Համարը 
N 347-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ՀՀԳՏ 2002.12.30/32.1  Հոդ.363
Ընդունման վայրը 
Երևան
Ընդունող մարմինը 
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.11.2002
Ստորագրող մարմինը 
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
26 դեկտեմբերի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 05002397

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

5 նոյեմբերի 2002 թ.

N 347-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 14-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 12-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` սույն որոշման ընդունման պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը:

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. նոյեմբերի 7
Երևան

 

 

 

Հավելված 1
 

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի նոյեմբերի 5-ի
թիվ 347-Ն որոշմամբ

 

Բ Ո Վ Ա Ն Դ Ա Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

ԳԼՈՒԽ 1.

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ
  ԳԼՈՒԽ 2. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  ԳԼՈՒԽ 4. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ
  ԳԼՈՒԽ 3. ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ
  ԳԼՈՒԽ 5. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    ԳԼՈՒԽ 6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  14

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունների գործունեության սահմանափակումները, վարկային կազմակերպությունների համար սահմանվող հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկի մեջ մտնող տարրերի կազմը:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ վարկային միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(2-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն,  փոփ. 12.02.08 թիվ 47-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն, փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խնայողական միությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրենց մասնակիցներից ներգրավել փոխառություններ,

բ) իրենց մասնակիցներին տրամադրել վարկեր և փոխառություններ,

գ) իրենց մասնակիցներին տրամադրել երաշխիքներ,

դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

ե) («ե» ենթակետն ուժը կորցրել է 12.02.08 թիվ 47-Ն)

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրենց մասնակիցներից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ը) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

թ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժա) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ խնայողական միության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժբ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(3-րդ կետը լրաց. 29.08.06 N 521-Ն, փոփ. 12.02.08 թիվ 47-Ն, լրաց., 12.08.08 թիվ 239-Ն)

4. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող լիզինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

գ) տրամադրել երաշխիքներ,

դ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

ե) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

զ) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

է) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

ը) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

թ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժ) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժա) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժբ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ լիզինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժգ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(4-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, խմբ., լրաց. 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

5. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆակտորինգային կազմակերպությունները կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված հետևյալ գործառնությունները.

ա) իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և (կամ) նրանց հետ կնքել նմանատիպ գործարքներ,

բ) իրականացնել պարտքի կամ առևտրային գործարքների ֆինանսավորում, ֆակտորինգ,

գ) տրամադրել վարկեր, փոխառություններ,

դ) տրամադրել երաշխիքներ,

ե) իրականացնել ֆինանսական վարձակալություն (լիզինգ),

զ) իրենց մասնակիցներին, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին մատուցել ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ,

է) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերի շուկայում իրականացնել մասնագիտացված գործունեություն (դիլերային, գործակալական),

ը) գնել և վաճառել արտարժույթ, այդ թվում` կնքել դրամի և արտարժույթի ֆյուչերսներ և նման այլ գործարքներ,

թ) իրենց մասնակիցներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ, քարեր, ոսկերչական իրեր, արժեթղթեր, փաստաթղթեր և այլ արժեքներ,

ժ) մատուցել ֆինանսական խորհրդատվություն,

ժա) ստեղծել և սպասարկել հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգ,

ժբ) իրականացնել պարտքերի հետստացման գործունեություն,

ժգ) իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ ֆակտորինգային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից,

ժդ) իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(5-րդ կետը փոփ. 13.01.03 N 10-Ն, լրաց. 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, լրաց. 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6. «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասի «ե» կետով սահմանված վարկային կազմակերպությունները (այսուհետև` ունիվերսալ) կարող են իրականացնել «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված բոլոր գործառնությունները, ինչպես նաև իրականացնել ապահովագրական գործակալի գործունեություն՝ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, բացառությամբ` «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «զ» կետի և «դ» կետով սահմանված գործառնությունների մի մասի: Մասնավորապես, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները կարող են իրենց անունից թողարկել և տեղաբաշխել՝

- առանց ապահովման պարտատոմսեր՝ ունիվերսալ վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամը չգերազանցող գումարի չափով,

- երրորդ անձանց կողմից տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր, ընդ որում, դրանց առնվազն 30%-ը պետք է ապահովված լինի միջազգային կազմակերպությունների, ըստ Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ կամ Մուդիզ վարկանշային գործակալությունների տրամադրած վարկանիշների՝ ԱԱԱ (Աաա)-ից ԲԲԲ-(Բաա3) վարկանիշ ունեցող օտարերկրյա կառավարությունների, կենտրոնական բանկերի կամ այլ կազմակերպությունների կողմից: «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «դ.1» կետով սահմանված գործառնություններից վարկային կազմակերպությունները միայն իրենց անունից կարող են թողարկել ճանապարհային չեկեր, իրականացնել այդ չեկերի առուվաճառք, թողարկել վարկային քարտեր, իրականացնել այդ քարտերի սպասարկումը:

Ունիվերսալ վարկային կազմակերպությունները կարող են իրավաբանական անձանցից, իրենց մասնակիցներից, անհատ ձեռնարկատերերից, Հայաստանի Հանրապետությունից և համայնքներից, այլ պետություններից, միջազգային կազմակերպություններից ներգրավել փոխառություններ և կնքել նմանատիպ գործարքներ: 

(6-րդ կետը լրաց. 13.01.03 N 10-Ն, 14.05.03 N 182-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն, 30.08.05 N 445-Ն, 29.08.06 N 521-Ն, լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.1. Վարկային կազմակերպությունները կարող են մատուցել ներդրումային ծառայություններ՝ առանց ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

(6.1 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.2. Վարկային միությունները և խնայողական միությունները կարող են մատուցել սույն կանոնակարգի 6.4-րդ կետի 2-ից 6-րդ ենթակետերում նշված ծառայությունները և 6.5-րդ կետի 1-ին ենթակետում նշված ոչ հիմնական ծառայությունը միայն այն դեպքում, եթե նրանց ընդհանուր կապիտալը կազմում է առնվազն 100 միլիոն դրամ:

(6.2 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.3. Վարկային կազմակերպությունները ներդրումային ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ այդ ծառայությունների մատուցումը սկսելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ:

(6.3 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.4. Սույն կանոնակարգի իմաստով ներդրումային ծառայություններ են համարվում վարկային կազմակերպության կողմից՝

1) հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունումը և հաղորդումը,

2) իր կամ հաճախորդի անունից և հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարումը,

3) արժեթղթերում ներդրումների հետ կապված խորհրդատվության տրամադրումը հաճախորդներին,

4) իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը,

5) արժեթղթերի փաթեթի կառավարումը,

6) արժեթղթերի երաշխավորված կամ չերաշխավորված տեղաբաշխման իրականացումը:

(6.4 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.5. Սույն կանոնակարգի իմաստով ոչ հիմնական ծառայություններ են համարվում՝

1) արժեթղթերի պահառությունը,

2) փոխառության տրամադրումը հաճախորդներին՝ արժեթղթերով գործարքների իրականացման համար, պայմանով, որ փոխառուն հանդիսանում է նման գործարքի կողմ,

3) արժեթղթերի թողարկման և տեղաբաշխման կազմակերպման հետ կապված ծառայությունների մատուցումը,

4) խորհրդատվության տրամադրումն ընկերություններին կապիտալի կառուցվածքի, կորպորատիվ ռազմավարության հարցերի վերաբերյալ, ընկերությունների վերակազմակերպման հետ կապված խորհրդատվական և այլ ծառայությունների մատուցումը,

5) արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործառնությունների իրականացումը,

6) արժեթղթերով գործարքների հետ կապված հետազոտությունների, ֆինանսական վերլուծությունների և այլ ընդհանուր ներդրումային առաջարկությունների կազմումը և տարածումը:

(6.5 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.6. Վարկային կազմակերպության կողմից 6.4. կետի 4-րդ ենթակետով սահմանված գործունեության իրականացումը չի համարվում ներդրումային ծառայությունների մատուցում, եթե դա կրում է ոչ պարբերական բնույթ և տվյալ վարկային կազմակերպության հիմնական գործունեության մաս չի կազմում:

(6.6 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

6.7. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է վարկային կազմակերպությունների նկատմամբ սահմանել լրացուցիչ պահանջներ՝ վերջիններիս կառուցվածքում ներդրումային ծառայությունների մատուցման կազմակերպական և ֆինանսական առանձնացվածությունն ապահովելու նպատակով:

(6.7 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

7. Հաշվետեր վարկային կազմակերպությունները պարտավոր են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերում հաշվի բացման մասին տասն աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին:

71. Վարկային կազմակերպության պարտատոմսերը կարող են շրջանառվել իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի և վարկային կազմակերպության մասնակիցների միջև՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկայում:

Օրենքով և Կենտրոնական բանկի իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով վարկային կազմակերպությունը կարող է պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխում իրականացնելու միջոցով փոխառություններ ներգրավել նաև ֆիզիկական անձանցից:

Վարկային կազմակերպությանն արգելվում է սույն կետին հակասող պայմաններով պարտատոմս թողարկել:

(71 կետը լրաց. 29.08.06 N 521-Ն, խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)

8. Վարկային կազմակերպությունները չեն կարող իրենց հաճախորդների և մասնակիցների համար բացել և վարել բանկային հաշիվներ: Վարկային կազմակերպություններն անկանխիկ դրամական հաշվարկները կատարում են վարկային կազմակերպությանը սպասարկող բանկի միջոցով:

9. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարող է վարկային կազմակերպության համար բացել և վարել հատուկ հաշիվներ` ապահովելու առանձին վճարահաշվարկային համակարգերում վերջնահաշվարկների կատարումը, եթե վարկային կազմակերպությունը տվյալ վճարահաշվարկային համակարգի մասնակից է, և վերջնահաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցով:

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐԸ

 

11. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը վարկային կազմակերպությունների համար սահմանում է հետևյալ հիմնական տնտեսական նորմատիվները.

11.1. վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի և ընդհանուր (սեփական) կապիտալի (այսուհետև` ընդհանուր կապիտալ) նվազագույն չափերը,

11.2. ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը` ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը (Ն1 նորմատիվ),

(11.2 կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

11.3. մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ),

11.4. (11.4 կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

12. Վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվների սահմանաչափերն են.

 

  Խնայողական միու-
թյուններ
Վարկային միու-
թյուններ
Լիզինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ֆակտո-
րինգային կազմա-
կերպու-
թյուններ
Ունիվերսալ
վարկային կազմա-
կերպու-
թյուններ
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի նվազագույն չափը  (մլն դրամ) 50 50 100 150 150
Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև նվազագույն հարաբերակցությունը  (Ն1 նորմատիվ) 2% 6% 8% 10% 10%
Մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3 նորմատիվ) 25% 25% 25% 25% 25%

 

(12-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, 15.06.04 N 150-Ն, փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

121. Եթե վարկային կազմակերպության կանոնադրության համաձայն վարկային կազմակերպությունը հրապարակային օֆերտաների միջոցով չի ներգրավում փոխառություններ, ապա վերջինիս վրա չեն տարածվում սույն կանոնակարգի 11-րդ կետով սահմանված ընդհանուր կապիտալի համարժեքության, մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափի և արտարժույթի տնօրինման նորմատիվները:

(121 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն, խմբ. 15.06.04 N 150-Ն)

13. (13-րդ կետը խմբ. 30.07.03 N 265-Ն, ուժը կորցրել է 15.06.04 N 150-Ն)

131. Վարկային կազմակերպության գործունեություն իրականացնող վերագրանցվող վարկային կազմակերպությունները կանոնադրական և ընդհանուր կապիտալի նվազագույն չափերը պետք է համալրեն գրանցումից և լիցենզավորումից հետո վեց ամսվա ընթացքում:

(131 կետը լրաց. 30.07.03 N 265-Ն)

14. Վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալը համալրվում, այդ թվում բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) դիմաց վճարումները կատարվում են բացառապես Հայաստանի Հանրապետության դրամով, բացառությամբ վարկային կազմակերպությունների վերակազմակերպման դեպքերի, երբ կանոնադրական կապիտալի վճարումը և ավելացումը կարող է կատարվել բաժնետոմսերի և (կամ) բաժնեմասերի փոխարկման միջոցով:

(14-րդ կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, Ն1, Ն3 հիմնական տնտեսական նորմատիվները հաշվարկվում են ամսական կտրվածքով:

(15-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

16. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը նրա հիմնական և լրացուցիչ կապիտալների հանրագումարն է՝ համապատասխան պակասեցումները կատարելուց հետո: Ընդ որում, հիմնական տնտեսական նորմատիվների մեծությունը հաշվարկելիս լրացուցիչ կապիտալն ընդհանուր կապիտալի հաշվարկում ընդգրկվում է հիմնական կապիտալի (սույն կանոնակարգի համաձայն կատարվող նվազեցումները հաշվի առած) առավելագույնը 50 տոկոսի չափով:

(16-րդ կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

16.1. Հիմնական կապիտալը հետևյալ տարրերի հանրագումարի և հիմնական կապիտալի մեծությունից պակասեցվող տարրերի տարբերությունն է.

(16.1 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն) 

16.1.1. կանոնադրական հիմնադրամից, ներառյալ բաժնետոմսերի հավելավճարը,

16.1.2. գլխավոր պահուստից,

16.1.3. չբաշխված շահույթից (եկամուտների պահուստներ):

16.2. Հիմնական կապիտալի մեծությունը պակասեցվում է.

16.2.1. վարկային կազմակերպության կողմից տրված երկարաժամկետ ստորադաս փոխառությունների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով,

(16.2.1 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն) 

16.2.2. վարկային կազմակերպության կողմից հետ գնված սեփական բաժնետոմսերի, փայամասնակցության կամ մասնակցության գումարի չափով,

(16.2.2 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

16.2.3. ոչ նյութական ակտիվների (այդ թվում՝ շահագործումից դուրս) հաշվեկշռային արժեքի չափով (բացառությամբ` վարկային կազմակերպության գործունեության ընթացքում օգտագործվող համակարգչային ծրագրերի և դրանց օգտագործման իրավունքների),

(16.2.3 կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

16.2.4. այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ֆինանսական գործառնություններ (բացառությամբ՝ ի պահ ընդունման, հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի ստեղծման և սպասարկման գործառնությունների) իրականացնող անձանց կանոնադրական հիմնադրամներում իրականացված ներդրումների զուտ հաշվեկշռային արժեքի (ֆինանսական ակտիվների արժեք՝ հանած կորուստների ծածկման պահուստները, եթե այդպիսիք կան) չափով, եթե.

16.2.4.1. ներդրումը կազմում է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսը կամ ավելին, կամ

16.2.4.2. ներդրումը փոքր է տվյալ անձի կանոնադրական կապիտալի 10 տոկոսից, սակայն գերազանցում է վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 15 տոկոսը, կամ

16.2.4.3. բոլոր անձանց կանոնադրական կապիտալում ներդրումները գերազանցում են վարկային կազմակերպության հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 60 տոկոսը,

(16.2.4 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն) 

16.2.5. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վերջինիս գործունեության համար չօգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների և այլ նյութական ակտիվների, այդ թվում՝ գրավի տնօրինման արդյունքում կամ այլ պահանջներից առաջացած սեփականացված ակտիվների, շահագործումից դուրս և այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար չօգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների) հաշվեկշռային արժեքի չափով, այդ ակտիվներն օրենքով սահմանված կարգով վարկային կազմակերպության սեփականությունը համարվելու, իսկ ֆինանսական լիզինգի պայմանագրի լուծման կամ ավարտի դեպքում՝ դրա հետևանքով վարձատուի հաշվեկշռում հիմնական միջոցները ճանաչելու օրվանից վեց ամիս հետո,

(16.2.5-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, լրաց. 15.06.04 N 150-Ն, 12.08.08 թիվ 239-Ն)

16.2.6. վարկային կազմակերպության սեփականությունը հանդիսացող և վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող նյութական ակտիվների (հիմնական միջոցների, այդ թվում՝ անշարժ գույքի (շենքերի և շինությունների) այլ հիմնական միջոցների, ինչպես նաև վարկային կազմակերպության գործունեության համար օգտագործվող հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների), հիմնական կապիտալի հաշվեկշռային մեծության 25 տոկոսը գերազանցող գումարի չափով: Սույն ենթակետի իմաստով՝ նյութական ակտիվի արժեքը հավասար է նյութական ակտիվի սկզբնական արժեքի և կապիտալ ներդրումների հանրագումարին՝ նվազեցված դրանց գծով կատարված ամորտիզացիոն հատկացումների, արժեզրկումից և վերագնահատումից կորուստների չափով,

(16.2.6 կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն) 

16.2.7. վարկային կազմակերպության կողմից վարձակալված հիմնական միջոցների բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների հաշվեկշռային մնացորդի չափով,

(16.2.7-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

16.2.8. վարկային կազմակերպության հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ ներդրումների հաշվեկշռային արժեքի չափով:

(16.2.8-րդ կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

16.2.8.1. Սույն կանոնակարգի իմաստով՝ վարկային կազմակերպության կողմից տրված փոխառությունը համարվում է երկարաժամկետ ստորադաս փոխառություն, եթե տվյալ փոխառության գծով առկա են հետևյալ բոլոր պայմանները միաժամանակ.

1. փոխառությունը տրամադրվել է այլ բանկերի, վարկային կազմակերպությունների, ինչպես նաև «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված գործունեություն և գործառնություններ իրականացնելու լիցենզիա (արտոնագիր) ունեցող անձանց, և

2. փոխառությունը տրամադրվել է հինգ տարի կամ ավելի ժամկետով, և

3. փոխառությունը ժամկետից շուտ մարման ենթակա չէ, և

4. փոխառուի լուծարման կամ վերակազմավորման դեպքում տրամադրված փոխառությունը ստորադաս է փոխառուի բոլոր այլ պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ՝ մասնակիցների նկատմամբ ունեցած պարտավորությունների, և

5. փոխառությունը տրամադրվել է բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի դիմաց:

(16.2.8.1. կետը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

16.3. Լրացուցիչ կապիտալը բաղկացած է.

16.3.1. հիմնական միջոցների վերագնահատման պահուստից. ընդ որում, լրացուցիչ կապիտալի հաշվարկում ընդգրկվում է միայն վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքերի և շինությունների վերագնահատման մասով: Սույն կանոնակարգի իմաստով` վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ (անշարժ գույք) են համարվում այն տարածքները, որտեղ վարկային կազմակերպությունը և նրա տարածքային ստորաբաժանումները ծավալում են իրենց գործունեությունը,

16.3.2. հաշվեկշռի միավորման (կոնսոլիդացիայի) ընթացքում առաջացած արտարժութային տարբերությունների պահուստից,

16.3.3. այլ պահուստներից,

16.3.4. (16.3.4. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

16.4. (16.4. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

16.5. (16.5. կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

17. Վարկային կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա միջին օրական հաշվարկով (ամսվա ընթացքում ընդհանուր կապիտալի օրական մեծությունների հանրագումարը հարաբերած ամսվա օրերի թվին) ապահովել ընդհանուր կապիտալի նվազագույն մեծությունը:

18. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների գումարների միջև հարաբերակցությունը որոշվում է

 
Ն1
 

Կընդ

   բանաձևով,

ՌԿԱ

որտեղ`

___

Կընդ - ը ընդհանուր կապիտալն է (միջին օրական հաշվարկով),

__

ՌԿԱ - ն` ռիսկով կշռված ակտիվները, հետհաշվեկշռային պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները (միջին օրական հաշվարկով):

(18-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

19. Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ` ոչ աշխատանքային օրերը), միջին օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

20. Վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը հաշվարկելիս վարկային կազմակերպության ակտիվները (ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում չեն ներառվում սույն կանոնակարգի 16.2-րդ կետով նախատեսված հիմնական կապիտալի հաշվարկից նվազեցվող ակտիվները) ծախսերի հաշվին ձևավորված իրենց համապատասխան հնարավոր կորուստների պահուստի գումարների չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետով սահմանված ակտիվների համապատասխան կշիռներով: Ռիսկով կշռված ակտիվների հաշվարկն իրականացվում է հետևյալ բանաձևով.

 ՌԿԱ =

 n
 ∑

 i=1

 [(Աi - Պi)*Ռi]+Գ*ԱՌ

 

որտեղ՝

Աi - հաշվարկում ներառվող վարկային կազմակերպության բոլոր ակտիվներն (բացառությամբ այն ակտիվների, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից) ու հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններն են՝ ըստ ռիսկի կշիռների,

Պi - համապատասխան ակտիվների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հնարավոր կորուստների պահուստներն են,

Ռi - համապատասխան ակտիվների ռիսկի կշիռներն են,

Գ - ճշգրտման գործակից է, որը հավասար է.

ա. խնայողական միությունների համար՝ 50,

բ. վարկային միությունների համար՝ 50/3,

գ. լիզինգային կազմակերպությունների համար՝ 12.5,

դ. ֆակտորինգային կազմակերպությունների համար՝ 10,

ե. ունիվերսալ վարկային կազմակերպությունների համար՝ 10:

ԱՌ - արտարժութային ռիսկն է՝ հաշվարկված սույն կանոնակարգի հավելված 2-ով սահմանված կարգի համաձայն:

(20-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն, 12.08.08 թիվ 239-Ն)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)

22. Ընդհանուր կապիտալի և ռիսկով կշռված ակտիվների միջին օրական հաշվարկը որոշվում է

 ___   
Կընդ =

 (Կընդ1+Կընդ2+...+Կընդn) 

 ,

n

 ___   
ՌԿԱ 

(ՌԿԱ1+ՌԿԱ2+...+ՌԿԱՈ)

 բանաձևերով,

n

 

որտեղ Կընդ-ը և ՌԿԱ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը և ռիսկով կշռված ակտիվներն են ըստ օրերի, n-ը հաշվետու ամսվա օրերի քանակն է:

(22-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

23. Վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկվում են հետևյալ ակտիվային հաշիվների մնացորդները` ներքոհիշյալ կշիռներով.

Ակտիվների տեսակները Կշիռներն ըստ
ռիսկի (տոկոս)
1. Կանխիկ դրամական միջոցներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր, հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով 0
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում ներդրված ավանդներ, վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
3. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորությունների կանխավճարների գծով 0
4. Տվյալ վարկային կազմակերպությունում պահվող՝ ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժութային միջոցներով, ինչպես նաև այլ արտարժութային միջոցներով (եթե վերջիններս հանդիսանում են միևնույն արտարժույթով արտահայտված ակտիվների ապահովում), հայկական դրամով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
5. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի արժեթղթերի գծով, ինչպես նաև վերջիններով և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի երաշխավորություններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
6. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրամիության և Եվրոպական կենտրոնական բանկի երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
7. Հայաստանի Հանրապետության պետական գանձապետական պարտատոմսեր (ներառյալ՝ ռեպո համաձայնագրերով ձեռք բերված պարտատոմսերը և բացառությամբ ռեպո համաձայնագրերով վաճառված պարտատոմսերի) և վերջիններով ապահովված պահանջներ (բացառությամբ՝ ռեպո համաձայնագրերի), հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 0
8. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգը» հաստատելու մասին» թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ համարվում են անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 10
9. Դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի Հայաստանի Հանրապետության պետական մուրհակներ և վերջիններով ապահովված պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, անավարտ ժամկետային գործառնություններ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
10. Ճանապարհին գտնվող կանխիկ դրամ, ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով դրամական միջոցներ և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ՝ կանխիկին հավասարեցված վճարային փաստաթղթեր 20
11. Օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ) երաշխավորություններով պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20
12. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում վարկային կազմակերպության կանոնադրական հիմնադրամի համալրման համար բացված կուտակային հաշվի մնացորդներ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ, բանկային հաշիվներ հայկական դրամով և ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթով ու դրանց գծով հաշվարկված տոկոսներ 20

13. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)    Ա-1 (Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3 (Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող      . 
100

131. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա1)-ից Ա-(Ա3)
0
ԲԲԲ+(Բբբ1) - ԲԲԲ-
(Բաա3)  20

ԲԲ+(Բա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

14. Կարճաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

Ա-1+(Պ-1)
0
Ա-2 (Պ-2)
20
Ա-3(Պ-3)
50
Բ,Ս,Դ (ՆՊ)
100
Վարկանիշ չունեցող
100

141. Երկարաժամկետ պահանջներ օտարերկրյա բանկերի նկատմամբ

ԱԱԱ (Աաա)-ից ԱԱ-
(Աա3)   0

Ա+ (Ա1)-ից Ա-(Ա3)
20
ԲԲԲ+ (Բաա1)-ից Բ-(Բ3)
50
Բ- (Բ3)-ից ցածր
100
Վարկանիշ չունեցող
100

15. Վարկային գծերի, վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումար 50
16. Վարկային կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ սեփական շենքեր և շինություններ հաշվեկշռային արժեքով

50

16.1. Հիփոթեքային վարկեր, դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք բավարարում են սույն կանոնակարգի հավելված 3-ով սահմանված 50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին

50

16.2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պահանջներ, հետհաշվեկշռային պայմանական պարտավորություններ (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի), որոնց գծով բավարարված են ներքոհիշյալ պայմանները միաժամանակ.

ա. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ պահանջների և հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված վարկերի) չի գերազանցում 5 մլն ՀՀ դրամը,

բ. փոխառուի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ սույն կետի «ա» ենթակետին բավարարող պահանջների, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների հանրագումարը (բացառությամբ՝ բոլոր տեսակի հիփոթեքային վարկերի, թանկարժեք մետաղների և քարերի գրավով ապահովված պահանջների) չի գերազանցում «ա» ենթակետով սահմանված պահանջների ընդհանուր պորտֆելի 0.2%-ը:

75

17. Այլ պահանջներ (այդ թվում՝ սառեցված հաշիվներ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ և դրանց գծով հաշվարկված տոկոսներ 50
18. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարների (գերավճարների) գծով 100
19. Հայաստանի Հանրապետության կառավարության նկատմամբ պահանջներ կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ապահովված պահանջներ, ինչպես նաև դրանց գծով հաշվարկված տոկոսներ, որոնք, համաձայն Կենտրոնական բանկի նախագահի 2006 թվականի մարտի 28-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգը» հաստատելու մասին» թիվ 1/202Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում վարվող բանկային հաշիվներից անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում հաշվառելու և կատարելու կարգի»՝ չեն համարվում անակցեպտ գանձման ենթակա դրամական պարտավորություններ 100
20. Հիմնական միջոցներ և ոչ նյութական ակտիվներ հաշվեկշռային արժեքով, բացառությամբ 16-րդ կետում նշված ակտիվների 100
21. Բոլոր այն հաշվեկշռային ակտիվները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և անավարտ ժամկետային գործառնությունները, որոնք ընդգրկված չեն 1-20 կետերում 100

(23-րդ կետը խմբ., լրաց. 16.03.04 N 62-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

24. Աղյուսակում ընդգրկված հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների շարքին են դասվում երաշխավորությունները, վարկային գծերի և վարկային քարտերի չօգտագործված մասերի հանրագումարը:

25. Անավարտ ժամկետային գործառնությունների թվին են դասվում հետևյալ ածանցյալ գործիքները` ֆորվարդ, ֆյուչերս, սվոպ, օպցիոն: Ընդ որում, այդ գործառնությունների կշռման համար հիմք է ընդունվում ակտիվում դրանց հաշվեկշռային ամբողջ արժեքը:

(25-րդ կետը խմբ. 12.08.08 թիվ 239-Ն)

26. Ռեպո համաձայնագրերը և ռեպո համաձայնագրերով վաճառված արժեթղթերն ընդգրկվում են ռիսկով կշռված ակտիվների հաշվարկի մեջ` 0 տոկոսի կշռով:

27. Սույն կանոնակարգի իմաստով` պահանջները, հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները, անավարտ ժամկետային գործառնությունները և դրանց գծով հաշվարկված տոկոսները համարվում են ապահովված, եթե առկա է վերջիններիս ապահովվածությունը հաստատող փաստաթուղթ (գրավի պայմանագիր, երաշխիք, երաշխավորություն և այլն)` դրանց ամբողջ պայմանագրային ժամկետի համար:

28. Սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերում օգտագործված են «Ստանդարտ» և «Փուրզ», իսկ փակագծերում` «Մուդիզ» վարկանիշային գործակալությունների կողմից սահմանված վարկանիշերը և վարկանիշային մեթոդիկան:

29. Վարկային կազմակերպությունները գրանցումից և լիցենզիա ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, իսկ հետագայում` տարին մեկ անգամ, ընտրում են վերոնշյալ վարկանիշային կազմակերպություններից մեկը և տեղեկացնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ը:

30. Վարկային կազմակերպությունները պարտավոր են վերանայել վարկանիշներն ամիսը մեկ անգամ՝ հիմք ընդունելով վերը նշված վարկանիշային գործակալությունների կողմից հրապարակված վերջին թարմացված տվյալները:

(30-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 16.03.04 N 62-Ն)

32. Օտարերկրյա կառավարությունների և օտարերկրյա բանկերի նկատմամբ պահանջների կշիռները որոշելու համար օգտագործվում են կառավարությունների և/կամ բանկերի նկատմամբ պահանջների վարկանիշները՝ կախված պահանջների ժամկետայնությունից, գործիքների տեսակից և արժույթից:

Ընդ որում, վարկային կազմակերպության ռիսկով կշռված ակտիվների աղյուսակի 13-րդ, 131-րդ և 14-րդ, 141-րդ տողերի առումով՝ կարճաժամկետ պահանջներ են համարվում ցպահանջ և մինչև մեկ տարի (ներառյալ) մարման ժամկետ ունեցող պահանջները, իսկ երկարաժամկետ՝ մեկ տարուց ավելի մարման ժամկետ ունեցող և մարման սահմանված ժամկետ չունեցող պահանջները:

(32-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

33. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնում են ԱՄՆ դոլարը, եվրոն, ճապոնական իենը և անգլիական ֆունտ ստեռլինգը: ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արժույթներին են հավասարեցվում նաև շվեյցարական ֆրանկը, կանադական դոլարը, շվեդական կրոնը, դանիական կրոնը և ավստրալական դոլարը:

34. Վարկային կազմակերպությունների (բացառությամբ՝ խնայողական միությունների) մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է

Ն3

Ռ

 Կընդ 

բանաձևով,

որտեղ՝

Ռ-ն վարկային կազմակերպության կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, փոխառուի թողարկած արժեթղթերում ներդրումների, ինչպես նաև վարկային կազմակերպության նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների (բացառությամբ վարկային կազմակերպության բանկային հաշիվների), նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, բանկերի կողմից տվյալ վարկային կազմակերպության դրամական միջոցների հաշվին և դրանցով ապահովված տրամադրված փոխառությունների և կամ երաշխիքների (եթե տվյալ փոխառության վերադարձելիության ռիսկը ստանձնել է տվյալ վարկային կազմակերպությունը) գումարն է: Ընդ որում, վերոհիշյալ տարրերն իրենց համապատասխան պահուստի չափով նվազեցվելուց հետո կշռվում են սույն կանոնակարգի 23-րդ կետում սահմանված կշիռներով,

Կընդ-ը վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալի միջին մեծությունն է հաշվետու ժամանակաշրջանում և հաշվարկվում է համաձայն 22-րդ կետի:

(34-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

341. Խնայողական միությունների մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3) որոշվում է 34-րդ կետում ներկայացված բանաձևով, սակայն հաշվարկի մեջ չեն ընդգրկվում փոխառուի հետ փոխկապակցված անձանց տրամադրված բոլոր տեսակի փոխառությունները և վարկային ռիսկ պարունակող այլ տիպի գործիքները:

(341 կետը լրաց. 16.03.04 N 62-Ն)

35. Փոխառության տրման պահին իսկ սույն կետով նախատեսված այլ պարտավորության ծագման դեպքում` պարտավորության ծագման պահին նորմատիվը հաշվարկվում է նաև տվյալ օրվա ընդհանուր կապիտալի նկատմամբ:

(35-րդ կետը փոփ. 12.08.08 թիվ 239-Ն)

36. (36-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

38. (38-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

39. (39-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

41. (41-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

42. (42-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն) 

43. Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժույթների առանձին տեսակներով՝ ինչպես դրանց գծով ածանցյալ գործիքները (սվոփ, ֆյուչերս, ֆորվարդ, օպցիոն) ներառյալ, այնպես էլ առանց դրանց և ամփոփվում ըստ արտարժութային երկու խմբերի:

(43-րդ կետը խմբ. 16.03.04 N 62-Ն)

43.1. Առաջին խումբ. ՍԴՌ-ի զամբյուղի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև շվեյցարական ֆրանկի, կանադական դոլարի, շվեդական կրոնի, դանիական կրոնի, ավստրալական դոլարի համար:

43.2. Երկրորդ խումբ. Այլ արտարժույթների համար:

44. (44-րդ կետն ուժը կորցրել է 12.08.08 թիվ 239-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Սույն կանոնակարգով սահմանված պահանջների չկատարման դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վարկային կազմակերպությունները, ինչպես նաև դրանց ղեկավարները պատասխանատվություն են կրում «Վարկային կազմակերպությունների մասին» և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

46. Սույն կանոնակարգի կրճատ անվանումն է` «ԿԲ կանոնակարգ 14»:

 

 

Հավելված 2

«Վարկային կազմակերպությունների
գործունեության կարգավորումը, վարկային
կազմակերպությունների հիմնական
տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 14-ի

 

ԱՐՏԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է արտարժութային ռիսկի հաշվարկման Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանության համաձայն:

2. Վարկային կազմակերպությունները տարին մեկ անգամ ընտրում են այն մեթոդաբանությունը (Ստանդարտ կամ ՎաՌ մեթոդաբանություն), որով պետք է հաշվարկվեն արտարժութային ռիսկը՝ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա դեկտեմբերի 31-ը:

3. Ստանդարտ մեթոդաբանության համաձայն արտարժութային ռիսկի հաշվարկ.

1) Ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծող ստացվելիք կամ վճարվելիք գումարները դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ փոխարժեքի փոփոխությամբ պայմանավորված: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով՝ արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները:

2) Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները՝ հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով:

3) Արտարժութային դիրքը վարկային կազմակերպության արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են՝

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

4) Արտարժութային առավելագույն դիրքը ներքոհիշյալ մեծությունների հանրագումարն է՝

ա. արտարժութային երկար դիրքերի հանրագումարի և արտարժութային կարճ դիրքերի հանրագումարի բացարձակ մեծություններից առավելագույն մեծություն,

բ. թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար:

5) Արտարժութային դիրքի հաշվարկն իրականացվում է արտարժութային առանձին տեսակներով: Ընդ որում, արտարժութային դիրքերի հաշվարկում չեն ընդգրկվում արտարժութային ռիսկ պարունակող այն միջոցները, որոնք նվազեցվում են հիմնական կապիտալի հաշվարկից:

6) Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով:

7) Ստանդարտ մեթոդաբանության համաձայն, կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկում ընգդրկվելու նպատակով արտարժութային ռիսկը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԱՌ = առավելագույն (ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ)

որտեղ՝

ԱՌ - ստանդարտ մեթոդաբանության համաձայն հաշվարկված արտարժութային ռիսկն է,

ԱԱԴ1, ԱԱԴ2, …, ԱԱԴՆ - արտարժութային առավելագույն դիրքի 12 տոկոսն է՝ ըստ հաշվետու ժամանաշրջանի օրերի,

«Ն» - հաշվետու ամսվա օրերի թիվն է:

8) Այն օրերին, երբ վարկային կազմակերպության հաշվեկշիռը փոփոխություններ չի կրել (ներառյալ ոչ աշխատանքային օրերը), օրական տվյալների հաշվարկում ընդգրկվում են նախորդ օրվա տվյալները:

4. ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկելու նպատակով վարկային կազմակերպությունները պետք է հաշվարկեն 4.1-ից 4.8-րդ կետերով սահմանված մեծությունները օրական պարբերականությամբ.

1) Հաշվարկել վարկային կազմակերպության արտարժութային դիրքերը՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամով՝ համաձայն սույն հավելվածի 3.1, 3.2 և 3.3-րդ կետերով սահմանված կարգի: Հիմք ընդունելով հաշվարկված դիրքերը՝ պետք է կառուցել արտարժութային դիրքերի միաչափ «1xԱ» մատրիցան.

Դ = (Դ1, Դ2, … ,ԴԱ),

որտեղ՝

«Դ» - արտարժույթների դիրքերի բացարձակ մեծություններն են՝ ըստ արտարժույթների տեսակների,

«Ա» - արտարժույթի տեսակներն են:

2) Ձևավորել այն արտարժույթների՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած օրական փոխարժեքների ժամանակային շարքերը, որոնց գծով հաշվետու ժամանակաշրջանում եղել է բաց դիրք: Ժամանակային շարքերը պետք է կազմված լինեն տվյալ օրվա և արտարժութային ռիսկի հաշվարկմանը նախորդող 250 աշխատանքային օրերի տվյալներից: Փոխարժեքների հաշվարկման համար հիմք պետք է ընդունել Կենտրոնական բանկի հայտարարած՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ արտարժույթների փոխարժեքները, իսկ թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների համար` Կենտրոնական բանկի հայտարարած թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների հաշվարկային գները:

3) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունները՝ ըստ օրերի.

Ln (ՓՕ/ ՓՕ-1);

որտեղ՝

«ՓՕ» - տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի կողմից հայտարարված փոխարժեքն է՝ տվյալ օրվանից «Օ» օր առաջ,

«Օ» - արտարժութային ռիսկի հաշվարկման օրն է կամ դրան նախորդող 250 աշխատանքային օրերից մեկն է:

4) Արտարժույթի յուրաքանչյուր տեսակի համար հաշվարկել տվյալ արտարժույթի՝ Հայաստանի Հանրապետության դրամի նկատմամբ Կենտրոնական բանկի հայտարարած փոխարժեքի տատանումների բնական լոգարիթմական մեծությունների (շարքի երկարությունը՝ 250 աշխատանքային օր) մաթեմատիկական սպասումը: Վերջինս հաշվարկվում է ստորև ներկայացված բանաձևով՝

 

 ԵԻ = 1
 250 

 250
 ∑

 Օ=1

 Ln (ՓԻՕԻՕ-1)

 

որտեղ՝

«ԵԻ» - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունների մաթեմատիկական սպասումն է,

Ln (ՓԻՕԻՕ-1) - «Ի»-րդ արտարժույթի տատանման բնական լոգարիթմական մեծությունն է՝ ըստ օրերի:

5) Հաշվարկել արտարժույթների միջև բոլոր հնարավոր կովարիացիաների գործակիցները: Կովարիացիաների գործակիցների հիման վրա պետք է կառուցել արտարժութային «ԱXԱ» չափանի կովարիացիոն մատրիցան, որտեղ «Ա»-ն արտարժույթների տեսակների քանակն է: Կովարիացիայի գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

 ԿովԻԺ = 1
 250 

 250
 ∑

 Օ=1

 (LnԻՕԻՕ-1)-ԵԻ)(LnԺՕԺՕ-1)-ԵԺ) ,

 

որտեղ՝

ԿովԻԺ - «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների միջև կովարիացիայի գործակիցն է,

«ԵԻ»,«ԵԺ», համապատասխանաբար, «Ի»-րդ և «Ժ»-րդ արտարժույթների մաթեմատիկական սպասումներն են` հաշվարկված սույն հավելվածի 4.4-րդ կետի համաձայն:

6) ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժութային ռիսկի հաշվարկման համար հիմք պետք է ընդունել 99% վստահության միջակայքը:

7) Տվյալ օրվա համար վարկային կազմակերպության արտարժութային ՎաՌ-ը (այսուհետև՝ արտարժութային օրական ՎաՌ) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

 

ՎաՌ = 2.33 Ներմուծեք նկարագրությունը_20271 Դ*Կով*ԴՏ
 ,

 

որտեղ՝

«Դ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի մատրիցան է,

«Կով» - վարկային կազմակերպության արտարժութային կովարիացիոն մատրիցան է,

«ԴՏ» - վարկային կազմակերպության արտարժութային դիրքերի տրանսպոնացված մատրիցան է:

8) Կապիտալի համարժեքության նորմատիվի հաշվարկման նպատակով ՎաՌ մեթոդաբանության համաձայն՝ արտարժութային ռիսկը հաշվարկում է հետևյալ բանաձևով՝

 

Արտարժութային ռիսկը = 3*(առավելագույն (Վառ-10; Գ  1
 Ն 

 Ն
 ∑

 Ի=1

 ՎաՌԻ))

 

որտեղ՝

«Վառ-10»-ը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա տասնօրյա ՎաՌ-ն է՝

հաշվարկված հետևյալ բանաձևով` Վառ-10 = 10 * ՎաՌՆ ,

«Ն» - հաշվետու ժամանակաշրջանի օրերի թիվն է,

«Ի» - հաշվետու ժամանակաշրջանի օրերն են,

«Գ» ընդունում է ներքոհիշյալ արժեքները՝ կախված այն բանից, թե հաշվետու ամսվա վերջին օրվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում քանի օր է փոխարժեքի փոփոխության պատճառով վարկային կազմակերպության օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային ՎաՌ-ը:

 

Աղյուսակ 1

 

Գերազանցող օրերի քանակը

Գ

4 և 4-ից փոքր

3

5

3.4

6

3.5

7

3.65

8

3.75

9

3.85

10 և ավելի

4

 »։

(Հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)

 

 

 

Հավելված 3

«Վարկային կազմակերպությունների
գործունեության կարգավորումը, վարկային
կազմակերպությունների հիմնական
տնտեսական նորմատիվները»
կանոնակարգ 14-ի

 

50 ՏՈԿՈՍ ՌԻՍԿԻ ԿՇՌԻՆ ԲԱՎԱՐԱՐՈՂ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

Վարկային կազմակերպության կողմից տրամադրված հիփոթեքային վարկը (այսուհետ՝ վարկ) համարվում է «50 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերի տրամադրման նվազագույն պայմաններին» համապատասխանող, եթե բավարարում է հետևյալ պայմաններին միաժամանակ՝

1. Վարկը տրամադրվել է ֆիզիկական անձին (այսուհետ՝ վարկառու) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բնակելի տան կամ բնակարանի (այսուհետ՝ գույք) ձեռքբերման կամ վերանորոգման նպատակով և ապահովված է այդ նույն գույքի առաջնային գրավով:

2. Վարկը տրամադրվել է առնվազն տասը տարի ժամկետով՝ բացառությամբ վերանորոգման նպատակով տրամադրված վարկերի:

3. Վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրի գործողության ավարտը վարկառուն (համավարկառուն) գույքի նկատմամբ ունի սեփականության իրավունք:

4. Վարկի տրամադրման պահից առավելագույնը երկու ամիս առաջ գույքը գնահատվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին և «Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտին» համապատասխան:

5. Վարկի գումարը տրամադրման պահին չի գերազանցում գույքի՝ գնահատված շուկայական արժեքից կամ ձեռքբերման գնից նվազագույնի յոթանասուն տոկոսը:

6. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) ամսական մեծությունը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) քառասուն տոկոսը:

7. Վարկի գծով մարումների (մայր գումար, տոկոսագումար, ապահովագրության վճարներ) և վարկառուի այլ պարտքերի գծով կանոնավոր մարումների ամսական մեծությունների հանրագումարը չի գերազանցում վարկառուի ամսական եկամտի (համախառն եկամուտ՝ հանած բոլոր հարկերը և սոցիալական ապահովագրության պարտադիր վճարները) հիսուն տոկոսը:

8. Վարկային պայմանագրի համաձայն վարկի տրամադրման պահից մինչև վարկային պայմանագրից բխող պարտավորությունների լրիվ կատարումն ընկած ժամկետի յուրաքանչյուր ժամանակահատվածում/պահի դրությամբ գույքն ապահովագրված է նվազագույնը վարկի մնացորդային արժեքի չափով:

(Հավելվածը լրաց. 12.08.08 թիվ 239-Ն)