ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
««2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««2015 - 2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
«2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «2015 - 2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների պլանի մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է), և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամները՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
14 ապրիլի 2015 թվականի |
թիվ 28 |
քաղ. Մոսկվա |
2015-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածին և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 27 հավելված) 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել 2015 - 2016 թվականների համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության զարգացմանն ուղղված միջոցառումների՝ կից ներկայացված պլանը (այսուհետ՝ միջոցառումների պլան):
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ միջոցառումների պլանն իրագործելու նպատակով ՝
մինչև 2015 թվականի սեպտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ընդունվող այն իրավական ակտերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկները, որոնք անհրաժեշտ են միջոցառումների պլանն իրագործելու համար.
ապահովել միջոցառումների պլանի՝ սահմանված ժամկետներում իրագործումը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակարգմամբ.
տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների իրագործման և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ միջոցառումների պլանն իրագործելու համար անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման ընթացքի մասին.
ապահովել ամեն տարի՝ մինչև մարտի 1-ը, հետևյալ փաստաթղթերը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնելը՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ թեթև արդյունաբերության արտադրանք արտադրողների և թեթև արդյունաբերության արտադրության ժամանակ օգտագործվող գյուղատնտեսական, կաշվե և քիմիական հումք (քիմիական մանրաթելեր և թելեր, սինթետիկ մանրաթելերից գործվածքներ) արտադրողների ցանկը՝ համաձայն թիվ 1 հավելվածի ձևի.
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների թեթև արդյունաբերության ճյուղում արտադրությունների արդիականացմանն ու նոր արտադրությունների ստեղծմանն ուղղված՝ իրագործվող և իրագործման համար նախատեսվող ներդրումային ծրագրերի ցանկը՝ համաձայն թիվ 2 հավելվածի ձևի:
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ռուսաստանի |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Բ. Սագինտաեւ |
Ի. Շուվալով |
