ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2021 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
ա. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա,
բ. սույն կետի 1-ին ենթակետում չնշված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և դրանից հետո սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման վրա.
2) սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
Երևան |
|
18.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 366-Ն որոշման |
|
«Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
Մարզը |
Համայնքը |
Բնակավայրը |
ՀՀ Արարատի մարզ |
Երասխ |
գ. Երասխ |
Պարույր Սևակ |
գ. Պարույր Սևակ |
գ. Տիգրանաշեն |
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
Ճամբարակ |
ք. Ճամբարակ |
գ. Վահան |
Վարդենիս |
գ. Ներքին Շորժա |
գ. Վերին Շորժա |
Գեղամասար |
գ. Սոթք |
գ. Ազատ |
գ. Կութ |
գ. Նորաբակ |
ՀՀ Վայոց ձորի մարզ |
Արենի |
գ. Արենի |
գ. Խաչիկ |
Զառիթափ |
գ. Խնձորուտ |
գ. Սերս |
գ. Նոր Ազնաբերդ |
գ. Բարձրունի |
ՀՀ Տավուշի մարզ |
Նոյեմբերյան |
ք. Նոյեմբերյան |
գ. Բաղանիս |
գ. Բարեկամավան |
գ. Բերդավան |
գ. Դովեղ |
գ. Կոթի |
գ. Ոսկեպար |
գ. Ոսկեվան |
Բերդ |
գ. Այգեձոր |
գ. Այգեպար |
գ. Արծվաբերդ |
գ. Մովսես |
գ. Ներքին կարմիր աղբյուր |
գ. Չինարի |
գ. Չորաթան |
գ. Պառավաքար |
գ. Վերին կարմիր աղբյուր |
Ազատամուտ |
գ. Ազատամուտ |
Այգեհովիտ |
գ. Այգեհովիտ |
գ. Կայան |
Բերքաբեր |
գ. Բերքաբեր |
Ծաղկավան (Իջևանի շրջ.) |
գ. Ծաղկավան |
Կիրանց |
գ. Կիրանց |
Կողբ |
գ. Կողբ |
Սարիգյուղ |
գ. Սարիգյուղ |
Սևքար |
գ. Սևքար |
Վազաշեն |
գ. Վազաշեն |
ՀՀ Սյունիքի մարզ |
Կապան |
գ. Ագարակ |
գ. Գեղանուշ |
գ. Գոմարան |
գ. Դավիթ Բեկ |
գ. Դիցմայրի |
գ. Եղվարդ |
գ. Խդրանց |
գ. Կաղնուտ |
գ. Ներքին Հանդ |
գ. Շիկահող |
գ. Սզնակ |
գ. Սյունիք |
գ. Սրաշեն |
գ. Ուժանիս |
գ. Ճակատեն |
գ. Ծավ |
գ. Բարգուշատ |
գ. Խորձոր |
Գորիս |
գ. Խնձորեսկ |
գ. Քարահունջ |
գ. Հարթաշեն |
գ. Ձորակ |
գ. Ներքին Խնձորեսկ |
գ. Աղբուլաղ |
գ. Շուռնուխ |
գ. Որոտան |
գ. Վանանդ |
գ. Բարձրավան |
Տեղ |
գ. Տեղ |
գ. Արավուս |
գ. Խնածախ |
գ. Խոզնավար |
գ. Կոռնիձոր |
գ. Վաղատուր |
գ. Քարաշեն |
Տաթև |
գ. Խոտ |
|
Մեղրի |
գ. Նռնաձոր |
Ընդամենը |
23 համայնք |
81 բնակավայր»։ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
|
18.03.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական: