ՈՒՂՂՈՒՄ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասով և Արդարադատության նախարարի 2018 թվականի մայիսի 7-ի N 180-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 5-րդ կետով՝ խնդրում եմ սահմանված կարգով պաշտոնական հրապարակման ներկայացված Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» թիվ 42-Ն հրամանի 1-ին կետի՝
1-ին ենթակետում «1-ին բաժնի 1․1 կետի» բառերի փոխարեն կարդալ «1․1 կետի» բառերը,
2-րդ ենթակետում «1-ին բաժնի 1․1 կետի» բառերի փոխարեն կարդալ «1․1 կետի» բառերը,
3-րդ ենթակետում «8-րդ բաժնի 3-րդ կետը» բառերի փոխարեն կարդալ «8-րդ կետի 3-րդ ենթակետ» բառերը,
4-րդ ենթակետում «10-րդ բաժնի 3-րդ կետի ը. ենթակետը» բառերի փոխարեն կարդալ «10-րդ կետի 3-րդ ենթակետի «ը» պարբերություն» բառերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի
և սպորտի նախարարություն
5/30/2025
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հունիսի 2025 թվական:
