ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«18» հուլիսի 2025 թ. |
N 14-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
Հրամայում եմ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Բժշկական զննության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի բժշկական սերտիֆիկատների հատկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 25-ի N 65-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Սույն կարգը մշակված է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) N 1 հավելվածի, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ՝ ԻԿԱՕ) դոկ 8984-ի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի N 3-Ն (այսուհետ՝ N 3-Ն հրաման) և 2025 թվականի մարտի 24-ի N 10-Ն (այսուհետ՝ N 10-Ն հրաման) հրամանների պահանջների հիման վրա։ Սույն կարգը հակիրճ սահմանում է ընդհանուր դրույթները և ընթացակարգերը, որոշումների կայացումը` յուրաքանչյուր դեպքում համապատասխանեցնելով սույն կետում նշված փաստաթղթերի ցուցումներին:»․
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Ավիացիոն մասնագետների աշխատանքային և ուսումնական պիտանիության չափանիշների պահանջները համապատասխանաբար սահմանվում են Չիկագոյի կոնվենցիայի N 1 հավելվածով, ԻԿԱՕ-ի դոկ 8984 փաստաթղթով, ինչպես նաև N 3-Ն հրամանով և N 10-Ն հրամանով:».
3) 7-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Բորտուղեկցորդներին տրվում է N 3-Ն հրամանի հավելվածով (Annex IV, GM1 MED.c.030 (b)) սահմանված ձևի բժշկական սերտիֆիկատ:».
4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8. Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետը, ներառյալ սովորական կամ հատուկ հետազոտությունները, հատկացման կամ վերականգնման դեպքում հաշվարկվում են բժշկական հետազոտությունը սկսելու օրվանից, իսկ երկարաձգման դեպքում` նախորդ բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի լրանալու օրվանից: Բժշկական սերտիֆիկատի երկարաձգման նպատակով բժշկական զննման համար սերտիֆիկատ կրողը պետք է ավիացիոն բժշկական կենտրոն դիմի սերտիֆիկատի ժամկետի ավարտից առնվազն 45 օր առաջ: Բժշկական սերտիֆիկատների ժամկետները սահմանված են N 3-Ն հրամանով և N 10-Ն հրամանով:».
5) 9-րդ կետում «Փարտ-ԱՐԱ-ով (Part-ARA) սահմանված եզրակացության մեջ» բառերը փոխարինել «Ավիացիոն բժշկական կենտրոնի ավիաբժշկական փորձագետի հաշվետվական ձևում» բառերով․
6) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«11. Բժշկական սերտիֆիկատ ստացած ավիացիոն մասնագետը չպետք է շարունակի աշխատանքային գործունեությունը N 3-Ն հրամանով հաստատված հավելվածի PART-MED, MED.A.20 կետում թվարկված դեպքերում, մասնավորապես՝ եթե.
1) տեղյակ է իր անվտանգ աշխատանքային գործունեությանը սպառնացող առողջական պիտանելիության նվազեցման վերաբերյալ,
2) ընդունում է որոշակի դեղորայք, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը: Դեղորայքի խմբերի ցանկը սահմանված է 3-Ն հրամանի հավելվածի PART-MED, GM1 MED.A.020 կետով,
3) դեղորայքային, վիրահատական կամ այլ բուժում է ստանում, որը կարող է ազդել աշխատանքային գործունեության անվտանգությանը:».
7) 20-րդ կետում «Ավիացիոն բժշկական կենտրոնի» բառերը փոխարինել «ԱԲՓ-ի» բառով․
8) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«25. Ավիացիոն մասնագետների զննման ընթացքում կատարվում է բժշկական հետազոտություն` Ավիացիոն մասնագետի տարիքին, նախնական առողջական վիճակին և Բժշկական սերտիֆիկատի տեսակին` ԻԿԱՕ-ի դոկ 8984 փաստաթղթով, N 3-Ն հրամանի հավելվածի PART-MED և PART-CC մասերով և N 10-Ն հրամանի հավելվածի PART-ATCO-MED մասերով ներկայացվող պահանջների ծավալով:».
9) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«27. Այն դեպքերում, երբ Ավիացիոն մասնագետի առողջական տվյալները լիովին չեն համապատասխանում սույն կարգի 2-րդ կետով նշված փաստաթղթերով սահմանված պահանջներին՝
1) սերտիֆիկատի տրամադրումը մերժվում է կամ
2) ԻԿԱՕ-ի դոկ 8984 փաստաթղթով, N 3-Ն հրամանով և N 10-Ն հրամանով սահմանված դեպքերում ավիացիոն մասնագետը 2 (երկու) աշխատանքային օրյա ժամկետում ուղեգրվում է Կոմիտեի ավիաբժշկական մասնագետին՝ սահմանափակումներով սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:».
10) 34-րդ կետի 1-ին ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժա. հոգեբանական և հոգեբուժական գնահատում, ալկոհոլի և հոգեմետ նյութերի հետազոտություն մեզում,».
