«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«7» սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 սեպտեմբերի 1996 թ. N 288
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 214 ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի N 249 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 214 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 2.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.6. Բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու իրավունք են ստանում «Հայաս-Ալեքսանյան, «Հայաս-Հակոբյան», «Հակոբյան-Հայաս» համատեղ ձեռնարկությունների ոչ պետական հիմնադիրները».
բ) որոշման 2.9-րդ կետում «ավարտվում 35 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «ավարտվում 1996 թվականի նոյեմբերի 1-ին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների սեփականաշնորհման, վարձակալած գույքի գնման թույլտվություն տալու մասին» N 249 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
Որոշման 6.7-րդ կետից հանել «կոլեկտիվի անդամները, ինչպես նաև» բառերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 7-ից։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |