Համարը 
թիվ 194-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2008.09.29/32(306) Հոդ.291
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
01.07.2008
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.07.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.10.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հուլիսի 2008 թ.

թիվ 194-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 13-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել

1) «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման ու գրանցման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը՝ համաձայն Հավելված 1-ի (կցվում է):

2) Վարկային կազմակերպության լիցենզիայի (այսուհետև՝ լիցենզիա) ձևը՝ համաձայն Հավելված 2-ի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալու, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ը հաստատելու մասին» թիվ 578 որոշումը (այսուհետ՝ Որոշում), բացառությամբ Որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գրանցման ու լիցենզավորման, վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն համաձայնություն տալը, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման կարգը, վարկային կազմակերպությունների գործունեության կանոնակարգը, վարկային կազմակերպությունների գործունեության վայրի և տեխնիկական հագեցվածության պահանջները» Կանոնակարգ 13-ի 32. կետի դ) ենթակետի և 46. կետի, որոնք ուժը կորցրած են համարվում 2009 թվականի հունվարի մեկից:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 10-ի «Վարկային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուների ու հավակնորդների որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննության թեմաների ցանկը» թիվ 203-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2008 թ. հուլիսի 10

Երևան

 

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  13

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպությունների հիմնադրման, գրանցման (ներառյալ փոփոխությունների գրանցման) և լիցենզավորման, վարկային կազմակերպությունների տարածքային ստորաբաժանումների՝ մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծման ու գրանցման, վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման և գրանցման, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերման հարցերը, ինչպես նաև կանոնակարգում է վերոնշյալ հարցերի հետ կապված օրենքներով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետև՝ Կենտրոնական բանկ) իրավասությանը վերապահված այլ հարաբերությունները:

2. Սույն կանոնակարգը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում հիմնադրվող կամ գործող վարկային կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների, ինչպես նաև սույն կանոնակարգով սահմանված այլ անձանց վրա:

3. Վարկային կազմակերպությունն ունի իր հայերեն ֆիրմային անվանումը, որը պետք է բովանդակի՝ վարկային կազմակերպության անվանումը, վարկային կազմակերպության տեսակը, կազմակերպական-իրավական ձևը, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք հիմնադիրները համարում են անհրաժեշտ:

Վարկային կազմակերպությունը կարող է ունենալ իր լրիվ ֆիրմային անվանումը կամ դրա կրճատ տարբերակը: Վարկային կազմակերպության կրճատ ֆիրմային անվանումը պետք է բովանդակի վարկային կազմակերպության անվանումը, կոնկրետ տեսակը, կազմակերպաիրավական ձևը (հապավումներով):

4. Վարկային կազմակերպության գտնվելու վայրը նրա կանոնադրությունում նշված մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է: Վարկային կազմակերպությունը ֆինանսական գործառնություններ է իրականացնում մշտական գործող մարմնի գտնվելու վայրում (գլխավոր գրասենյակ) և մասնաճյուղերում՝ բացառությամբ սույն կանոնակարգի 79 կետով սահմանված դեպքերի:

5. Սույն կանոնակարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում տպագիր և հայերեն: Ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված լինեն վարկային կազմակերպության իրավասու անձի կողմից, ընդ որում պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ:

6. Սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերը կարող են Կենտրոնական բանկ ներկայացվել էլեկտրոնային տարբերակով՝ Սի Բի Էյ Նետ միջբանկային համակարգչային ցանցի միջոցով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

 7. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար նրա հիմնադիրները Կենտրոնական բանկ են ներկայացնում.

1) գրանցման և լիցենզավորման դիմումը՝ համաձայն հավելված 1-ի,

2) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի կողմից հաստատված վարկային կազմակերպության կանոնադրությունը՝ վեց օրինակից: Եթե ստեղծվող կանոնադրության նախագծի մեջ հղումներ են կատարվել վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերին, ապա կից պետք է ներկայացվեն նաև համապատասխան իրավական ակտերը (նախագծերը): Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 14-ի,

3) վարկային կազմակերպության հիմնադիրների ժողովի որոշումը՝ վարկային կազմակերպության ղեկավարներ նշանակելու մասին,

4) վարկային կազմակերպության ղեկավարների գործունեության մասին տեղեկանքը՝ համաձայն հավելված 2-ի,

5) վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց համար հայտարարագիր՝ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերի բացակայության մասին՝ համաձայն հավելված 3-1 կամ 3-2-ի,

6) վարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմնի (հիմնադիրների ժողով) կողմից հաստատված վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը՝ համաձայն հավելված 4-ի,

7) հայտարարագիր այն մասին, որ վարկային կազմակերպության գործունեության վայրը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանած պահանջներին,

8) ֆիրմային անվանման գրանցման վկայականի պատճենը:

Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկություններն ստանալու պահից մեկամսյա ժամկետում գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը կամ մերժում է դրա գրանցումն ու լիցենզավորւմը:

 8. Կենտրոնական բանկը, Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) եզրակացության հիման վրա, գրանցում և լիցենզավորում է վարկային կազմակերպությունը, եթե պահպանվել են հետևյալ պահանջները և ներկայացվել են համապատասխան փաստաթղթերը.

1) Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ բանկում բացված հաշվին ամբողջությամբ վճարվել է վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը,

2) Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցների (այսուհետև՝ Կենտրոնական բանկի վերահսկողների) կողմից տեղերում ստուգման արդյունքում հաստատվել է, որ վարկային կազմակերպության գործունեության համար նախատեսված տարածքը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված պահանջներին,

3) վարկային կազմակերպության ղեկավարների որակավորումը և մասնագիտական համապատասխանությունը բավարարում է սույն կանոնակարգի 6-րդ գլխով սահմանված որակավորման և մասնագիտական համապատասխանության պահանջներին և առկա չէ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը,

4) վարկային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձինք ստացել են Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

9. Վարկային կազմակերպության պետական գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ մեկտեղ Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն նաև վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռք բերման նախնական համաձայնություն ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը (համաձայն սույն կանոնակարգի 5-րդ գլխի), ինչպես նաև վարկային կազմակերպության ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության քննությանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերը (համաձայն սույն կանոնակարգի 6-րդ գլխի 35-րդ կետի), իսկ համապատասխան որակավորման վկայականի (վկայականների) առկայության դեպքում՝ սույն կանոնակարգի 7-րդ գլխի 50-րդ կետի 4), 5) և 7) ենթակետերով պահանջվող փաստաթղթերը:

10. Գրանցման և լիցենզավորման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման ընդունման պահից եռօրյա ժամկետում վարկային կազմակերպությանը տրվում են սույն կանոնակարգի հավելված 5-ով սահմանված գրանցման վկայանը և սույն որոշման հավելված 2-ով սահմանված լիցենզիան:

11. Կենտրոնական բանկը լիցենզավորված վարկային կազմակերպությանը լիցենզիան տրամադրելիս ծանուցում է, որ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ցանկը գտնվում է Կենտրոնական բանկի պաշտոնական ինտերնետային կայքում:

12. Վարկային կազմակերպությունը սահմանված կարգով գրանցվելուց և լիցենզավորվելուց հետո եռամսյա ժամկետում պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

13. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության գրանցումն ու լիցենզավորումը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, այդ թվում՝

ա. չի վճարվել վարկային կազմակերպության գործունեության համար տարեկան պետական տուրքը,

բ. վարկային կազմակերպությունը չունի վարկային կազմակերպության ֆիրմային անվանման գրանցման վկայական,

գ. առկա չէ պատշաճ կարգով տրված լիազորագիր այն դեպքում, երբ հիմնադիրները հանդես են գալիս լիազորված ներկայացուցչի (ներկայացուցիչների) միջոցով,

դ. վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված պահանջներին, գործունեության կանոնակարգում ներկայացված տվյալներն անարժանահավատ են, կանոնակարգում կատարված էական կանխատեսումները Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով անիրատեսական են,

ե. վարկային կազմակերպության առաջարկվող ներքին կազմակերպական կառուցվածքը կամ ներքին հսկողության համակարգը բավարար չեն վարկային կազմակերպության ռիսկերի կառավարման համար,

3) չեն պահպանվել սույն կանոնակարգի 8-րդ կետում նշված պահանջները՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

14. Լիցենզիայի կորստի կամ ոչնչացման դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ դիմում է ներկայացնում լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար՝ կցելով լիցենզիայի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Կենտրոնական բանկը կորած կամ ոչնչացած լիցենզիայի կրկնօրինակը բանկին տալիս է համապատասխան դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:

15. Կորած լիցենզիան գտնելու դեպքում վարկային կազմակերպությունը գտնված լիցենզիայի օրինակը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

16. Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների մասնակիցներին նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնությունը տրամադրվում է սույն կանոնակարգի 5-րդ գլխով սահմանված կարգով:

17. Նոր ստեղծվող վարկային կազմակերպությունների ղեկավարները գրանցվում են սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

18. Օրենքով սահմանված հիմքերով վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում, լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը և դրա կայացման հիմքերը ստանալով, վարկային կազմակերպությունը կից գրությամբ լիցենզիան վերադարձնում է Կենտրոնական բանկին՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

19. Վարկային կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման բողոքարկումը հիմք չէ մեկ աշխատանքային օրվա ընթացքում լիցենզիան չվերադարձնելու համար:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄԸ

 

20. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղերի բացման և գրանցման համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման դիմումը,

2) վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ մասնաճյուղի ստեղծման և մասնաճյուղի ղեկավարներ ընտրելու կամ նշանակելու մասին,

3) մասնաճյուղի հաստատված կանոնադրությունը (3 օրինակ): Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 14-ի,

4) ստեղծվող մասնաճյուղի ղեկավարների (մասնաճյուղի կառավարիչ, առկայության դեպքում նաև գլխավոր հաշվապահ) գործունեության մասին տեղեկանքը՝ համաձայն հավելված 2-ի,

5) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

6) հայտարարագիր այն մասին, որ մասնաճյուղի գործունեության վայրը և տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանած պահանջներին,

7) մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,

8) հայտարարագիր՝ համաձայն սույն կանոնակարգի հավելված 15-ի:

21.Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետությունների տարածքներում մասնաճյուղեր (կամ ներկայացուցչություններ) ստեղծելիս ստանում են Կենտրոնական բանկի համաձայնությունը՝ ներկայացնելով սույն կանոնակարգի 20-րդ կետի 1), 2), 3) և 4) ենթակետերով (իսկ ներկայացուցչությունների համար սույն կանոնակարգի 24-րդ կետի 1), 2), 3) և 4) ենթակետերով) սահմանված փաստաթղթերը: Պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, վարկային կազմակերպությանը տրվում է օտարերկրյա պետության տարածքում մասնաճյուղ (կամ ներկայացուցչություն) բացելու համաձայնություն:

22. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները օտարերկրյա պետությունների տարածքներում մասնաճյուղեր (կամ ներկայացուցչություններ) բացելիս այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ պետությունում գրանցվելուց (լիցենզավորվելուց, արտոնագրվելուց) հետո յոթ օրվա ընթացքում Կենտրոնական բանկ են ներկայացնում գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթը՝ Կենտրոնական բանկում գրանցվելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպության մասնաճյուղի գրանցման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից տեղերում կատարվում է տարածքի և տեխնիկական հագեցվածության ստուգում, որի արդյունքում կազմվում է ստեղծվող մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության՝ սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված չափանիշներին համապատասխանության մասին փաստաթուղթ:

Հայաստանի Հանրապետության տարածքում վարկային կազմակերպության մասնաճյուղի (կամ ներկայացուցչության) գրանցման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո մեկամսյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, մասնաճյուղը (կամ ներկայացուցչությունը) գրանցվում է և տրվում է վարկային կազմակերպության մասնաճյուղի (կամ ներկայացուցչության) գրանցման վկայական՝ համաձայն հավելված 6-ի (իսկ ներկայացուցչության համար՝ համաձայն հավելված 7-ի):

Վարկային կազմակերպության մասնաճյուղի (կամ ներկայացուցչության) գրանցման (կամ գրանցումից հանելու) մասին որոշման ընդունման պահից հինգօրյա ժամկետում Կենտրոնական բանկը ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը՝ վարկային կազմակերպության մասնաճյուղի (կամ ներկայացուցչության) գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:

23. Կենտրոնական բանկը՝ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, մերժում է վարկային կազմակերպության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի գրանցման դիմումը կամ համաձայնություն չի տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպության օտարերկրյա պետության տարածքում մասնաճյուղի ստեղծմանը, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են անարժանահավատ կամ կեղծ տվյալներ,

2) փաստաթղթերը ներկայացվել են թերի, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին, այդ թվում՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում բացվող մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածությունը չեն համապատասխանում սույն կանոնակարգի 10-րդ գլխով նախատեսված պահանջներին,

բ. չի ներկայացվել մասնաճյուղի գրանցման պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը,

գ. մասնաճյուղի բացումը կհանգեցնի վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը,

3) մասնաճյուղի գրանցման փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահի դրությամբ, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը:

24. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության տարածքում ներկայացուցչությունների բացման և գրանցման համար վարկային կազմակերպությունները Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը՝

1) վարկային կազմակերպության ներկայացուցչության գրանցման դիմումը,

2) վարկային կազմակերպության կառավարման իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ ներկայացուցչություն ստեղծելու մասին,

3) ներկայացուցչություն ստեղծելու հիմնավորումը,

4) ներկայացուցչության կանոնադրությունը: Կանոնադրության թերթերը պետք է լինեն համարակալված և թելակարված, ընդ որում, կանոնադրության վերջին թերթի հետնամասում, կարի վրա պետք է փակցված լինի պիտակ՝ համաձայն հավելված 14-ի,

5) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը,

6) ներկայացուցչության գրանցման պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը:

25. Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ մերժվում է վարկային կազմակերպության Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող ներկայացուցչության գրանցման դիմումը կամ համաձայնություն չի տալիս Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպության օտարերկրյա պետության տարածքում ներկայացուցչության ստեղծմանը, եթե՝

1) ներկայացվել են կեղծ կամ անարժանահավատ տեղեկություններ,

2) ներկայացված փաստաթղթերը թերի են, ամբողջական չեն կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին,

3) դիմումի տրման պահին, ինչպես նաև դիմումի քննարկման ժամանակահատվածի ընթացքում վարկային կազմակերպությունը խախտել է Կենտրոնական բանկի սահմանած հիմնական տնտեսական նորմատիվներից թեկուզ մեկը,

4) Կենտրոնական բանկի կարծիքով ներկայացուցչության բացումը կհանգեցնի վարկային կազմակերպության ֆինանսական վիճակի վատթարացմանը,

5) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ներկայացուցչություն բացելու հիմնավորումները բավարար չեն:

26. Վարկային կազմակերպության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու (այդ թվում՝ ժամանակավորապես դադարեցնելու) դեպքում վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշման պատճենը՝ մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու (այդ թվում՝ ժամանակավորապես դադարեցնելու) վերաբերյալ, ընդունման օրվանից եռօրյա ժամկետում պետք է ներայացվի Կենտրոնական բանկ:

Վարկային կազմակերպության մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը Կենտրոնական բանկի կողմից գրանցումից հանվում է մեկշաբաթյա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

27. Գործող կամ ստեղծվող վարկային կազմակերպությունների կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձը պարտավոր է մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը նախնական համաձայնություն ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) իրավաբանական անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար՝ իրավաբանական անձի միջնորդագիրը,

2) վարկային կազմակերպության միջնորդությունը իրավաբանական անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը չառարկելու վերաբերյալ վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված վարկային կազմակերպության կնիքով (միայն գործող վարկային կազմակերպությունների համար),

3) վարկային կազմակերպության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմակերպության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են,

4) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի կառավարման իրավասու մարմնի որոշումը,

5) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի կանոնադրությունը՝ մինչև գրանցման պահը կատարված փոփոխություններով,

6) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի վերաբերյալ՝ համաձայն հավելված 8-ի,

7) իրավաբանական անձի վերջին երեք տարիների տարեկան և վերջին միջանկյալ՝

ա. հաշվապահական հաշվեկշիռը,

բ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

գ. դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

դ. սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

ե. ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններ (երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

8) վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին համապատասխան):

Եթե սույն կետի 7) ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունները կազմված են օտարերկրյա պետության ազգային ստանդարտների համաձայն, ապա Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի.

տվյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները հաստատող անկախ աուդիտորական կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ ներկայացված հաշվետվությունները համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին, կամ

հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջի, որտեղ կնշվի, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին,

9) հայտարարագիր վարկային կազմակերպության այլ մասնակիցների հետ փոխկապակցվածության վերաբերյալ,

10) ներդրման ենթակա միջոցների ծագման օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր,

11) եթե իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի նաև խմբի/հոլդինգի/միության կառուցվածքը,

12) եթե իրավաբանական անձն ընդգրկված է որևէ խմբի/հոլդինգի/միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա ներկայացվում են տվյալ խմբի/հոլդինգի/միության վերջին ֆինանսական տարվա՝

ա. հաշվապահական հաշվեկշիռը,

բ. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունը,

գ. դրամական միջոցների հոսքերի մասին հաշվետվությունը,

դ. սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունը,

ե. ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրությունները (մեկ տարուց պակաս գործունեություն իրականացրած իրավաբանական անձինք նշված տեղեկությունները ներկայացնում են իրականացրած գործունեության ողջ ժամկետի համար),

13) խմբի/հոլդինգի/միության վերջին տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը հաստատող անկախ աուդիտորական եզրակացությունը՝ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (օտարերկրյա իրավաբանական անձանց համար՝ Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին) համապատասխան (առկայության դեպքում):

Եթե սույն կետի 12) ենթակետով սահմանված ֆինանսական հաշվետվությունները կազմված են օտարերկրյա պետության ազգային ստանդարտների համաձայն, ապա Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի.

տվյալ կազմակերպության ֆինանսական հաշվետվությունները հաստատող անկախ աուդիտորական կազմակերպության հայտարարությունն այն մասին, որ ներկայացված հաշվետվությունները համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին, կամ հղում այդ պետության որևէ պաշտոնական ինտերնետային էջի, որտեղ կնշվի, որ տվյալ պետության հաշվապահական հաշվառման ստանդարտները համապատասխանում են Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին կամ միջազգայնորեն ճանաչված այլ ստանդարտներին:

Եթե սույն կետի 7), 8), 11), 12) և 13) ենթակետերով սահմանված հաշվետվությունները (տեղեկությունները) տեղակայված են իրավաբանական անձի կամ խմբի/հոլդինգի/միության ինտերնետային կայքում, ապա Կենտրոնական բանկին ներկայացվում է համապատասխան կայքի (տնային էջի) հասցեն,

14) տեղեկանք իրավասու մարմնի կողմից պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի նկատմամբ պարտքերի կամ դրանց բացակայության վերաբերյալ (ռեզիդենտների համար),

15) հայտարարագիր «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին՝ համաձայն հավելված 3-2-ի,

16) նշանակալից մասնակցություն ակնկալող իրավաբանական անձ-մասնակցի հայտարարագիրը՝ մասնակցություն ձեռք բերելուց հետո բանկի ռազմավարության մեջ իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

28. Եթե վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք է բերվելու միջազգային կազմակերպությունների կողմից, ապա վերջիններիս կողմից Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն սույն կանոնակարգի 27 կետի 1), 2), 3), 4), 5), 7), 8), 15) և 16) ենթակետերով պատանջվող փաստաթղթերը:

Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ սույն կետը կարող է տարածվել նաև միջազգային համբավ (ճանաչում) և Ստանդարտ և Փուրզ կամ Մուդիզ վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված «Ա-» կամ «Ա3» և բարձր վարկանիշ ունեցող կազմակերպությունների վրա:

Եթե վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցությունը ձեռք է բերում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Կենտրոնական բանկի կողմից վերահսկվող կազմակերպությունը, ապա վերջինս Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի 27-րդ կետի 1), 2), 3), 4), 14), 15) և 16) ենթակետերով պահանջվող փաստաթղթերը:

29. Ինչպես գործող, այնպես էլ նոր ստեղծվող վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձը պարտավոր է մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) ֆիզիկական անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար դիմում,

2) վարկային կազմակերպության միջնորդությունը անձի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը չառարկելու վերաբերյալ՝ վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված վարկային կազմակերպության կնիքով (միայն գործող վարկային կազմակերպության համար),

3) վարկային կազմակերպության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմակերպության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են,

4) տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի վերաբերյալ՝ համաձայն հավելված 9-ի,

5) ներդրման ենթակա միջոցների ծագման օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր,

6) հայտարարագիր վարկային կազմակերպության այլ մասնակիցների հետ փոխկապակցվածության վերաբերյալ,

7) հայտարարագիր՝ չմարված և չներված պարտավորությունների մասին,

8) հայտարարագիր «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին՝ համաձայն հավելված 3-1-ի,

9) նշանակալից մասնակցություն ակնկալող ֆիզիկական անձ-մասնակցի հայտարարագիրը՝ մասնակցություն ձեռք բերելուց հետո բանկի ռազմավարության մեջ իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

30. Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ակնկալող պետությունը պարտավոր է մինչև տվյալ մասնակցությունը ձեռք բերելը, նախնական համաձայնություն ստանալու համար դիմել Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.

1) պետության անունից հանդես գալու իրավունք ունեցող մարմնից միջնորդագիր՝ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու համար,

2) կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող պետական իրավասու մարմնի որոշումը,

3) վարկային կազմակերպության միջնորդությունը՝ տվյալ պետական մարմնի կողմից վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցության ձեռքբերմանը չառարկելու վերաբերյալ՝ վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ` վավերացված վարկային կազմակերպության կնիքով (միայն գործող վարկային կազմակերպությունների համար),

4) վարկային կազմակերպության գործադիր տնօրենի գրավոր հավաստիացումը, որ կազմակերպության կանոնադրական կապիտալում կազմակերպության մասնակցի բաժնեմասը (բաժնետոմսը) գնելու նախապատվության իրավունքի կիրառման՝ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կանոնները պահպանված են:

5) նշանակալից մասնակցություն ակնկալող պետության հայտարարագիրը՝ մասնակցություն ձեռք բերելուց հետո բանկի ռազմավարության մեջ իր կողմից առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ:

Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում իրար հետ փոխկապակցված անձանց կողմից կամ վարկային կազմակերպության մասնակցի հետ փոխկապակցված անձանց կողմից, ապա սույն գլխով սահմանված փաստաթղթերը պահանջվում են նրանցից յուրաքանչյուրից:

31. Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կասեցվել, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

32. Կենտրոնական բանկը մերժում է վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալի մասնակցություն ձեռք բերելու դիմումը՝ համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

33. Անձի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելուն նախնական համաձայնություն տալու Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է ընդունման պահից եռամսյա ժամկետով, եթե ավելի երկար ժամկետ նախատեսված չէ տվյալ որոշմամբ: Եթե մինչև եռամսյա ժամկետի (կամ Կենտրոնական բանկի որոշմամբ սահմանված այլ ժամկետի) ավարտը վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու հնարավորություն տվող գործարքը (կամ գործարքները) չի իրականացվում կամ գործարքի (կամ գործարքների) իրականացումը հաստատող հիմքերը (փաստաթղթերը) չեն ներկայացվում Կենտրոնական բանկ, ապա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը համարվում է ուժը կորցրած:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

34. Որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգումը, այդ թվում որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման քննությունն (այսուհետև՝ քննություն) անց է կացվում թեկնածուների համար:

Սույն կանոնակարգի իմաստով թեկնածու են համարվում այն անձինք, որոնք դիմում են (անձնական նախաձեռնությամբ կամ վարկային կազմակերպության միջնորդությամբ) անցնելու որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգում:

Թեկնածուների որակավորումը և մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 38-րդ կետով սահմանված դեպքերի) կամ Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ այլ կազմակերպության կողմից:

35. Քննությանը թեկնածուների մասնակցության համար Կենտրոնական բանկ պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

1) վարկային կազմակերպության միջնորդագիրը համաձայն հավելված 10-ի (վարկային կազմակերպության միջնորդությամբ դիմելու դեպքում) կամ դիմում համաձայն հավելված 11-ի (անձնական նախաձեռնությամբ դիմելու դեպքում),

2) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթի պատճենը,

3) անձնագրի պատճենը,

4) եթե թեկնածուն նշանակվել է որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա նշանակելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (բացառությամբ վարկային կազմակերպության խորհրդի նախագահի, խորհրդի անդամի, գործադիր տնօրենի (վարչության նախագահի) և գլխավոր հաշվապահի):

Կենտրոնական բանկը կարող է մերժել թեկնածուի մասնակցությունը որակավորման քննությանը, եթե նա նախորդ երեք տարիների ընթացքում զրկվել է որակավորման վկայականից:

Սույն կետում նշված փաստաթղթերը չեն ներկայացվում վարկային կազմակերպության խորհրդի նախագահի կամ խորհրդի անդամի թեկնածուների կողմից:

36. Քննությունն անցկացվում և համապատասխան որակավորման վկայական տրվում է հետևյալ պաշտոններում որպես ղեկավար աշխատելու համար.

1) վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի տեղակալ (վարչության նախագահի տեղակալ), տնօրինության (վարչության) անդամ,

2) վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ,

3) վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (վերստուգող), վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

37. Վարկային կազմակերպության (ներառյալ խնայողական միությունները) գլխավոր հաշվապահը կարող է լինել նաև տվյալ վարկային կազմակերպության վարչության անդամ՝ առանց վարչության անդամի որակավորման վկայական ստանալու:

Բանկի գործադիր տնօրենի (վարչության նախագահի), գործադիր տնօրենի տեղակալի որակավորոման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության գործադիր տնօրեն (վարչության նախագահ), գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալ, վարչության անդամ:

Բանկի գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ:

Բանկի ներքին աուդիտի ղեկավարի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (վերստուգող), վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

Բանկի ներքին աուդիտի անդամի որակավորման վկայական ստացած անձը կարող է աշխատել վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի անդամ:

Վարկային կազմակերպության (ներառյալ խնայողական միությունները) վերստուգիչ հանձնաժողովի նախագահը, վերստուգիչ հանձնաժողովի անդամը միաժամանակ չի կարող լինել տվյալ վարկային կազմակերպության այլ աշխատակից:

38. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահը, խորհրդի անդամները որակավորման և մասնագիտական համապատասխանության ստուգման համար անցնում են հարցազրույց Կենտրոնական բանկի խորհրդի նիստում: Հարցազրույցին մասնակցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն կանոնակարգի 50-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Հարցազրույցի արդյունքներով Կենտրոնական բանկի խորհուրդն ընդունում է որոշում՝ Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին վարկային կազմակերպության խորհրդի նախագահի կամ անդամի համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ:

39. Գրավոր (տեստային) քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրով: Քննության ընթացքին կարող են հետևել հանձնաժողովի անդամները, ինչպես նաև հանձնաժողովի համաձայնությամբ՝ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցներ:

1) Տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը կազմվում է նախապես հրապարակված թեմաների ցանկի հիման վրա: Թեմաների ցանկը հաստատում է Կենտրոնական բանկի խորհուրդը:

2) Տեստերը, ինչպես նաև դրանցում կատարված լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ: Տեստային հարցերը վերանայվում են ըստ անհրաժեշտության:

3) Վարկային կազմակերպության ղեկավարների քննության տեստերը կազմվում են՝ ստուգելու թեկնածուի իմացությունը վարկային կազմակերպության լիցենզավորման, գործունեության, գործունեության կարգավորման ու վերահսկողության, հաշվապահական հաշվառման, ֆինանսների, հարկային օրենսդրության, դրամավարկային քաղաքականության, ընդհանուր տնտեսագիտության ոլորտներում:

4) Տեստերը տարբերակվում են ըստ քննություն հանձնող ղեկավարների թեկնածուների (ելնելով նրանց ներկայացվող մասնագիտական համապատասխանության չափանիշներից) հետևյալ խմբերի՝

ա. վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, վարչության նախագահ, գործադիր տնօրենի տեղակալ, վարչության նախագահի տեղակալ, վարչության անդամ (100 հարց),

բ. վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ (100 հարց),

գ. վարկային կազմակերպության վերստուգիչ հանձնաժողովի նախագահ (վերստուգող), հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ (100 հարց):

5) Տեստի յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար թեկնածուին հատկացվում է միջին հաշվով 1,5 րոպե:

6) Տեստերի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է չորս պատասխան, որոնցից մեկն է ճիշտ:

7) Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ինչպես նաև հարցին չպատասխանելը՝ զրո միավոր:

8) Հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների գրավոր քննության անցկացման ընթացքում թույլատրվում է թարգմանչի մասնակցությունը, ընդ որում՝ Կենտրոնական բանկի համապատասխան աշխատակցի ներկայությունը պարտադիր է: Կենտրոնական բանկի հանձնաժողովի թույլտվությամբ հայերեն լեզվին չտիրապետող ղեկավարների թեկնածուների քննության տևողությունը կարող է երկարաձգվել:

40. Թեկնածուին թույլատրվում է մասնակցել տեստային քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում:

1) Տեստավորումն անցկացվում է այդ նպատակի համար առանձնացված սենյակում, որն ապահովված է համապատասխան պայմաններով:

2) Հանձնաժողովի անդամներից մեկը, կամ հանձնաժողովի համաձայնությամբ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցը ստուգում է թեկնածուի ինքնությունը և թույլատրում է նրան մուտք գործել տեստավորման անցկացման սենյակ, որտեղ թեկնածուն կարող է զբաղեցնել ցանկացած ազատ սեղան: Թեկնածուների մուտքը սենյակ դադարեցվում է տեստավորումը սկսելուց տասը րոպե առաջ:

3) Հանձնաժողովի անդամներից մեկը կամ հանձնաժողովի համաձայնությամբ՝ Կենտրոնական բանկի այլ աշխատակիցը, թեկնածուներին բացատրում է տեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:

4) Տեստավորման սկիզբը հայտարարելուց հետո թեկնածուն ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր հարցի (խնդրի) ենթադրյալ պատասխաններից ընտրում է մեկ (իր կարծիքով՝ նշվածներից առավելագույնս ճիշտ) պատասխան:

5) Գրավոր քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութերից, էլեկտրոնային սարքերից, ինչպես նաև աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ ներկա գտնվող անձանց, դուրս գալ սենյակից: Եթե թեկնածուն ցանկանում է լքել սենյակը, նրա աշխատանքը համարվում է դադարեցված: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

6) Աշխատանքն ավարտելուց, ինչպես նաև տեստավորման առաջադրանքները կատարելու համար սահմանված ժամանակն սպառվելուց հետո թեկնածուին հանձնվում է իր կատարած աշխատանքի՝ համակարգչի կողմից կատարված վերլուծությունը՝ արտահայտված տոկոսով՝ երկու օրինակից, որոնք ստորագրվում են թեկնածուի կողմից: Մեկ օրինակը մնում է Կենտրոնական բանկում, մյուսը տրվում է թեկնածուին:

