ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԻՍՏ
Նախագիծ
Արձանագրություն
«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրում փոփոխություններ եՎ լրացումներ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով «Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրի 14-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի շուրջ՝
Հոդված 1
«Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին» 2011 թվականի հունիսի 22-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) վերնագրում և Պայմանագրի ամբողջ տեքստում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով՝ համապատասխան հոլովով։
Հոդված 2
Պայմանագրի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր, հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի, «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրի վրա, համաձայնեցին հետևյալի շուրջ.»:
Հոդված 3
Պայմանագրի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միավորված կոլեգիան իր գործունեությունն իրականացնում է սույն Պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերով և ակտերով, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:»:
Հոդված 4
Պայմանագրի 3-րդ հոդվածի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միավորված կոլեգիայի նիստին Միավորված կոլեգիայի նախագահի ներկա գտնվելու օբյեկտիվ անհնարինության դեպքում նրա պարտավորությունները դրվում են տեղակալներից մեկի վրա, եթե այլ բան չի որոշվում Միավորված կոլեգիայի նիստում»:
Հոդված 5
Պայմանագրի 4-րդ հոդվածում «անցկացվում են» բառից հետո լրացնել «, որպես կանոն,» բառերով, այնուհետև՝ ըստ տեքստի շարադրման:
Հոդված 6
Պայմանագրի 5-րդ հոդվածի՝
երրորդ պարբերությունում «Կողմերի պետությունների մաքսային ծառայությունների իրավասության մասով մաքսային գործին վերաբերող հարցերի առնչությամբ Մաքսային միության միասնական իրավական բազայի» բառերը փոխարինել «Մաքսային իրավահարաբերությունները կարգավորող հարցերի առնչությամբ Եվրասիական տնտեսական միության իրավունքի» բառերով.
չորրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
հինգերորդ պարբերությունում «մաքսային ձևակերպման կազմակերպման» բառերը փոխարինել «մաքսային գործառնությունների իրականացման» բառերով:
Հոդված 7
Պայմանագրի 6-րդ հոդվածի՝
երկրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի».
երրորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
չորրորդ պարբերությունից հանել «ձևավորման և» բառերը.
հինգերորդ պարբերությունում «ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների և կարգադրությունների» բառերով.».
ութերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
իններորդ պարբերությունում «Մաքսային միությունում մաքսային հարաբերությունները կարգավորող ակտերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
տասնյոթերորդ պարբերությունում «ծառայությունների» բառը փոխարինել «մարմինների» բառով.
քսաներորդ պարբերությունում «արժութային արժեքների» բառերը փոխարինել «կանխիկ դրամական միջոցների և դրամական գործիքների» բառերով.
քսաներկուերորդ պարբերությունում «ծառայությունների» բառը փոխարինել «մարմինների» բառով.
քսանհինգերորդ պարբերությունում «կենտրոնական մաքսային մարմինների» բառերը փոխարինել «մաքսային ծառայությունների» բառերով.
քսանվեցերորդ պարբերությունում «Կողմերի» բառից հետո լրացնել «պետությունների» բառով:
Հոդված 8
Պայմանագրի 7-րդ հոդվածի՝
վեցերորդ պարբերությունում «Մաքսային միության մաքսային օրենսդրության նորմերի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի և ակտերի» բառերով.
յոթերորդ պարբերությունում «մաքսային մարմինները» բառերից առաջ լրացնել «Կողմերի պետությունները» բառերով.
իններորդ պարբերությունում ««Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի և գանձումների) գումարների հաշվեգրման ու բաշխման կարգը սահմանելու և կիրառելու մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրին» բառերը փոխարինել ««Ներմուծման մաքսատուրքերի (այլ համարժեք տուրքերի, հարկերի և գանձումների) գումարների հաշվեգրման և բաշխման, դրանց՝ անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցման կարգի մասին» արձանագրությանը («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 5-րդ հավելված)» բառերով.
տասներորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետությունների՝ Մաքսային միությունում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին, ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի (Մաքսային միության բարձրագույն մարմնի) և Մաքսային միության հանձնաժողովի որոշումներին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերին, որոշումներին և կարգադրություններին» բառերով։
Հոդված 9
Պայմանագրի 9-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Միավորված կոլեգիայի որոշումներն ստորագրվում են Միավորված կոլեգիայի նախագահի և նրա տեղակալների կողմից:
Միավորված կոլեգիայի նիստին Միավորված կոլեգիայի նախագահի, նախագահի տեղակալի բացակայության դեպքում Միավորված կոլեգիայի այն Կողմի որոշումները, որն իրենք ներկայացնում են, ստորագրում է Միավորված կոլեգիայի՝ այդ Կողմի անդամը՝ ներկայացվող Կողմի մաքսային ծառայության ղեկավարի կողմից իրեն տրված լիազորություններին համապատասխան»:
Սույն հոդվածի երրորդ պարբերությունը համապատասխանաբար համարել չորրորդ պարբերություն:
Հոդված 10
Սույն Արձանագրության դրույթների մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը լուծվում են Կողմերի միջև խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:
Հոդված 11
Սույն Արձանագրությունը Պայմանագրի անբաժանելի մասն է կազմում։
Հոդված 12
Սույն Արձանագրությունը ժամանակավորապես կիրառվում է ստորագրման օրվանից և ուժի մեջ է մտնում՝ Կողմերի կողմից ներպետական այն ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ճանապարհներով ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից, որոնք անհրաժեշտ են դրա՝ ուժի մեջ մտնելու համար։ Սույն Արձանագրությունը գործում է Պայմանագրի գործողության ժամանակահատվածում:
Կատարված է ______________ քաղաքում, 2015 թվականի ____________, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն Արձանագրության բնօրինակը պահպանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր Կողմին տրամադրում է դրա հաստատված պատճենը։
Հայաստանի Հանրապետության |
Բելառուսի Հանրապետության |
Ղազախստանի Հանրապետության |
Ռուսաստանի Դաշնության |
