«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«18» հուլիսի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 1996 թ. N 214
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ, ՎԱՐՁԱԿԱԼԱԾ ԳՈՒՅՔԻ ԳՆՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Սեփականաշնորհել «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
1.3. «Երֆրեզ» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը (3103 հազ. դրամ) սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
1.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 210450 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 168360 հազ. դրամ:
1.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 16836 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
1.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 65302 հազ. դրամ:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
1.8. Սահմանել, որ «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
1.9. Սահմանել, որ «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
1.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երֆրեզ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
1.11. Գաղտնի:
2.1. Սեփականաշնորհել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` նրա հիման վրա «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու միջոցով:
2.2. «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել NN 1 և 2 ֆիրմային խանութները և դրանք սեփականաշնորհել աշխատավորական կոլեկտիվներին` «փոքր» օբյեկտների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 125080 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 100070 հազ. դրամ:
2.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 10007 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով, որից 2001 բաժնետոմսն աշխատավորական կոլեկտիվին վերապահվող մասն է, և դրա բաշխումն իրականացվում է ժողովի որոշմամբ:
2.5. Մնացած 8006 բաժնետոմսի կեսի` 4003 բաժնետոմսի բաժանորդագրությունն իրականացվում է փակ տեղաբաշխմամբ, իսկ մյուս կեսը` բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ:
2.6. Համաձայն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի 6-րդ կետի, բաժնետոմսերի փակ տեղաբաշխմանը մասնակցելու իրավունք են ստանում կոլեկտիվի անդամները, ինչպես նաև «Հայաս-Ալեքսանյան», «Հայաս-Հակոբյան», «Հակոբյան-Հայաս» համատեղ ձեռնարկությունների հիմնադիրները:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
2.8. Սահմանել, որ «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
2.9. Սահմանել, որ «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
2.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Այաս» տրիկոտաժի ֆաբրիկա» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը: Փակ տեղաբաշխմամբ բաժանորդագրությունն իրականացնել ձեռնարկության կողմից կոլեկտիվի անդամների, համատեղ ձեռնարկությունների հիմնադիրների և կոլեկտիվի անդամի կարգավիճակ ստացած անձանց ցուցակի համաձայն:
3.1. Սեփականաշնորհել «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության:
3.2. «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության կազմից առանձնացնել ավտոճանապարհները (Հարժիս-Երևան-Գորիս միջպետական ճանապարհի հատվածը` 500 մ և Շինուհայր-Հարժիս` 12 կմ) և դրանք երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Սյունիքի մարզպետարանի տնօրինությանը:
3.3. «Հարժիս» փակ բաժնետիրական ընկերության կուտակման ֆոնդերը սեփականաշնորհման ժամանակ ձեռնարկության աշխատավորական կոլեկտիվի ժողովի որոշմամբ կարող են օգտագործվել որպես վճարման միջոց` հավասարաչափ բաշխելով աշխատավորական կոլեկտիվի անդամների միջև:
3.4. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 20890 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 16710 հազ. դրամ:
3.5. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 1671 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով:
3.6. Վճարման ենթակա պասսիվները կազմում են 11767 հազ. դրամ:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
3.8. Սահմանել, որ «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
3.9. Սահմանել, որ «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
3.10. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Հարժիս» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
4.1. Թույլատրել «Տրավերտին» ՍՊԸ-ին գնել «Հայարդշինանյութեր» պետական արտադրական միավորումից վարձակալած 11407,2 հազ. դրամ արժեքով գույքը:
4.2. Վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.1. Սեփականաշնորհել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը` բաժնետոմսերի բաժանորդագրության միջոցով` այն վերակազմավորելով «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության:
5.2. «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
5.3. Սահմանել ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամը` 4090 հազ. դրամ, որից բաժանորդագրության ենթակա մասը` 3280 հազ. դրամ:
5.4. Ընկերության նախնական կանոնադրական հիմնադրամի բաժանորդագրության ենթակա մասը համապատասխանում է 328 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.5. Վճարման ենթակա պասսիվներ չկան:
5.6. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրությունը և ընկերությունը սահմանված կարգով գրանցել Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրում.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել ընկերության արժեթղթերի թողարկման ազդագիրը և այն հրապարակել մամուլում:
5.7. Սահմանել, որ «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության աշխատավորական կոլեկտիվի անդամներին վերապահված բաժնետոմսերի բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում մեկ ամսվա ընթացքում:
5.8. Սահմանել, որ «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունն սկսվում է ոչ շուտ, քան բաժնետոմսերի թողարկման ազդագրի հրապարակումից 10 օր հետո և ավարտվում 35 օրվա ընթացքում:
5.9. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը` սահմանված կարգով Հայխնայբանկում բացել «Երևանի թափոնների վերամշակման գիտաարտադրական միավորման Հովտաշատի մասնաճյուղ» բաց բաժնետիրական ընկերության ժամանակավոր հաշիվը և ազդագրի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում սկսել բաժանորդագրությունը:
6.1. Արարատի հյուրանոցը սեփականաշնորհել մրցույթով:
6.2. Արարատի հյուրանոցը սեփականաշնորհվում է որպես գույքային համալիր:
6.3. Արարատի հյուրանոցը մրցույթով սեփականաշնորհելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով (կազմը կցվում է):
6.4. Մրցութային հանձնաժողովին` երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սահմանված կարգով հրապարակել մրցույթի և դրա լրացուցիչ պայմանների մասին տեղեկատվություն:
6.5. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության հետ, մրցույթի պայմաններում նախատեսել կետ` հյուրանոցում բնակվող փախստականների հետագա բնակության հարցի կարգավորման մասին:
6.6. Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչությանը`
ա) հյուրանոցի վաճառքի մեկնարկային գինը հաշվարկել «փոքր» օբյեկտների համար սահմանված կարգով.
բ) սահմանված կարգով Հայխնայբանկում բացել Արարատի հյուրանոցի մրցույթով սեփականաշնորհման ժամանակավոր հաշիվը և մրցութային հանձնաժողովի կողմից մրցույթում հաղթող ճանաչելու արձանագրությունն ուղարկելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կնքել սեփականաշնորհման պայմանագիրը.
գ) ելնելով մրցույթի պայմաններից, սեփականաշնորհման պայմանագրում նախատեսել կետ` սույն որոշման 6.5-րդ կետում նշված պարտավորությունների պահպանման մասին:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 18-ից:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Կ Ա Զ Մ
ԱՐԱՐԱՏԻ ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| Ա. Նազարյան | - ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ |
| Ա. Ավետիսյան | - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
| Մ. Ազարյան | - ՀՀ գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ |
| Գ. Արզումանյան | - Երևանի քաղաքապետի տեղակալ |
| Կ. Գալուստյան | - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Գրիգորյան | - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
| Դ. Դերձակյան | - ՀՀ կապի նախարարի տեղակալ |
| Գ. Խաչատրյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
|
Ա. Կիրակոսյան |
- ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ |
|
Լ. Հարությունյան |
- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ |
| Հ. Մարգարյան | - ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարի տեղակալ |
| Ա. Մարկոսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
| Ա. Մորիկյան | - ՀՀ տեղեկատվության նախարարի տեղակալ |
| Ռ. Քրմոյան | - ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ |
| Գ. Մալխասյան | - ՀՀ արդարադատության նախարարության վարչության պետ |
| Գ. Սիմոնյան | - ՀՀ պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության պետի առաջին տեղակալ |