41. Տեստերի հարցերի գնահատումը կատարվում է հետևյալ կերպ՝

1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոսը հավաքելու դեպքում արձանագրվում է բացասական եզրակացություն,

2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոսը հավաքելու դեպքում հանձնաժողովն արձանագրում է դրական եզրակացություն, և նրան տրվում է համապատասխան որակավորման վկայական:

42. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները (ելնելով համակարգչային տվյալներից) հաստատում է հանձնաժողովը:

43. Թեկնածուները կարող են բողոքարկել անցկացված քննության արդյունքները՝ քննության անցկացման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ գրավոր դիմում ներկայացնելով Կենտրոնական բանկ: Դիմումը պետք է ուսումնասիրվի ղեկավարների որակավորման ստուգման և գրանցման համար պատասխանատու ստորաբաժանման կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում ներկայացվի հանձնաժողովի քննարկմանը:

44. Անցկացված քննության արդյունքներով և հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ, թեկնածուին տրվում է որակավորման վկայական:

45. Որակավորման վկայականը տրվում է գրավոր քննության կամ բանավոր հարցազրույցի արդյունքում դրական եզրակացություն (կարծիք) ստացած անձի տվյալները գրավոր քննությունից կամ բանավոր հարցազրույցից հետո 20 օրվա ընթացքում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ցուցակում հրապարակելու ձևով: Բացի սույն կետում նշված՝ որակավորման վկայականի տրման ձևից, որակավորման վկայականը կարող է տրվել նաև թղթային ձևով՝ (համաձայն Հավելված 16-ի) որակավորված անձի՝ Կենտրոնական բանկ ներկայացված գրավոր պահանջի հիման վրա՝ դիմելու պահից տասնօրյա ժամկետում:

46. Կենտրոնական բանկի՝ վարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորման և մասնագիտական համապատասխանության ցուցակում նշվում են որակավորված ղեկավարի կամ պատասխանատու անձի անունը, ազգանունը, պաշտոնը, որակավորման վկայականի համարը, որակավորման տրման ամսաթիվը: Որակավորված անձանց ցուցակը թարմացվում է որակավորված անձանց որակավորման ժամկետը լրանալու կամ որակավորումից զրկվելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

47. Վարկային կազմակերպության ղեկավարների որակավորման վկայականը տրվում է տրամադրման պահից հաշված 3 (երեք) տարի ժամկետով, բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների: Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների որակավորումը տրվում է մինչև նրանց պաշտոնավարման ժամկետի ավարտը: Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի (վարչության նախագահի) որակավորման վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 3 (երեք) տարով՝ առանց սույն կանոնակարգով նախատեսված որակավորման ստուգման, եթե նշված ղեկավարների նկատմամբ իրենց պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա պատասխանատվության միջոց չի կիրառվել, նշված ղեկավարների պաշտոնավարման ընթացքում վարկային կազմակերպությունը չի խախտել հիմնական տնտեսական նորմատիվ, նշված ղեկավարները նախորդ 3 տարիների ընթացքում վերապատրաստվել են առնվազն 150 ժամ, ինչպես նաև եթե Կենտրոնական բանկը անհրաժեշտ չի համարում որակավորման ստուգումը (սույն կետում սահմանված հիմքերի բացակայության դեպքում):

48. Տրված որակավորման վկայականները հաշվառվում են Կենտրոնական բանկի համապատասխան մատյանում, որտեղ գրառվում են որակավորում ստացած անձանց անունը, ազգանունը, հաշվառման վայրը, բնակության վայրը (գրառվում է հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում), պաշտոնը, Կենտրոնական բանկի նախագահի որոշման համարը և ամսաթիվը, հանձնաժողովի արձանագրության համարը և ամսաթիվը, որակավորման վկայականի համարը և տրման ամսաթիվը:

49. Թեկնածուն կարող է դիմել Կենտրոնական բանկ նաև մեկից ավելի ղեկավարների համար նախատեսված քննություններին մասնակցելու և համապատասխան որակավորոման վկայականներ ստանալու համար:

1) Վարկային կազմակերպությունը որակավորման և մասնագիտական համապատասխանության չափանիշներին չբավարարած թեկնածուներին կրկին կարող է ներկայացնել քննությանը մասնակցելու և համապատասխան որակավորման վկայական ստանալու համար:

2) Կենտրոնական բանկը քննությունը կամ հարցազրույցը անցկացնում է թեկնածուի կողմից փաստաթղթերի փաթեթը ներկայացնելու (Կենտրոնական բանկի կողմից գրանցելու) պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

50. Վարկային կազմակերպության ղեկավարներին կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցելու կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին վարկային կազմակերպության միջնորդագիրը՝ վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված վարկային կազմակերպության կնիքով,

2) իրավասու մարմնի որոշումը ղեկավարի նշանակման կամ ղեկավարների կազմում փոփոխություն կատարելու մասին,

3) վարկային կազմակերպության ղեկավարների ընդհանուր ցուցակը՝ կատարված փոփոխություններով,

4) գործունեության վերաբերյալ տեղեկանք՝ համաձայն հավելված 2-ի

5) այլ կազմակերպությունում աշխատելու դեպքում՝ տվյալ կազմակերպության գրավոր համաձայնությունը,

6) բարձրագույն (միջնակարգ մասնագիտական) կրթության դիպլոմի (վկայականի) պատճենը,

7) աշխատանքային գրքույկի պատճենը՝ բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների:

51. Վարկային կազմակերպության ղեկավարը տվյալ վարկային կազմակերպությունում կամ այլ վարկային կազմակերպությունում այլ պաշտոնում գրանցվելու համար ներկայացնում է.

1) ծանուցում 50-րդ կետում նշված փաստաթղթերում փոփոխություններ չլինելու վերաբերյալ, եթե այդ փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությունը փոփոխության չի ենթարկվել,

2) միայն 50-րդ կետում նշված փաստաթղթերում ներկայացված տեղեկատվության փոփոխությունները, եթե այդպիսիք կան:

52. Վարկային կազմակերպության ղեկավարի կամ ղեկավարների կազմում փոփոխությունները գրանցելու համար ղեկավարները պետք է ունենան Կենտրոնական բանկի կողմից տրամադրված համապատասխան որակավորոման վկայական:

53. Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների գրանցման ժամանակ հիմք է ընդունվում սույն կանոնակարգի 38-րդ կետում նշված Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը:

54. Վարկային կազմակերպության ղեկավարի (բացառությամբ խորհրդի նախագահի և անդամների) թեկնածուի գրանցման համար հանձնաժողովն անցկացնում է հարցազրույց հանձնաժողովի նիստում: Գրանցման պահին վարկային կազմակերպության ղեկավարը պետք է իրազեկ լինի ֆինանսական համակարգի, մասնավորապես՝ վարկային կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներին, այլ իրավական ակտերին, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին ակտերին: Բացի այդ, գրանցման պահին.

1) վարկային կազմակերպության խորհրդի նախագահը պետք է ունենա բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում, բարձրագույն կրթության բացակայության դեպքում` առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ, որից 2 տարին՝ ղեկավար պաշտոնում,

2) վարկային կազմակերպության գործադիր տնօրենը (վարչության նախագահը), գլխավոր հաշվապահը, վերստուգիչ հանձնաժողովի նախագահը պետք է ունենան բարձրագույն կրթություն և առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1 տարին՝ ղեկավար պաշտոնում,

3) վարկային կազմակերպության խորհրդի անդամները, գործադիր տնօրենի (վարչության նախագահի) տեղակալը, վարչության անդամները, վերստուգիչ հանձնաժողովի անդամները, գլխավոր հաշվապահի տեղակալը պետք է ունենան առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:

55. Սույն կանոնակարգի 54-րդ կետում նշված աշխատանքային փորձը վերաբերում է գրանցման պահին նախորդող 10 տարիներին, բացառությամբ բարձրագույն կրթության կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայականի բացակայության, կամ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած չլինելու համար նախատեսված աշխատանքային փորձի:

56. Եթե ղեկավարի թեկնածուն չունի սույն կանոնակարգի 54-րդ կետով նախատեսված աշխատանքային փորձ և (կամ) բարձրագույն կրթություն, ապա նա իրավունք ունի Կենտրոնական բանկ ներկայացնել համապատասխան պաշտոններում աշխատելու համար իր մոտ բավարար գիտելիքների ու հմտությունների առկայության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, տեղեկություններ և (կամ) այլ հիմնավորումներ: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և (կամ) այլ հիմնավորումների հիման վրա Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Կենտրոնական բանկի նախագահն իրավունք ունի որոշել գրանցել անձին համապատասխան պաշտոնում, եթե գտնում է, որ անձի մոտ առկա է այդ պաշտոնում աշխատելու համար բավարար գիտելիքներ ու հմտություններ:

57. Վարկային կազմակերպության ղեկավարը գրանցվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում: Վարկային կազմակերպության ղեկավարի գրանցման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով 15-օրյա ժամկետը կարող է կասեցվել, բայց ոչ ավելի քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով:

58. Եթե ղեկավարը, որը նախկինում գրանցվել է Կենտրոնական բանկում՝ հետագայում դիմում է գրանցման մեկ այլ պաշտոնում (նույն վարկային կազմակերպությունում կամ մեկ այլ վարկային կազմակերպությունում), ապա նա հրավիրվում է «Լիցենզավորման և վերահսկողության» հանձնաժողովի նիստին միայն, եթե Կենտրոնական բանկը գտնում է անհրաժեշտ:

59. Վարկային կազմակերպության ղեկավարների գրանցումը մերժվում է Կենտրոնական բանկի որոշմամբ, եթե ղեկավարների թեկնածուները՝

1) ունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն,

2) դատարանի կողմից զրկված են ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից,

3) սնանկ են ճանաչվել կամ ունեն չմարված (չներված) պարտավորությունններ,

4) քրական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

5) չեն համապատասխանում սույն կանոնակարգի 54-րդ կետով սահմանված չափանիշներին,

6) եթե ներկայացված փաստաթղթերը թերի են, անարժանահավատ են և չեն համապատասխանում օրենքի, այլ իրավական ակտերի, այդ թվում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին:

60. Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ վարկային կազմակերպության ղեկավարը հանվում է գրանցումից, եթե.

1) որակավորման վկայականի ժամկետը լրացել է, և ղեկավարը չի ստացել նոր որակավորոման վկայական,

2) ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից,

3) վարկային կազմակերպությունը դիմել է համապատասխան միջնորդությամբ,

4) ի հայտ են եկել «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերը:

Վարկային կազմակերպությունը իր ղեկավարներին աշխատանքից ազատելու դեպքում, եռօրյա ժամկետում պարտավոր է դիմել Կենտրոնական բանկ՝ ղեկավարին գրանցումից հանելու միջնորդությամբ:

61. Վարկային կազմակերպության միջնորդությամբ ղեկավարին Կենտրոնական բանկում գրանցումից հանելու համար վարկային կազմակերպությունները պարտավոր են փոփոխություններ կատարելու վերաբերյալ վարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից որոշում ընդունելու պահից 10 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1) ղեկավարին գրանցումից հանելու վերաբերյալ միջնորդագիր (գրանցումից հանելու պատճառների հիմնավորումներով)՝ վարկային կազմակերպության կառավարման մարմնի կողմից լիազորված անձի ստորագրությամբ՝ վավերացված վարկային կազմակերպության կնիքով,

2) իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ փոփոխություններ կատարելու, առկայության դեպքում՝ ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման վերաբերյալ:

62. Եթե վարկային կազմակերպության ղեկավարը զրկվել է որակավորման վկայականից, ապա ղեկավարին որակավորման վկայականից զրկելու մասին Կենտրոնական բանկի որոշման ընդունման պահից երեք տարվա ընթացքում նա չի կարող գրանցվել որպես վարկային կազմակերպության ղեկավար :

63. Սույն կանոնակարգի իմաստով վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար են համարվում այն անձինք, որոնք առանց համապատասխան պաշտոնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գրանցման իրականացնում են վարկային կազմակերպության ղեկավարի պարտականություններ:

64. Վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կարող են նշանակվել (նշված պարտականությունները կարող են կատարել) միայն տվյալ վարկային կազմակերպության գործադիր տնօրենի տեղակալը, վարչության նախագահի տեղակալը, վարչության (տնօրինության) անդամը:

65. Վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատար կարող է նշանակվել (նշված պարտականությունը կարող է կատարել) տվյալ վարկային կազմակերպության գլխավոր հաշվապահի տեղակալը կամ գլխավոր հաշվապահի որակավորման վկայական ունեցող վարկային կազմակերպության այլ աշխատակիցը:

66. Ղեկավարի պաշտոններում առանց որակավորման վկայականի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետ կարող է սահմանվել ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի և գլխավոր հաշվապահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց որակավորման վկայականի չեն կարող պաշտոնավարել: Որակավորման վկայական ունեցող, սակայն Կենտրոնական բանկի կողմից չգրանցված անձինք կարող են աշխատել որպես ղեկավարի պաշտոնակատար ոչ ավելի, քան 3 ամիս: Բացառություն են կազմում վարկային կազմակերպության գործադիր տնօրենի, վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք առանց Կենտրոնական բանկում գրանցվելու չեն կարող պաշտոնավարել:

67. Նշված եռամսյա ժամկետը սահմանվում է տվյալ ղեկավարի պաշտոնին նշանակվող բոլոր ժամանակավոր պաշտոնակատարների համար, այսինքն՝ միևնույն պաշտոնի նոր ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումը չի ընդհատում կամ վերսկսում եռամսյա ժամկետը:

68. Նշված եռամսյա ժամկետում վարկային կազմակերպության կողմից նշանակված որակավորման վկայական չունեցող վարկային կազմակերպության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է սույն կանոնակարգով սահմանված կարգով անցնի որակավորման և մասնագիտական համապատասխանության քննություն և գրանցվի Կենտրոնական բանկում, իսկ որակավորման վկայական ունեցողը՝ գրանցվի Կենտրոնական բանկում:

69. Վարկային կազմակերպության խորհրդի քանակական կազմը վարկային կազմակերպության ներքին իրավական ակտերով նախատեսված թվից պակաս լինելու դեպքում վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկի գրանցմանն է ներկայացնում թափուր մնացած տեղերի համար խորհրդի անդամի նոր թեկնածուներին՝ սույն կանոնակարգով սահմանված կարգով: Վարկային կազմակերպության խորհրդի նախագահի և անդամների թեկնածուներն իրավունք ունեն իրականացնել համապատասխանաբար խորհրդի նախագահի և խորհրդի անդամի պարտականությունները միայն Կենտրոնական բանկում համապատասխան պաշտոնում գրանցման պահից: Խորհրդի նախագահի և անդամների ժամանակավոր պաշտոնակատար չի նախատեսվում:

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻ ՑԱՆԿ

 

70. Ղեկավարները Կենտրոնական բանկում որակավորման ստուգումը անցնում են ստորև աղյուսակում նշված թեմաներով, ընդ որում` «+» նշանը նշանակում է՝ տվյալ հարցը վերաբերում է, «-» նշանը՝ չի վերաբերում:

 

Գիտելիքների և ունակությունների բնագավառները

Վարկային կազմակերպության գործադիր տնօրեն, (վարչության նախագահ , գործադիր տնօրենի, վարչության նախագահի) տեղակալ, վարչության անդամ

Վարկային կազմակերպության (բացառությամբ խնայողական միության) գլխավոր հաշվապահ, գլխավոր հաշվապահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահ, վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ, վերստուգիչ հանձնաժողովի անդամ

