Համարը 
N 347-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.12.30/32.1  Հոդ.363
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.11.2002
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05002397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 նոյեմբերի 2002 թ.

N 347-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված 1
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշմամբ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ԳԼՈՒԽ 1.

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
  ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
  ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
  ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  14

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:

(2-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն,  փոփ. 12.02.08 թիվ 47-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,

բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,

գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:

(3-րդ կետը լրաց. 29.08.06 N 521-Ն, փոփ. 12.02.08 թիվ 47-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:

(4-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, խմբ., լրաց. 29.08.06 N 521-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

դ) տրամադրել երաշխիքներ,

ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

զ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

է) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից:

(5-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն)

6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք, թողարկել վարկային քարտեր, իրականացնել այդ քարտերի սպասարկումը:

Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ: 

(6-րդ կետը լրաց. 13.01.03 N 10-Ն, 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, 30.08.05 N 445-Ն, 29.08.06 N 521-Ն)

7. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

71. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել բացառապես իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում:

Վարկային կազմակերպության պարտատոմսերը չեն կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռքբերման, օտարման կամ օտարման հնարավորության հետ կապված մեկ կամ մի քանի փոխկապակցված գործարքների հետևանքով անցնել ֆիզիկական անձանց, բացառությամբ սույն կետի առաջին պարբերությամբ նշված անձանց:

Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կետին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:

(71 կետը լրաց. 29.08.06 N 521-Ն)

8. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,

11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն11 նորմատիվ),

11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),

11.4. արտարժույթի տնօրինման նորմատիվը. արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը:

12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.

 

  Խնայողական միու-
թյուններ
Վարկային միու-
թյուններ
Լիզինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ֆակտո-
րինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ունիվերսալ
վարկային կազմա-
կերպու-
թյուններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը  (Ն11 նորմատիվ) 2% 6% 8% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) 25% 25% 25% 25% 25%
Արտարժութային համախառն դիրքի և վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջև առավելագույն հարաբերակցությունը 30% 30% 30% 30% 30%

 

(12-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, 15.06.04 N 150-Ն)

121. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվները:

(121 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն)

13. (13-րդ կետը խմբ. 30.07.03 N 265-Ն, ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)

131. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում:

(131 կետը լրաց. 30.07.03 N 265-Ն)

14. Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալը համալրվում է բացառապես փողով` հայկական դրամով և արտարժույթով: Կանոնադրական կապիտալը հաշվառվում է երկակի գնահատմամբ` հայկական դրամով և արտարժույթով, ներդրման օրվա` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքով:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն11, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով, իսկ արտարժույթի տնօրինման նորմատիվը` օրական կտրվածքով:

16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:

16.1. Հիմնական կապիտալը բաղկացած է.

16.1.1. կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,

16.1.2. գլխավոր պահուստից,

16.1.3. չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):

16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.

16.2.1. վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխատվությունների գումարի չափով,

16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի գումարի չափով,

16.2.3. ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների),

16.2.4. այլ բանկերի և վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների գումարի չափով,

16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո,

(16.2.5-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, լրաց. 15.06.04 N 150-Ն)

16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքը (հիմնական միջոցների, այդ թվում` անշարժ գույքի (շենքերի և շինությունների), այլ հիմնական միջոցների)` հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծությունը գերազանցող գումարի չափով,

16.2.7. վարկային կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

(16.2.7-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

16.2.8. վարկային կազմակերպության հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով:

(16.2.8-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,

16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

16.3.3. այլ պահուստներից,

16.3.4. երկարաժամկետ ստորադաս փոխառություններից:

16.4. Երկարաժամկետ ստորադաս փոխառությունները, սկսած դրանց մարման ժամկետի սկզբին նախորդող հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ տարվա հունվարի 1-ից, լրացուցիչ կապիտալի հաշվարկից հանվում են դրանց սկզբնական ընդհանուր գումարի քսան տոկոսի չափով:

16.5. Վարկային կազմակերպության կողմից ստացված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե համապատասխանում է ներքոհիշյալ բոլոր կետերին միաժամանակ.

16.5.1. տվյալ փոխառությունն ստացվել է վարկային կազմակերպության չապահովված արժեթղթերի բաց կամ փակ տեղաբաշխման արդյունքում: Չապահովված են համարվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության «ա» և «բ» կետերի հատկանիշներին չհամապատասխանող արժեթղթերը.

16.5.2. ըստ գործարքի պայմանների` տվյալ փոխառությունը`

ա) տրամադրվել է 5 տարի կամ ավելի ժամկետով,

բ) ժամկետից շուտ մարման ենթակա չէ,

գ) վարկային կազմակերպության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ստորադաս է վարկային կազմակերպության բոլոր այլ պարտավորություններին, բացառությամբ` իր մասնակիցների նկատմամբ վարկային կազմակերպության ունեցած պարտավորությունների,

դ) չի տրամադրվել վարկային կազմակերպության նկատմամբ որոշակի պարտավորության կամ պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կամ որպես դրանք ապահովելու միջոց,

16.5.3. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց պարտավոր է հատուցում վճարել միայն այն դեպքում, եթե վարկային կազմակերպությունում առկա չբաշխված զուտ շահույթի գումարը գերազանցում է նման հատուցումը վճարելու պահին վարկային կազմակերպության կրած կորուստները (վնասներն ու ծախսերը), և միայն դրանց տարբերությունը չգերազանցող գումարի սահմաններում,

16.5.4. վարկային կազմակերպությունը տվյալ փոխառության դիմաց հատուցում վճարելու պարտավորությունից ազատվում է, եթե տվյալ հատուցումը վճարելը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կապիտալի համարժեքության նորմատիվի խախտման,

16.5.5. վարկային կազմակերպությունը մինչև փոխառության (արժեթղթերի) սահմանված մարման ժամկետը չի պարտավորվել վաղաժամկետ մարել կամ փաստացի չի մարել փոխառության որևէ մասը,

16.5.6. փոխառությունը տրամադրող անձը կամ արժեթղթերի որևէ տիրապետողը (ըստ ներկայացնողի արժեթղթերի դեպքում), սեփականատերը (անվանական արժեթղթերի դեպքում) կամ նրանց կողմից լիազորված անձը տվյալ վարկային կազմակերպության կառավարմանն ուղղակի կամ անուղղակի մասնակցելու իրավունք ձեռք չի բերում կամ փաստացի չի մասնակցում:

17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 
Ն11
 

Կընդ

   բանաձևով,

ԱՌ

որտեղ`

___

Կընդ - ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

__

ԱՌ - ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):

19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

Աընդ= (Ա1-Պ1)XՌ1 + (Ա2-Պ2)XՌ2+….+(Ա5-Պ5)XՌ5,

որտեղ՝

Ա1, Ա2..., Ա5-ը հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվները (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են՝ ըստ ռիսկի կշիռների,

Պ1, Պ2…, Պ5-ը համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,

Ռ1, Ռ2…., Ռ5–ը համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են:

(20-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)

22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է

 ___   
Կընդ =

 (Կընդ1+Կընդ2+...+Կընդn) 

 ,

n

 ԱՌ

(ԱՌ1+ԱՌ2+...+ԱՌՈ)

 բանաձևերով,

n

 

որտեղ Կընդ-ը և ԱՌ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:

23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

Ակտիվների տեսակները Կշիռներն ըստ
ռիսկի (տոկոս)
1. Կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով 0
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
3. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով 0
4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող՝ ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), հայկական դրամով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև վերջիններով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
6. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
7. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պարտատոմսերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված պարտատոմսերի) և վերջիններով ապահովված պահանջներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերի), հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 10
8. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի», համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 10
9. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ և վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
10. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամ, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով դրամական միջոցներ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր 20
11. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, բանկային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20

13. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)    Ա-1 (Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3 (Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող      . 
100

131. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3)
0
ԲԲԲ+(Բբբ1) - ԲԲԲ-
(Բաա3)  20

ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3(Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող
100

141. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ-
(Աա3)   0

Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3)
20
ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

15. Վարկային գծերի, վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար 50
16. Վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով 50
17. Այլ պահանջներ (այդ թվում՝ սառեցված հաշիվներ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 100
18. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով 100
19. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ), որոնք, համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու կարգի», չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 100
20. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 16-րդ կետում նշված ակտիվների 100
21. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1-20 կետերում 100

(23-րդ կետը խմբ., լրաց. 16.03.04 N 62-Ն)

24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումարը:

25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքի և հետհաշվեկշռում այդ գործառնությունների գծով արտացոլված արժեքի 1 տոկոսի հանրագումարը:

26. Ռեպո համաձայնագրերը և ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերն ընդգրկվում են ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ` 0 տոկոսի կշռով:

27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:

28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերում օգտագործված են «Ստանդարտ» և «Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշերը և վարկանիշային մեթոդիկան:

29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ՝ հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները:

(30-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)

32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 13-րդ, 131-րդ և 14-րդ, 141-րդ տողերի առումով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

(32-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

33. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալական դոլարը:

34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ՝ խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

Ն3

Ռ

 Կընդ 

բանաձևով,

որտեղ՝

Ռ-ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի:

(34-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

341. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները:

(341 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

35. Փոխատվության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

36. Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող դրամային ակտիվների և պարտավորությունների միջև եղած տարբերությունն է՝ հաշվի առած հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների գծով պահանջները և պարտավորությունները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն)՝ համապատասխան արտարժույթներով:

(Հանվել է 15.06.04 N 150-Ն)

Դրամային ակտիվը կամ պարտավորությունը պարունակում է արտարժութային ռիսկ, երբ դրանց գծով ստացվելիք կամ վճարվելիք գումարների մեծությունները հաշվարկվում են արտարժույթի դրամի նկատմամբ փոխարժեքի միջոցով և, հետևաբար, կարող են տատանվել վերջինիս փոփոխությամբ պայմանավորված:

(36-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, փոփ. 15.06.04 N 150-Ն)

37. Արտարժութային փակ դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական հավասարությունն է:

(37-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

38. Արտարժութային բաց դիրքը վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվների և պարտավորությունների միջև եղած քանակական անհավասարությունն է:

(38-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

39. Զուտ արտարժութային դիրքը հաշվարկվում է որպես տարբեր արտարժույթների դիրքերի հանրագումար` հաշվի առնելով տվյալ դիրքի նշանը (կարճ կամ երկար):

40. Համախառն արտարժութային դիրքը հաշվարկվում է որպես արտարժույթների տարբեր խմբերի դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

41. Արտարժութային երկար դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդները:

(41-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

42. Արտարժութային կարճ դիրքի դեպքում վարկային կազմակերպության արտարժույթով պարտավորությունների հաշիվների մնացորդները գերազանցում են արտարժույթով ակտիվային հաշիվների մնացորդները:

(42-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն) 

43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով՝ ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:

(43-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

43.1. Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:

43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:

44. Արտարժութային բաց դիրքը հաշվարկվում է յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում հայկական դրամով: Պասիվային սալդոն նշվում է բացասական նշանով` ցույց տալով արտարժութային կարճ դիրքը, իսկ ակտիվային սալդոն` դրական նշանով` ցույց տալով արտարժութային երկար դիրքը: Յուրաքանչյուր խմբի ներսում հաշվարկվում է զուտ արտարժութային դիրք, իսկ երկու խմբերի համար միասին հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին և երկրորդ խմբերի արտարժութային դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 14»: