ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«10» սեպտեմբերի 2026 թ. |
N 86-Ն |
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 15-րդ հոդվածի 21-րդ մասով.
Հրամայում եմ՝
1. Սահմանել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ձևերի իրականացման կարգն ու մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Սույն հրամանը կիրառվում է մասնագիտական կրթության համապատասխան որակավորման կրթական չափորոշիչների պրակտիկայի բաղադրիչին համապատասխան՝ մինչև մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտային որակավորումների շրջանակի ու արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման շրջանակային նկարագրի սահմանումները և մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ ՄՈՒՀ) կողմից որակավորման ծրագրի հաստատումը։
3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո, առավելագույնը երկու ուսումնական տարվա ընթացքում, ՄՈՒՀ-երն իրենց կողմից իրականացվող մասնագիտությունների բոլոր որակավորումների պետական կրթական չափորոշիչների և մոդուլային ծրագրերի շրջանակում կազմակերպվող ուսումնական, արտադրական և նախադիպլոմային պրակտիկաների ծրագրերը համապատասխանեցնում են սույն կարգով սահմանված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության համապատասխան ձևին և մեթոդաբանությանը՝ մշակելով առնվազն մեկ գործնական աշխատանքային ուսուցման (այսուհետ՝ ԳԱՈՒ) մոդուլային ծրագիր։
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Նախարար՝
9/10/2026 |
Ժ. Անդրեաս ՅԱՆ |
ԿԱՐԳ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 սեպտեմբերի 2026 թվական: