ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով |
2. «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
4. ա) «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
բ) Չափումների միասնականության ապահովման մասին |
|
|
գ) Համապատասխանության գնահատման մասին |
|
|
դ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
|
|
5. Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
6. «Տնտեսական մրցակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին |
Կառավարություն |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
7. ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
8. ա) Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալի մասին |
Կառավարություն |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
բ) «ՀՀ պետական պարգևների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
|
|
9. ա) Արխիվային գործերի մասին |
Կառավարություն |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին |
|
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման և առևտրի նախարարությանը հարկային արտոնություն տրամադրելու մասին |
Կառավարություն 19.03.2004 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Բաղդասարյան |
|
