ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
07 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 145 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» որոշման նախագիծը (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 256-րդ հոդվածի 6-րդ կետին, 260-րդ հոդվածի 11-րդ կետին, 266-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 6-րդ և 8-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, որոշվում են թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) անձնական օգտագործման ապրանքների մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև դրանց այն կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր, հարկեր, որոշվում են թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) անձնական օգտագործման ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծելու դեպքերը և պայմանները որոշվում են թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
դ) օգտագործման մեջ եղած անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում իրենց գտնվելու ժամանակահատվածում կարող են ներմուծվել սահմանված քանակությամբ՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ անկախ այդ ապրանքների արժեքից և (կամ) քաշից, որոշվում են թիվ 4 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
ե) հայտարարատուի անունից և նրա հանձնարարությամբ գործող ու մաքսային ներկայացուցիչ չհանդիսացող անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրում իրականացնելու դեպքերը սահմանվում են թիվ 5 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
զ) անձնական օգտագործման ապրանքներին չդասվող ապրանքների կատեգորիաները որոշվում են թիվ 6 հավելվածով սահմանված ցանկի համաձայն.
է) սույն որոշման թիվ 1 հավելվածի 1-4-րդ կետերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների կատեգորիաների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություն) օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման.
ը) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են այն անդամ պետությունում անձնական օգտագործման ապրանքներն ազատ շրջանառության մեջ դնելու դեպքում, որի օրենսդրությամբ սահմանված են այդ նորմերը.
թ) անդամ պետության օրենսդրությամբ սահմանված՝ սույն որոշման թիվ 1 հավելվածով նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ այն նորմերի գերազանցման մասով, որոնց սահմաններում անձնական օգտագործման ապրանքները ներմուծվում են Միության մաքսային տարածք՝ առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, կիրառվում են մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, որոնք նշված են սույն որոշման թիվ 2 հավելվածի 1-4-րդ կետերում.
ժ) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող և սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերում նշված՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ՝ մինչև Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8702, 8703, 8704 21 և 8704 31 դիրքերում դասակարգվող՝ թեթև մարդատար ավտոմեքենաների և շարժիչային այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնով սահմանված դրույքաչափերի կիրառումն սկսելը, չեն կիրառվում մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափեր, ինչպես նաև վճարման ենթակա չեն միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքերը, հարկերը, որոնք սահմանված են սույն որոշման թիվ 2 հավելվածի 2-րդ աղյուսակի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
