«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2007 թվականի N 451-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑՈՐԵՆԻ ՈՒ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում հացահատիկի արտադրության ծավալների ավելացման և ինքնաբավության մակարդակի բարձրացման նպատակով և «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2007-2011 թվականների ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրով 2007 թվականին նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2007 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 105100.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (50000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» և 55100.0 հազ. դրամը` «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 451-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2007-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ԵՎ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Հացահատիկային մշակաբույսերն իրենց նշանակությամբ և զբաղեցրած տարածքներով հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիներում մշակվող ամենակարևոր մշակաբույսերն են: 2000-2006 թթ. հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները տատանվել են 175-210 հազար հեկտարի սահմաններում` ապահովելով հեկտարից 18.0-20.0 ցենտներ միջին բերք1: Հետազոտություններից պարզվել է, որ ցորենի և գարու մշակաբույսերի արտադրության և սերմնաբուծության ոլորտում ստեղծված իրավիճակն ու հիմնախնդիրները նույնն են: Մասնավորապես, նույնական է նաև էլիտային սերմերի արտադրության կազմակերպման, նոր սորտերի փորձարկումների, սերմերի որակի ստուգման և հավաստագրման բնագավառում ստեղծված իրավիճակը:
Վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են հետևյալի մասին`
1. Հանրապետությունում առկա են անհրաժեշտ նախադրյալներ ցանքատարածքների նույն ծավալների պայմաններում` բերքատվության բարձրացման միջոցով, հացաբույսերի արտադրության ծավալների զգալի ավելացման և առաջիկա 4-5 տարիների ընթացքում ինքնաբավության մակարդակի ապահովման համար:
2. Հացահատիկային մշակաբույսերի ցածր բերքատվության հիմնական պատճառը որակյալ սերմացուների պահանջարկի բավարարման չափազանց ցածր մակարդակն է, այն ապահովվում է առավելագույնը 15-20%-ով:
3. Հացահատիկի ապրանքային խմբաքանակները գնվում են վերամշակող ձեռնարկությունների կողմից ցածր գներով` օրինակ, ցորենի մեկ կիլոգրամը 70-85 դրամով, մինչդեռ որակյալ սերմացուները վաճառվում են բավականին բարձր` 160-200 դրամով: Հացահատիկի արտադրության ցածր եկամտաբերության պատճառով խիստ սահմանափակ է բարձրորակ սերմացուների նկատմամբ վճարունակ պահանջարկը և դեռևս նախադրյալներ չեն ստեղծվել ոլորտի արդյունավետ զարգացման համար:
4. Հանրապետությունում արտադրվող պարենային ցորենի վերամշակումից ստացված ալյուրը հացաթխման որակով նկատելիորեն զիջում է արտերկրներից ներմուծվող հումքից ստացվող ալյուրին, որի հետևանքով ցորենի արտադրությունն ապրանքային նպատակով դառնում է նվազ շահութաբեր կամ վնասաբեր, իսկ ճյուղն ամբողջությամբ արտերկրների հումքի նկատմամբ՝ ցածր մրցունակ:
5. Ցանքատարածությունների գերակշռող մասի բուսասանիտարական վիճակը դեռևս բավարար չէ: Զանգվածային բնույթ է կրում սնկային հիվանդություններով և վնասակար մոլախոտերով վարակման երևույթը: Համապատասխան տեխնիկական բազայի և պայմանների բացակայության հետևանքով արտադրվող հացահատիկի հիմնական մասն իրացվում է առանց նախնական վերամշակման, հետևաբար` ցածր ապրանքային տեսքով:
6. Ներկայումս հանրապետությունում գոյություն ունեցող առաջնային սերմնաբուծության օղակին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտահետազոտական հաստատություններին և մասամբ նաև սերմնաբուծությամբ զբաղվող ֆերմերային տնտեսություններին չի հաջողվում բավարարել նախահիմնային և հիմնային սերմերի նկատմամբ հանրապետությունում առկա պահանջարկը: Վերջիններիս կողմից օգտագործվող տեխնիկական միջոցների ֆիզիկական ու բարոյական մաշվածությունը, ֆինանսական միջոցների անբավարարությունն արգելակում են ճյուղի բնականոն զարգացմանը:
Հացահատիկի շրջանացված սորտերի կազմը հիմնականում բավարարում է բուսաբուծության պահանջները, սակայն հրատապ է դարձել բարձր որակ ունեցող նոր սորտերի շրջանացման և սերմարտադրության կազմակերպման խնդիրը:
________________
1Սույն ծրագրում այսուհետ կիրառվող «ցորեն» և «գարի» հասկացությունները համապատասխանաբար վերաբերում են աշնանացան և գարնանացան ցորեններին ու գարիներին:
2. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԵՆԹԱՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ծրագրի հիմնական նպատակը հացահատիկային ճյուղի արդյունավետության բարձրացման միջոցով հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալների և ինքնապահովության մակարդակի էական ավելացումն է:
Սույն ծրագրի իրականացման ենթանպատակներն են`
- ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման միջոցով հացահատիկային ճյուղի կայունության ապահովումը,
- հանրապետությունում սերմնաբուծության բնագավառի բարելավման արդյունքում մինչև 2011 թ. հացահատիկային մշակաբույսերի բերքատվությունը 25 ց/հա-ի հասցնելը.
- ծրագրի իրականացումից հետո պայմաններ ստեղծելը` արտերկրներից ցորենի և գարու սերմերի ներկրման դադարեցման համար.
- ցորենի և գարու արտադրության արդյունավետության բարձրացման շնորհիվ ոլորտի շահութաբերությունն ու արտերկրներից ներկրվող հումքի նկատմամբ մրցունակությունը բարձրացնելը.
- նոր սորտերի բուծման, փորձարկման, ներդրման և էլիտային սերմերի արտադրության ժամանակակից, ինքնավերարտադրվող համակարգը ձևավորելը.
- սերմերի պահուստային խմբաքանակների ապահովման մեխանիզմները ձևավորելը:
3. ՑՈՐԵՆԻ ԵՎ ԳԱՐՈՒ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ցորենի ու գարու մշակության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքները և բնագավառում կուտակված փորձը ցույց են տալիս, որ հացահատիկային տնտեսությունում սերմնաբուծության զարգացման առաջնահերթություններն են`
- ոլորտի գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտումը և դրանց ապահովման համար իրական նախադրյալների ստեղծումը.
- սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական փուլերին ներկայացվող պահանջների պահպանման և այդ գործընթացի ապահովման արդյունավետ մեխանիզմի կիրառումը:
3.1. ՈԼՈՐՏԻ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
Ցորենի և գարու սերմնաբուծության ու մշակության հետ կապված խնդիրների լուծման նպատակով անհրաժեշտ է կատարել իրավիճակի ուսումնասիրության, գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտման համապարփակ հետազոտություններ:
ՀՀ ագրարային ոլորտում պետական քաղաքականության մեջ ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման հիմնական նախադրյալներից մեկը համարվում է գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքների բացահայտումը, որը հնարավորություն կտա`
- առավել խնայողական և արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները.
- խուսափել ցածրարդյունավետ հետազոտական և փորձարարական ծրագրերի տևական իրականացումից.
- ուժեղացնել և լիարժեք օգտագործել առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող գիտական կենտրոնների և ֆերմերային տնտեսությունների կարողությունները:
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման առաջնահերթությունները և կազմակերպական միջոցառումներն ամփոփված են 1-ին աղյուսակում:
Աղյուսակ 1
Ցորենի ԵՎ գարու սերմնաբուծության զարգացման 2007-2011 թթ. կազմակերպական միջոցառումները
NN ը/կ | Միջոցառումը | Պատասխանատուն | Կատարման ժամկետը |
1 | 2 | 3 | 4 |
1. | Ծրագրային յուրաքանչյուր տարվա համար առաջնահերթ խնդիրների բացահայտում և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների համակարգում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ճյուղային վարչություններ | տարվա ընթացքում |
2. | Սերմնաբուծության բնագավառում արտադրողների կարիքների բացահայտում հանրապետության բոլոր մարզերում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտական կենտրոններ, գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն, մարզային աջակցության կենտրոններ | տարվա ընթացքում |
3. | Նոր սորտերի փորձարկումների արդյունքների ամփոփում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ | սեպտեմբեր-հոկտեմբեր |
4. | Բնագավառին վերաբերվող մեթոդական, ընթացակարգային և նորմատիվային փաստաթղթերի նախապատրաստում և համապատասխանեցում միջազգային չափանիշներին | ՀՀ գյուղատնտեսության նախարարության ճյուղային վարչություններ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ | տարվա ընթացքում |
5. | Սերմնաբուծության վերաբերյալ խորհրդատվական նյութերի հրապարակում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսության աջակցության հանրապետական կենտրոն, մարզային աջակցության կենտրոններ | տարվա ընթացքում |
6. | Ցուցադրական փորձարկումների կազմակերպում | ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգի գիտական կենտրոններ, «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ | տարվա ընթացքում |
7. | Ծրագրի իրականացման արդյունքների մոնիթորինգ | ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ճյուղային վարչություններ | տարվա ընթացքում |
Բնագավառում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է, որ 2007-2008թթ. համար առաջնային լուծում պահանջող գիտատեխնիկական և տեխնոլոգիական կարիքներ են համարվում`
- նոր սորտերի տնտեսական օգտակարության փորձարկումների ծրագրի շարունակումը և դրա ծավալների ընդլայնումը.
- հացահատիկային մշակաբույսերի սերմերի հավաստագրման համակարգի ու ԵՄ անդամ երկրներում գործող սերմերի որակի ստանդարտների ներդրումը.
- ՀՀ մարզերում բուսասանիտարական իրավիճակի խորացված ուսումնասիրությունների իրականացումը:
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման առաջնային նշանակություն ունեցող հիմնախնդիր է սերմերի արտադրության ոլորտի կառավարման և համակարգման արդյունավետ մեխանիզմների ձևավորումը:
Կձեռնարկվեն սերմնաբուծության առաջնային օղակի կազմակերպման և հզորացման նպատակային միջոցառումներ, որտեղ վճռորոշ գործոնը կլինի սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության համար լրավճարների համակարգի ներդրումը, իսկ զանգվածային բազմացման փուլում առաջնությունը կտրվի սերմնաբուծության կազմակերպման տարածաշրջանային համակարգերի ձևավորմանը` այդ գործընթացին ցույց տալով նյութական որոշակի աջակցություն:
Ծրագիրը ներկայացնում է սերմնաբուծության համակարգի այն անհրաժեշտ բաղադրիչների ամբողջությունը, որոնք ժամանակավորապես, մինչև հանրապետությունում համապատասխան համակարգի լիարժեք կայացումը, հանդես կգան որպես օժանդակող ենթակառույցներ:
Սերմարտադրության ծավալների կայունացման և ոլորտի զարգացման համար արտաբյուջետային միջոցների ներգրավման կարևորագույն աղբյուր է համարվում մասնավոր հատվածի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Մասնավորապես, խնդիր է դրվում սուպերէլիտային սերմերի արտադրության և էլիտային սերմերի բազմացման գործընթացում ընդլայնել ֆերմերների և նրանց միավորումների մասնակցությունը: Ցորենի և գարու սերմնաբուծության համակարգում առաջնային դեր է հատկացվում հետևյալ կազմակերպություններին`
- Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն՝ Արարատյան հարթավայրի և նրա նախալեռնային գոտու համար էլիտային սերմերի արտադրության կազմակերպում.
- Գյումրու սելեկցիոն կայան` աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի և գարնանացան գարու, հանրապետության լեռնային, նախալեռնային գոտիների համար, էլիտային սերմերի արտադրություն.
- Մասնավոր սերմնաբուծական տնտեսություններ՝ էլիտային սերմերի արտադրություն` հանրապետության բնակլիմայական բոլոր գոտիների համար:
3.2. ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ԵՎ ԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՅԴ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՓՈՒԼԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
Նախատեսվում է շարունակել ցորենի և գարու էլիտային սերմերի արտադրության դասական տարբերակի կիրառումը, իսկ սուպերէլիտային սերմադաշտերից ստացված սերմնանյութի որակի գնահատման ժամանակ նաև կիրառել տվյալ վերարտադրության սերմերը ելակետային սերմերի խմբին դասելու մեթոդը: Վերջինս կարող է կիրառվել սերմերի հավաստագրման համակարգի ներդրման գործընթացի ավարտից հետո, բացառապես ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի գնահատման արդյունքների հիման վրա:
Ծրագրային առաջին տարում ցորենի և գարու էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական հաջորդականությունն ու ծավալները 2007 թ. համար ամփոփված են 2-րդ աղյուսակում:
Աղյուսակ 2
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության տեխնոլոգիական Հաջորդականությունն ու ծավալները 2007 թ.
Աշնանացան ցորեն | Գարնանացան ցորեն | Գարնանացան գարի | |||||||
Սերմադաշտերի ծագումը | Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար | Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից, տոննա | Ընդամենը կարտադրվի հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա | Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար | Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից, տոննա | Ընդամենը կարտադրվի հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա | Զբաղեցրած տարածու-թյունը, հեկտար | Սերմացուի ելը միավոր տարածու-թյունից, տոննա |
Ընդամենը կարտադրվի հաջորդ վերարտա-դրության սերմ, տոննա |
1-ին տարվա տնկարաններ | 0.84 | - | - | 0.02 | - | - | 0.23 | - | - |
2-րդ տարվա տնկարաններ | 2.69 | - | - | 0.16 | - | - | 1.45 | - | - |
Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի ստացման համար | 3.4 | 2.5 | 8.5 | 0.8 | 2.0 | 1.6 | 3.7 | 1.89 | 7 |
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար | 31.6 | 2.7 | 85.0 | 2 | 2.0 | 4 | 6.6 | 2.5 | 16.6 |
Սուպերէլիտայի ցանք` էլիտային սերմերի ստացման համար | 168 | 3.0 | 502.01 | 10 | 2.0 | 242 | 40 | 3.0 | 120.03 |
___________________________
1 502.0 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն շուրջ 2000 հեկտար տարածություն կամ կարող է արտադրվել առնվազն 5020 տոննա առաջին վերարտադրության սերմ:
2 24 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն 120 հեկտար, կամ կարտադրվի 240 տոննա առաջին վերարտադրության սերմ:
3 120 տոննա էլիտային սերմերը կզբաղեցնեն 600 հեկտար, կամ կարտադրվի 1200 տոննա առաջին վերարտադրության սերմ:
Տնկարաններում բազմացվող սորտերի կազմն ու տեսակարար կշիռը սահմանվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: 2007 թ. համար ելակետային սերմնանյութն առկա է:
Աշնանացան գարու էլիտային սերմերի արտադրության համար 2006 թվականի աշնանը ստեղծվել է 0.075 հա 1-ին տարվա տնկարան:
Հանրապետությունում 2007-2011 թթ. աշնանացան ցորենի և գարնանացան գարու բարձր վերարտադրության սերմերի արտադրության զարգացման միտումներն արտահայտված են 1-4 գծապատկերներում:
Գծապատկեր 1
Գծապատկեր 2
Գծապատկեր 3
Գծապատկեր 4
Աշնանացան ցորենի, գարնանացան ցորենի, գարնանացան գարու, աշնանացան գարու նախահիմնային և հիմնային սերմերի արտադրության հերթագայության սխեման և տարեկան ծավալները 2007-2011 թթ. համար ներկայացված են NN 8-11 աղյուսակներում:
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության առաջին փուլերում պահանջվում է բարձր որակավորում ունեցող աշխատանք, որի արտադրողականությունը, տեխնոլոգիական օբյեկտիվ պատճառներով, ցածր է: Այդ պատճառով արտադրված սուպերէլիտային սերմերի ինքնարժեքը բարձր է լինում դրանց իրացման գնից, որի հետևանքով նման սերմերի արտադրությունը դառնում է տնտեսապես վնասաբեր:
Առաջնորդվելով ցորենի մշակության ռազմավարական նշանակությամբ՝ անհրաժեշտություն է առաջանում արտադրողներին բարձրորակ սերմերի արտադրության համար փոխհատուցել կատարվող լրացուցիչ ծախսերն ու արդյունքում ապահովել սերմարտադրողների արդյունավետ գործունեությունը և հետագա վերարտադրությունը: Ընդ որում, նախատեսվում է լրավճարները կատարել միայն փաստացի արտադրված սուպերէլիտային և էլիտային սերմերի համար: Այդ աշխատանքներն անհրաժեշտ է հստակ ծրագրել յուրաքանչյուր տարվա համար, և ծախսերը ծրագրային հետագա տարիների համար չնվազեցնել 2007թ. համար հաշվարկվող գումարից /գծապատկեր 5/:
Գծապատկեր 5
Նախնական հաշվարկների համաձայն՝ սուպերէլիտային սերմերի արտադրության առաջարկվող մեխանիզմի ներդրման շնորհիվ այդ կարգի սերմերի ինքնարժեքը կարող է յուրաքանչյուր արտադրական շրջապտույտից հետո որոշակի նվազել, սակայն ոլորտի կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է 3-4 տարի ծրագրի իրականացման մոտեցումներում փոփոխություններ չկատարել:
Հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի ծավալների հաշվարկը ներկայացված է 3-րդ աղյուսակում:
Աղյուսակ 3
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության ծավալների հաշվարկը
Սերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրվող սերմի քանակը |
աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |
Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար, հեկտար | 31.6 | 34 | 48 | 80 | 80 | 2 | 5 | 5 | 5 | 5 | 6.6 | 35 | 40 | 50 | 50 | - | - | - | 8 | 8 |
Ընդամենը` կարտադրվի սուպերէլիտային սերմ, տոննա | 85 | 85 | 120 | 200 | 200 | 4 | 10 | 10 | 10 | 10 | 16.6 | 70 | 80 | 100 | 100 | - | - | - | 16 | 16 |
Ծրագրի իրականացման ավարտին կարտադրվի 200 տոննա աշնանացան ցորենի, 10 տոննա գարնանացան ցորենի, 100 տոննա գարնանացան գարու և 16 տոննա աշնանացան գարու սուպերէլիտային սերմացու:
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը տրված է 4-5 աղյուսակներում:
Հանրապետությունում ցորենի և գարու սուպերէլիտային սերմերի արտադրության արդյունավետությունը հնարավոր է գնահատել հաջորդ երկու վերարտադրություններում ստացվող բերքի հավելման արժեքով:
Աշնանացան ցորենի և գարնանացան գարու սուպերէլիտային և էլիտային սերմերի արտադրության փուլերում կատարված լրավճարների արդյունավետությունը գնահատվում է 1-ին վերարտադրությունում ստացվող հավելյալ բերքի արժեքով /գծապատկեր 6-7/:
Գծապատկեր 6
Գծապատկեր 7
Փորձագիտական գնահատումների համաձայն, բարձրորակ սորտային սերմերի օգտագործման շնորհիվ միջին հաշվով էլիտային սերմերի արտադրության ծավալները կարող են ավելանալ շուրջ մեկ երրորդով: Սակայն այս փուլում նույնպես պահանջվում է լրավճարների կիրառումը՝ ելնելով սերմարտադրող սուբյեկտների վճարունակությունը բարձրացնելու, մասնագիտացումը խորացնելու, արտադրության կայուն պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունից:
Ծրագրային ժամանակահատվածում հացահատիկային մշակաբույսերի տարբեր վերարտադրության սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկները ներկայացված է 6-7-րդ աղյուսակներում:
Աղյուսակ 4
Հացահատիկային մշակաբույսերի սուպերէլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը
Տարիները | աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ | Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննայի ինքնարժեքը + շահույթը, հազար դրամ | Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ | Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը հազար դրամ, | Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Սուպեր-էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ | Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ | |
2007 | 85 | 277.0 | 160 | 117.0 | 9945 | 4 | 280.0 | 160 | 120.0 | 480 | 16.6 | 383.0 | 140 | 243.0 | 4033.8 | - | - | - | - | - |
2008 | 85 | 277.0 | 160 | 117.0 | 9945 | 10 | 280.0 | 160 | 120.0 | 1200 | 70 | 383.0 | 140 | 243.0 | 17010 | - | - | - | - | - |
2009 | 120 | 277.0 | 160 | 117.0 | 14040 | 10 | 280.0 | 160 | 120.0 | 1200 | 80 | 383.0 | 140 | 243.0 | 19440 | - | - | - | - | - |
2010 | 200 | 277.0 | 160 | 117.0 | 23400 | 10 | 280.0 | 160 | 120.0 | 1200 | 100 | 383.0 | 140 | 243.0 | 24300 | 16 | 383.0 | 140 | 243.0 | 3888 |
2011 | 200 | 277.0 | 160 | 117.0 | 23400 | 10 | 280.0 | 160 | 120.0 | 1200 | 100 | 383.0 | 140 | 243.0 | 24300 | 16 | 383.0 | 140 | 243.0 | 3888 |
Ընդամենը | 80730 | 5280 | 89083.8 | 7776 |
Աղյուսակ 5
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության համար պահանջվող լրավճարների հաշվարկը
Տարիները | աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ |
Էլիտային սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննայի ինքնար- ժեքը + շահույթը, հազար դրամ |
Մեկ տոննայի իրացման գինը, հազար դրամ |
Պահանջ- վում է լրավճար մեկ տոննայի համար, հազար դրամ |
Ընդա- մենը պահանջ- վում է լրավճար, հազար դրամ | |
2007 | 502 | 212 | 160 | 52 | 26104 | 20 | 215 | 160 | 55 | 1100 | 120 | 252 | 140 | 112 | 13440 | |||||
2008 | 850 | 212 | 160 | 52 | 44200 | 40 | 215 | 160 | 55 | 2200 | 166 | 252 | 140 | 112 | 18592 | |||||
2009 | 850 | 212 | 160 | 52 | 44200 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 700 | 252 | 140 | 112 | 78400 | |||||
2010 | 1200 | 212 | 160 | 52 | 62400 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 800 | 252 | 140 | 112 | 89600 | |||||
2011 | 2000 | 212 | 160 | 52 | 104000 | 100 | 215 | 160 | 55 | 5500 | 1000 | 252 | 140 | 112 | 112000 | 160 | 250 | 140 | 110 | 17600 |
Ընդամենը | 280904 | 19800 | 312032 | 17600 |
Աղյուսակ 6
Հացահատիկային մշակաբույսերի էլիտային սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկը
Տարիները | աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության ցորենի հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը, տոննա | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության ցորենի հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության գարու հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
էլիտային սերմերի քանակը տոննա |
Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվին հաջորդ տարի սպասվող բերքի հավելումը տոննա* |
Մեկ տոննա 1-ին վերարտա-դրության գարու հավելյալ բերքի իրացման գինը հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ | |||||
Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա էլիտային սերմերի հաշվով | Ամբողջ բերքի հաշվով | |||||||||||||
2007 | 502 | 3.2 | 156 | 499.2 | 250598.4 | 20 | 3.2 | 156 | 499.2 | 998.4 | 120 | 2.1 | 124.0 | 260.4 | 31248 | |||||
2008 | 850 | 3.2 | 156 | 499.2 | 424320.0 | 40 | 3.2 | 156 | 499.2 | 19968 | 166 | 2.1 | 124.0 | 260.4 | 43226.4 | |||||
2009 | 850 | 3.2 | 156 | 499.2 | 424320.0 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 700 | 2.1 | 124.0 | 260.4 | 182280 | |||||
2010 | 1200 | 3.2 | 156 | 499.2 | 599040 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 800 | 2.1 | 124.0 | 260.4 | 208320 | |||||
2011 | 2000 | 3.2 | 156 | 499.2 | 998400 | 100 | 3.2 | 156 | 499.2 | 49920 | 1000 | 2.1 | 124.0 | 260.4 | 260400 | 160 | 2.1 | 124.0 | 260.4 | 41664 |
Ընդամենը | 2696678.4 | 170726.4 | 725474.4 | 41664 |