Վարկային կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ, խորհրդի անդամներ

1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք
1) Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը և այլ խնդիրները

+

+

+

2) Կենտրոնական բանկի կողմից իրականացվող ստուգումները և վերահսկողությունը

+

+

+

2. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք և ԿԲ նորմատիվ ակտեր՝ Կանոնակարգեր 13, 14, 15
1) Վարկային կազմակերպության և դրա գործունեության բնորոշումը

+

+

+

2) Վարկային կազմակերպության կազմակերպաիրավական ձևերը

+

+

+

3) Վարկային կազմակերպության գործունեության սահմանափակումները

+

+

+

4) Վարկային կազմակերպությունների տիպերը

+

+

+

5) Վարկային կազմակերպության գրանցումը և լիցենզավորումը

+

+

+

6) Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման մերժման հիմքերը

+

+

+

7) Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը

+

+

+

8) Վարկային կազմակերպության լիցենզիան

+

+

-

9) Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը

+

+

-

10) Վարկային կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման մերժման հիմքերը

+

+

-

11) Վարկային կազմակերպությունների և դրանց առանձին խմբերի համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները

+

+

+

12) Խնայողական միության համար թույլատրվող ֆինանսական գործառնությունները

-

-

+

13) Վարկային կազմակերպության կողմից իրականացվող վարկավորման գործարքները, ձեռնարկատիրական և սպառողական վարկերի , փոխառությունների տրամադրման գործարքների բնորոշումը

+

+

-

14) Վարկային կազմակերպության ղեկավարները, նրանց մասնագիտական չափանիշներն ու որակավորման կարգը

+

+

+

15) Վարկային կազմակերպությունների կանոնադրություններին ներկայացվող պահանջները, կանոնադրություններում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը

+

-

-

16) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցության ձեռքբերման ընթացակարգը

+

+

-

17) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու սահմանափակումները

+

+

-

18) Փոխկապակցված և կապված անձինք

+

+

 

19) Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման կարգը

+

+

-

20) Վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը

+

+

+

21) Խնայողական միությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց ուժի մեջ մտնելը, սահմանաչափերը, հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը

-

-

+

22) Վարկային կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողությունը

+

+

+

23) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման աղբյուր հանդիսացող միջոցների շրջանառության կանխարգելումը վարկային կազմակերպություններում

+

+

-

24) Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը

+

+

+

25) Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

+

+

+

26) Օրենսդրության խախտումները և դրանց համար կիրառվող պատասխանատվության միջոցները

+

+

+

27) Վարկային կազմակերպությունների և դրանց մասնաճյուղերի գործունեության վայրի տեխնիկական հագեցվածության պահանջները

+

-

-

28) Վարկային կազմակերպության կողմից բանկերում բանկային հաշվի բացումը

+

+

-

29) Վարկային կազմակերպությունների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ներկայացման ժամկետները

+

+

-

30) Վարկային կազմակերպության գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը

+

+

+

3. «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» ՀՀ օրենք
1) Վարկային կազմակերպության անվճարունակության և սնանկության հիմքերը

+

+

+

2) Վարկային կազմակերպության ժամանակավոր ադմինիստրացիայի խնդիրները

+

+

-

4. «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք
1) Բանկային գաղտնիք

+

+

+

2) Բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հրապարակումը, դրա արգելումը, տրամադրումը

+

+

+

3) Բանկային գաղտնիքի շրջանառությունը բանկերի և վարկային կազմակերպությունների միջև

+

+

-

5. Վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգ
1) Ակտիվների դասակարգումը

+

+

-

2) Ընդհանուր և հատուկ պահուստավորում

+

+

-

3) Չաշխատող ակտիվներ, դրանց գծով տոկոսների հաշվեգրման դադարեցում, չճանաչված տոկոսային եկամուտ

+

+

 

4) Ապահովվածություն չունեցող (բլանկային) ակտիվներ

+

+

-

5) Տոկոսների կապիտալացում, վերանայված պայմաններով ակտիվներ, վերաֆինանսավորված ակտիվներ

+

+

-

6) Ծանուցման հաշիվներում հաշվառվող ակտիվների և տոկոսների դուրսգրում

+

+

-

6. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգ
1) Ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստի ձևավորումը

+

+

-

2) Ժամկետային ինվեստիցիոն արժեթղթերի դասակարգումը

+

+

-

3) Ինվեստիցիոն արժեթղթրի անհուսալի ճանաչումը

+

+

-

4) Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի օգտագործումը

+

+

-

7. Այլ
1) Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի առանձնահատկությունները վարկային կազմակերպություններում, կասկածելի գործառնությունների դադարեցումը և կասեցումը

+

+

+

2) Արժութային կարգավորումը և վերահսկողությունը ՀՀ-ում (ռեզիդենտություն, ոչ ռեզիդենտություն, ընթացիկ և կապիտալի հաշվի արժութային գործառնություններ)

+

+

-

3) Ֆինանսական գործակիցներ

+

+

+

4) Վարկային կազմակերպության շահութաբերության և եկամտաբերության ցուցանիշները

+

+

 

5) Վարկային ռեգիստրին տեղեկությունների տրամադրումը, օգտագործումը և պահպանումը

+

+

+

6) Ֆինանսական ռիսկերի գնահատման մեթոդները

+

-

-

7) Իրավիճակային խնդիրներ (օրինակ՝ պարտատոմսերի եկամտաբերություն, իրացվելիության ճեղքվածք)

+

-

-

8) Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայամանգրի սահմանումը, արժեթղթերի տեսակները, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը, ֆինանսական լիզինգ, ֆակտորինգ)

+

+

+

9) Քաղաքացիական օրենսգիրք (վարկային պայամանգրի սահմանումը, սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը)

-

-

-

10) Ածանցյալ գործիքներ

+

+

-

11) Ակտիվների և պասիվների կառավարում. ֆինանսական գործառնություններ (ակտիվային գործառնությունների տարանջատումը պասիվայինից)

+

+

-

8. Հաշվապահական հաշվառում և հարկային դաշտ
1) Հաշվապահական հաշվառման կարգավորումը

+

+

+

2) Հաշվապահական հաշվառման կազմակերպումը և վարումը

+

+

-

3) Հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքները

-

+

-

4) Ֆինանսական հաշվետվություններ և դրանց տարրերը

+

+

+

5) Ֆինանսական հաշվետվությունների տարրերի ճանաչումը և չափումը

-

+

-

6) ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները

-

+

-

7) Վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները

-

+

+

8) Խնայողական միությունների կողմից իրականացվող գործառնությունների հաշվապահական ձևակերպումները

-

+

-

9) Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը

-

+

-

10) Հաշվետու ժամանակաշրջան

-

+

-

11) Գլխավոր հաշվապահի իրավունքներն ու պարտականությունները

-

+

-

12) Հիմնական միջոցների և մաշվածության հաշվառումը , վերագնահատումը

-

+

-

13) Ակտիվների և պարտավորությունների գույքագրումը

-

+

-

14) Ակտիվների և պարտավորությունների գնահատումը

-

+

-

15) Հարկ վճարողների իրավունքները և պարտականությունները

+

+

+

16) Հարկային արտոնությունների ձևերը, ավելացված արժեքի հարկի արտոնությունները ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների համար

+

+

-

17) Շահութահարկի, որպես հարկային գործակալ՝ եկամտահարկի, գույքահարկի, հողի հարկի հաշվարկման կարգը, դրույքաչափերը և վճարումը

+

+

-

18) Հարկային պարտավորություններից ավելի բյուջե վճարված գումարները հարկ վճարողին հետ վերադարձնելու կարգը

+

+

-

19) Վարկային կազմակերպությունների պատասխանատվությունը հարկային օրենսդրության խախտման համար

+

+

+

20) Եկամուտ և ծախս համարվող տարրերը ըստ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի

-

+

-

21) Վարկային կազմակերպությունում գույքահարկով հարկվող օբյեկտներ

-

+

-

22) Սոցիալական ապահովագրության վճարները

-

+

-

9. Դրամավարկային քաղաքականություն
1) Դրամավարկային քաղաքականության նպատակը և գործիքները

+

-

-

2) Ազգային հաշիվների համակարգը

+

-

-

3) Նախորդ տարվա մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները

+

-

-

4) Իրական և անվանական փոխարժեք

+

-

-

5) Սպառողական գների ինդեքս

+

-

-

6) Դրամական բազա և փողի զանգված

+

-

-

7) Վճարային հաշվեկշիռ

+

-

-

10. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենք
1) Բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության կառավարման մարմինները

+

+

-

2) Ընդհանուր ժողովի, խոհրդի, գործադիր մարմնի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունները, պատասխանատվությունները, դրանց միջև փոխհարաբերությունները

+

+

-

11. «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենք
1) ՍՊԸ-ների գործադիր մարմինը և նրա իրավասությունները

+

+

-

2) Ընդհանուր ժողովի, խոհրդի և վերստուգիչ հանձնաժողովի իրավասությունների և պարտականությունների բաշխումը, դրանց միջև փոխհարաբերությունները

+

+

-

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

71. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները պետք է Կենտրոնական բանկ գրանցման ներկայացնեն հետևյալ փոփոխությունները՝

1) վարկային կազմակերպության, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) կանոնադրություններում կատարված փոփոխությունները,

2) ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները,

3) օրենքով կամ Կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված այլ փոփոխություններ:

Վարկային կազմակերպության ղեկավարների կազմում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցվում են սույն կանոնակարգի 7-րդ գլխով սահմանված կարգով:

72. Կենտրոնական բանկը պարտավոր է վերոհիշյալ փոփոխությունների գրանցման համար սույն գլխով սահմանված փաստաթղթերն ստանալու պահից՝ Կենտրոնական բանկի որոշմամբ՝ մեկամսյա ժամկետում, գրանցել փոփոխությունները կամ մերժել գրանցումը:

Կենտրոնական բանկի կողմից պահանջվող որոշակի փաստեր պարզաբանելու նպատակով մեկամսյա ժամկետը կարող է կասեցվել: Անհրաժեշտ տեղեկությունների ստացումից հետո միջնորդագրի քննության ժամկետը չպետք է գերազանցի մինչև կասեցումն ընկած օրերի և մեկամսյա ժամկետի տարբերությամբ առաջացող օրերի քանակը:

Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի իրավական ակտերը Կենտրոնական բանկը կարող է անվավեր ճանաչել, եթե վարկային կազմակերպությունը սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված փոփոխությունները գրանցելու նպատակով Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ:

Վարկային կազմակերպության և դրա տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխություններն ուժի մեջ են մտնում Կենտրոնական բանկում գրանցման պահից:

73. Վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանումների կանոնադրություններում կատարված փոփոխությունները Կենտրոնական բանկում գրանցելու համար վարկային կազմակերպությունները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) կատարված փոփոխությունները գրանցելու մասին միջնորդագիր՝ վարկային կազմակերպության կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ՝ վավերացված վարկային կազմակերպության կնիքով,

2) վարկային կազմակերպության իրավասու մարմնի որոշումը կամ համապատասխան արձանագրությունից քաղվածք՝ վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման կանոնադրությունում կատարված փոփոխությունների վերաբերյալ,

3) վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման գրանցված կանոնադրության պատճենը և կանոնադրության փոփոխությունները և(կամ) լրացումները (որոնք Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո կցվում են կանոնադրությանը և համարվում են կանոնադրության անբաժանելի մաս), իսկ կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու դեպքում՝ նոր կանոնադրությունը (3 օրինակից):

4) վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման գործունեության վայրի փոփոխության դեպքում՝ նաև տարածքի սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը կամ համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) պայմանագիրը: Ենթավարձակալության պայմանագրի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև հիմնական վարձակալության պայմանագրի պատճենը:

74. Վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման գործունեության վայրի փոփոխության գրացման համար պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից տեղերում կատարվում է տարածքի և տեխնիկական հագեցվածության ստուգում, որի արդյունքում կազմվում են վարկային կազմակերպության կամ դրա տարածքային ստորաբաժանման գործունեության նոր տարածքի և տեխնիկական հագեցվածության՝ սույն կանոնակարգի 10-րդ գլխով սահմանված չափանիշներին, համապատասխանելու մասին փաստաթուղթ:

75. Վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ ի գիտություն է ներկայացնում վարկային կազմակերպության գործունեության ներքին իրավական ակտերի փոփոխությունները և այդ փոփոխությունները ներառող փոփոխված ներքին իրավական ակտերը` իրավասու մարմնի կողմից այդ փոփոխությունները հաստատելուց հետո 3 օրյա ժամկետում: Փոփոխված ներքին իրավական ակտերը Կենտրոնական բանկ են ներկայացվում վարկային կազմակերպության կառավարման մարմնի լիազոր անձի ստորագրությամբ՝ վավերացրած վարկային կազմակերպության կնիքով:

76. Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի ավելացման դեպքում վարկային կազմակերպության փոփոխված կանոնադրության գրանցման համար վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 73 կետով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ 4) ենթակետով սահմանված փաստաթղթերի), տեղեկանք վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման հաշվին միջոցների առկայության վերաբերյալ, ինչպես նաև բաժնետոմսերի վերջին թողարկման հայտարարագրի գրանցման վերաբերյալ որոշման պատճենը (բաց բաժնետիրական ընկերություն հանդիսացող վարկային կազմակերպության համար):

 

Գ Լ ՈՒ Խ  10

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

77. Վարկային կազմակերպությունը կամ դրա տարածքային ստորաբաժանումը պետք է ունենա՝

1) վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով վերցված առանձնացված տարածք:

Վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման փուլում Կենտրոնական բանկ պետք է ներկայացվի նաև տարածքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձի գրավոր համաձայնությունը կամ պարտավորագիրը՝ վարկային կազմակերպության գրանցման և լիցենզավորման դեպքում տարածքը նրան տրամադրելու վերաբերյալ:

2) Կանխիկ դրամով և այլ արժեքներով գործառնություններ կատարելու, հաճախորդների դրամարկղային սպասարկումն իրականացնելու, կանխիկ դրամի ու այլ արժեքների հուսալի պահպանության համար դրամարկղային հանգույց (առանձնացված վարկային կազմակերպության մյուս կառուցվածքային ստորաբաժանումներից)՝ դրամապահոց և գործառնական դրամարկղ: Դրամապահոցը կանխիկ դրամի և այլ արժեքների, գրավադրված և ի պահ ընդունված արժեքների պահպանության հիմնական դրամապահոց է՝ իր նախադրամապահոցով: Դրամապահոցի բացակայության դեպքում անհրաժեշտ է ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագիր՝ նշված միջոցների ամենօրյա տեղափոխման, հանձնման համար, ինչպես նաև որևէ բանկի կամ այլ վարկային կազմակերպության հետ կնքված պայմանագիր, եթե նշված միջոցները պահպանման են հանձնվելու այլ բանկ, վարկային կազմակերպություն կամ այլ բանկի, վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանում: Դրամապահոցի բացակայության պարագայում վարկային կազմակերպությունը կարող է չիրականացնել դրամարկղում առկա կանխիկ դրամի ինկասացում, եթե դրամարկղում կանխիկ դրամի տվյալ օրվա մնացորդը չի գերազանցում 5 միլիոն ՀՀ դրամը, և վարկային կազմակերպությունում կամ վարկային կազմակերպության մասնաճյուղում տեղադրված է հատուկ չհրկիզվող պահարան, որն ամրացված է դրամարկղի հատակին ու պատին:

Եթե վարկային կազմակերպության կամ դրա մասնաճյուղի կանոնադրությամբ նախատեսված է, որ վերջինս «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործառնություններն իրականացնում է բացառապես անկանխիկ ձևով, ապա դրամարկղային հանգույցի առկայությունը պարտադիր չէ:

3) Կանխիկ դրամով և (կամ) այլ արժեքներով գործառնություններ իրականացնող վարկային կազմակերպությունը և դրա մասնաճյուղը պետք է ունենան շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման և շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգեր: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է միացված լինի համապատասխան կազմակերպությանը, իսկ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգը պետք է միացված լինի ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի հետ՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Եթե վարկային կազմակերպությունը կամ վարկային կազմակերպության մասնաճյուղը գտնվում է ներքին շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայություն կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգ ունեցող տարածքներում, ապա տարածքի շուրջօրյա ահազանգման համակարգը պետք է միացված լինի շուրջօրյա պահակային (անվտանգության) ծառայությանը կամ շուրջօրյա անվտանգության ահազանգման համակարգին՝ հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

4) Վարկային կազմակերպությունը և դրա տարածքային ստորաբաժանումը պետք է միացված լինեն միմյանց կապող համակարգչային ցանցի հետ: Մասնաճյուղը գլխամասի հետ կապող համակարգչային ցանցը միացվում է մասնաճյուղի հաշվառումից հետո՝ մասնաճյուղի հաշվառման մասին Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ սահմանված ժամկետում, իսկ այն մասնաճյուղերի համար, որոնք չեն ունենա գլխավոր հաշվապահ՝ համակարգչային ցանցը պետք է միացված լինի մասնաճյուղին՝ վերջինիս հաշվառման փաստաթղթերի ներկայացման պահին:

78. Վարկային կազմակերպությունը կարող է սույն կանոնակարգի 77-րդ կետով սահմանված տեխնիկական հագեցվածության պահանջների փոխարեն ունենալ «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրության պայմանագիր հետևյալ ռիսկերի գծով.

1) ավազակության, գողության, կողոպուտի, յուրացման, վատնման, խարդախության, այդ թվում՝ կեղծ փողեր, արժեթղթեր և վճարային փաստաթղթեր իրացնելու կամ կեղծ պայմանագրեր ներկայացնելու հետևանքով ընկերության գույքի հափշտակության ռիսկը,

2) վարկային կազմակերպության գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը, այդ թվում վարկային կազմակերպության տարածքում գտնվող կամ փոխադրվող կանխիկ դրամի, արժեթղթերի, վճարային փաստաթղթերի և այլ արժեքավոր գույքի կորստի կամ վնասվածքի ռիսկը:

Նշված ռիսկերի գծով ապահովագրության պայմանագրում ապահովագրական գումարը չի կարող փոքր լինել վարկային կազմակերպության ակտիվների 1 տոկոսից:

Ընդ որում «Բանկերս Բլանկետ Բոնդ (BBB)» ապահովագրություն իրականացնող ոչ ռեզիդենտ ապահովագրական ընկերությունը պետք է ունենա ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից տրված վարկանիշ, որը պետք է ցածր չլինի՝

 

-

Ստանդարտ և Փուրզի «ԲԲԲ» խմբի` ԲԲԲ-

-

Մուդիզի «Բաա» խմբի` Բաա3

-

Ա. Մ. Բեստի «Բ» խմբի` Բ+

-

Դաֆֆ և Ֆելփզի «ԲԲԲ» խմբի` ԲԲԲ-

-

Վեիսսի «Բ» խմբի` Բ-

-

Ֆիթչի «ԲԲԲ» խմբի` ԲԲԲ-:

 

79. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպություններին թույլատրվում է իրենց գործունեության տարածքից դուրս իրականացնել վարկերի տրամադրման և/կամ վարկերի հավաքագրման գործընթացները հետևյալ բոլոր պայմանների միաժամանակ առկայության դեպքում.

1) վարկերի տրամադրումը և/կամ վարկերի հավաքագրումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքներում («գյուղական համայնք» սահմանվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 2-ի),

2) վարկային կազմակերպության տարածքային ստորաբաժանումից, այլ վարկային կազմակերպությունից կամ բանկից կանխիկ միջոցները սույն կետի 1) ենթակետով նշված գյուղական վայրեր և հետ թույլատրվում է տեղափոխել միայն զինված ոստիկանի ուղեկցությամբ կամ ինկասատորի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ ինկասացիոն ծառայության հետ կնքված պայմանագրի հիման վրա: Վերոնշյալ պայմանագրերի պատճենները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ: Նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

Գյուղական վայրում սույն կետի 1) ենթակետով նշված գործունեությունը սկսելուց կամ դադարեցնելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում վարկային կազմակերպությունը պետք է այդ մասին տեղեկացնի Կենտրոնական բանկին,

3) վարկային կազմակերպության աշխատակիցներից, զինված ոստիկանից կամ ինկասատորից կազմված մեկ խմբի մոտ առկա գումարը օրվա ընթացքում չպետք է գերազանցի 5 միլիոն ՀՀ դրամը:

 

Գ լ ու խ  11

 

Այլ դրույթներ

 

80. Եթե գրանցման և լիցենզավորման փուլում սույն կանոնակարգով պահանջվող փաստաթղթերով և սույն կանոնակարգի 2, 3-1, 3-2, 8 և 9 հավելվածներով ներկայացված տեղեկատվությունը փոխվել է, վարկային կազմակերպությունը պետք է մեկ շաբաթյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել փոփոխված փաստաթղթերը:

81. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները կրում են պատասխանատվություն՝ համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների:

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 1

 

Վարկային կազմակերպության գրանցման ԵՎ լիցենզավորման դիմումի ձեվ

 

 

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

պարոն ……………………………

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

Հարգելի պարոն……………….

Մենք՝                                                   _________________                                     

վարկային կազմակերպության անվանումը, տիպը և կազմակերպական-իրավական տեսակը

 

նախաձեռնող ներքոստորագրյալներս,                                           համաձայն Հայաստանի

օր/ամիս/տարի

Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի՝ կից ներկայացնում ենք վարկային

կազմակերպության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը

(ցանկը և փաստաթղթերը ------ էջ):

Մենք՝ ներքոստորագրյալներս, հավաստիացնում ենք, որ մանրակրկիտ դիտարկել ենք

սույն դիմումին կից ներկայացված յուրաքանչյուր փաստաթղթում արտացոլված տեղեկատվությունը:

Հավաստիացնում ենք, որ տեղեկատվությունն արժանահավատ է ու ամբողջական, և գիտակցում ենք,

որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված

քրեական և վարչական պատասխանատվության:

 

Խնդրում ենք գրանցել և լիցենզավորել վարկային կազմակերպությունը:

 

Վարկային կազմակերպության հիմնադիր անձինք՝

 

Ստորագրություն

 Անուն, ազգանուն
(Անվանում)

Անձնագրի սերիան, ում կողմից և երբ է

տրված, առկայության դեպքում նաև

սոցիալական քարտի համարը

____________

____________

____________

____________

____________

____________

____________

____________

____________

   

 

___ ______ 20_ թ.

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 2

 

Ղեկավարների վերաբերյալ տեղեկություններ

 

1. Անձնական տվյալներ

1.1 Անունը, ազգանունը, հայրանունը

_______________

1.2 Սեռը

_____

1.3 Ծննդյան տարեթիվը,

ամիսը, ամսաթիվը

_________
 

օր/ամիս/տարի

1.4. Ծննդավայրը     

_______________

1.5. Քաղաքացիությունը

_______________

1.6. Անձնագրի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված

__________  
__________
   

1.7. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

1.8. Հեռախոսահամար

________

1.9 Էլեկտրոնային հասցե

________

1.9 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը

Անունը, ազգանունը, հայրանունը

_________

Կրելու ժամանակաշրջանը

__________   ______
 

օր/ամիս/տարի

   

2. Վարկային կազմակերպության (որի ղեկավար պետք է հանդիսանաք) անվանումը

 

3. Ղեկավար պաշտոնը

3.1 Առաջադրվող պաշտոնը

_______________

3.2 Արդյո՞ք նշանակված եք այդ պաշտոնում որպես

ժամանակավոր պաշտոնակատար:

Եթե «այո»` նշել նշանակման ամսաթիվը:

__________

օր/ամիս/տարի

 

 

3.3 Մանրամասնորեն նկարագրեք Ձեր իրավասությունները և պատասխանատվության

ոլորտները որպես ղեկավար.

Դուք կարող են օգտագործել լրացուցիչ թերթեր մանրամասն նկարագիրը ներկայացնելու

համար և կցել դրանք սույն հավելվածին:

4. «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով նշված հիմքերի բացակայության մասին.
Պատասխանները պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:
Եթե մեկնաբանությունների համար տեղ չի հերիքում, օգտագործեք լրացուցիչ թերթեր:

 4.1 Արդյո՞ք Դուք ունեցել եք դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո c 

 

Ոչ c 

 4.2 Արդյո՞ք դատարանի կողմից Դուք զրկված եք ֆինանսական,
բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական,
իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո c 

Ոչ c 

 4.3 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք ժամկետանց
պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո c 

Ոչ c 

 4.4 Արդյո՞ք Դուք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ
մարմինների կողմից քրեական գործով ներգրավված եք որպես
կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո  c 

Ոչ c 

4.5 Արդյո՞ք Դուք ճանաչվել եք անգործունակ կամ սահմանափակ
գործունակ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

 

Այո  c 

Ոչ  c 

4.6 Արդյո՞ք ՀՀ տարածքում կամ այլ պետություններում գործող վարկային
կազմակերպություններում (բանկերում կամ այլ ֆինանսական կազմակերպություններում) Ձեր պաշտոնավարման կամ գործունեության ընթացքում, վարկային կազմակերպությունը (բանկը կամ այլ ֆինանսական կազմակերպությունը) հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ, կամ Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպության (կամ բանկի) ֆինանսական վիճակը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափանիշների, վատթարացել է:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո c  

Ոչ  c  

4.7 Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա
պետությունում գրանցված կազմակերպությունում Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր գործողությունների կամ անգործության հետևանքով տվյալ կազմակերպությունը հայտարարվել է անվճարունակ կամ սնանկ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո  c  

Ոչ  c  

4.8 Արդյո՞ք Դուք զրկվել եք որակավորումից՝ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո  c  

Ոչ  c 

4.9 Արդյո՞ք «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքերով 1 տարվա ընթացքում 3 և ավել անգամ ենթարկվել եք պատասխանատվության:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները

Այո  c  

Ոչ c  

5. Կրթություն, որակավորում

5.1. Ուսումնական հաստատության
անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Հաճախումների ժամանակաշրջանը (----թ-ից մինչև ----թ.)

 

Գիտական
աստիճան

       
       
       
       

5.2 Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում: ________________________

6. Աշխատանքային գործունեություն
5-րդ և 6-րդ կետերը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր ռեզյումեն, որտեղ նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետերով սահմանված տեղեկատվությունը

6.1.Աշխատանքային գործունեությունը վերջին 10 տարիների ընթացքում

Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսը,
երաշխավորողի անունը,

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

Պաշտոնը

     
     
     
     
     

6.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անուն, ազգանուն

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը

 

Հասցե

 

Հեռախոս

1.

     

2.

     
       
       
       
7. Նշանակալից մասնակցություն և փոխկապվածություն
Անհրաժեշտության դեպքում օգտագործեք լրացուցիչ թերթեր

7.1 Նշեք այն վարկային կազմակերպությունները, բանկը (բանկերը), որոնց կանոնադրական հիմնադրամում ունեք կամ ունեցել եք նշանակալից մասնակցություն:
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից:
Նախկինում ունեցած մասնակցությունների համար կազմակերպության անվանման կողքը փակագծերում նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը (օրինակ՝ (2002-2004)):

Կազմակերպության անվանումը

 

%

 

Բաժնետոմսերի
քանակը

 

Ընդհանուր գումար
(դրամով)

1.

     

2.

     
       
       

 

7.2 Իրազեկ լինելու դեպքում նշեք այն վարկային կազմակերպությունները, բանկը (բանկերը), որոնց կանոնադրական հիմնադրամում Ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեն կամ ունեցել են նշանակալից մասնակցություն:
Մասնակցությունները նշել սկսած ներկայումս առկա ամենախոշորներից:
Նախկինում ունեցած մասնակցությունների համար կազմակերպության անվանման կողքը փակագծերում նշել նշանակալից մասնակից լինելու ժամանակահատվածը (օրինակ՝ (2002-2004)):

Կազմակերպության անվանումը

 

%

 

Բաժնետոմսերի
քանակը

 

Ընդհանուր գումար
(դրամով)

1.

     

2.

     
       
       
       

7.3. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները (եթե այդպիսիք կան).
Նախկինում աշխատած անձանց համար աշխատանքի վայրի կողքը փակագծերում նշել ժամանակահատվածը (օրինակ՝ (2002-2004)):

Անուն, ազգանուն
փոխկապակցվածության տեսակ

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը

 

Հեռախոս

1.

   

2.

   
     
     
     

 

8. Դրամային (կամ այլ) պարտավորությունները
Իրազեկ լինելու դեպքում նշեք նաև Ձեզ հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

8.1 Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք
դրամական (կամ այլ) պարտավորություններ այն վարկային
կազմակերպության նկատմամբ, որի ղեկավար պետք է հանդիսանաք:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

Այո c  

Ոչ  c  

8.2.Արդյո՞ք Դուք (կամ Ձեզ հետ փոխկապակցված անձինք) ունեք
կամ նախկինում ունեցել եք ՀՀ տարածքում գործող բանկի կամ
վարկային կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

Այո  c 

Ոչ c 

9.Ձեր կարծիքով այլ կարևոր տեղեկատվություն

10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
 Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 3-1

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

 Ես՝

 

 

Անուն, ազգանուն, հայրանուն

հայտարարում եմ, որ

1.  

Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.

 c 

2.

Ես օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից.

 c 

3.

Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ ժամկետանց պարտավորություններ.

 c 

4.  

Ես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չեմ ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

 c 

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և, վարչական պատասխանատվության:
       Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված  վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում:

Պատասխանները պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:

Կանոնակարգ 13-ի

Հավելված 3-2

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

  

 

 

Կազմակերպության անվանումը

հայտարարում է, որ

1. 

Կազմակերպությունը չի ճանաչվել սնանկ և չունի ժամկետանց պարտավորություններ.

c

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:
       Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված  վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 Տնօրենի անունը, ազգանունը

___________________________

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

 

Եթե պնդումը ճիշտ է, կատարել նշում համապատասխան վանդակում:

 

Պատասխանները պետք է հիմնավորված լինեն համապատասխան փաստաթղթերով:

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 4

 

Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի ձեվ

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

Բաժին 2. Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները

Բաժին 3. Վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածք և կառավարման սկզբունքներ

Բաժին 4. Վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման գործիքները, մեթոդներն ու ընթացակարգերը

Բաժին 5. Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

Բաժին 6. Մրցակցության դիմակայելու մեթոդներ

Բաժին 7. Կապիտալ, եկամուտների և ծախսերի հաշվարկ

Բաժին 8. Հնարավոր ռիսկերի գնահատում

Բաժին 9. Խորհրդի կողմից կանոնակարգի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում

Բաժին 10. Այլընտրանքային կանոնակարգը (պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի պահանջով)

Բաժին 11. Այլ դրույթներ

Ենթահավելվածներ և անհրաժեշտ կից տեղեկատվություն:

 

Բ ա ժ ի ն 1

 

Ընդհանուր դրույթներ

 

Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգի ընդհանուր դրույթներում նշվում են՝

1. ստեղծվող վարկային կազմակերպության անվանումը, տիպը (խումբը) և գտնվելու վայրը,

2. հիմնադիրների (նախաձեռնող անձանց) կողմից վարկային կազմակերպության ստեղծման նախադրյալները,

3. վարկային կազմակերպության առաքելությունը,

4. վարկային կազմակերպության նպատակները,

5. վարկային կազմակերպության կազմակերպա-իրավական տեսակը,

6. վարկային կազմակերպության մասնակիցների կազմը և մասնակցության չափը,

7. վարկային կազմակերպությունների ղեկավարների ցանկը:

 

Բ ա ժ ի ն  2

 

Ֆինանսական հեռանկարային զարգացման միտումները

 

Այս բաժնում ներկայացվում են՝

1. վարկային կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նախատեսվող ֆինանսական գործառնությունների ցանկը և դրանց համառոտ նկարագիրը,

2. վարկային կազմակերպության շուկայում հնարավոր դերը, մասնաբաժինը, սպասարկման տարածքը,

3. վարկային կազմակերպության հետ փոխկապակցված իրավաբանական անձանց գործունեությունը, դրանց կազմակերպական կառուցվածքը, փոխկապվածության բնույթը, վարկային կազմակերպության և նրա հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետագա փոխհարաբերությունները,

4. վարկային կազմակերպության և նրա փոխկապակցված անձանց գործարքները, եթե այդպիսիք նախատեսվում են,

5. վարկային կազմակերպության պոտենցիալ հաճախորդների բնութագիրը (օրինակ՝ վարկային կազմակերպության մասնակիցները, ֆերմերային տնտեսությունները, այլ) և ենթադրվող թիվը, խոշոր հաճախորդների անունները,

6. վարկային կազմակերպության նախատեսվող մասնաճյուղերի ցանցը, նրանց տեղակայվածությունը (միայն ՀՀ վարկային կազմակերպությունների համար),

7. նկարագրել միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիները, գործառնությունների տեսակները (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն), տալ դրանց բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները, գնահատել վարկային կազմակերության մրցունակությունը միջոցների տեղաբաշխման տեսանկյունից,

8. նկարագրել վարկային կազմակերպության վարկավորման ծրագրերը (օրինակ՝ հիպոթեքային վարկավորման ծրագիր և այլն): Տեղեկացնել վարկային կազմակերպության ռիսկային վարկավորում (անբարեխիղճ վարկառուներ, բլանկային վարկերի տրամադրում, այլ) իրականացնելու մտադրության մասին, առկայության դեպքում նկարագրել գործընթացը:

 

Բ ա ժ ի ն  3

 

Վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածք եվ կառավարման սկզբունքներ

 

 Այս բաժնում ներկայացվում են՝

1. վարկային կազմակերպության ներքին կազմակերպական կառուցվածքը (եթե այն նշված չէ վարկային կազմակերպության կանոնադրությունում), գործառնական համակարգը, կառուցվածքային ստորաբաժանումների և ծառայությունների անվանումներն ու հիմնական ֆունկցիաները, իրավասությունները, պարտականությունները, և դրանց միջև փոխհարաբերությունները, վարկային կազմակերպության ղեկավարների և աշխատակիցների քանակը,

2. հիմնավորել վերը նկարագրված կազմակերպական կառուցվածքը վարկային կազմակերպության կողմից սույն կանոնակարգի իրականացման տեսանկյունից,

3. ներկայացնել վարկային կազմակերպության կառավարման մարմինները (մասնակիցների ընդհանուր ժողովը, խորհուրդը, գործադիր մարմինը, վարչությունը), դրանց միջև փոխհարաբերությունները, կառավարման մարմինների իրավասությունները և պարտականությունները (միայն ՀՀ վարկային կազմակերպությունների համար),

4. նշել կառավարման մարմինների մոտավոր կազմը,

5. նկարագրել վարկային կազմակերպության խորհրդի կողմից ստեղծվող կոմիտեների (օրինակ՝ ներդրումային, վարկային և այլն) գործունեությունը, դրանց իրավասությունները և պարտականությունները,

6. նկարագրել աշխատանքի կազմակերպման հիմնական սկզբունքները, էթիկական պահանջները,

7. նշել վարկային կազմակերպության գործադիր ղեկավարների և այլ աշխատակիցների աշխատավարձերը՝ ըստ հաստիքների,

8. նկարագրել վարկային կազմակերպության կառավարման և անձնակազմի աշխատանքների որակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես անձնակամի վերապատրաստման և այլ ծրագրերը,

9. նկարագրել վարկային կազմակերպության ներքին հսկողության համակարգը (այդ թվում վարկային կազմակերպության ներսում տեղեկատվական հոսքերը՝ հաշվետվական համակարգը), կիրառվելիք հաշվապահական և վճարահաշվարկային համակարգերը,

10. նկարագրել տեխնիկական վերազինման, վարկային տեխնոլոգիաների ներդրման միջոցառումների ծրագիրը,

11. նկարագրել ներքին աուդիտի գործառույթները. նկարագրությունում պետք է ամրագրված լինի այդ ստորաբաժանման անկախության ապահովման ուղիները, աուդիտի աշխատանքների շրջանակները և հաճախականությունը,

12. նկարագրել ներքին աուդիտի անձնակազմի նկատմամբ ներկայացվող պահանջները, կրթվածությունը և աշխատանքային փորձը,

13. նկարագրել այն բոլոր ընթացակարգերը և միջոցառումները, որոնք ուղղված են ապահովելու վարկային կազմակերպության գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենքների, այլ իրավական ակտերի, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության կարգավորող ներքին ակտերի (քաղաքականություն, կարգեր և այլ) պահանջներին

14. նկարագրել վարկային կազմակերպության հաճախորդների բողոքներին արձանագրելու միջոցառումները,

15. նկարագրել անկախ աուդիտորական կազմակերպության ընտրման սկզբունքները:

 

Բ ա ժ ի ն  4

 

Վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման եվ տեղաբաշխման գործիքները, մեթոդներն ու ընթացակարգերը

 

1. Նկարագրել փոխառությունների ներգրավման հիմնական աղբյուրները և մեթոդները, ներկայացնել փոխատվական կապիտալի շուկայում մրցակցության գնահատումը, դրան դիմակայելու մեթոդները,

2. նկարագրել միջոցների տեղաբաշխման նախատեսվող ուղիները, գործառնությունների տեսակները (ներդրումներ արժեթղթերում, տարբեր տեսակի վարկավորում և այլն), դրանց բնութագիրը, միջոցների տեղաբաշխման պայմանները,

3. ներկայացնել վարկային կազմակերպության վարկավորման ծրագրերը (օրինակ՝ հիպոթեքային վարկավորման ծրագիր և այլն),

4. նկարագրել վարկային կազմակերպության կողմից միջոցների ներգրավման և տեղաբաշխման ընթացակարգերը, որոնք պետք է ներառեն՝

1) պարտապանի (փոխառուի, վարկառուի, լիզինգառուի, ֆակտորինգի պայմանագրով հաճախորդի, այլ) վարկարժանության գնահատման, պարտքի տրամադրման, սպասարկման, մոնիտորինգի, վերահսկման և մարման կարգն ու պայմանները,

2) ֆինանսական գործառնությունների համար անհրաժեշտ հայտերի, պայմանագրերի և գործունեության ընթացքում պարբերաբար օգտագործվող այլ փաստաթղթերի օրինակելի ձևեր,

5. նկարագրել վարկային կազմակերպության գովազդային ռազմավարությունը (գովազդելու հաճախականությունը, տեսակները և այլն), որն ուղղված է նպատակային շուկան գրավելուն, ապրանքանիշի ստեղծմանը և այլն,

6. նկարագրել անհրաժեշտ մարկետինգային ծախսերը նպատակային շուկան գրավելու համար:

 

Բ ա ժ ի ն  5

 

Ներդրումների համար կանխատեսվող շուկաների նկարագրություն

 

Կանխատեսվող շուկաների վերլուծությունը պետք է հիմնված լինի թվային շարքերի և այլ փաստացի ցուցանիշների վրա: Տեղեկատվության աղբյուրները, տնտեսական, մրցակցային և այլ բնույթի ենթադրությունների և կանխատեսումների հիմքերը և նախապայմանները նույնպես պետք է նշվեն ծրագրում:

1. Նկարագրել ֆինանսական այն շուկաները (նպատակային շուկաները), որոնցում վարկային կազմակերպությունը պատրաստվում է ծավալել իր գործունեությունը, մասնավորապես.

1) շուկաների տնտեսական բնութագիրը (նրա ծավալները, ոլորտի եկամտաբերությունը և այլն), հեռանկարային զարգացման միտումները,

2) շուկաներում վարկային կազմակերպության գործարար ակտիվության կանխատեսումը, դրա որակական և քանակական գնահատումը,

3) շուկայի տարածքային ընդգրկվածությունը,

4) վարկային կազմակերպության կողմից շուկայում նոր տիպի գործիքների կիրառման, ծառայությունների ներդրման հնարավորությունները (եթե նախատեսվում է):

2. վարկային կազմակերպության նպատակային շուկաների և կանխատեսվող հաճախորդների կախվածությունը տնտեսության այլ ճյուղերից, այդ ճյուղերի զարգացման միտումները,

3. ներկայացնել երեք տարվա կտրվածքով տնտեսական միջավայրի փոփոխման կանխատեսումները, մասնավորապես՝ սղաճ, գործազրկություն, տոկոսադրույքների մակարդակը, ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունը: Կանոնակարգը պետք է ներառի տնտեսական միջավայրի փոփոխման առավել հավանական սցենարները և գնահատի հնարավոր տնտեսական անկումները, դրանց ազդեցությունը վարկային կազմակերպության վրա,

4. կանոնակարգը պետք է նկարագրի, թե ինչպես տնտեսության մեջ հնարավոր փոփոխությունները կարող են ազդել վարկային կազմակերպության նպատակային շուկաների վրա, ինչպես նաև վարկային կազմակերպության կողմից իրականացվող գործառույթների և մատուցվող ծառայությունների վրա:

 

Բ ա ժ ի ն  6

 

Մրցակցությանը դիմակայելու մեթոդներ

 

1. Համեմատել նպատակային շուկայում(-ներում) վարկային կազմակերպության կողմից տրամադրվող ծառայությունները և մարքետինգային ռազմավարությունը այդ շուկայում վարկային կազմակերպության հիմնական մրցակիցների հետ,

2. նկարագրել վարկային կազմկերպության հիմնական մրցակիցների նկատմամբ վարկային կազմակերպության հարաբերական առավելությունները և թերությունները (օրինակ՝ գնային քաղաքականություն, համբավ, շուկայի մասնաբաճին և այլն), հիմնավորել վարկային կազմակերպության մրցունակությունը,

3. նկարագրել մրցակցությանը դիմակայելու մեթոդները,

4. նկարագրել նպատակային շուկայում վարկային կազմակերպության պոտենցիալ մրցակիցներին:

 

Բ ա ժ ի ն  7

 

Կապիտալ, եկամուտների եվ ծախսերի հաշվարկ

 

1. Նկարագրել վարկային կազմկերպության կապիտալի նպատակային մեծությունը և կառուցվածքը, դրանց հասնելու ուղիները, ինչպես նաև նորմատիվային կապիտալի պահանջների բավարարման հետ կապված ծրագրերը,

2. նկարագրել վարկային կազմակերպության կապիտալիզացիայի ռազմավարությունը (ներառյալ՝ ընդհանուր կապիտալի նախատեսվող մեծության ապահովումը արտաքին և ներքին աղբյուրների հաշվին, կապիտալի համարժեքության ապահովմանն ուղղվող հիմնական միջոցառումները),

3. նկարագրել եկամտաբերության նախանշված մակարդակը, ակտիվների եկամտաբերության, զուտ տոկոսային մարժայի կամ շահութաբերության այլ չափանիշներին հասնելու ռազմավարությունները,

4. եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար՝ հիմնված շուկայի վերլուծության արդյունքների վրա (Կանոնակարգ 13-ի հավելված 4, ձև 3),

5. ֆինանսական կանխատեսումներից ելնելով գնահատել ներքին և արտաքին ռիսկերի ազդեցությունը կապիտալի համարժեքության վրա,

6. նկարագրել շահաբաժինների բաշխման վերաբերյալ քաղաքականությունը:

 

Բ ա ժ ի ն  8

 

Հնարավոր ռիսկերի գնահատում

 

8.1   Վարկային ռիսկ

1.  ներկայացնել վարկային կազմկակերպության վարկային պորտֆելի մոտավոր նկարագիրը (օրինակ՝ ճյուղային և ժամկետային կառուցվածքը, այլ), վարկային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելու մակարդակը,

2.  նկարագրել վարկային կազմկերպության վարկերի գնահատման ծրագրերը, մասնավորապես անձնակազմի անաչառության և հմտության ապահովման տեսանկյունից,

3.  նկարագրել վարկային պորտֆելի որակի ստուգման գործընթացը, հաճախականությունը և շրջանակները,

4.  նկարագրել վարկերի և դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման հիմնական սկզբունքները,

5.  նկարագրել վարկառուի վարկունակության գնահատման մեթոդաբանությունը:

8.2   Իրացվելիության ռիսկ

1.  նկարագրել վարկային կազմակերպության իրացվելիության (ակտիվների և պասիվների կառավարման) ռազմավարությունը,

2.  նկարագրել վարկային կազմկերպության իրացվելիության ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

3.  նկարագրել նախատեսվող ակտիվների ու պարտավորությունների կառուցվածքը ըստ ժամկետայնության,

4.  ներկայացնել ներգրավված և տեղաբաշխված միջոցների ժամկետայնության ճեղքվածքի կառավարման մեթոդները:

8.3   Շուկայական ռիսկ

1. նկարագրել ներդրումային (ինվեստիցիոն) քաղաքականության հիմնական ուղղությունները (պետական և ոչ պետական արժեթղթերում, պարտատոմսերում և այլն), շուկայական ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

2. նկարագրել արտարժութային գործառնությունները, արտարժութային ռիսկի կառավարման (ռիսկի բացահայտում, գնահատում և հսկում) ծրագրերը, գնահատել ռիսկի ընդունելի մակարդակը,

3. նկարագրել վարկային կազմակերպության շուկայական ռիսկի նկատմամբ զգայուն ակտիվների և պարտավորությունների պորտֆելը և քննարկել գների հնարավոր փոփոխությունների ազդեցությունը եկամտաբերության, կապիտալի և պորտֆելի զուտ արժեքի վրա,

4. նկարագրել վարկային կազմկերպության կողմից հեջավորման գործիքների կիրառումը (օրինակ՝ ֆյուչերս, օպցիոն, տոկոսադրույքի սվոպ և այլն):

8.4. Բանկի համար կարևոր այլ ռիսկեր

 

Բ ա ժ ի ն  9

 

Խորհրդի կողմից տնտեսական ծրագրի իրականացման նկատմամբ հսկողության սահմանում

 

1. Նկարագրել վարկային կազմկերպության խորհրդի կողմից կանոնակարգի իրագործմանն հետևելու գործընթացը,

2. նկարագրել վարկային կազմկերպության խորհրդի կողմից կանոնակարգում փոփոխություններ կատարելու կարգը:

 

Բ ա ժ ի ն  10

 

Այլընտրանքային կանոնակարգը
(պարտադիր չէ. ներկայացվում է Կենտրոնական բանկի պահանջով)

 

Այլընտրանքային կանոնակարգը պետք է նկարագրի վարկային կազմկերպության գործողությունները շուկայական պայմանների անբարենպաստ փոփոխության դեպքում: Այլընտրանքային կանոնակարգը պետք է ընդգրկի ռիսկերի կառավարման առավել խիստ գործընթացներ: Կանոնակարգը պետք է ներառի ապագայում անհրաժեշտության դեպքում վարկային կազմակերպության կապիտալի մեծացման վերաբերյալ մոտեցումներ, ինչպես նաև վարկային կազմակերպության արտակարգ իրավիճակների համար պահուստների ձևավորման և օգտագորման կարգը: Կանոնակարգում պետք է նկարագրված լինի անսպասելի կորուստների առաջացման դեպքում վարկային կազմկերպության ֆինանսական պաշտպանվածության ապահովման ուղիները:

 

Բ ա ժ ի ն  11

 

Այլ դրույթներ

 

1. Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը պետք է վերանայվի միջավայրի փոփոխություններին համարժեք,

2. տեղեկությունները, որոնց վերաբերյալ սույն կանոնակարգով պահանջվող ձևեր սահմանված չեն, կարող են ներկայացվել ազատ ոճով,

3. վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգը կարող է պարունակել նաև այնպիսի տեղեկություն, որը չի պահանջվում սույն կանոնակարգով սակայն կարևորվում է նախաձեռնող անձանց կողմից (օրինակ՝ հնարավոր ռիսկերի վերլուծություն և գնահատում, այլ):

 

Ենթահավելվածներ եվ անհրաժեշտ կից տեղեկատվություն
(այդ թվում՝ ձեվ 1, ձեվ 2, ձեվ 3):

 

Վարկային կազմակերպության գործունեության կանոնակարգին կցվում են.

1. վարկային կազմակերպության կապիտալի հաշվարկը առաջիկա երեք ֆինանսական տարվա համար (Կանոնակարգ 13-ի հավելված 4, ձև 1),

2. հաշվեկշռի հաշվարկային նախագծերը գործունեության առաջին երեք ֆինանսական տարիների համար (Կանոնակարգ 13-ի հավելված 4, ձև 2),

3. եկամուտների և ծախսերի կանխատեսումներն առաջին երեք տարիների համար (Կանոնակարգ 13-ի հավելված 4, ձև 3),

4. վարկային կազմակերպության առաջարկվող ղեկավարների (այդ թվում տարածքային ստորաբաժանումների և վարչությունների պետերի) ցուցակը, կրճատ կենսագրական տվյալներ,

5. հայտարարագիր վարկային կազմակերպության ապագա ղեկավարների և նրանց հետ փոխկապակցված անձանց ստանձնած բոլոր ֆինանսական և գույքային պարտավորությունների, այդ թվում՝ ժամկետանց և վերաձևակերպված պարտավորությունների վերաբերյալ:

Կանոնակարգ 13-ի
Հավելված 4
Ձև 1

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՇՎԱՐԿԸ
(կանխատեսումը)

(հազ. դրամ)

 

ԿԱՊԻՏԱԼ

Առաջիկա տարիներ

 

1-ին տարի

2-րդ տարի

3-րդ տարի

Հիմնական կապիտալ

     

Կանոնադրական կապիտալ

     

Գլխավոր պահուստ

     

Չբաշխված շահույթ

     
       

Ընդամենը՝ հիմնական կապիտալ

     
       

Լրացուցիչ կապիտալ

     

Վերագնահատման պահուստներ

     

Հաշվեկշռի կոնսոլիդացիայի ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստ

     

Այլ պահուստներ

     

Երկարաժամկետ ստորադաս փոխառություններ

     

Ընդամենը՝ լրացուցիչ կապիտալ

     
       

Ընդամենը՝ ընդհանուր կապիտալ
(հիմնական կապիտալ + լրացուցիչ կապիտալ)

     
       

Որակական գնահատականներ

     

1. Հարաբերակցությունն ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջև (%)

     

2. Հարաբերակցությունը ընդհանուր կապիտալի և ներգրավված միջոցների միջև

     

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 4

Ձև 2

 

ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 
 

Առաջիկա տարիներ

ԱԿՏԻՎՆԵՐ

1-ին

2-րդ

3-րդ

Կանխիկ դրամական միջոցներ և վճարային փաստաթղթեր

     

Բանկային հաշիվներ

     

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ

     

Պահանջներ բանկերի և այլ ֆին. կազմակերպությունների նկատմամբ

     

Ռեպո համաձայնագրեր և արժութային սվոպ

     

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

     

Հաճախորդներին տրված վարկեր (փոխատվություններ)

     

Այլ գործառնություններ և դրանց գծով ստացվելիք գումարներ, այդ թվում՝

     

երաշխիքներ

     

Ֆինանսական վարձակալության գծով ստացվելիք գումարներ

     

ստացվելիք շահաբաժիններ

     

հավատարմագրային կառավարման գործառնությունների գծով ստացվելիք գումարներ

     

հեջավորման ածանցյալ գործիքներ

     

Դեբիտորական պարտքեր և կանխավճարներ

     

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

     

Ներդրումներ այլ անձանց կանոնադրական կապիտալներում

     

Կապիտալ ներդրումներ հիմնական միջոցներում և ոչ նյութական ակտիվներում

     

Ոչ նյութական ակտիվներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Հիմնական միջոցներ (հանած մաշվածքը և արժեզրկումը)

     

Այլ ակտիվներ

     

Ֆինանսական վարձակալության դիմաց չվաստակած ֆինանսական եկամուտներ

     

Ընդամենը՝ ակտիվներ

     

ՊԱՍԻՎՆԵՐ

     

Պարտավորություններ

     

Բանկերից ներգրաված փոխառություններ և ստացված վարկեր

     

Այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված փոխառություններ և ստացված վարկեր

     

Պարտավորություններ այլ փոխատուների նկատմամբ

     

Պարտավորություններ ՀՀ կառավարության և այլ պետությունների կառավարությունների նկատմամբ

     

Այլ վճարվելիք գումարներ

     

Պարտավորություններ տրամադրված չեկերի գծով

     

Կրեդիտորական պարտքեր

     

Ակտիվներին վերաբերող շնորհներ

     

Պահուստներ

     

Ֆինանսական վարձակալության դիմաց չկրած ֆինանսական ծախսեր

     

Այլ պարտավորություններ

     

Կապիտալ

     

Կանոնադրական կապիտալ

     

Գլխավոր պահուստ

     

Վերագնահատման պահուստներ

     

Հետ գնված կապիտալ

     

Չբաշխված շահույթ

     

Ընդամենը՝ պասիվներ

     

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 4

Ձև 3

 

Եկամուտների ԵՎ ծախսերի նախահաշվարկներ

(կանխատեսումներ)

 

(հազ. դրամ)

 
 

Առաջիկա տարիներ

 

1-ն

2-րդ

3-րդ

1

Տոկոսային եկամուտներ

x

x

x

1.1

Բանկային հաշիվներից

     

1.2.

Առևտրային բանկերում տեղաբաշխված միջոցներից

     

1.3.

Այլ Ֆինանսական կազմակերպություններում տեղաբաշխված միջոցներից

     

1.4.

Ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.5.

Իրավաբանական անձանց և հիմնարկներին տրված վարկերից (փոխատվություններից)

     

1.6.

Վարկային քարտերից

     

1.7.

Վարկային կազմակերպության աշխատակիցներին տրամադրված միջոցներից

     

1.8.

Վարկային կազմակերպության հետ կապված անձանց մոտ տեղաբաշխված միջոցներից՝ բանկային հաշիվներից, ավանդներից, վարկերից և այլ փոխառություններից

     

1.9.

ՀՀ պետական գանձապետական արժեթղթերից ստացված տոկոսներ, այդ թվում՝ հետգնման պայմանագրերով տնօրինվող արժեթղթերից

     

1.10.

Արժութային սվոպից և ռեպո համաձայնագրերից

     

1.11.

Ֆինանսական վարձակալությունից

     

1.12.

Ֆակտորինգից

     

1.13.

Այլ արժեթղթերից

     

1.14.

Այլ տոկոսային եկամուտներ

     

Ընդամենը տոկոսային եկամուտներ

     
         

2.

Տոկոսային ծախսեր

x

x

x

2.1.

Առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ներգրաված վարկերի և փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

     

2.2.

Արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի դիմաց

     

2.3.

Հաճախորդներից ստացված փոխառությունների դիմաց

     

2.4.

ՀՀ կառավարության և այլ պետությունների կառավարությունների նկատմամբ պարտավորությունների դիմաց

     

2.5.

Միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրաված միջոցների դիմաց

     

2.6.

Օվերդրաֆտների դիմաց

     

2.7.

Տոկոսային ծախսեր վարկային կազմակերպության կողմից թողարկված արժեթղթերի գծով

     

2.8.

ֆինանսական վարձակալության դիմաց

     

2.9.

Ստորադաս փոխառությունների դիմաց վճարված տոկոսներ

     

2.10.

Այլ պարտավորությունների դիմաց

     

Ընդամենը տոկոսային ծախս

     

Զուտ տոկոսային եկամուտներ

     
         

3.

Ոչ տոկոսային եկամուտներ

x

x

x

3.1.

Ստացված միջնորդավճարներ

     

3.2.

Երաշխիքներից, հոժարարագրերով, հավատարմագրային կառավարման գործառնություններից ստացված եկամուտներ

     

3.3.

Ածանցյալ գործիքներից զուտ եկամուտներ

     

3.4.

Ֆակտորինգից ստացված զուտ եկամուտներ

     

3.5.

Այլ կազմակերպություններում ներդրումներից ստացված եկամուտներ

     

3.6.

Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտներ

     

3.7.

Ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի վերավաճառքից զուտ եկամուտներ

     

3.8.

Արտարժույթի առք ու վաճառքից ստացված զուտ եկամուտներ

     

3.9.

Արտարժույթի վերագնահատումից ստացված դրական (բացասական) փոխարժեքային տարբերություն

     

3.10.

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների օտարումից ստացված զուտ եկամուտներ

     

3.11.

Հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

     

3.12.

Առևտրային նպատակով պահվող և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների վերագնահատումից ստացված զուտ եկամուտներ

     

3.13.

Արտասովոր եկամուտներ

     

3.14.

Ստացված տույժեր, տուգանքներ

     

3.15.

Այլ ոչ տոկոսային եկամուտներ

     

Ընդամենը ոչ տոկոսային եկամուտներ

     
         

4.

Ոչ տոկոսային ծախսեր

x

x

x

4.1.

Հաշվարկված աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ

     

4.2.

Գործուղման ծախսեր

     

4.3.

Հատկացումներ ՀՀ սոցիալական ապահովագրության հիմնադրամին

     

4.4.

Հարկեր, տուրքեր և այլ պարտադիր վճարներ

     

4.5.

Ամորտիզացիոն մասհանումներ

     

4.6.

Շենքի և այլ հիմնական միջոցների վարձակալության վճար

     

4.7.

Շենքերի տնտեսական պահպանության և անվտանգության ապահովման ծախսեր

     

4.8.

Վարկերի տրամադրման և վերադարձման ծախսեր

     

4.9.

Գովազդային, ներկայացուցչական ծախսեր

     

4.10.

Գրասենյակային և տպագրական ծախսեր

     

4.11.

Աուդիտային և խորհրդատվական ծառայությունների գծով ծախսեր

     

4.12.

Համակարգչային ծրագրերի, սարքավորումների սպասարկման և պահպանման գծով ծախսեր

     

4.13.

Տրանսպորտային ծախսեր

     

4.14.

Կապի և հաղորդակցական միջոցների գծով ծախսեր

     

4.15.

Վճարված տույժեր, տուգանքներ

     

4.16.

Ուսուցման, վերապատրաստման ծախսեր

     

4.17.

Ապահովագրության գծով ծախսեր

     

4.18.

Այլ ոչ տոկոսային ծախսեր

     

Ընդամենը ոչ տոկոսային ծախսեր

     

Զուտ ոչ տոկոսային եկամուտներ

     
         

5.

Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին

x

x

x

5.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստին

     

5.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստին

     

5.3.

Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստին

     

5.4.

Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստին

     

Ընդամենը հատկացումներ

     

6.

Ակտիվների հնարավոր կորուստների պահուստին կատարված մասհանումների վերադարձ

     

6.1.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների ընդհանուր պահուստից

x

x

x

6.2.

Վարկերի և դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների հատուկ պահուստից

     

6.3.

Երաշխիքների և այլ պայմանական պարտավորությունների պահուստից

     

6.4.

Արժեթղթերի հնարավոր կորուստների ծածկման պահուստից

     

Զուտ մասհանումներ

     
         

Շահույթ՝ մինչև հարկվելը

     

Շահութահարկ

     

Զուտ շահույթ

     

Հաշվարկված շահաբաժիններ

     

այդ թվում՝ արտոնյալ բաժնետոմսերի գծով

     

 սովորական բաժնետոմսերի գծով

     

Չբաշխված շահույթ

     

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված  5

 

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ  ԲԱՆԿ

ՎԱՐԿԱՅԻՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ԳՐԱՆՑՄԱՆ  ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

---- թվականի     թիվ  ---   որոշմամբ       

ԳՐԱՆՑՄԱՆ  ՎԿԱՅԱԿԱՆ  թիվ ---

Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» և  «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքների՝  սույն վկայականը տրվում է

___________________________________________

     ___                                         վարկային կազմակերպությանը

(անվանումը, տիպը, կազմակերպական-իրավական տեսակը)

___________________________________                

(վարկային կազմակերպության գտնվելու վայրը)

 

Գրանցման համարը        ___________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ          _______

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                                                

 

____ ____________ 200 _ թ.

 

Կ.Տ.

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 6

 

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի
---- թվականի թիվ --- որոշմամբ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

 

_________________ վարկային կազմակերպության

______________________ մասնաճյուղին:

 

Գործունեության վայրը ____________________

(մասնաճյուղի գտնվելու վայրը)

 

Գրանցման համարը __________________

 

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ _________

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                        

 

____________ ___ 20 ___ թ.

 

Կ.Տ.

Կանոնակարգ 13-ի
Հավելված 7

ՀՀ զինանշան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

 ՎԱՐԿԱՅԻՆ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ք. ԵՐԵՎԱՆ

Գրանցված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդի
---- թվականի թիվ --- որոշմամբ

ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ թիվ ---

Համաձայն «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների՝ սույն վկայականը տրվում է

 

__________________ վարկային կազմակերպության

__________________ ներկայացուցչությանը:

 

Գործունեության վայրը ______________________

(ներկայացուցչության գտնվելու վայրը)

Գրանցման համարը ____________________

Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ                        

 

___ ________ 20 _ թ.

 

Կ.Տ.

Կանոնակարգ 13-ի
Հավելված 8

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող իրավաբանական անձի վերաբերյալ

1. Իրավաբանական անձ մասնակցի (կազմակերպության) տվյալներ

1.1 Անվանումը

________________________________

1.2. Գտնվելու վայրը

1.3. Գրացման ամսաթիվը

__________

վայրը

__________

 

օր/ամիս/տարի

   
 

1.4. Վարկային կազմակերպության անվանումը, որտեղ մասնակիցը ակնկալում է ձեռք

բերել նշանակալից մասնակցություն.

   

2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

__________

 

__________

 

գումար

 

%

       

 այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

__________

 

__________

 

գումար

 

%

     

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը

  __________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ շուկայական արժեքը

  __________
 

3. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման

աղբյուրները (սեփական, փոխառու)

3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

3.2. Նշել ներդրման աղբյուրները՝
Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ լրացնել 3.3. կետը

 
 
 

3.3. փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել՝

ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անունը /անվանումը

 _____________________

բ) Գտնվելու (բնակության) վայրը)

_____________
 

գ) Վարկի/ փոխառության
գումարը և արժույթը

 

դ) Գրավի առարկան

 

ե) Վարկի/ փոխառության ստացման պայմանները և ժամկետները

զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի:

_____________
 

3.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն
(ոչ թե կարգավորող միջոցով), ապա նշել.

Վաճառողի/փոխանցողի անունը
(անվանումը)

 

Վաճառքի/փոխանցման
ենթակա բաժնետոմսերի
քանակը

 

Վաճառքի/փոխանցման
ենթակա բաժնետոմսերի/
մասնակցության չափը (%)

1.

   

2.

   
     
     

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ.

ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 4.1. և 4.2. կետերում նշված

կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար՝

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
 
4.2. Ձայնի իրավունք չտվող բաժնետոմսերի համար՝

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Բաժնետոմսերի
քանակը

 

Անվանական
արժեքը (դրամով)

1.

     

2.

     
       
       
       
5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (կառավարման մարմինների անդամների և
գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Պաշտոն

 

Կազմակերպությունում
աշխաատելու տարիները
(որոնցից նշված պաշտոնում)

 

1.

   

2.

   
     
     
     
     
 
6. Ձեր կարծիքով այլ կարևոր տեղեկատվություն

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը

արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ

տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված

քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե

փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

  Տնօրենի անունը, ազգանունը

_______________________________
 

Ստորագրություն ___________________

Կ.Տ.

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

 

Հավելված 1-ի
հավելված 8-1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին

 

1. Վարկային կազմակերպության նշանակալից մասնակիցը

1. Անվանումը/անունը

______________________________________
2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալներ

2.1. Անվանումը
 

______________________________________
 

2.2. Գտնվելու վայրը

2.3.Գրանցման ամսաթիվը

__________

վայրը

__________
 

օր/ամիս/տարի

   
 

 2.4. Վարկային կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք
բերել նշանակալից մասնակցություն. ______________________________________

   
3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում
նշանակալից մասնակցության վերաբերյալ.

Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

__________   __________
 

գումար

 

%

       

 այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

__________   __________
 

գումար

 

%

 
4. Տեղեկություններ իրավաբանական անձի նշանակալից մասնակիցների վերաբերյալ
4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող իրավաբանական անձինք.

Կազմակերպության
անվանումը,

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
       
4.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոս ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը,

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
       
5. Տեղեկություններ կազմակերպության ղեկավարների (խորհրդի անդամների, գործադիր
տնօրենի և գլխավոր հաշվապահի) վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը
սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից՝ նշված պաշտոնում)

 

1.

   

2.

   
     
     
     
 
6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ
Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Բանկերի և բանկային գործունեության մասին»
ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր

Կազմակերպության անվանումը,
 անձի անունը, անձնագրի համարը

 

Գտնվելու/
բնակության վայրը

 

Փոխկապակցվածության
տեսակը

1.

   

2.

   
     
     
     
 
7. Այլ տեղեկատվություն

7.1. Արդյո՞ք կազմակերպությունն ունի 30 օր ժամկետանց/չմարված
պարտականություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո  c 

Ոչ  c  

7.2. Արդյո՞ք կազմակերպության մոտ բացակայում են «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև դրանց հիման վրա
ընդունված նորմատիվ իրավական կետերով սահմանված հիմքերը:
«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո  c  

Ոչ  c  

8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը

արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ

տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և

վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե

փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

  Տնօրենի անունը, ազգանունը

_______________________________
 

Ստորագրություն ___________________

Կ.Տ.

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

 

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 9

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող ֆիզիկական անձի վերաբերյալ

        

1. Ֆիզիկական անձ մասնակցի տվյալներ

1.1 Անունը, ազգանունը, հայրանունը

________________________

1.2 Սեռը

__________

1.3 Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

__________
 

օր/ամիս/տարի

1.4. Ծննդավայրը

________________

1.5. Քաղաքացիությունը

________________

1.6. Անձնագրի սերիան և համարը
Սոցիալական քարտի համարը
(առկայության դեպքում)

________________  
________________

1.7. Բնակության վայրը (մշտական և տվյալ պահին)

1.8. Հեռախոսահամար

___________

1.9 Էլեկտրոնային փոստի հասցե

___________


1.9 Նշեք նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը.

Անունը, ազգանունը, հայրանունը

________________
       

Կրելու ժամանակաշրջանը

________________
 

    օր/ամիս/տարի

   
   

1.10. Վարկային կազմակերպության անվանումը, որտեղ մասնակիցը ակնկալում է ձեռք
բերել նշանակալից մասնակցություն.

   
2. Ձեռքբերման ենթակա բաժնետոմսեր (փայեր)
 

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

_________   _________
 

գումար

 

%

       

 այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

_________   _________
 

գումար

 

%

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը

_________  

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ հաշվեկշռային արժեքը

_________  
 
3. Մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները, ներդրման աղբյուրները
(սեփական, փոխառու)

3.1. Նշեք մասնակցության ձեռքբերման ժամկետները և պայմանները.

3.2. Նշել ներդրման աղբյուրները՝
Եթե ներդրումը կատարվում է փոխառության կամ վարկի ստացմամբ լրացնել 3.3. կետը

 

3.3. Փոխառության կամ վարկի ստացմամբ կատարվող ներդրումների համար նշել՝

ա) Վարկ/փոխառություն տրամադրողի անուն/ անվանումը

_________

բ) Գտնվելու (բնակության) վայրը

 

գ) Վարկի/ փոխառության
գումարը և արժույթը

_________

դ) Գրավի առարկան

_________

ե) Վարկի/ փոխառության ստացման պայմանները և ժամկետները

զ) Ի՞նչ աղբյուրներից վարկը/փոխառությունը պետք է մարվի:

 
3.4. Եթե նշանակալից մասնակցությունը ձեռք է բերվում այլ մասնակցից անմիջականորեն
(ոչ թե կարգավորող շուկայի միջոցով), ապա նշել.

Վաճառողի/փոխանցողի
անունը (անվանումը)

 

Վաճառքի/փոխանցման
ենթակա բաժնետոմսերի քանակը

 

Վաճառքի/փոխանցման ենթակա
բաժնետոմսերի/ մասնակցության
չափը (%)

1.

   

2.

   
     
     

4. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում

մասնակցությունների վերաբերյալ
ԿԲ կողմից կարող են լրացուցիչ պահանջվել նաև 4.1. և 4.2. կետում
նշված կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները

4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (փայերի) համար՝

Կազմակերպության
անվանումը,

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամով)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
4.2. Ձայնի իրավունք չտվող բաժնետոմսերի համար՝

Կազմակերպության
անվանումը,

 

Գտնվելու
վայրը

 

Բաժնետոմսերի

քանակը

 

Անվանական
արժեքը (դրամով)

1.

     

2.

     
       
       
 
5. Կրթություն, որակավորում

5.1. Ուսումնական հաստատության
անվանումը

 

Գտնվելու վայրը

 

Հաճախումների
ժամանակաշրջանը
(----թ-ից մինչև ----թ.)

 

Գիտական
աստիճան

       
       
       
       
5.2. Ի՞նչ օտար լեզուների եք տիրապետում _________________________
 
6. Աշխատանքային գործունեություն
5-րդ և 6-րդ կետերը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել իր
ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնս պետք է
ներկայացվի սույն կետերով սահմանված տեղեկատվությունը
6.1.Աշխատանքային գործունեությունը

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը,
երաշխավորողի անունը

Աշխատանքի ընդունման և
ազատման ժամկետները

Պաշտոնը

Պարտականությունները

       
       
       
       
 
6.2. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ
աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում,
կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

Անուն, ազգանուն

 

Աշխատանքի վայրը, պաշտոնը

 

Հեռախոս

1.

   

2.

   
     
     
     
7. Մանրամասնորեն նկարագրեք Ձեր պատասխանատվության ոլորտը որպես
վարկային կազմակերպության մասնակից
Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, օգտագործեք լրացուցիչ թերթեր
8. Դրամային (կամ այլ) պարտավորությունները
Իրազեկ լինելու դեպքում նշեք նաև Ձեր հետ փոխկապակցված անձանց պարտավորությունների
վերաբերյալ տեղեկատվությունը:

Արդյո՞ք Դուք (կամ Ձեր հետ փոխկապակցված անձը) ունեք
կամ ունեցել եք ՀՀ տարածքում գործող բանկի կամ վարկային
կազմակերպության հանդեպ ժամկետանց պարտավորություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները (գումար, ժամկետ, այլ)

Այո  c  

Ոչ  c 

9. Այլ, Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

10. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը
արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ
տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված
քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե
փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Ստորագրություն ___________________

Ամսաթիվ

___________________
օր/ամիս/տարի

 

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 9-1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերող անձի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին

 

1. Նշանակալից մասնակիցը

1. Անվանումը

_________________________
2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալներ

2.1.Անունը, ազգանունը

____________________________


2.2. Բնակության վայրը

2.3.Անձնագրի համարը

___________  

2.4 Փոխկապակցվածության տեսակ

   
 

2.5. Կազմակերպության անվանումը, որում մասնակիցն ակնկալում է ձեռք բերել

նշանակալից մասնակցություն. ____________________

3. Նշեք Ձեզ հետ փոխկապակցված ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ

աշխատած ֆիզիկական անձանց վերաբերյալ տվյալները

Անուն, ազգանունը,
անձնագրի համարը

 

Աշխատանքի վայրը,
պաշտոնը

 

Փոխկապակցվածության
տեսակը

 

Հեռախոսը

       
       
       
       
       

4. Այլ տեղեկատվություն

4.1. Արդյո՞ք ֆիզիկական անձն ունի 30 օր ժամկետանց/չմարված
պարտականություններ:
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո  c  

Ոչ  c  

4.2. Արդյո՞ք անձի մոտ բացակայում են «Բանկերի և բանկային
գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև դրանց հիման վրա
ընդունված նորմատիվ իրավական կետերով սահմանված հիմքերը:
«Ոչ» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները:

Այո  c  

Ոչ  c  

4.3 Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը

արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ

տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված

քրեական և վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե

փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Անունը, ազգանունը __________________

Ստորագրություն

Ամսաթիվ ___________

օր/ամիս/տարի

 

Կ. Տ.

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 10

 

Որակավորման եվ մասնագիտական համապատասխանության քննությանը վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուների մասնակցության համար

 

Մ Ի Ջ Ն Ո Ր Դ Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ………………

 

Հարգելի պարոն …………………

 

Խնդրում եմ թույլատրել ________________________________- ին

Անունը, ազգանունը, հայրանունը

 

մասնակցել _____________________________ վարկային կազմակերպության

վարկային կազմակերպության անվանումը

___________________________________ պաշտոնում (պաշտոններում)

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

աշխատելու համար որակավորման քննությանը:

 

Թեկնածուի՝

 

Հաշվառման վայրը __________________

 

Բնակության վայրը (գրառվում է հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում) ________

 

Հեռախոսահամարը __________________

Միջնորդ վարկային կազմակերպության

 

լիազորված անձ՝

____________

անուն, ազգանուն, պաշտոն

__________

ստորագրություն

___ _______ 20_ թ.

 

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 11

 

Որակավորման եվ մասնագիտական համապատասխանության քննությանը վարկային կազմակերպության ղեկավարների թեկնածուների մասնակցության համար

 

 

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

պարոն ………………

 

Հարգելի պարոն …………………

 

Խնդրում եմ ինձ թույլատրել մասնակցել վարկային կազմակերպության

____________________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար որակավորման քննությանը:

 

Թեկնածուի՝

 

Հաշվառման վայրը __________________

 

Բնակության վայրը (գրառվում է հաշվառման վայրից տարբեր լինելու դեպքում)                  

 

Հեռախոսահամարը __________________

 

Դիմող՝

____________

անուն, ազգանուն

__________

ստորագրություն

 

___ _______ 20_թ.

 

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 12

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N.

Հիմք ընդունելով որակավորման և մասնագիտական համապատասխանության մասին Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի դրական եզրակացությունը ( «           »                                  20 թ. թիվ                     արձանագրություն)

Համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի
«         »                      20 թ. թիվ                     որոշման սույն վկայականը տրվում է

_______________________ -ին

Անուն, ազգանուն

____________________

անձնագրի համար,

____________________

սոցիալական քարտի համար

վարկային կազմակերպության ____________________________

պաշտոնի կամ պաշտոնների անվանումը

 

պաշտոնում (պաշտոններում) աշխատելու համար:

 

Սույն վկայականն ուժի մեջ է մինչև «      »                                  20 թ.:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ __________________

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 13

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Ես՝  ____________________________________________

Անուն, ազգանուն, հայրանուն

 

հայտարարում են, որ իմ մասնակցությամբ, իմ գործարար համբավով և հեղինակությամբ ես

հնարավորություն ունեմ կանխորոշել

____________________________________________ կազմակերպության

(Կազմակերպության անվանումը)

 

կառավարման մարմինների որոշումները, էապես ազդել նրանց որոշումների կայացման և կիրառման վրա, կանխորոշել տվյալ կազմակերպության գործունեության ուղղությունները, ոլորտները:

Հավաստիացնում եմ, որ սույն տեղեկատվությունը արժանահավատ է: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական և վարչական պատասխանատվության:

 

Ստորագրություն

Ամսաթիվ ______________

օր/ամիս/տարի

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 14

 

 

Համարակալված, կնքված և կարված է

 

------------ (--------------) թերթ:

 

ԻՎ Լիցենզավորման ու գրանցման բաժնի պետ՝

 

------------------------ ----------------------

անուն, ազգանուն            ստորագրություն

 

վերահսկող՝

 

----------------------- ---------------------

անուն, ազգանուն         ստորագրություն

 

 

 

Կանոնակարգ 13-ի

Հավելված 15

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Մասնաճյուղի տարածքի եվ տեխնիկական հագեցվածության չափանիշները Կանոնակարգ 13-ի 10-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխանելու վերաբերյալ

 

Հավաստիացնում եմ, որ վարկային կազմակերպության --------------------------------

նշել անվանումը

մասնաճյուղի տարածքը և տեխնիկական հագեցվածության չափանիշները համապատասխանեցված են Կանոնակարգ 13-ի 10-րդ գլխով սահմանված պահանջներին: Հայտարարում եմ նաև, որ վարկային կազմակերպության մասնաճյուղի տարածքի և տեխնիկական հագեցվածության չափանիշների հետ կապված փոփոխությունների դեպքերում (Կանոնակարգ 13-ի 10-րդ գլխով սահմանված պահանջներին չհակասող կատարվող և կատարվելիք փոփոխություններ) պարտավոր եմ գրավոր տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:

Սույն հայտարարագիրը արժանահավատ է և ամբողջական: Վարկային կազմակերպությունն ընդունում է, որ վարկային կազմակերպության կողմից սույն հայտարարագրի հետ կապված ցանկացած կեղծ տեղեկատվության ներկայացումը վարկային կազմակերպության և (կամ) վարկային կազմակերպության ղեկավարի հանդեպ կարող են առաջացնել ՀՀ օրենքով սահմանված հետևանքներ:

 

Վարկային կազմակերպության

գործադիր տնօրեն ՝

(վարչության նախագահ)

ստորագրություն

կնիք

 

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎ

Հայաստանի Հանրապետության

Կենտրոնական բանկի նախագահ

……………………………

----- -------------------------20----թ.

 

Վարկային կազմակերպության լիցենզիա թիվ …..

 

Սույն լիցենզիան տրվում է ___________________________________

(վարկային կազմակերպության անվանումը, տիպը (խումբը) և

կազմակերպական-իրավական տեսակը)

 

«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով վարկային կազմակերպության գործունեություն և ֆինանսական գործառնություններ իրականացնելու համար:

 

Գրանցման թիվը _____________