ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2021 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
ա. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա,
բ. սույն կետի 1-ին ենթակետում չնշված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և դրանից հետո սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման վրա.
2) սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
| Հայաստանի Հանրապետության | Ն. Փաշինյան | 
| 
 Երևան | 
| 18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| Հավելված | 
| «Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման | 
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
| Մարզը | Համայնքը | Բնակավայրը | 
| ՀՀ Արարատի մարզ | Երասխ | գ. Երասխ | 
| Պարույր Սևակ | գ. Պարույր Սևակ | |
| գ. Տիգրանաշեն | ||
| ՀՀ Գեղարքունիքի մարզ | Ճամբարակ | ք. Ճամբարակ | 
| գ. Վահան | ||
| Վարդենիս | գ. Ներքին Շորժա | |
| գ. Վերին Շորժա | ||
| Գեղամասար | գ. Սոթք | |
| գ. Ազատ | ||
| գ. Կութ | ||
| գ. Նորաբակ | ||
| ՀՀ Վայոց ձորի մարզ | Արենի | գ. Արենի | 
| գ. Խաչիկ | ||
| Զառիթափ | գ. Խնձորուտ | |
| գ. Սերս | ||
| գ. Նոր Ազնաբերդ | ||
| գ. Բարձրունի | ||
| ՀՀ Տավուշի մարզ | Նոյեմբերյան | ք. Նոյեմբերյան | 
| գ. Բաղանիս | ||
| գ. Բարեկամավան | ||
| գ. Բերդավան | ||
| գ. Դովեղ | ||
| գ. Կոթի | ||
| գ. Ոսկեպար | ||
| գ. Ոսկեվան | ||
| Բերդ | գ. Այգեձոր | |
| գ. Այգեպար | ||
| գ. Արծվաբերդ | ||
| գ. Մովսես | ||
| գ. Ներքին կարմիր աղբյուր | ||
| գ. Չինարի | ||
| գ. Չորաթան | ||
| գ. Պառավաքար | ||
| գ. Վերին կարմիր աղբյուր | ||
| Ազատամուտ | գ. Ազատամուտ | |
| Այգեհովիտ | գ. Այգեհովիտ | |
| գ. Կայան | ||
| Բերքաբեր | գ. Բերքաբեր | |
| Ծաղկավան (Իջևանի շրջ.) | գ. Ծաղկավան | |
| Կիրանց | գ. Կիրանց | |
| Կողբ | գ. Կողբ | |
| Սարիգյուղ | գ. Սարիգյուղ | |
| Սևքար | գ. Սևքար | |
| Վազաշեն | գ. Վազաշեն | |
| ՀՀ Սյունիքի մարզ | Կապան | գ. Ագարակ | 
| գ. Գեղանուշ | ||
| գ. Գոմարան | ||
| գ. Դավիթ Բեկ | ||
| գ. Դիցմայրի | ||
| գ. Եղվարդ | ||
| գ. Խդրանց | ||
| գ. Կաղնուտ | ||
| գ. Ներքին Հանդ | ||
| գ. Շիկահող | ||
| գ. Սզնակ | ||
| գ. Սյունիք | ||
| գ. Սրաշեն | ||
| գ. Ուժանիս | ||
| գ. Ճակատեն | ||
| գ. Ծավ | ||
| գ. Բարգուշատ | ||
| գ. Խորձոր | ||
| Գորիս | գ. Խնձորեսկ | |
| գ. Քարահունջ | ||
| գ. Հարթաշեն | ||
| գ. Ձորակ | ||
| գ. Ներքին Խնձորեսկ | ||
| գ. Աղբուլաղ | ||
| գ. Շուռնուխ | ||
| գ. Որոտան | ||
| գ. Վանանդ | ||
| գ. Բարձրավան | ||
| Տեղ | գ. Տեղ | |
| գ. Արավուս | ||
| գ. Խնածախ | ||
| գ. Խոզնավար | ||
| գ. Կոռնիձոր | ||
| գ. Վաղատուր | ||
| գ. Քարաշեն | ||
| Տաթև | գ. Խոտ | |
| Մեղրի | գ. Նռնաձոր | |
| Ընդամենը | 23 համայնք | 81 բնակավայր»։ | 
| Հայաստանի Հանրապետության | Ա. Թորոսյան | 
| 18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական:
 
                