էլիտային սերմերով ցանված 1 հեկտար աշնանացան կամ գարնանացան ցորենի դաշտում բերքի հավելումը կազմում է 8 ց, որի 20%-ը /1.6 ց/ կիրացվի որպես կեր` 60 դրամ, արժեքով, իսկ մնացած 6.4ց-ը՝ կիրացվի որպես 1-ին վերարտադրության սերմ՝ 180 դրամ արժեքով: 1 տոննա հավելյալ բերքի իրացման գինը՝ 156.0 հազ. դրամ: 1 տոննա աշնանացան կամ գարնանացան ցորենի էլիտային սերմով կարելի է ցանել 4 հա, ուստի՝ 1 տոննայի հաշվով հավելյալ բերքի քանակը կկազմի 3.2 տոննա: էլիտային սերմերով ցանված 1 հեկտար աշնանացան կամ գարնանացան գարու դաշտում բերքի հավելումը կազմում է 4.2 ց, որի 20%-ը /0.84 ց/ կիրացվի որպես կեր` 60 դրամ, արժեքով, իսկ մնացած 3.16 ց-ը՝ կիրացվի որպես 1-ին վերարտադրության սերմ՝ 140 դրամ արժեքով: 1 տոննա հավելյալ բերքի իրացման գինը՝ 124.0 հազ. դրամ: 1 տոննա աշնանացան կամ գարնանացան գարու էլիտային սերմով կարելի է ցանել 5 հա, ուստի՝ 1 տոննայի հաշվով հավելյալ բերքի քանակը կկազմի 2.1 տոննա:
Աղյուսակ 7
Հացահատիկային մշակաբույսերի 1-ին վերարտադրության սերմերի արտադրության արդյունավետության հաշվարկը
Տարի- ները |
աշնանացան ցորեն | գարնանացան ցորեն | գարնանացան գարի | աշնանացան գարի | ||||||||||||||||
1-ին վերար- տադրու- թյան սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս- վող բերքի հավե- լումը, տոննա |
Մեկ տոննա հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ | Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
1-ին վերար- տադրու- թյան սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս- վող բերքի հավե- լումը, տոննա |
Մեկ տոննա հավելյալ բերքի իրացման գինը, հազար դրամ | Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
1-ին վերար- տադրու- թյան սերմերի քանակը |
Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս- վող բերքի հավե- լումը, տոննա |
Մեկ տոննա հավելյալ բերքի իրաց- ման գինը, հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ |
1-ին վերար- տադրու- թյան սերմերի քանակը, տոննա |
Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվին հաջորդ տարի սպաս- վող բերքի հավե- լումը, տոննա* |
Մեկ տոննա հավե- լյալ բերքի իրաց- ման գինը, հազար դրամ |
Հավելյալ բերքի արժեքը, հազար դրամ | |||||
Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվով |
Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվով |
Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվով |
Ամբողջ բերքի հաշվով | Մեկ տոննա 1-ին վերար- տադրու- թյան սերմերի հաշվով |
Ամբողջ բերքի հաշվով | |||||||||||||
2007 | 5020 | 3.2 | 85.0 | 272 | 1365440 | 200 | 3.2 | 85.0 | 272 | 54400 | 1200 | 2.1 | 80.0 | 168.0 | 201600 | |||||
2008 | 8500 | 3.2 | 85.0 | 272 | 2312000 | 400 | 3.2 | 85.0 | 272 | 108800 | 1660 | 2.1 | 80.0 | 168.0 | 278880 | |||||
2009 | 8500 | 3.2 | 85.0 | 272 | 2312000 | 1000 | 3.2 | 85.0 | 272 | 272000 | 7000 | 2.1 | 80.0 | 168.0 | 1176000 | |||||
2010 | 12000 | 3.2 | 85.0 | 272 | 3264000 | 1000 | 3.2 | 85.0 | 272 | 272000 | 8000 | 2.1 | 80.0 | 168.0 | 1344000 | |||||
2011 | 20000 | 3.2 | 85.0 | 272 | 5440000 | 1000 | 3.2 | 85.0 | 272 | 272000 | 10000 | 2.1 | 80.0 | 168.0 | 1680000 | 1600 | 2.1 | 80.0 | 168 | 268800 |
Ընդամենը | 14693440 | 979200 | 4680480 |
4. ՍՈՒՊԵՐԷԼԻՏԱՅԻՆ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԲԱԶՄԱՑՈՒՄԸ
Ցորենի և գարու սերմնաբուծության զարգացման ծրագրի իրականացման ընթացքում 1-ին վերարտադրության սերմերի ստացման գործընթացն արագացնելու նպատակով անհրաժեշտ է 2007-2010 թվականներին, յուրաքանչյուր տարի, արտերկրից հանրապետություն ներկրել 25-30-ական տոննա աշնանացան ցորենի և գարնանացան գարու սուպերէլիտային սերմացու: Ներկրված սուպերէլիտային սերմերով հնարավոր է տարեկան արտադրել`
- 300-360 տոննա աշնանացան ցորենի և 250-300 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու,
- սկսած 2009 թվականից՝ 4500-5400 տոննա աշնանացան ցորենի ու 2500-3000 տոննա գարնանացան գարու 1-ին վերարտադրության սերմացու:
2009 թվականից ներկրված սերմերի հաշվին տարեկան լրացուցիչ կստացվի 2000-2640 տոննա հացահատիկի բերք:
Սերմերի ներկրումը պայմաններ կապահովի նաև հանրապետությունում սորտափոխանակության և սորտաթարմացման իրականացման համար:
Աղյուսակ 8
Աշնանացան ցորենի էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN ը/կ |
Սերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |||||
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ | ||
1. | 1-ին տարվա տնկարաններ | 0.84 | - | 1.2 | - | 1.2 | - | 1.2 | - | 1.2 | - |
2. | 2-րդ տարվա տնկարաններ | 2.69 | - | 3.0 | - | 3.0 | - | 3.0 | - | 3.0 | - |
3. | Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար | 3.4 | 8.5 | 6 | 12 | 10 | 20 | 10 | 20 | 10 | 20 |
4. | Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար | 31.8 | 85.0 | 34 | 85 | 48 | 120 | 80 | 200 | 80 | 200 |
5. | Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար | 168 | 502 | 340 | 850 | 340 | 850 | 480 | 1200 | 800 | 2000 |
Աղյուսակ 9
Գարնանացան ցորենի էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN ը/կ |
Սերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |||||
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ | ||
1. | 1-ին տարվա տնկարաններ | 0.02 | - | 0.1 | - | 0.1 | - | 0.1 | - | 0.1 | - |
2. | 2-րդ տարվա տնկարաններ | 0.16 | - | 0.3 | - | 0.3 | - | 0.3 | - | 0.3 | - |
3. | Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար | 0.8 | 1.6 | 0.5 | 1 | 0.5 | 1 | 0.5 | 1 | 0.5 | 1 |
4. | Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար | 2 | 4 | 5 | 10 | 5 | 10 | 5 | 10 | 5 | 10 |
5. | Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար | 10 | 20 | 20 | 40 | 50 | 100 | 50 | 100 | 50 | 100 |
Աղյուսակ 10
Գարնանացան գարու էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN ը/կ |
Սերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |||||
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ | ||
1. | 1-ին տարվա տնկարաններ | 0.23 | - | 0.4 | - | 0.4 | - | 0.4 | - | 0.4 | - |
2. | 2-րդ տարվա տնկարաններ | 1.45 | - | 1.5 | - | 1.8 | - | 2.0 | - | 2.0 | - |
3. | Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար | 3.7 | 7 | 4 | 8 | 5 | 10 | 5 | 10 | 5 | 10 |
4. | Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար | 6.6 | 16.6 | 35 | 70 | 40 | 80 | 50 | 100 | 50 | 100 |
5. | Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար | 40 | 120.0 | 83 | 166 | 350 | 700 | 400 | 800 | 500 | 1000 |
Աղյուսակ 11
Աշնանացան գարու էլիտային սերմերի արտադրության ծավալները 2007-2011 թթ.
NN ը/կ |
Սերմադաշտերի ծագումը, զբաղեցրած տարածքը և արտադրված սերմերի քանակները | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | |||||
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ |
Տարածքը /հա/ |
Արտադրված սերմի քանակը /տոննա/ | ||
1. | 1-ին տարվա տնկարաններ | 0.075 | - | 0.075 | - | 0.075 | - | 0.075 | - | 0.075 | - |
2. | 2-րդ տարվա տնկարաններ | - | - | 0.15 | - | 0.15 | - | 0.15 | - | 0.15 | - |
3. | Բազմացման վերջին տարվա տնկարան` նախահիմնային սերմերի արտադրության համար | - | - | - | - | 0.8 | 1.6 | 0.8 | 1.6 | 0.8 | 1.6 |
4. | Նախահիմնային սերմերի ցանք` սուպերէլիտային սերմերի արտադրության համար | - | - | - | - | - | - | 8 | 16 | 8 | 16 |
5. | Սուպերէլիտային սերմերի ցանք` Էլիտային սերմերի արտադրության համար | - | - | - | - | - | - | - | - | 80 | 160 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