11) 35-րդ կետի 11-րդ ենթակետը «գնահատում» բառից հետո լրացնել «, ալկոհոլի և հոգեմետ նյութերի հետազոտություն» բառերը․
12) 37-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) ավիաբժշկական զննումն իրականացվում է Կոմիտեի կողմից հավաստագրված ԱԲՓ-ի կողմից։».
13) 38-րդ կետի 1-ին ենթակետում՝
ա. «գ» պարբերության «․» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով.
բ. «գ» պարբերությունից հետո լրացնել նոր՝ «դ» պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«դ. ալկոհոլի և հոգեմետ նյութերի հետազոտություն մեզում.».
14) 40-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար տեղեկանքներ հոգենյարդաբանական և նարկոլոգիական դիսպանսերներից` հաշվառման մեջ չգտնվելու վերաբերյալ, օտարերկրյա քաղաքացիների համար ալկոհոլի և հոգեմետ նյութերի վերիֆիկացված լաբորատոր քննության տեղեկանք` տեղում վերցված մեզի նմուշի մեջ օփիոիդների, կանաբիոիդների, ամֆետամինի, մետամֆետամինի, կոկաինի, հալյուցինոգենների և բերզոդիազեպինի բացակայության վերաբերյալ,».
15) 43-րդ կետը «կենտրոնում» բառից հետո լրացնել «ավիացիոն մասնագետի աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում և գործունեությունն ավարտելուց հետո 10 տարվա ընթացքում» բառերով.
16) 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«47. Բժշկական սերտիֆիկատի գործողությունը կասեցվում է կամ դադարեցվում է N 3-Ն հրամանի հավելվածի PART-MED, MED.A.046 կետով սահմանված կարգով, Կոմիտեի ավիաբժշկական մասնագետի հետ խորհրդատվության հիմքով՝ հավաստիանալով, որ պահպանված են N 3-Ն հրամանի հավելվածի PART-MED պահանջները։ Ավիացիոն մասնագետի բժշկական սերտիֆիկատը կասեցվում է, եթե.
1) Ավիացիոն մասնագետը տեղեկացրել է Ավիացիոն բժշկական կենտրոնին այլ բժշկական հաստատությունում մեկ ամսից ավել տևողությամբ վերականգնողական շրջան պահանջող հիվանդության կամ բժշկական միջամտության ենթարկվելու մասին.
2) չեն պահպանվել սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված դրույթները.
3) սույն կարգի 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված տեղեկացումները չեն իրականացվել մեկից ավել անգամ և կրում են շարունակական բնույթ:».
17) 48-րդ կետում «գործատուին» բառից հետո հանել «և Կոմիտեի ավիաբժշկական մասնագետին» բառերը.
18) 50-րդ կետում՝
ա. 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) կեղծվել է բժշկական սերտիֆիկատը կամ կեղծ փաստեր են ներկայացվել.».
բ. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) նոր բժշկական զննման արդյունքներով հաստատվել է, որ ավիացիոն մասնագետը չի համապատասխանում ԻԿԱՕ-ի դոկ 8984 փաստաթղթով, N 3-Ն հրամանով և N 10-Ն հրամանով սահմանված պիտանիության պահանջներին.».
գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետ.
«5) Բժշկական սերտիֆիկատը կրող անձի դիմումի համաձայն:».
19) 51-րդ կետում «, ինչպես նաև դրա վերաբերյալ» բառերը փոխարինել «՝ ներկայացնելով որոշման հիմքերը։ Կասեցման կամ դադարեցման դեպքում Ավիացիոն բժշկական կենտրոնը» բառերով.
20) 54-րդ կետում «սահմանափակումներն են» բառը փոխարինել «սահմանափակումները ներկայացված են N 3-Ն հրամանի հավելվածի PART-MED մասում, մասնավորապես.».
21) 56-րդ կետում «` կիրառելիության ցուցումների դեպքում» բառերը փոխարինել «ներկայացված են N 10-Ն հրամանի հավելվածի PART-ATCO-MED մասում, մասնավորապես» բառերով.
22) Ձև 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2․ Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար`
7/18/2025 |
Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ |
Հավելված ՀՀ տարածքային կառավարմանև ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հուլիսի 18-ի N 14-Ն հրամանի |
«Ձև 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ
CIVIL AVIATION COMMITTEE OF THE REPUBLIC OF ARMENIA
Class 1/2/LAPL MEDICAL CERTIFICATE
ԴԱՍ 1/2/LAPL ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
pertaining to a Part-FCL licence վերաբերում է թռիչքային անձնակազմին
Issued in accordance with Part-MED վկայականին, թողարկվել է համաձայն Փարտ-Մեդ
This medical certificate complies with ICAO standards, except for the LAPL medical certificate.
Այս բժշկական վկայականը համապատասխանում է ԻԿԱՕ-ի չափանիշներին, բացառությամբ LAPL վկայականի |
Պահանջները/Requirements | |||||||||||||||||||||||
|
| |||||||||||||||||||||||
2 |
3 |
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հուլիսի 2025 թվական:
