ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին հսկողություն իրականացնող մարմինների փոխգործակցության հարցերով խորհրդատվական կոմիտեի` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի օգոստոսի 18-ի թիվ 75 կարգադրությամբ հաստատված կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
Բելառուսի Հանրապետությունից
Բոլշակով Անդրեյ Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային հսկողության կազմակերպման վարչության պետի տեղակալ |
Գուզիկ Դմիտրի Վիկտորի՝ |
Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի մաքսային ենթակառուցվածքի զարգացման վարչության պետ |
Կուցկո Ալեքսանդր Իվանի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի տնօրենի առաջին տեղակալ, Բելառուսի Հանրապետության պետական գլխավոր անասնաբույժի տեղակալ, Բելառուսի Հանրապետության պետական գլխավոր անասնաբուժական տեսուչի տեղակալ |
Ղազախստանի Հանրապետությունից
Սադվակասովա Ինդիրա Կուրմանգազիի՝ |
Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» [«Атамекен»] ձեռնարկատերերի ազգային պալատի տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ |
Ռուսաստանի Դաշնությունից
Լեոնովա Յուլյա Ալեքսանդրի՝ |
Դաշնային մաքսային ծառայության մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կազմակերպման գլխավոր վարչության՝ անցման կետերում պետական հսկողության կազմակերպման և սահմանային քաղաքականության իրականացման բաժնի պետի տեղակալ |
Շվաբաուսկենե Յուլյա Ալեքսանդրի՝ |
Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ. |
բ) նշել Խորհրդատվական կոմիտեի՝ Բելառուսի Հանրապետության անդամի նոր պաշտոնը.
Պիսկուն Ալեքսանդր Վլադիմիրի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության «Սերմնաբուծության, կարանտինի և բույսերի պաշտպանության պետական գլխավոր տեսչություն» պետական հիմնարկության՝ բույսերի կարանտինի պետական տեսչության տնօրենի տեղակալ. |
գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա. Ն. Կովալչուկին, Ս. Մ. Սասկովեցին, Ժ. Տ. Աժիբաևային, Ռ. Ս. Օշակբաևին, Ա. Ի. Սաուրինին և Շ. Ս. Շկլյաևին:
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում` Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում, հրապարակելու օրը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Վ. Խրիստենկո |
