԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ՆՐԱՆՑ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԿՆՀԱՅՏ ՍՈՒՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՐԱԾԵԼԸ

 

Ընտրությունների անցկացման ընթացքում թեկնածուի, հասարակական-քաղաքական կազմակերպությունների կամ նրանց միավորումների վերաբերյալ ընտրողներին ապակողմնորոշելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելը`

պատժվում է ազատազրկմամբ մինչև հինգ տարի ժամանակով»:

4. Օրենսգրքի 134 հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամանակով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև քսանապատիկ չափով»:

III. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի երրորդ մասում «133» թվից հետո լրացնել «1331, 1332» թվերը:

IV. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


19 մայիսի 1995 թվականի,
քաղ. Երևան
ՀՕ-137